Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓԱՍՏԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՈՌՈԳՎԱԾ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲԱԶՄ ...

11.08.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.08.2015  -ից մինչեւ   11.08.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 12.07.2019 թիվ 38-Ն որոշում)

i

603.0040.211014

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        10            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60314460

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2014 թվականի թիվ 40-Ն

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՈՌՈԳՎԱԾ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏՀ-ՈՌՈԳՎԱԾ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 23-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունները և բազմամյա տնկարկների տարածությունները, դրանցից ստացված համախառն բերքը և միջին բերքատվությունը» Ձև թիվ 29-ԳՏՀ-ոռոգված (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունները և բազմամյա տնկարկների տարածությունները, դրանցից ստացված համախառն բերքը և միջին բերքատվությունը» Ձև թիվ 29-ԳՏՀ-ոռոգված (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի ««Ոռոգվող հողերի վրա կատարված գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքված բերքի մասին» Ձև թիվ 29-ԳՏՀ (հավելված) տարեկան պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 23-Ն որոշումը:

 

Հավելված 1

i

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի հոկտեմբերի 7-ի

թիվ 40-Ն որոշման

 

ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏՀ-ոռոգված

(տարեկան)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՈՌՈԳՎԱԾ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

20 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի     |

|(04 ապրիլի 2000թ., ՀՕ-48)                                            |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                   |

|մինչև  հաշվետու տարվա հունիս ամսվա 7-րդ աշխատանքային օրը             |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է _________________________________________________     |

|                          (անվանումը)                                |

|Գտնվելու վայրը _____________________________________I___I___I___I___I|

|                (գործունեության իրականացման վայրը)   (փոստային դասիչ)|

|Մարզը_________________________________________________I___I___I      |

|                (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)                           |

|                                                                     |

|Համայնքը /Վարչական շրջանը_____________________________I___I___I___I  |

|                           (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից                 |

|                                                                     |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը__________________I___I___I___I|

|                                      (լրացվում է ՀՀ ԱՎԾ             |

|                                           կողմից                    |

|                                                                     |

|Պետական ռեգիստրի գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I             |

|                                                                     |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I            |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I_I_I_I_I_I_I_I_I_              |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ) ____________________________________________      |

|                                                                     |

|Էլեկտրոնային փոստ ______________@_____________________               |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն   |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է              |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                        |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Տողի|Գյուղատնտեսական    |Ցան- |Ընդհա-|Հավաքված է   |Բերք      |Միջին |

|N   |մշակաբույսեր       |քա-  |նուր  |բերք,        |ցենտներ   |բերքը |

|    |                   |յին  |բերքա-|ընդամենը,    |հավաքված, |մեկ   |

|    |                   |տարա-|հավաքի|ցենտներ      |          |հեկ-  |

|    |                   |ծութ-|տարա- |_____________|__________|տարից,|

|    |                   |յուն,|ծու-  |սկըզբ-|մաքրու|կրկ|այգի- |ց/հա  |

|    |                   |հեկ- |թյուն,|նական |մից   |նա-|ների  |(սյ3/ |

|    |                   |տար  |հեկտար|քաշ   |(զտու-|կի |և     |սյ2)  |

|    |                   |     |      |      |մից)  |ցան|խաղողա|      |

|    |                   |     |      |      |հետո  |քե-|նոց-  |      |

|    |                   |     |      |      |քաշ   |րից|ների  |      |

|    |                   |     |      |      |      |   |միջշար|      |

|    |                   |     |      |      |      |   |քային |      |

|    |                   |     |      |      |      |   |տարա- |      |

|    |                   |     |      |      |      |   |ծու-  |      |

|    |                   |     |      |      |      |   |թյուն-|      |

|    |                   |     |      |      |      |   |ներից |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|    |                   |  1  |   2  |   3  |   4  | 5 |   6  |  7   |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|1   |Հացահատիկային      |     |      |      |      |   |      |      |

|    |մշակաբույսեր,      |     |      |      |      |   |      |      |

|    |ընդամենը (3+...+13)|     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|2   |Աշնանացանից լրիվ   |     |  X   |  X   |  X   | X |  X   |   X  |

|    |ոչնչացել է մինչև   |     |      |      |      |   |      |      |

|    |գարնանացան         |     |      |      |      |   |      |      |

|    |մշակաբույսերի ցանքի|     |      |      |      |   |      |      |

|    |ավարտը             |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|3   |Աշնանացան ցորեն    |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|4   |Աշնանացան տարեկան  |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|5   |Աշնանացան գարի     |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|6   |Այլ աշնանացան      |     |      |      |      |   |      |      |

|    |հացահատիկային      |     |      |      |      |   |      |      |

|    |մշակաբույսեր       |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|7   |Գարնանացան ցորեն   |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|8   |Գարնանացան տարեկան |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|9   |Գարնանացան գարի    |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|10  |Վարսակ             |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|11  |Հաճար              |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|12  |Եգիպտացորեն` լրիվ  |     |      |      |      |   |      |      |

|    |հասունացած, հատիկի |     |      |      |      |   |      |      |

|    |համար              |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|13  |Այլ գարնանացան     |     |      |      |      |   |      |      |

|    |հացահատիկային      |     |      |      |      |   |      |      |

|    |մշակաբույսեր       |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|14  |Հատիկաընդեղենային  |     |      |      |      |   |      |      |

|    |մշակաբույսեր,      |     |      |      |      |   |      |      |

|    |ընդամենը           |     |      |      |      |   |      |      |

|    |(15+...+19)        |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|15  |Ոլոռ, հատիկի համար |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|16  |Լոբի               |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|17  |Սիսեռ              |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|18  |Ոսպ                |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|19  |Այլ                |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|20  |Տեխնիկական         |     |      |      |      |   |      |      |

|    |մշակաբույսեր,      |     |      |      |      |   |      |      |

|    |ընդամենը           |     |      |      |      |   |      |      |

|    |(21+...+25)        |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|21  |Ծխախոտ (հաշվարկային|     |      |      |      |   |      |      |

|    |քաշով)             |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|22  |Կտավատ             |     |      |      |  X   |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|23  |Արևածաղիկ          |     |      |      |      |   |      |      |

|    |(յուղատու և        |     |      |      |      |   |      |      |

|    |հրուշակեղենի)      |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|24  |Շաքարի ճակնդեղ     |     |      |      |  X   |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|25  |Այլ                |     |      |  X   |  X   | X |  X   |   X  |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|26  |Կարտոֆիլ           |     |      |      |  X   |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|27  |Բոստանային         |     |      |      |  X   |   |      |      |

|    |մշակաբույսեր,      |     |      |      |      |   |      |      |

|    |ընդամենը (28+..+31)|     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|28  |Ձմերուկ            |     |      |      |   X  |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|29  |Սեխ                |     |      |      |   X  |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|30  |Այլ                |     |      |      |   X  |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|31  |Սերմադաշտեր        |     |      |      |   X  | X |  X   |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|32  |Բանջարանոցային     |     |      |      |   X  |   |      |      |

|    |մշակաբույսեր,      |     |      |      |      |   |      |      |

|    |ընդամենը           |     |      |      |      |   |      |      |

|    |(33+35+...+46)     |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|33  |Կաղամբ             |     |      |      |   X  |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|34  |որից` ծաղկակաղամբ  |     |      |      |   X  |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|35  |Վարունգ            |     |      |      |   X  |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|36  |Լոլիկ              |     |      |      |   X  |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|37  |Սմբուկ (բադրիջան)  |     |      |      |   X  |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|38  |Տաքդեղ (բիբար)     |     |      |      |   X  |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|39  |Սեղանի ճակնդեղ     |     |      |      |   X  |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|40  |Գազար              |     |      |      |   X  |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|41  |Սոխ                |     |      |      |   X  |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|42  |Սխտոր (ներառյալ    |     |      |      |   X  |   |      |      |

|    |աշնանը ցանվածը)    |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|43  |Կանաչ ոլոռ         |     |      |      |   X  |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|44  |Կանաչ լոբի         |     |      |      |   X  |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|45  |Այլ                |     |      |      |   X  |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|46  |Սերմադաշտեր        |     |      |      |   X  | X |  X   |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|47  |Բանջարաբոստանային  |     |      |      |   X  | X |  X   |      |

|    |մշակաբույսեր,      |     |      |      |      |   |      |      |

|    |ընդամենը (27+32)   |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|48  |Մշակաբույսեր       |     |      |  X   |  X   | X |  X   |   X  |

|    |ջերմատներում և     |     |      |      |      |   |      |      |

|    |ջերմոցներում,      |     |      |      |      |   |      |      |

|    |ընդամենը           |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|49  |այդ թվում`         |     |      |  X   |  X   | X |  X   |   X  |

|    |ջերմատներում       |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|50  |ջերմոցներում       |     |      |  X   |  X   | X |  X   |   X  |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|51  |Բանջարեղեն         |     |      |      |  X   | X |  X   |      |

|    |ջերմատներում և     |     |      |      |      |   |      |      |

|    |ջերմոցներում,      |     |      |      |      |   |      |      |

|    |ընդամենը           |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|52  |որից` ջերմատներում |     |      |      |      | X |  X   |  X   |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|53  |Ծաղիկ ջերմատներում |     |      |      |  X   | X |  X   |  X   |

|    |և  ջերմոցներում,   |     |      |      |      |   |      |      |

|    |ընդամենը (հատ)     |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|54  |որից` ջերմատներում |     |      |      |   X  |  X|   X  |   X  |

|    |(հատ)              |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|55  |Սունկ ջերմատներում |     |      |      |   X  |  X|   X  |   X  |

|    |և  ջերմոցներում,   |     |      |      |      |   |      |      |

|    |ընդամենը           |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|56  |որից` ջերմատներում |     |      |      |   X  | X |  X   |   X  |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|57  |Սնկանոց առանց      |     |      |      |  X   | X |  X   |   X  |

|    |ջերմատան և         |     |      |      |      |   |      |      |

|    |ջերմոցի, ընդամենը  |     |      |      |      |   |      |      |

|    |(մ2)               |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|58  |Ծաղիկ առանց        |     |      |      |  X   | X |  X   |   X  |

|    |ջերմատան և         |     |      |      |      |   |      |      |

|    |ջերմոցի, ընդամենը  |     |      |      |      |   |      |      |

|    |(հատ)              |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|59  |Կերային            |     |      |  X   |  X   | X |  X   |   X  |

|    |մշակաբույսեր,      |     |      |      |      |   |      |      |

|    |ընդամենը (60+62+63+|     |      |      |      |   |      |      |

|    |65+66+69+72)       |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|60  |Կերի արմատապտուղներ|     |      |      |   X  |   |      |      |

|    |ներառյալ շաքարի    |     |      |      |      |   |      |      |

|    |ճակնդեղ անասնակերի |     |      |      |      |   |      |      |

|    |համար              |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|61  |որից` սերմադաշտեր  |     |      |      |   X  | X |  X   |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|62  |Բոստանային         |     |      |      |   X  |   |      |      |

|    |մշակաբույսեր       |     |      |      |      |   |      |      |

|    |անասնակերի համար   |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|63  |Եգիպտացորեն` սիլոսի|     |      |      |   X  |   |      |      |

|    |կանաչ կերի և       |     |      |      |      |   |      |      |

|    |սենաժի համար (կանաչ|     |      |      |      |   |      |      |

|    |զանգված), ընդամենը |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|64  |որից` սիլոսի համար |  X  |      |      |   X  |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|65  |Սիլոսային          |     |      |      |   X  |   |      |      |

|    |մշակաբույսեր (առանց|     |      |      |      |   |      |      |

|    |եգիպտացորենի)      |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|66  |Միամյա խոտեր,      |     | X    |  X   |  X   | X |  X   |   X  |

|    |ընդամենը           |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|67  |որից` օգտագործված  |  X  |      |      |  X   |   |      |      |

|    |են խոտի համար      |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|68  |օգտագործված են     |  X  |      |      |  X   |   |      |      |

|    |կանաչ կերի, սենաժի |     |      |      |      |   |      |      |

|    |և  այլի համար      |     |      |      |      |   |      |      |

|    |(կանաչ զանգված)    |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|69  |Բազմամյա խոտերի    |     |   X  |   X  |   X  |  X|   X  |   X  |

|    |ընթացիկ տարվա ցանք |     |      |      |      |   |      |      |

|    |(ներառյալ անցած    |     |      |      |      |   |      |      |

|    |տարվա աշնան ցանածը)|     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|70  |որից` օգտագործված  |  X  |      |      |  X   |   |      |      |

|    |են խոտի համար      |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|71  |օգտագործված են     |  X  |      |      |  X   |   |      |      |

|    |կանաչ կերի, սենաժի |     |      |      |      |   |      |      |

|    |և  այլի համար      |     |      |      |      |   |      |      |

|    |(կանաչ զանգված)    |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|72  |Բազմամյա խոտերի    |     |  X   |  X   |  X   | X |  X   |   X  |

|    |անցյալ տարիների    |     |      |      |      |   |      |      |

|    |ցանք, ընդամենը     |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|73  |որից` օգտագործված  |  X  |      |  X   |      |   |      |      |

|    |են խոտի համար      |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|74  |օգտագործված են     |  X  |      |  X   |      |   |      |      |

|    |կանաչ կերի, սենաժի |     |      |      |      |   |      |      |

|    |և  այլի համար      |     |      |      |      |   |      |      |

|    |(կանաչ զանգված)    |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|75  |Բազմամյա խոտեր     |  X  |      |  X   |      | X |  X   |      |

|    |սերմերի համար,     |     |      |      |      |   |      |      |

|    |ընդամենը           |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|76  |որից` առվույտ      |  X  |      |  X   |      | X |  X   |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|77  |կորնգան            |  X  |      |  X   |      | X |  X   |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|78  |Ընդամենը ցանքային  |     |  X   |  X   |  X   | X |  X   |   X  |

|    |տարածություն       |     |      |      |      |   |      |      |

|    |20 թ. բերքի տակ    |     |      |      |      |   |      |      |

|    |(1+14+20+26+47+48+ |     |      |      |      |   |      |      |

|    |58+59)             |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|79  |որից` ցանված է     |     |  X   |  X   |  X   | X |  X   |  X   |

|    |այգիների և         |     |      |      |      |   |      |      |

|    |խաղողանոցների      |     |      |      |      |   |      |      |

|    |միջշարքային        |     |      |      |      |   |      |      |

|    |տարածություններում |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|80  |կատարվել է         |     |      | X    | X    | X |   X  | X    |  X

|    |կրկնակի ցանք       |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|81  |Կատարվել է         |     |      | X    | X    | X |   X  | X    |  X

|    |ենթացանք, ներառյալ |     |      |      |      |   |      |      |

|    |աշնանը կատարվածը   |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|82  |որից` բազմամյա     |     |      |      |   X  | X |  X   |      |

|    |խոտերի             |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|83  |Բնական խոտհարքներ, |  X  |      |      |   X  | X |  X   |      |

|    |ընդամենը           |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|84  |որից` օգտագործված  |  X  |      |      |   X  | X |  X   |      |

|    |են խոտի համար      |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|85  |Հավաքված է խոտ     |  X  |      |      |   X  | X |  X   |      |

|    |չօգտագործված       |     |      |      |      |   |      |      |

|    |վարելահողերից      |     |      |      |      |   |      |      |

|____|___________________|_____|______|______|______|___|______|______|

|86  |Ցելերի             |     |  X   |   X  |   X  | X |  X   |  X   |

|    |տարածությունը      |     |      |      |      |   |      |      |

|    |(ներառյալ սիդերալ  |     |      |      |      |   |      |      |

|    |և  կուլիսային,     |     |      |      |      |   |      |      |

|    |ինչպես նաև  սև     |     |      |      |      |   |      |      |

|    |ցելեր)             |     |      |      |      |   |      |      |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Տողի|Բազմամյա տնկարկներ      |Ընդամե-|որից`  |Փաստացի հավաքված|Միջին |

|N   |                        |նը     |տնկարկ-|բերքը, ցենտներ  |բերքը |

|    |                        |տնկարկ-|ներ    |________________|մեկ   |

|    |                        |ներ,   |պտղատու|ընդա-|որից`     |հեկ-  |

|    |                        |հեկտար |հասակի,|մենը |պտղատու   |տարից,|

|    |                        |       |հեկտար |     |հասակի    |ց/հա  |

|    |                        |       |       |     |տնկարկնե- |(սյ 4/|

|    |                        |       |       |     |րից       |սյ 2) |

|____|________________________|_______|_______|_____|__________|______|

|    |                        |   1   |   2   |  3  |     4    |   5  |

|____|________________________|_______|_______|_____|__________|______|

|87  |Պտուղ և  հատապտուղ,     |       |       |     |          |      |

|    |ընդամենը                |       |       |     |          |      |

|    |(88+89+90+91+92+93+94)  |       |       |     |          |      |

|____|________________________|_______|_______|_____|__________|______|

|88  |այդ թվում`              |       |       |     |          |      |

|    |հնդավոր, ընդամենը       |       |       |     |          |      |

|____|________________________|_______|_______|_____|__________|______|

|89  |կորիզավոր, ընդամենը     |       |       |     |          |      |

|____|________________________|_______|_______|_____|__________|______|

|90  |ընկուզապտուղ, ընդամենը  |       |       |     |          |      |

|____|________________________|_______|_______|_____|__________|______|

|91  |մերձարևադարձային,       |       |       |     |          |      |

|    |ընդամենը                |       |       |     |          |      |

|____|________________________|_______|_______|_____|__________|______|

|92  |այլ, ընդամենը           |       |       |     |          |      |

|____|________________________|_______|_______|_____|__________|______|

|93  |պտղի տնկարան            |       |   X   |  X  |    X     |  X   |

|____|________________________|_______|_______|_____|__________|______|

|94  |հատապտուղ (թութ,        |       |       |     |          |      |

|    |գետնամորի, ելակ, հաղարջ |       |       |     |          |      |

|    |և  այլ), ներառյալ       |       |       |     |          |      |

|    |պտղատու տնկարկների      |       |       |     |          |      |

|    |միջշարքային             |       |       |     |          |      |

|    |տարածություններում      |       |       |     |          |      |

|    |տնկվածը և  տնկարանները, |       |       |     |          |      |

|    |ընդամենը                |       |       |     |          |      |

|____|________________________|_______|_______|_____|__________|______|

|95  |որից`                   |       |   X   |  X  |    X     |  X   |

|    |հատապտղի տնկարան        |       |       |     |          |      |

|____|________________________|_______|_______|_____|__________|______|

|96  |Խաղող (ներառյալ         |       |       |     |          |      |

|    |տնկարանները), ընդամենը  |       |       |     |          |      |

|____|________________________|_______|_______|_____|__________|______|

|97  |որից`                   |       |   X   |  X  |    X     |  X   |

|    |խաղողի տնկարան          |       |       |     |          |      |

._____________________________________________________________________.

 

Ղեկավար ______________________  _____________________

               (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ

լիազորված անձ  ______________________  _____________________

                       (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

«____» ________________ 20 թ.

 

(1-ին հավելվածը փոփ. 20.07.15 թիվ 11-Ն որոշում)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի հոկտեմբերի 7-ի

թիվ 40-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՈՌՈԳՎԱԾ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏՀ-ՈՌՈԳՎԱԾ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունները և բազմամյա տնկարկների տարածությունները, դրանցից ստացված համախառն բերքը և միջին բերքատվությունը» ձև թիվ 29-ԳՏՀ-ոռոգված (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվության ցուցանիշները ներառում են միայն քաղաքացիների (ֆիզիկական անձանց) տնտեսություններին (միայն փաստացի ոռոգված ցանքատարածությունները և բազմամյա տնկարկների տարածությունները, դրանցից ստացված համախառն բերքը և միջին բերքատվությունը) վերաբերող տվյալներ, որոնք լրացվում են հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ, աճողական` տարվա սկզբից, ներկայացնում են գյուղապետարանները և քաղաքապետարանները (թաղապետարանները), որոնք այդ մասին նախապես իրազեկվում են:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` սույն հաշվետվական ձևում նշված ժամկետում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

5. Հաշվետվության «Ցանքային տարածությունը» թիվ 1 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված (Փաստացի ոռոգված են համարվում այն տարածությունները, որոնք, անկախ նրանից` համարվում են ոռոգվող, թե ոչ, ոռոգվել են ցանկացած աղբյուրից (ոռոգման ցանցերից, արտեզյան ջրերով, տարածքին մոտ գտնվող գետերի, լճերի ջրերից և այլն) ու եղանակով` արհեստական անձրևացման, կաթիլային, ակոսային և այլ: Միայն բնական եղանակով` անձրևներով և այլ բնական տեղումներով ոռոգվող հողերը չեն ընդգրկվում փաստացի ոռոգված հողերի մեջ:) ցանքատարածությունների ճշտված (ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ) տվյալները: Ցուցանիշն իր մեջ ներառում է այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններում կատարված, փաստացի ոռոգված, ցանքերի տարածությունները:

(5-րդ կետը փոփ. 20.07.15 թիվ 11-Ն որոշում)

6. Հաշվետվության «Ընդհանուր բերքահավաքի տարածությունը» թիվ 2 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի այն փաստացի ոռոգված տարածությունների վերաբերյալ տվյալներ, որոնցից հաշվետու ժամանակահատվածում բերք է հավաքվել: Ցուցանիշն իր մեջ չի ներառում այգիների խաղողանոցների միջշարքային տարածություններում կատարված, փաստացի ոռոգված, ցանքերի տարածությունները:

(6-րդ կետը փոփ. 20.07.15 թիվ 11-Ն որոշում)

7. Հաշվետվության «Հավաքված է բերք, ընդամենը» թիվ 3 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են փաստացի ոռոգված բերքահավաքի տարածությունից հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ (համախառն բերքը): Ցուցանիշը չի ներառում կրկնակի ցանքերից և այգիների ու խաղողանոցների միջշարքային տարածություններից հավաքված բերքը:

8. Հաշվետվության «Բերք հավաքված կրկնակի ցանքերից, այգիների և խաղողանոցների միջշարքային տարածություններից» թիվ 5 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են փաստացի ոռոգված կրկնակի ցանքերից (Կրկնակի ցանքը հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանքն է, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք:) իսկ թիվ 6 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են այգիների և խաղողանոցների փաստացի ոռոգված միջշարքային տարածություններից հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ:

9. Հաշվետվության «Միջին բերքը մեկ հեկտարից» թիվ 7 սյունակում, համապատասխան տողերով, լրացվում են մշակաբույսերի միջին բերքատվության (ընդամենը հավաքված բերքը (սյունակ 3) հարաբերած բերքահավաքի տարածությանը (սյունակ 2)) վերաբերյալ տվյալներ:

10. «Հացահատիկային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված, փաստացի ոռոգված, աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) վերաբերյալ տվյալներ:

11. «Աշնանացանից լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում է բոլոր տեսակի, փաստացի ոռոգված, աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և այլ աշնանացան մշակաբույսերի այն տարածությունների հանրագումարը, որոնց վրա անցած աշնանը կատարված ցանքերը լրիվ ոչնչացել են:

12. «Հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված, փաստացի ոռոգված, հատիկաընդեղենային (ոլոռ հատիկի համար, լոբի, սիսեռ, ոսպ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

13. «Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված, փաստացի ոռոգված, տեխնիկական (ծխախոտ, կտավհատ, արևածաղիկ, շաքարի ճակնդեղ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

14. «Կարտոֆիլ» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում է կարտոֆիլի փաստացի ոռոգված վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակների վերաբերյալ տվյալներ:

15. «Բոստանային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված, փաստացի ոռոգված, բոստանային (ձմերուկ, սեխ, այլ և սերմադաշտեր) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

16. «Բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված, փաստացի ոռոգված, բանջարանոցային (կաղամբ, ծաղկակաղամբ, վարունգ, լոլիկ, սմբուկ (բադրիջան), տաքդեղ (բիբար), սեղանի ճակնդեղ, գազար, սոխ, սխտոր, կանաչ ոլոռ, կանաչ լոբի, այլ և սերմադաշտեր) մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

17. «Մշակաբույսեր ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ջերմատներում (Ջերմատները տարբեր չափերի կառույցներ են, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական մթերքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, սունկ և այլն):) և ջերմոցներում (Ջերմոցները փոքրածավալ կառույցներ են, որոնք ունեն շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ): Դրանք տաքացվող գրունտից և ջերմատներից տարբերվում են նրանով, որ չեն ջեռուցվում: Ջերմոցները շահագործում են գարնանը, ամռանը և աշնանը, և այն հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել վաղահաս բանջարեղեն, սունկ:) աճեցված բանջարեղենի, ծաղկի և սնկի վերաբերյալ տվյալներ:

18. «Կերային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված, փաստացի ոռոգված, կերային մշակաբույսերի վերաբերյալ տվյալներ:

19. Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է:

20. Ցելեր բոլոր տեսակի (Սև ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնք հերկվել են նախորդ տարվա աշնանը և ցանքերի եզրափակիչ հաշվառում կատարելու պահին զբաղեցրած չեն գարնանացան մշակաբույսերի ցանքերով: Մաքուր ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնք հերկվել են գարնանը և մինչև աշնանացան պահպանվել են մաքուր վիճակում: Սիդերալ ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնց վրա ցանվել է հատիկաընդեղեն մշակաբույսեր, որը կանաչ վիճակում հերկվում է, որպեսզի հողը հարստացվի օրգանական նյութերով: Կուլիսային ցելեր համարվում են այն հողատարածությունները, որոնց վրա կատարվել է բարձրացողուն մշակաբույսերի ցանք` նպատակ ունենալով դաշտում ձմռանը ձյուն կուտակել:)

21. «Պտուղ և հատապտուղ, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված, փաստացի ոռոգված, հնդավոր (խնձոր, տանձ, սերկևիլ և այլ), կորիզավոր (ծիրան, դեղձ, կեռաս, սալոր, բալ, հոն և այլ), ընկուզապտուղ (ընկույզ, տխիլ և այլ), մերձարևադարձային (թուզ, նուռ, արքայանարինջ և այլ), այլ (վերը նշված պտղաընտանիքներում չներառված պտղատեսակներ) պտղաընտանիքների, պտղի տնկարանների և հատապտուղների ու դրանց տնկարանների վերաբերյալ տվյալներ:

22. «Խաղող, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են հաշվետվությունում նշված խաղողի փաստացի ոռոգված տեխնիկական, սեղանի, ունիվերսալ սորտերի և խաղողի տնկարանների վերաբերյալ տվյալներ:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
07.10.2014
N 40-Ն
Որոշում