Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ ...

 

 

118.0463.081014

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»        10            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11814433

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

23 հուլիսի 2014 թվականի թիվ 463-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցմանը զուգահեռ անցում են կատարում նաև տվյալ կազմակերպության ենթակայության պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպությունները:

2.1 Նոր ստեղծված հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցումն իրականացվում է նոր ստեղծված կազմակերպությունների պետական գրանցման պահից:

(2.1-ին կետը լրաց. 02.08.18 թիվ 351-Ն հրաման)

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2014 թվականի հուլիսի 23-ի

թիվ 463-Ն հրամանի

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|Խումբ|   Հանրային հատվածի կազմակերպությունների       |Հանրային       |

|     |           անվանումը                           |հատվածի        |

|     |                                               |կազմակերպու-   |

|     |                                               |թյունների      |

|     |                                               |կողմից         |

|     |                                               |հաշվապահական   |

|     |                                               |հաշվառման նոր  |

|     |                                               |համակարգին     |

|     |                                               |անցման հաշվետու|

|     |                                               |ժամանակաշրջանի |

|     |                                               |սկիզբը         |

|_____|_______________________________________________|_______________|

|1.   |1) ՀՀ արդարադատության նախարարություն           |2016 թվականի   |

|     |2) ՀՀ արտաքին գործերի նախարարություն           |հունվարի 1     |

|     |3) ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների      |               |

|     |նախարարություն                                 |               |

|     |4) ՀՀ սփյուռքի նախարարություն                  |               |

|     |5) ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե        |               |

|     |6) ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման  |               |

|     |   պետական կոմիտե                              |               |

|     |7) ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր        |               |

|     |   վարչություն                                 |               |

|     |8) ՀՀ սահմանադրական դատարան                    |               |

|     |9) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ  |               |

|     |10) ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով        |               |

|     |11) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող    |               |

|     |    հանձնաժողով                                |               |

|     |12) ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության    |               |

|     |    պետական հանձնաժողով                        |               |

|     |13) ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ       |               |

|     |14) ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն       |               |

|     |15) Հեռուստատեսության և  ռադիոյի ազգային       |               |

|     |    հանձնաժողով                                |               |

|     |16) Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ |               |

|_____|_______________________________________________|_______________|

|2.   |1) ՀՀ Նախագահի աշխատակազմ                      |2017 թվականի   |

|     |2) ՀՀ կառավարության աշխատակազմ                 |հունվարի 1     |

|     |3) ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ                |               |

|     |4) ՀՀ վերահսկիչ պալատ                          |               |

|     |5) ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի          |               |

|     |   նախարարություն                              |               |

|     |6) ՀՀ առողջապահության նախարարություն           |               |

|     |7) ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրացման և       |               |

|     |   բարեփոխումների նախարարություն               |               |

|     |8) ՀՀ բնապահպանության նախարարություն           |               |

|     |9) ՀՀ գյուղատնտեսության նախարարություն         |               |

|     |10) ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների  և         |               |

|     |   բնական պաշարների նախարարություն             |               |

|     |11) ՀՀ կրթության և  գիտության նախարարություն   |               |

|     |12) ՀՀ մշակույթի նախարարություն                |               |

|     |13) ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի       |               |

|     |    նախարարություն                             |               |

|     |14) ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական        |               |

|     |    տեխնոլոգիաների նախարարություն              |               |

|     |15) ՀՀ ֆինանսների նախարարություն               |               |

|     |16) (16-րդ կետն ուժը կորցրել է 02.09.16 թիվ 947-Ն հրաման)      |

|     |17) Երևանի  քաղաքապետարան                      |               |

|     |18) (18-րդ կետն ուժը կորցրել է 02.09.16 թիվ 947-Ն հրաման)      |

|     |19) ՀՀ դատական դեպարտամենտ                     |               |

|     |20) ՀՀ դատախազության աշխատակազմ                |               |

|     |21) ՀՀ հատուկ քննչական ծառայություն            |               |

|     |22) ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ            |               |

|     |23) Սոցիալական ապահովության պետական            |               |

|     |    ծառայություն                               |               |

|     |24) Ջրային տնտեսության պետական կոմիտե          |               |

|     |25) ՀՀ գյուղատնտեսության նախարարության         |               |

|     |    սննդամթերքի անվտանգության պետական          |               |

|     |    ծառայություն                               |               |

|     |26) (26-րդ կետն ուժը կորցրել է 24.11.16 թիվ 1645-Ն հրաման)     |

|     |27) ՀՀ կրթության և  գիտության նախարարության    |               |

|     |    գիտության պետական կոմիտե                   |               |

|     |28) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա         |               |

|_____|_______________________________________________|_______________|

|3.   |1) ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման       |2018 թվականի   |

|3.   |   նախարարություն                              |հունվարի 1     |

|     |2) ՀՀ պաշտպանության նախարարություն             |               |

|     |3) ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն    |               |

|     |4) ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն                     |               |

|     |5) ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |               |

|     |6) ՀՀ պետական պահպանության ծառայություն        |               |

|     |7) Հայաստանի փրկարար ծառայություն              |               |

|     |8) ՀՀ տարածքային կառավարման նախարարության      |               |

|     |   միգրացիոն պետական ծառայություն              |               |

|     |9) ՀՀ Արագածոտնի մարզպետարան                   |               |

|     |10) ՀՀ Արարատի մարզպետարան                     |               |

|     |11) ՀՀ Արմավիրի մարզպետարան                    |               |

|     |12) ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան                |               |

|     |13) ՀՀ Լոռու մարզպետարան                       |               |

|     |14) ՀՀ Կոտայքի մարզպետարան                     |               |

|     |15) ՀՀ Շիրակի մարզպետարան                      |               |

|     |16) ՀՀ Սյունիքի մարզպետարան                    |               |

|     |17) ՀՀ Վայոց ձորի մարզպետարան                  |               |

|     |18) ՀՀ Տավուշի մարզպետարան                     |               |

|     |19) ՀՀ քաղաքային համայնքներ                    |               |

|     |20) ՀՀ գյուղական համայնքներ                    |               |

|     |21) ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե           |               |

|     |22) ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն|               |

|     |23) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն    |               |

._____________________________________________________________________.

(հավելվածը փոփ. 10.12.15 թիվ 845-Ն, 02.09.16 թիվ 947-Ն, 24.11.16 թիվ 1645-Ն հրամաններ)

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
23.07.2014
N 463-Ն
Հրաման