Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵ ...

 

 

322.0335.041114

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»        11            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32214496

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

28 հոկտեմբերի 2014 թվականի N 335-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2012 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 06-387-Ն և 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 124-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման կարգը և անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայականի ձևը հաստատելու մասին» N 27-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանով հաստատված N 1 հավելվածում`

ա. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 5-րդ ենթակետով.

i

«5) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի (նաև` էլեկտրոնային կրիչով):».

բ. 14-րդ կետում «փաստաթղթով» բառից հետո լրացնել «և բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմի) բնօրինակով» բառերը.

գ. 27-րդ կետում «3» թիվը փոխարինել «5» թվով:

2) Հրամանով հաստատված N 1 հավելվածի «Ձև»-ում.

ա. «(հեռախոսահամարները» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային փոստը)» բառերը.

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.

«4. մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի (նաև` էլեկտրոնային կրիչով):»:

i

3) Հրամանով հաստատված N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի

2014 թվականի հոկտեմբերի 28-ի

N 335-Ն հրամանի

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի

2012 թվականի փետրվարի 1-ի

N 27-Ն հրամանի

 

._____________________________________________________________________.

|              Հայաստանի Հանրապետության զինանշանը                     |

|                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          |

| ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ        |

|                                                                     |

|                     ՎԿԱՅԱԿԱՆ N ԱԳԳ _____                            |

|                                                                     |

|                   Սույն վկայականը տրվում է                          |

|         __________________________________________-ին               |

|                (անունը, հայրանունը, ազգանունը)                      |

|                                                                     |

|._____________.                                                      |

||Որակավորված  |                                                      |

||անձի         |                                                      |

||լուսանկարը   |                                                      |

||3X4 սմ չափսի |                                                      |

|._____________.                                                      |

|                 առ այն, որ նա մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր |

|                 անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից       |

|                 կազմակերպված անշարժ գույքի գնահատման գործունեության |

|                 մասնագիտական որակավորման ստուգմանը:                 |

|                                           ՀՀ կառավարությանն առընթեր |

|                 անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի     |

|                 20__թվականի ____________ ____-ի N ____-Ա            |

|                              հրամանի համաձայն ստացել է              |

|                                                                     |

|              ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ                    |

|                                                                     |

|Գործողության ժամկետը մինչև`  ___ ___________ 20___թ.                 |

|                                                                     |

|Հայաստանի Հանրապետության                                             |

|կառավարությանն առընթեր                                               |

|անշարժ գույքի կադաստրի                                               |

|պետական կոմիտեի                                                      |

|նախագահ`   _________________   _____________________                 |

|           (ստորագրություն)    (անունը, ազգանունը)                   |

|                                                                     |

|Կ.Տ.                          ___ _____________ 20__թ.               |

|                                                                     |

._____________________________________________________________________.

«:

 

 

pin
Կադաստրի կոմիտե
28.10.2014
N 335-Ն
Հրաման