Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈ ...

 

 

040.1297.191114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 2014 թվականի N 1297-Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրերի գրանցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի նոյեմբերի 19-ի

N 1297-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Սույն կարգը կարգավորում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրերի գրանցման կարգի (այսուհետ` համապատասխանության հայտարարագիր) հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` համապատասխանության հայտարարագրի միասնական ձևի և դրա ձևակերպման կանոնների համաձայն կազմված համապատասխանության հայտարարագիրը ենթակա է գրանցման տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում:

3. Համապատասխանության հայտարարագրերի գրանցումն իրականացվում է սերտիֆիկացման մարմինների կողմից, որոնք ընդգրկված են Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների (այսուհետ` սերտիֆիկացման մարմիններ) միասնական ռեեստրում կամ Եվրասիական տնտեսական միության և Եվրասիական տնտեսական տարածքի անդամ հանդիսացող պետությունների (այսուհետ` անդամ պետություններ) լիազոր մարմինների կողմից:

4. Համապատասխանության հայտարարագրման ժամանակ որպես հայտատու կարող է հանդես գալ անդամ պետության տարածքում տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձը, որը արտադրանք արտադրող կամ արտադրողի լիազոր ներկայացուցիչ կամ դիստրիբյուտոր (այսուհետ` հայտատու) է:

5. Համապատասխանության հայտարարագիրը և սույն կարգի 9-րդ կետի համաձայն դրան կից փաստաթղթերը ուղարկվում են գրանցման սերտիֆիկացման մարմին կամ հավատարմագրման ազգային մարմին (այսուհետ` լիազոր մարմիններ)` ըստ հայտատուի ընտրության:

6. Սերտիֆիկացման մարմնում համապատասխանության հայտարարագրի գրանցման համար հայտատուն կամ ուղղակիորեն սերտիֆիկացման մարմին է ներկայացնում համապատասխանության հայտարարագիրը և սույն կարգի 9-րդ կետի համաձայն դրան կից փաստաթղթերը, կամ դրանք ուղարկում է փոստային պատվիրված առաքմամբ` ներդիր փաստաթղթերի ցուցակով և տրման մասին ծանուցմամբ:

7. Լիազոր մարմիններում համապատասխանության հայտարարագրերի գրանցումն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

8. Համապատասխանության հայտարարագիրը ստորագրվում է հայտատուի կողմից (իրավաբանական անձի համար` հայտատու կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից):

(8-րդ կետը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

9. Համապատասխանության հայտարարագրին կցվում են հետևյալ փաստաթղթերը, եթե Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով այլ բան սահմանված չէ`

1) համապատասխանության հայտարարագրի գրանցման մասին հայտարարություն` ստորագրված հայտատուի կողմից.

2) իրավաբանական անձի պետական գրանցումը կամ ֆիզիկական անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը հավաստող փաստաթղթերի պատճենները` անդամ պետությունների օրենսդրությանը համաձայն.

3) օտարերկրյա արտադրողի հետ պայմանագրի պատճենը, որով նախատեսվում է մատակարարվող արտադրանքի համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական տարածք մատակարարվող արտադրանքի` սահմանված պահանջներին անհամապատասխանության համար պատասխանատվությունը (օտարերկրյա արտադրողի ներկայացուցչի համար):

10. Սերտիֆիկացման մարմինը ուսումնասիրում է հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը` ստուգելով`

1) հայտատուի կողմից համապատասխանության հայտարարագրի լրացման ճշտությունն ու լիարժեքությունը.

2) սույն կարգի 9-րդ կետով նախատեսված բոլոր փաստաթղթերի առկայությունը, եթե Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով այլ բան նախատեսված չէ.

3) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի նորմի առկայությունը, որը սահմանում է, որ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի որոշակի տեսակների համապատասխանությունը կարող է հավաստվել համապատասխանության հայտարարագրերի ընդունմամբ.

4) համապատասխանության հայտարարագիր ընդունած հայտատուի համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնք սահմանում են հայտատուների շրջանակը արտադրանքների որոշակի տեսակների համար:

11. Սույն կարգի 10-րդ կետի համաձայն հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով սերտիֆիկացման մարմինը հայտարարագրի` գրանցման դիմելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է տվյալ համապատասխանության հայտարարագրի գրանցում կամ պատճառաբանված որոշմամբ մերժում է հայտը:

12. Համապատասխանության հայտարարագրի գրանցման մերժման մասին ծանուցումը գրավոր ուղարկվում է հայտատուին` փոստային պատվիրված առաքմամբ` տալու մասին ծանուցմամբ, կամ տրվում է հայտատուին:

13. Համապատասխանության հայտարարագրի գրանցումը մերժելու հիմքերն են`

1) հայտատուի կողմից սերտիֆիկացման մարմին գրանցման համար այնպիսի համապատասխանության հայտարարագիր ներկայացնելը, որի հավատարմագրման ոլորտում նման արտադրանք չկա.

2) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի այն նորմի բացակայությունը, որը սահմանում է, որ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքների որոշակի տեսակների համապատասխանությունը պետք է հաստատվի համապատասխանության հայտարարագրի ընդունմամբ.

3) համապատասխանության հայտարարագիր ընդունած հայտատուի անհամապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի դրույթներին, որոնք սահմանում են համապատասխանության հայտարարագիր ընդունող հայտատուների շրջանակը:

14. Եթե հայտին կից փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ դրանք թերի են լրացված, ապա լիազոր մարմինը հայտատուին առաջարկում է 2-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը և վերացնել թերությունները: Սահմանված ժամկետում հայտին կից փաստաթղթերի ցանկը չհամալրելու կամ դրանց լրացման թերությունները չվերացնելու դեպքում հայտը չի գրանցվում:

15. Համապատասխանության հայտարարագիրը համարվում է գրանցված` տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում դրան գրանցման համար տալու պահից:

16. Գրանցված համապատասխանության հայտարարագրում փոփոխություններ կատարել չի թույլատրվում: Փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում հայտատուն ընդունում է համապատասխանության նոր հայտարարագիր և սույն կարգին համաձայն իրականացնում է դրա գրանցումը:

17. Հայտատուի մոտ համապատասխանության հայտարարագրի և դրան կից փաստաթղթերի պահպանման ժամկետները սահմանվում են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով:

18. Այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված չէ հայտատուի մոտ համապատասխանության հայտարարագրի և դրան կից փաստաթղթերի պահպանման ժամկետ, այդ ժամկետը կազմում է 10 տարի` գրանցման պահից սկսած:

19. Այն դեպքում, երբ արտադրանքի վրա տարածվում է Եվրասիական տնտեսական միության մի քանի տեխնիկական կանոնակարգերի գործողություն, որոնք սահմանում են հայտատուի մոտ համապատասխանության հայտարարագրի և դրան կից փաստաթղթերի պահման տարբեր ժամկետներ, ապա կիրառվում է սահմանված պահման ժամկետներից ամենաերկարը:

20. Սերտիֆիկացման մարմնի կամ լիազոր մարմնի կողմից համապատասխանության հայտարարագրի պատճենի պահման վերաբերյալ պահանջները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

21. Համապատասխանության հայտարարագրի գործողությունը կասեցվում, վերականգնվում կամ դադարեցվում է` «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Այդ դեպքում տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում գրանցվում է այն ամսաթիվը, որից սկսած համապատասխանության հայտարարագրի գործողությունը կասեցվում, վերականգնվում կամ դադարեցվում է:

22. Համապատասխանության հայտարարագրի գործողությունը համարվում է կասեցված, վերականգնված կամ դադարեցված` տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում համապատասխան փաստերը մուտքագրելու ամսաթվից սկսած:

23. Հայտատուն համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում նա գրավոր կամ փոստային պատվիրված առաքմամբ` ներդիր փաստաթղթերի ցուցակով և տալու մասին ծանուցմամբ ուղղակիորեն սերտիֆիկացման մարմին կամ լիազոր մարմին է ներկայացնում իր կողմից համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման վերաբերյալ ծանուցում:

24. Հայտատուի կողմից համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման վերաբերյալ ծանուցումը պետք է ստորագրվի, ունենա ամսաթիվ և ներառի համապատասխանության հայտարարագրի գրանցման համարի վերաբերյալ նշում:

(24-րդ կետը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

25. Հայտատուի ցանկությամբ, համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման վերաբերյալ ստացված ծանուցման հիման վրա, սերտիֆիկացման մարմինն ապահովում է համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման ամսաթվի մուտքագրումը:

26. Հայտատուի ցանկությամբ համապատասխանության հայտարարագրի գործողությունը դադարեցված է համարվում համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում համապատասխան փաստերի մուտքագրման ամսաթվից սկսած:

27. Համապատասխանության հայտարարագիրը, որի գործողությունը դադարեցված է, գործողության դադարեցման վերաբերյալ նշման և գործողության դադարեցման ծանուցման հետ միասին պահպանվում է սերտիֆիկացման մարմնի կամ լիազոր մարմնի կողմից` անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

28. Արտադրանքի անվտանգության վրա ազդող արտադրանքի կառուցվածքում կամ հատկանիշներում (կազմում) փոփոխությունների կատարման դեպքում համապատասխանության հայտարարագիր ընդունած հայտատուն պարտավոր է ապահովել արտադրանքի համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է արտադրանքի վրա (անհրաժեշտության դեպքում պետք է ունենալ համապատասխանության լրացուցիչ ապացույցներ), եթե Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով այլ բան նախատեսված չէ:

29. Եթե հնարավոր չէ ապահովել համապատասխանությունը, հայտատուն սերտիֆիկացման մարմին կամ լիազոր մարմին ներկայացնում է հայտ համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման մասին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.11.2014
N 1297-Ն
Որոշում