040.0536.250899
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 օգոստոսի 1999 թվականի թիվ 536
«ՎԱՆԱՁՈՐԻ ԿԱՆԱՆՑ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԺԱՆՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Վանաձորի քաղաքի տարածքային առանձնահատկությունները, ինչպես նաև կանանց բուժօգնության և սպասարկման որակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վերակազմակերպել «Վանաձորի կանանց կոնսուլտացիա» փակ բաժնետիրական ընկերությունը` այն բաժանելով «Վանաձորի N 1 կանանց կոնսուլտացիա» փակ բաժնետիրական ընկերության (50 բաժնետոմսով, 1 բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10000 դրամ) և «Վանաձորի N 2 կանանց կոնսուլտացիա» փակ բաժնետիրական ընկերության (34 բաժնետոմսով, 1 բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10000 դրամ):
2. «Վանաձորի N 1 կանանց կոնսուլտացիա» և «Վանաձորի N 2 կանանց կոնսուլտացիա» փակ բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 25-ից: