Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-200...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ Տ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի սեպտեմբերի 29-ին

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2013 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2014 թ. հոկտեմբերի 21
Երևան
ՀՕ-149-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքի 12-րդ հոդվածի համաձայն:

2. Հաշվետվությունն ընդգրկում է 2013 թ. օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):

i

3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի համաձայն` «Եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը» և «Նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»: Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել, և Ծրագրում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:

4. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է Ծրագրում ընդգրկված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի, պետական գույքի և լուծարումից հետո մնացած գույքի մասին թվով 9 որոշում, որից` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման 4 որոշում, աճուրդով մասնավորեցման 3 որոշում, մրցույթով մասնավորեցման 2 որոշում:

5. Հաշվետու ժամանակահատվածում 2 օբյեկտ մասնավորեցվել է մրցույթով և 2-ը` ուղղակի վաճառքի ձևով: Ծրագրում ընդգրկված`

i

1) «Նարեկ» հանգստյան տուն» ԲԲԸ-ի 80% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքային համայնքին նվիրաբերելու մասին ընդունվել է ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1359-Ա որոշումը.

i

2) «Ստեփանավանի օդանավակայան» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 932-Ա որոշմամբ փոխանցվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

6. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 455,943 մլն դրամ, որից` ընկերությունների (ձեռնարկությունների) մասնավորեցումից ստացված միջոցները` 388,357 մլն դրամ, անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցները` 23,725 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված պետական բյուջեի եկամուտները` 43,861 մլն դրամ:

7. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 340,249 մլն դրամ:

i

8. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2013 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 115,694 մլն դրամ:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

 

1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

10. Մրցույթով մասնավորեցման կատարողականը

1) Հաշվետու ժամանակահատվածում մրցույթով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 1 անավարտ շինարարության օբյեկտ:

2) Հաշվետու ժամանակահատվածում մրցույթով մասնավորեցված օբյեկտների և դրանց գնորդների ստանձնած պարտավորությունների մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 1-ում:

11. ՈՒղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը

1) Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 1 անավարտ շինարարության օբյեկտ:

2) ՈՒղղակի վաճառքի ձևով մասնավորեցված օբյեկտների և դրանց գնորդների ստանձնած պարտավորությունների մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 2-ում:

12. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունները, դրանց կատարումը

1) Մասնավորեցման գործարքների արդյունքում գնորդների հետ կնքված մասնավորեցման պայմանագրերով 2013 թվականի ընթացքում ներդրումային և սոցիալական երաշխիքների ապահովման պարտավորություններ են ստանձնել թվով 7 գնորդներ: Գնորդների կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 40,0 մլն ՀՀ դրամ և 950,0 հազ. ԱՄՆ դոլար, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով նախատեսվել է ստեղծել 55 աշխատատեղ:

2) Հաշվետու ժամանակահատվածում ներդրումային պարտավորություններ ստանձնած թվով 4 գնորդներից 3-ը կատարել են ստանձնած պարտավորությունները, որոնց կողմից կատարված ներդրումները կազմել են 15 136,0 հազ. ՀՀ դրամ և 965,2 հազ. ԱՄՆ դոլար: Ներդրումները չեն կատարվել 1 գնորդի կողմից, որը կազմում է 25,0 մլն ՀՀ դրամ:

3) Հաշվետու ժամանակահատվածում սոցիալական երաշխիքների ապահովման մասով պարտավորություններ ստանձնած թվով 3 գնորդներից 2-ը կատարել են իրենց պարտավորությունները` 25 աշխատատեղի փոխարեն ստեղծելով 32 աշխատատեղ, իսկ մեկ գնորդի կողմից ստանձնած սոցիալական պարտավորությունները չեն կատարվել:

4) 2012 թվականի համար «Ատոմսեյսմնախագիծ» ՓԲԸ-ի ԱՇՕ-ի գնորդի կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները և սոցիալական երաշխիքները (2,23 մլն ԱՄՆ դոլար և 100 աշխատատեղ) ամբողջությամբ ապահովվել են 2013թ-ին, սակայն պահանջվող լրացուցիչ փաստաթուղթը, ավարտական ակտը չներկայացնելու հիմքով հայց է ներկայացվել դատարան:

5) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 3-ում:

13. Ընկերությունների լուծարման և սնանկացման գործընթացը

i

1) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում այդ ընկերությունների լուծարման մասին:

i

2) Լուծարված ընկերությունների գույքը կարող է մասնավորեցվել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` որպես գույքի առանձին տարրեր, այդ գույքի կամ դրա մի մասի հիման վրա նոր ընկերություն ստեղծելու միջոցով, ինչպես նաև տրամադրվել կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարձակալության:

3) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում է գտնվել Ծրագրում ընդգրկված 25 առևտրային կազմակերպություն:

4) Հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից`

ա. 5 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է.

բ. 3 կազմակերպություն ճանաչվել է սնանկ:

5) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման հանձնաժողովների ձեռնարկած միջոցների արդյունքում մարվել է շուրջ 56206,0 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 20373,0 հազար դրամ, համայնքային բյուջե` 407,0 հազար դրամ, աշխատավարձի գծով` 24387,0 հազար դրամ և այլ կրեդիտորական պարտք` 11039,0 հազար դրամ:

6) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Լուծարվող պետական փակ բաժնետիրական ընկերությունների հաշվարկային հաշիվներում մնացած դրամական միջոցների հավաքագրում» եկամտային հաշվին (թիվ 900005029039) փոխանցվել է 13885,0 հազար դրամ, իսկ 3319,3 հազար դրամ դեբիտորական պարտքի ստացման իրավունքը վերապահվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

7) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացի մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 4-ում:

 

2. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

14. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը

i

1) Համաձայն Ծրագրի 5-րդ հոդվածի` մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված «փոքր» օբյեկտները համարվում են Ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2) Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:

3) Նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 43,861 մլն դրամ:

 

Հավելված 1

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակահատվածում մրցույթով մասնավորեցված օբյեկտների մասին

 

Հ/Հ

Պե-
տա-
կան
գույ-
քի ան-
վա-
նումը
(ծած-
կա-
գիրը`
ըստ Ծրա-
գը-
րի)

Գըտ-
նը-
վե-
լու
վայ-
րը

Պե-
տա-
կան կառա-
վար-
ման
մար-
մը-
նի ան-
վա-
նումը

ՀՀ կառա-
վա-
րության որոշ-
ման համա-
րը, ամսա-
թիվը

Մրցույ-
թի անց-
կաց-
ման
ամսա-
թիվը

Սահ-
ման-
ված նվա-
զա-
գույն գինը
(հազ. դրամ)

Մըր-
ցույ-
թի
հաղ-
թողի առա-
ջար-
կած
գինը (հազ. դրամ)

Պար-
տա-
վորու-
թյուն-
ները
(հազ. դրամ)

Պայմա-
նագրա-
յին պար-
տավորու-
թյուն-
ները պայ-
մա-
նագրի
ուժի մեջ
մըտ-
նելու պա-
հից

Պայմա-
նագրի կնքման ամսա-
թիվը

Գը-
նոր-
դը

Ներ-
դրում-
ներ
(գու-
մար,
ժամ-
կետ)

Սո-
ցիա-
լա-
կան
երաշ-
խիք-
ներ

i

1.

«Քաղա-
քաշի-
նու-
թյան գիտա-
հետա-
զոտա-
կան և նա-
խա-
գըծա-
յին ինս-
տի-
տուտ» ԲԲԸ
(90022)

քաղ. Երե-
վան, Դա-
վիթ Ան-
հաղ-
թի 23

ՀՀ կա-
ռա-
վարու-
թյանն առըն-
թեր պետա-
կան
գույ-
քի կառա-
վար-
ման վարչու-
թյուն

N 1428-Ա 15.11.2012թ.

18.01.2013թ.

500

550

5125

Երեք
տար-
վա ըն-
թաց-
քում`
1,5 մլն դրա-
մի չա-
փով
ներ-
դրում-
ներ`
I տա-
րի- 500 հազ.
դրամ,
II տա-
րի- 500 հազ.
դրամ,
III տա-
րի- 500 հազ.
դրամ

I տա-
րի` կը-
ստեղծ-
վի 7 աշ-
խատա-
տեղ, կը-
պահ-
պան-
վի 3տա-
րի-
նե-
րի ըն-
թաց-
քում,
II տա-
րում կը-
ստեղծ-
վի ևս
2 նոր
աշ-
խա-
տա-
տեղ,
կպահ-
պան-
վի 2
տա-
րի-
ների ըն-
թաց-
քում,
III տա-
րում` ևս
2 նոր
աշ-
խա-
տա-
տեղ,
կպահ-
պան-
վի առ-
նը-
վազն 1 տար-
վա ըն-
թաց-
քում:
Նվա-
զա-
գույ-
նը
60000
դրամ
մի-
ջին
աշ-
խա-
տա-
վար-
ձով:

05.02.2013թ.

Ա-
ղավ-
նի Մի-
նաս-
յան

i

2.

Ստե-
փա-
նա-
վա-
նի կա-
րի
ԱՄ-ի ար-
տա-
դրա-
կան
տե-
ղա-
մա-
սի
ԱՇՕ

Լոռու մարզ,
գ. Գա-
գառ,
Կենտ-
րոնա-
կան
թիվ 4

ՀՀ կա-
ռա-
վա-
րու-
թյանն առըն-
թեր
պե-
տա-
կան
գույ-
քի կա-
ռա-
վար-
ման
վար-
չու-
թյուն

N 35-Ա
16.01.2013թ.

25.03.2013թ.

3167

3175

չունի

Երեք
տար-
վա ըն-
թաց-
քում`
3 մլն դրամի
չա-
փով ներ-
դրում-
ներ`
I տա-
րի-500 հազ. դրամ,
II տա-
րի-1000
հազ. դրամ,
III տա-
րի-1500 հազ. դրամ

3-րդ տա-
րում կստեղծ-
վի 7 աշ-
խա-
տա-
տեղ, յու-
րա-
քանչ-
յուր ամս-
վա հա-
մար
40-60
հազ.
դրամ միջին աշխա-
տա-
վար-
ձով

16.07.2013թ.

Պավ-
լիկ Զա-
լին-
յան

 

Հավելված 2

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված օբյեկտների մասին

 

N

Ընկերու-
թյան (պե-
տա-
կան գույքի) անվա-
նումը, ծածկա-
գիրը`ըստ Ծրագրի

Գտնվելու վայրը

ՀՀ նախա-
րարու-
թյունը, պետա-
կան կառա-
վար-
ման մար-
մինը

ՀՀ
կառավա-
րության որոշման համարը, ամսաթիվը

Պետա-
կան գույ-
քի գնա-
հատ-
ված ար-
ժեքը (հազ. դրամ)

Վաճառ-
քի գինը (հազ. դրամ)

Ընկերու-
թյան հաշ-
վեկշռում ամրա-
գըրված պարտա-վորու-
թյուն-
ները (հազ. դրամ)

Ներդրու-
մային
և այլ պար-
տա-
վորու-
թյուն-
ները` ըստ
մասնա-
վորեց-
ման պայ-
մա-
նագրի

Մասնա-
վորեց-
ման պայ-
մա-
նագրի կնքման ամսա-
թիվը

Գնոր-
դը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

i

1.

«Լոգիս-
տիկ կենտ-
րոն» ՓԲԸ
(62357)

քաղ.Երևան,
Այվա-
զովսկու 4

ՀՀ կառա-
վարու-
թյանն առըն-
թեր պետա-
կան գույ-
քի կառա-
վարման վարչու-
թյուն

N 933-Ա
29.08.2013թ.

200537

140000

134

Երեք տար-
վա ընթաց-
քում 200000
հազ. դրա-
մի չափով ներդրում-
ներ և ստեղ-
ծել նվազա-
գույնը 20 աշխատա-
տեղ:

28.10.2013թ.

«Մե-
տէք-
սիմ»
ՍՊԸ

i

2.

Անա-
վարտ շի-
նա-
րարու-
թյան օբ-
յեկտ-
ներ

քաղ.Երևան,
Աճառյան 2-րդ նրբանց-
քի թիվ 4/1 և 4/2

ՀՀ կառա-
վարու-
թյանն առըն-
թեր պետա-
կան գույ-
քի կառա-
վար-
ման վարչու-
թյուն

N 1573-Ա
06.12.2012թ.

65 051,93

20000

չունի

Չորս տար-
վա ընթաց-
քում 1 մլն
ԱՄՆ դոլա-
րին համար-
ժեք դրամի չա-
փով ներդրում-
ներ, ընդ որում`
2013թ. –100000 ԱՄՆ դոլարին համար-
ժեք դրամի,
2014թ. –300000 ԱՄՆ դոլարին համար-
ժեք դրամի,
2015թ. –300000 ԱՄՆ դոլարին համար-
ժեք դրամի,
2016թ. -300000 ԱՄՆ
դոլարին հա-
մար-
ժեք դրամի չափով:

04.02.2013թ.

«Ավա-
նի աղի կոմբի-
նատ»
ՓԲԸ

 

Հավելված 3

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մասնավորեցված ընկերությունների և անավարտ շինարարության օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին

 

հ/հ Անվանումը, գտնվելու վայրը, գնորդը Մասնավորեց-
ման ձևը, վաճառքի
գինը (հազ. դրամ)
Պայմանագրային պարտավորությունները Կատարման
ժամկետները
Պարտավորության կատարումը
1 Երևան քաղաքի Աճառյան փող. 2-րդ նրբ. թիվ 4/1 և 4/2 հասցեներում գտնվող 4256.6 ք.մ ընդհանուր մակերեսով տարածք:
Գնորդ` «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ
ք. Երևան, Աճառյան փ. 2, նրբ. 4:
Ուղղակի,
20000,0
Կատարել 100,0 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում: 31.12.2013թ. Կատարվել է 105,2 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում:
2 ՀՀ ՆԳՆ «Նախագծային-նախահաշվային բյուրո» ԱՇՕ
ք. Երևան, Դավթաշեն թաղամաս:
Գնորդ` Իշխան Սարգսյան
ք. Երևան, Ա. Խաչատրյան 14/2:
Ուղղակի,
1754,8
Ստեղծել 10 աշխատատեղ: 29.08.2013թ. Ստեղծվել է 11 աշխատատեղ:
3 Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհի փող. թիվ 73 հասցեում գտնվող 1193.4 ք.մ մակերեսով Կրասնոսելսկի կինոցանցի «Ճամբարակ» կինոթատրոն:
Գնորդ` Սոս Սոսյան
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, Գետափնյա 41:
Մրցույթ,
8500,0
Կատարել 15,0 մլն ՀՀ դրամի չափով ներդրում: 10.05.2013թ. Կատարվել է 15,136 մլն ՀՀ դրամի չափով ներդրում:
4 «Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ:
ք. Երևան, Պարոնյան 40:
Գնորդ` «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ
ք. Երևան, Սարյան 20:
Ուղղակի,
100000 ԱՄՆ դո-
լար
Կատարել 850,0 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում: 31.12.2013թ. Կատարվել է 860,0 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում:
5 Վանաձոր քաղաքի Մաշտոցի թիվ 1 հասցեում գտնվող` 5264,74 ք.մ մակերեսով «Վանաձորի հյուրանոց» ԱՇՕ:
Գնորդ` Սամվել Գրիգորյան
Գուգարքի շրջ., գ. Գուգարք, 10-րդ փ.,տուն 27ա:
Ուղղակի,
42366,0
Ստեղծել 15 աշխատատեղ: 20.01.2013թ. Ստեղծվել է 21 աշխատատեղ:
6 «Ռեմդիզել» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր:
ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Բալահովիտ:
Գնորդ` «Բիզնես Լայն» ՍՊԸ
ք. Երևան, Նոր Արեշ 24 փ., տուն 29:
Ուղղակի,
153366,0
Կատարել 25,0 մլն ՀՀ դրամի չափով ներդրում: 25.08.2013թ. Ներդրումները չեն կատարվել:
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը հայց է ներկայացրել դատարան:
7 «Զեյթուն» ուսանողական ավանի Ծաղկաձորի հանգստյան տան գույք:
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր:
Գնորդ` «Սպորտ-Տուր» ՍՊԸ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Կաքավաձոր թաղ., տուն 68:
Մրցույթ,
33300,0
Ստեղծել 30 աշխատատեղ: 31.12.2013թ. Աշխատատեղեր չեն ստեղծվել:
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը հայց է ներկայացրել դատարան:

 

Հավելված 4

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացի մասին

 

Հ/Հ

Ծածկա-
գիրը` ըստ Ծրագրի

Ընկերության (կազմակերպության) անվանումը

Հիմնադիրը

Լուծարման մասին ՀՀ կառավարու-
թյան որոշման համարը, ամսաթիվը

Լուծարման ընթացքը

1

2

3

4

5

6

i

1.

60351

«Գյումրիի քաղաքային կառույցների ուղեմաս» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 1610-Ա,  04.12.2003թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

2.

60216

Գորիսի հրուշակեղենի ՊՁ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 137-Ա, 10.02.2005թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

3.

62392

«Վարդենիսի գյուղ. կենդանիների արհեստական
սերմնավորման կայան» ՊՁ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

N 137-Ա, 10.02.2005թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

4.

5328

Իջևանի գլխավոր պանրագործարան

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 348-Ն,
23.02.2006թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

5.

11039

Փոքրաշենի բտման տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

N 348-Ն,
23.02.2006թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

6.

11050

Արտամետի կերերի արտադրության տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

N 348-Ն,
23.02.2006թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

7.

60153

«Երառսպասարկում» ՓԲԸ-ի արտադրական և սովորողների Մ/Ս թիվ 7 ԴՁ

Երևանի քաղաքապետարան

N 348-Ն,
23.02.2006թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

8.

62136

«Ջրհոս» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 117-Ն,
25.01.2008թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

9.

20376

«Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 838-Ն,
23.07.2009թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

10.

20581.1

«Դեբեդ» հյուրանոց» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 838-Ն,
23.07.2009թ.

Լուծարված:

i

11.

62421

«Քաջարանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 951-Ն,
20.08.2009թ.

Լուծարված:

i

12.

90006

«Նոր ներդրումներ» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 227-Ա,
11.03.2010թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

13.

60158

«Արարատառսպաս» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 891-Ա,
30.06.2011թ.

Լուծարված:

14.

62079

«Ագրոնավթաբազա» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 891-Ա,
30.06.2011թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

15.

80228

«Շենկառ» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 997-Ա,
21.07.2011թ.

Լուծարված:

16.

90036

«Գեոկոմպլեքս» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 997-Ա,
21.07.2011թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

17.

21425

«Վարդենիսի տպարան» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 1172-Ա,
18.08.2011թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

18.

90037

«Շինվերանորոգում» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 354-Ա,
31.03.2011թ.

Լուծարված:

i

19.

60154

«Գեղառսպաս» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 144-Ա,
16.02.2012թ.

Սնանկ:

i

20.

30038

«Ավտոտրանսպորտի» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 929-Ա,
26.07.2012թ.

Սնանկ:

21.

90035

«Էկոսերվիս» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 929-Ա,
26.07.2012թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

«Էկոսերվիս» ՓԲԸ-ի «Գեոմատակարար» ԴՓԲԸ

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

22.

62403

«Դրոյի անվան մարզամշակութային կենտրոն» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 209-Ա,     07.03.2013թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

23.

62407

«Լուսմատ» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

N 95-Ա,
07.02.2013թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

24.

90044

Արուճի սերմնաբուծական ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

493-Ա,
08.05.2013թ.

Սնանկ:

i

25.

90039

«Երնորոգնախագիծ» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

836-Ա,
01.08.2013թ.

Գտնվում է լուծարման գործընթացում:

 

pin
ՀՀ 29.09.2014
N ՀՕ-149-Ն օրենք