Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 003 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԴՐԱ Լ ...

 

 

050.0270.031114

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»        11            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014482

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2014 թվականի թիվ 270-Ն

 

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 003 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ԹԻՎ 233-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նախատեսել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների նոր ձևեր, փոփոխության ենթարկել դրանց տրամադրման կարգը և սահմանել ժամկետներին վերաբերող առավել մանրամասն կանոններ,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 

1. Հաստատել «Նոտարների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 003 հաշվետվության ձևը»` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

2. Հաստատել «Նոտարների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 003 հաշվետվության ձևի լրացման և հաշվետվության ներկայացման կարգը»` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 31-ի «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումը նոտարների (այսուհետ` հաշվետվություն տրամադրող անձանց) կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 003 հաշվետվական ձև), տեղեկությունների տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 20-ի թիվ 57-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 233-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 03.08.18 թիվ 135-Ն որոշում)

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հոկտեմբերի 7-ի

թիվ 270-Ն որոշմամբ

 

ՁԵՎ

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 003 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

1. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

._______________.  ._________.         ._____.        ._____.

._______________.  ._________.         ._____.        ._____.

    1.1 Հաշվառման      1.2 Հաշվետվության   1.3            1.4 ՈՒղղման

    համարը             ուղարկման           Հաշվետվության  (լրացման)

                       ամսաթիվը            հերթական        հերթական

                                           համարը          համարը

 

1.4.1 ՈՒղղման (լրացման) պատճառը

._______________________________________________.

|                                               |

._______________________________________________.

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ

 

    ._. 2.1 Պարտադիր տեղեկացման        ._. 2.2 Կասկածելի գործարքի կամ

    ._. ենթակա գործարքի վերաբերյալ     ._. գործարար հարաբերության

        հաշվետվություն                     վերաբերյալ հաշվետվություն

 

3. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

    3.1 Գործարքի կատարման կամ          .___. .___. ._______.

գործարար հարաբերության հաստատման   .___. .___. ._______.

ամսաթիվը

 

    ._. 3.2 Կանխիկի եղանակով           ._. 3.3 Անկանխիկ եղանակով

    ._. իրականացված գործարք            ._. իրականացված գործարք

 

    3.2.1 Արժույթը                     3.3.1 Արժույթը

.______________________.           ._____________.

.______________________.           ._____________.

    3.2.2 Գումարը տվյալ արժույթով      3.3.2 Գումարը տվյալ արժույթով

.______________________.           .______________________.

.______________________.           .______________________.

3.2.3 Գումարը համարժեք ՀՀ դրամին   3.3.3 Գումարը համարժեք ՀՀ դրամին

.______________________.           .______________________.

.______________________.           .______________________.

 

3.4 Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը

 

._. 3.4.1 Անշարժ գույքի առուվաճառք ._. 3.4.2 Գույքի հավատարմագրային

    ._.                                 ._. կառավարում

 

._. 3.4.3 Փոխառություն

    ._.                                 ._. 3.4.4 Դրամական գումարների

                                        ._. և արժեթղթերի դեպոզիտի

                                            ընդունում և պահպանում

 

._. 3.4.5 Պահատվության պայմանագիր  ._. 3.4.6 Իրավաբանական անձանց

    ._.                                 ._. հիմնադրման, գործունեության

                                            կամ կառավարման համար

                                            գույքի տրամադրում

 

   ._. 3.4.7 Իրավաբանական անձի          3.4.8 Այլ ._________________.

._. բաժնետոմսերի (բաժնեմասերի,                 |                 |

փայերի) օտարում (ձեռքբերում)               |                 |

       կամ կանոնադրական կապիտալում                ._________________.

(բաժնեհավաք կապիտալում և

այլն) մասնակցության, փայի և

այլնի օտարում (ձեռքբերում)

 

3.5 Գործարքի առարկան

 

._. 3.5.1 Դրամական միջոց

._.

._. 3.5.2 Արժեթուղթ

._.

 

Նկարագրություն

.______________________________.

.______________________________.

 

._. 3.5.3 Շարժական այլ գույք

._.

Նկարագրություն

.______________________________.

.______________________________.

 

._. 3.5.4 Անշարժ գույք

._.

Նկարագրություն

.______________________________.

.______________________________.

 

._. 3.5.4.1 Գրավադրում

._.

 

3.5.4.2 Գտնվելու վայրը

.______________________________.

.______________________________.

 

3.6 Նոտարի սեղանամատյանի համարը .______________________.

.______________________.

 

3.7 Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշ կամ

տիպաբանություն

 

._. 3.7.1 Լիազոր մարմնի իրավական ակտով սահմանված չափանիշ կամ

._. տիպաբանություն

 

._. 3.7.2 Հաշվետվություն տրամադրող անձի իրավական ակտով սահմանված

._. չափանիշ կամ տիպաբանություն

 

._. 3.7.3 Այլ

._.

.______________________________.

.______________________________.

3.8 Կասկածների նկարագրությունը

.______________________________.

.______________________________.

 

3.9. Կապված հաշվետվության անվանումը

._______. ._______. .________. .________.

._______. ._______. .________. .________.

 

3.10 Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ

տեղեկատվություն

.__________________________________________________.

.__________________________________________________.

 

4. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐ

 

4.1 ՀԱՃԱԽՈՐԴ 1

 

    Հաճախորդի 1-ի կարգավիճակը                   ._______________.

._______________.

    ._. Ֆիզիկական անձ                ._. Անհատ ձեռնարկատեր

    ._.                              ._.

 

    ._. Իրավաբանական անձ             ._. Պետական մարմին կամ համայնք

    ._.                              ._.

 

    4.1.9 Կազմակերպական -    ._____________________________.

    իրավական ձև              ._____________________________.

 

    4.1.10 Անհատականացման    ._____________________________.

    (հաշվառման) համարը       ._____________________________.

 

    4.1.11 ՀՎՀՀ              .___________________.

.___________________.

 

4.1.12 Գործադիր մարմնի  .___________. ._____________.

    ղեկավարի անուն,          .___________.  ._____________.

ազգանուն

 

4.2. ՀԱՃԱԽՈՐԴ 2

 

    հաճախորդ 2-ի կարգավիճակը                    ._______________.

._______________.

    ._. Ֆիզիկական անձ                ._. Անհատ ձեռնարկատեր

    ._.                              ._.

 

    ._. Իրավաբանական անձ             ._. Պետական մարմին կամ համայնք

    ._.                              ._.

 

    4.2.1 Անուն             ._____________________________.

._____________________________.

    4.2.2 Ազգանուն          ._____________________________.

._____________________________.

    4.2.3 Հայրանուն         ._____________________________.

._____________________________.

4.2.4 Ծննդյան ամսաթիվը  .___. .___.   ._______.

.___. .___.   ._______.

4.2.5. Բնակության վայր (գտնվելու վայր)

 

    4.2.5.1 Փողոց, շենք,    ._____________________________.

բնակարան (տուն)         |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

._____________________________.

4.2.5.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.

._____________________________.

    4.2.5.3 Մարզ            ._____________________________.

._____________________________.

    4.2.5.4 Երկիր           ._____________________________.

._____________________________.

4.2.6 Ֆիզիկական անձի հաշվառման վայր

 

    4.2.6.1 Փողոց, շենք,     ._____________________________.

    բնակարան (տուն)          ._____________________________.

 

4.2.6.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.

._____________________________.

    4.2.6.3 Մարզ             ._____________________________.

._____________________________.

    4.2.6.4 Երկիր            ._____________________________.

._____________________________.

    4.2.7 Քաղաքացիություն    ._____________________________.

._____________________________.

    4.2.8 Անձը հաստատող      ._____________________________.

    փաստաթղթի տեսակ          ._____________________________.

 

    4.2.8.1 Անձը հաստատող    ._____________________________.

    փաստաթղթի սերիան         ._____________________________.

և համարը

 

    4.2.8.2 Փաստաթղթի        .___. .___.   ._______.

    տրամադրման ամսաթիվ       .___. .___.   ._______.

 

    4.2.8.3 ՈՒմ կողմից       ._______________________.

    է տրամադրվել             ._______________________.

 

    4.2.8.4 Փաստաթղթի        .___. .___.   ._______.

վավերականության ժամկետը  .___. .___.   ._______.

 

    4.2.9 Կազմակերպական -    ._____________________________.

    իրավական ձև              ._____________________________.

 

    4.2.10 Անհատականացման    ._____________________________.

    (հաշվառման) համարը       ._____________________________.

 

    4.2.11 ՀՎՀՀ              .___________________.

.___________________.

 

4.2.12 Գործադիր մարմնի  ._____________. ._____________.

    ղեկավարի անուն,          ._____________.  ._____________.

ազգանուն

 

4.3 ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ

 

4.3.1 Լիազորող անձ .___________________________.

.___________________________.

(հաճախորդի անուն, ազգանուն (անվանում))

    4.3.2 Անուն             ._____________________________.

._____________________________.

    4.3.3 Ազգանուն          ._____________________________.

._____________________________.

    4.3.4 Հայրանուն         ._____________________________.

._____________________________.

4.3.5 Ծննդյան ամսաթիվը  .___. .___.   ._______.

.___. .___.   ._______.

4.3.6. Բնակության վայր

 

    4.3.6.1 Փողոց, շենք,    ._____________________________.

բնակարան (տուն)         |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

._____________________________.

4.3.6.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.

._____________________________.

    4.3.6.3 Մարզ            ._____________________________.

._____________________________.

    4.3.6.4 Երկիր           ._____________________________.

._____________________________.

4.3.7 Հաշվառման վայր

 

    4.3.7.1 Փողոց, շենք,     ._____________________________.

    բնակարան (տուն)          ._____________________________.

 

4.3.7.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.

._____________________________.

    4.3.7.3 Մարզ             ._____________________________.

._____________________________.

    4.3.7.4 Երկիր            ._____________________________.

._____________________________.

    4.3.8 Քաղաքացիություն    ._____________________________.

._____________________________.

    4.3.9 Անձը հաստատող      ._____________________________.

    փաստաթղթի տեսակ          ._____________________________.

 

4.3.9.1 Փաստաթղթի սերիա ._____________________________.

    և  համար                 ._____________________________.

 

    4.3.9.2 Փաստաթղթի        .___. .___.   ._______.

    տրամադրման ամսաթիվը      .___. .___.   ._______.

 

    4.3.9.3 ՈՒմ կողմից       ._______________________.

    է տրամադրվել             ._______________________.

 

    4.3.9.4 Փաստաթղթի        .___. .___.   ._______.

վավերականության ժամկետը  .___. .___.   ._______.

 

4.4 ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ

 

.__. Չի տիրապետում       .__. Չկա իրական  .__. Առկա է իրական

.__. իրական շահառուի     .__. շահառու     .__. շահառու

մասին

տեղեկատվությանը

 

4.4.1 Հաճախորդի անուն,  ._____________________________.

    ազգանուն (անվանում)      ._____________________________.

 

    4.4.2 Անուն              ._____________________________.

._____________________________.

    4.4.3 Ազգանուն           ._____________________________.

._____________________________.

    4.4.4 Հայրանուն          ._____________________________.

._____________________________.

    4.4.5 Ծննդյան            .___. .___.  ._______.

    ամսաթիվը                 .___. .___.  ._______.

 

4.4.6. Բնակության վայր

._____________________________.

4.4.6.1 Փողոց, շենք,     |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

    բնակարան (տուն)          ._____________________________.

 

4.4.6.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.

._____________________________.

    4.4.6.3 Մարզ             ._____________________________.

._____________________________.

    4.4.6.4 Երկիր            ._____________________________.

._____________________________.

4.4.7 Հաշվառման վայր

 

    4.4.7.1 Փողոց, շենք,     ._____________________________.

    բնակարան (տուն)          ._____________________________.

 

4.4.7.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.

._____________________________.

    4.4.7.3 Մարզ             ._____________________________.

._____________________________.

    4.4.7.4 Երկիր            ._____________________________.

._____________________________.

    4.4.8 Քաղաքացիություն    ._____________________________.

._____________________________.

    4.4.9 Անձը հաստատող      ._____________________________.

    փաստաթղթի տեսակ          ._____________________________.

 

4.4.9.1 Փաստաթղթի սերիա ._____________________________.

    և  համար                 ._____________________________.

 

    4.4.9.2 Փաստաթղթի        ._____________________________.

    տրամադրման ամսաթիվը      ._____________________________.

 

    4.4.9.3 ՈՒմ կողմից       ._____________________________.

    է տրամադրվել             ._____________________________.

 

    4.4.9.4 Փաստաթղթի        .___. .___.  ._______.

    վավերականության          .___. .___.  ._______.

ժամկետը

 

5. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ

 

.__. 5.1 Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժում

.__.

 

5.1.1 Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման պատճառը

.____________________________________________________.

.____________________________________________________.

 

.__. 5.2 Գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցում

.__.

 

5.2.1 Գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցման պատճառը

.____________________________________________________.

.____________________________________________________.

 

.__. 5.3 Գույքի սառեցում

.__.

 

5.3.1 Սառեցման ամսաթիվ  .___________. .__. .__.

.___________.  .__. .__.

 

5.3.2 Սառեցման ժամկետը  .___________.

.___________.

5.3.3 Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ

կապված անձանց                               .__________________.

    ցանկերի անվանումը                       .__________________.

 

6. ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ

 

    6.1 Անուն                  6.2 Ազգանուն

._____________________.    ._________________________.

._____________________.    ._________________________.

6.3  Լրացման ամսաթիվը

._______. ._. ._.

._______. ._. ._.

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հոկտեմբերի 7-ի

թիվ 270-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 003 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Նոտարների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 003 հաշվետվության ձևի լրացման և հաշվետվության ներկայացման» Կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է նոտարների կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված հաշվետվության ձևի լրացման կարգը և հաշվետվությունների ներկայացման դեպքերը:

2. Կարգում հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Հաշվետվության ձևը լրացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ` Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվառված նոտարների կողմից:

4. Հաշվետվությունը ներկայացվում է Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի և 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` 6-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ենթակետի «ա»-»ե» պարբերությամբ սահմանված դեպքերում:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջի միջոցով կամ թղթային տարբերակով:

6. Հաշվետվության ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ձեռք բերվել Ֆինանսական դիտարկումների կենտրոնին դիմելու կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջից արտահանելու միջոցով:

7. Հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջի միջոցով ներկայացվում են միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» 4-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնագիր կնքելուց հետո:

8. Էլեկտրոնային տարբերակով տրամադրվող հաշվետվությունը ներկայացված է համարվում, եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում նոտարը չի ստանում սխալի վերաբերյալ հաղորդագրություն:

9. Սխալի վերաբերյալ հաղորդագրություն ստանալու դեպքում նոտարը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը ներկայացնում է համապատասխան փոփոխություններով` առանց հաշվետվության անվանման փոփոխության: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:

10. Թղթային տարբերակով տրամադրվող հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում փակ կնքված (կնիքի առկայության դեպքում) ծրարով` «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին» նշագրմամբ, հետևյալ եղանակներից որևէ մեկով`

1) ֆիզիկապես ներկայացնելու միջոցով,

2) փոստի միջոցով:

11. Կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացված է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացականի, իսկ կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում` «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից համապատասխան անդորրագրի տրամադրման պահից: Կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում հաշվետվությունն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոստային հասցեով (ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6):

12. Թղթային տարբերակով տրամադրվող հաշվետվության սխալի վերաբերյալ հետադարձ կապ ստանալու դեպքում նոտարը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը ներկայացնում է համապատասխան փոփոխություններով: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:

13. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում այդ գործարքը կատարելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

14. Հաշվետվության տրամադրման օրերի հաշվարկը սկսվում է գործարքի կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից և ավարտվում է այդ օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը` ժամը 18:00-ին:

15. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում գործարքում կամ գործարար հարաբերությունում կասկածելիության չափանիշ հայտնաբերելու դեպքում` նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն:

16. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել`

1) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,

2) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

17. Հաշվետվության ձևը լրացվում է հնարավորինս պարզ, հակիրճ, միանշանակ ընկալվող հայերեն լեզվով, «յունիկոդ» տառատեսակով և մեծատառերով: «Անուն (անվանում)» 4.1.1, 4.2.1 կետերը, «Անուն» 4.3.2, 4.4.2 կետերը, «Ազգանուն» 4.1.2, 4.2.2, 4.3.3, 4.4.3, «Հայրանուն» 4.1.3, 4.2.3, 4.3.4, 4.4.4 ենթակետերը լրացվում են անգլերեն, երբ անհրաժեշտ տվյալները նոտարներին հասանելի են միայն անգլերեն լեզվով: Եթե նշված տվյալները հասանելի են այլ օտար լեզվով, ապա նշված ենթակետերը լրացվում են հայերեն կամ անգլերեն լեզվով:

18. Հաշվետվության ձևի թղթային տարբերակը լրացվում է համակարգչի օգնությամբ կամ գրչով` յուրաքանչյուր վանդակում նշելով մեկ նիշ: Հաշվետվության ձևի 1.4.1, 3.4.8, 3.5.2, 3.5.3, 3.5.4, 3.5.4.2, 3.7.3, 3.8, 3.10 5.1.1 և 5.2.1 կետերի և ենթակետերի ներքո նախատեսված դաշտերի սահմաններն անբավարար լինելու դեպքում անհրաժեշտ է օգտագործել հավելյալ թղթեր: Այդ թղթերի ձախ կողմում նշվում է այն կետը կամ ենթակետը, որի ներքո նախատեսված դաշտը լրացվում է: Այդ թղթերը ստորագրվում և հաստատվում են կնիքով և կցվում հիմնական հաշվետվության ձևին: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրվում է նաև այդ ուղղումների կողքին:

19. Հաշվետվության ձևի առաջին էջի ներքևի մասում նշվում է ներկայացվող հաշվետվության էջերի քանակը (ներառյալ` առաջին էջը): Հաշվետվության ձևի յուրաքանչյուր էջի ներքևի աջ անկյունում անհրաժեշտ է ստորագրել և հաստատել կնիքով: Հաշվետվության ձևի այն էջերը, որոնք չեն լրացվել, կարող են չներկայացվել:

20. Հաշվետվության ձևի էլեկտրոնային տարբերակը լրացվում է` օգտագործելով ներկայացված էլեկտրոնային ձևում առկա սահմանափակումները: Էլեկտրոնային ձևում առկա սահմանափակումները փոփոխության ենթակա չեն: Ցանկացած ներկայացված հաշվետվություն, որը պարունակում է փոփոխություն, դիտվում է թերի կամ սխալ լրացված հաշվետվություն և հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:

21. Լրացման համար պարտադիր են այն կետերը և ենթակետերը, որոնց վերաբերյալ նոտարներն ունեն կամ պարտավոր են ունենալ տեղեկատվություն:

22. Յուրաքանչյուր գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ ներկայացվում է առանձին հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

23. «Հաշվառման համարը» 1.1 կետում լրացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված հաշվառման համարը (ութ նիշ):

24. «Հաշվետվության ուղարկման ամսաթիվը» 1.2 կետում լրացվում է հաշվետվության ուղարկման օրը, ամիսը, տարին (վեց նիշ):

25. «Հաշվետվության հերթական համարը» 1.3 կետում լրացվում է տվյալ օրվա դրությամբ ուղարկված հաշվետվության հերթական համարը (երեք նիշ):

26. «ՈՒղղման (լրացման) հերթական համարը» 1.4 կետում լրացվում է տվյալ հաշվետվության ուղղման կամ լրացման նպատակով ներկայացվող հաշվետվության հերթական համարը (մեկից երեք նիշ): Այս կետը լրացվում է, եթե հաշվետվությունն ուղարկվում է նախկինում ուղարկված հաշվետվությունում առկա սխալի կամ թերության ուղղման նպատակով, ինչպես նաև եթե սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:

27. Կարգի 8-րդ և 11-րդ կետերով սահմանված կարգով ներկայացված համարվող հաշվետվության մեջ ուղղում և լրացում կատարելու համար հիմք հանդիսացած պատճառները և հանգամանքները լրացվում են «ՈՒղղման (լրացման) պատճառը» 1.4.1 ենթակետում: Այս ենթակետը ենթակա է պարտադիր լրացման, եթե ուղղում կամ լրացում կատարվել է նախորդ հաշվետվությունը ներկայացնելու պահից երեք աշխատանքային օր հետո:

28. ՈՒղղում կամ լրացում կատարելու դեպքում ներկայացվում է նոր հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 5. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ

 

29. «Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվություն» 2.1 կետը նշվում է, եթե

1) անկանխիկ եղանակով իրականացվող գործարքի գումարը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով գերազանցում է 20 միլիոն ՀՀ դրամը,

2) անկանխիկ եղանակով իրականացվող անշարժ գույքի առուվաճառքի գործարքի գումարը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով գերազանցում է 50 միլիոն ՀՀ դրամը,

3) կանխիկ եղանակով իրականացվող գործարքի գումարը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը:

30. Կարգի 29-րդ կետի պահանջը կիրառվում է միայն հաճախորդի համար նախապատրաստվող կամ իրականացվող հետևյալ գործարքների կամ գործարար հարաբերությունների մասով`

1) անշարժ գույքի առուվաճառք,

2) հաճախորդի գույքի կառավարում,

3) բանկային և արժեթղթային հաշիվների կառավարում,

4) իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման համար գույքի տրամադրում,

5) իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման գործառույթների իրականացում, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալում բաժնեմասի (մասնակցության, փայի և այլն) օտարում (ձեռքբերում), կամ իրավաբանական անձանց անվանական կամ շուկայական արժեքով բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի և այլն) օտարում (ձեռքբերում):

31. «Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն» 2.2 կետը նշվում է, եթե ներկայացվում է Կարգի 30-րդ կետով նախատեսված գործարքի կամ գործարար հարաբերության մասին կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 6. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

32. «Գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման ամսաթիվը» 3.1. կետում լրացվում են տեղեկացման ենթակա գործարքի կատարման (օրինակ` վավերացման, հաստատման) կամ գործարար հարաբերության հաստատման օրը, ամիսը, տարին: Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս, եթե գործարքը դեռևս չի կատարվել կամ գործարար հարաբերությունը դեռևս չի հաստատվել, լրացվում են այն օրը, ամիսը, տարին, երբ ներկայացվել է գործարք կատարելու կամ գործարար հարաբերություն հաստատելու առաջարկը, իսկ այն դեպքում, երբ գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը մերժվել է, նշվում են գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման օրը, ամիսը, տարին:

33. «Կանխիկ եղանակով իրականացվող գործարք» 3.2 կետը նշվում է, եթե գործարքը կատարվել է կանխիկ եղանակով: Այն դեպքում, երբ գործարքն իրականացվել է միաժամանակ կանխիկ և անկանխիկ եղանակով, սակայն միայն կանխիկ եղանակով վճարված գումարն է գերազանցել 5 միլիոն ՀՀ դրամը, ապա նշվում է «Կանխիկ եղանակով իրականացվող գործարք» 3.2 կետը, իսկ «Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկատվություն» 3.10 կետում նշվում է գործարքի գումարի նաև անկանխիկ եղանակով վճարված լինելու հանգամանքի և դրա չափի մասին տեղեկատվությունը:

34. «Անկանխիկ եղանակով իրականացվող գործարք» 3.3 կետը նշվում է, եթե գործարքը կատարվել է անկանխիկ եղանակով: Այն դեպքում, երբ գործարքն իրականացվել է միաժամանակ անկանխիկ և կանխիկ եղանակով, սակայն միայն անկանխիկ եղանակով վճարված գումարն է գերազանցում 20 միլիոն ՀՀ դրամը, իսկ անշարժ գույքի առուվաճառքի գործարքի դեպքում 50 միլիոն ՀՀ դրամը, ապա նշվում է «Անկանխիկ եղանակով իրականացվող գործարք» 3.3 կետը, իսկ «Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկատվություն» 3.10 կետում նշվում է գործարքի կամ գործարար հարաբերության գումարի նաև կանխիկ եղանակով վճարված լինելու հանգամանքի և դրա չափի մասին տեղեկատվությունը:

35. Այն դեպքում, երբ գործարքն իրականացվել է միաժամանակ կանխիկ և անկանխիկ եղանակով և կանխիկ եղանակով վճարված գումարը գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը, անկանխիկ եղանակով վճարված գումարը գերազանցում է 20 միլիոն ՀՀ դրամը, իսկ անշարժ գույքի առուվաճառքի գործարքի դեպքում` 50 միլիոն ՀՀ դրամը, ապա միաժամանակ նշվում են «Կանխիկ եղանակով իրականացվող գործարք» 3.2 և «Անկանխիկ եղանակով իրականացվող գործարք» 3.3 կետերը, ինչպես նաև լրացվում են դրանց ներքո նախատեսված ենթակետերը:

36. «Արժույթը» 3.2.1 և 3.3.1 ենթակետերում լրացվում է այն արժույթը, որով կատարվել է գործարքը:

37. «Գումարը տվյալ արժույթով» 3.2.2 և 3.3.2 ենթակետերում լրացվում է գործարքի գումարի չափը, այն արժույթով, որով կնքվել է գործարքը: Եթե «Արժույթը» 3.2.1 և 3.3.1 ենթակետերում լրացվում է ՀՀ դրամ, ապա նույն գումարը լրացվում է և «Գումարը տվյալ արժույթով» 3.2.2 ու 3.3.2, և «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 3.2.3 ու 3.3.3 ենթակետերում:

38. «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 3.2.3 և 3.3.3 ենթակետերում լրացվում է գործարքի գումարի դրամական արտահայտությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

39. «Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը» 3.4 կետում նշվում է այդ կետի ներքո նախատեսված ենթակետերից որևէ մեկը: «Այլ» 3.4.8 ենթակետը նշելու դեպքում այդ ենթակետի ներքո նախատեսված դաշտում լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության անվանումը: Կախված գործարքի տեսակից` հաշվետվության ձևի «Գործարքի կամ գործարար հարաբերության նկարագրություն» 3-րդ բաժնում լրացվում են միայն այն կետերը և ենթակետերը, որոնք վերաբերում են տվյալ տեսակի գործարքին:

40. «Գործարքի առարկան» 3.5 կետում նշվում է գործարքի առարկայի տեսակը` դրամական միջոց, արժեթուղթ, շարժական այլ գույք կամ անշարժ գույք:

41. «Դրամական միջոց» 3.5.1 ենթակետը նշվում է, եթե գործարքի առարկան ՀՀ դրամ կամ արտարժույթ է:

42. «Արժեթուղթ» 3.5.2 ենթակետը նշվում է, եթե գործարքի առարկան արժեթուղթ է: 3.8.2 ենթակետի ներքո առկա «Նկարագրություն» դաշտում լրացվում են արժեթղթի տեսակը, այն թողարկողի, տեղաբաշխողի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև արժեթուղթը նույնականացնող այլ տվյալների վերաբերյալ տեղեկությունները:

43. «Շարժական այլ գույք» 3.5.3 ենթակետը նշվում է, եթե գործարքի առարկան հանդիսանում է այլ գույք, քան 3.5.1 և 3.5.2 ենթակետերում նշված գույքը, օրինակ, ավտոմեքենա: 3.5.3 ենթակետի ներքո առկա «Նկարագրություն» դաշտում լրացվում են այդ գույքի անվանման և նույնականացման այլ տվյալների վերաբերյալ տեղեկությունները:

44. «Անշարժ գույք» 3.5.4 ենթակետը նշվում է, եթե գործարքի առարկան անշարժ գույք է: 3.8.4 ենթակետի ներքո առկա «Նկարագրություն» դաշտում լրացվում են այդ գույքի անվանման, նույնացման համարի և անհատականացնող այլ տվյալների մասին տեղեկությունները, օրինակ` եթե անշարժ գույքը հողամաս է, ապա պետք է նշվի հողամասի չափի և նշանակության (տնամերձ, արտադրական, գյուղատնտեսական) վերաբերյալ տեղեկություններ:

45. «Գրավադրում» 3.5.4.1 դաշտը նշվում է, եթե անշարժ գույքի առուվաճառքի առարկան (կամ այլ անշարժ գույք) գրավադրվել է երրորդ կողմի մոտ որպես այդ պայմանագրից բխող պարտավորության ապահովման միջոց: Այն դեպքում, եթե գրավադրվել է առուվաճառքի պայմանագրի առարկա չհանդիսացող այլ գույք, ապա այդ գույքի վերաբերյալ տվյալները լրացվում են «Անշարժ գույք» 3.8.4 ենթակետի ներքո առկա «Նկարագրություն» դաշտում, իսկ գտնվելու վայրը` «Անշարժ գույքի գտնվելու վայրը» 3.8.4.3 կետում:

46. «Անշարժ գույքի գտնվելու վայրը» 3.5.4.2 դաշտում լրացվում է անշարժ գույքի գտնվելու վայրի (հասցեի) վերաբերյալ տեղեկատվությունը, որը պարունակում է առնվազն հետևյալ վավերապայմանները` մարզ, համայնք, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտ (թաղամաս, հրապարակ, փողոց, պողոտա, նրբանցք, անցում, փակուղի, զբոսայգի և այլն):

47. «Նոտարի սեղանամատյանի համարը» 3.6 կետում լրացվում է պայմանագրի վրա նշված` նոտարի սեղանամատյանի համարը:

48. «Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշը կամ տիպաբանությունը» 3.7 կետում նշվում է 3.7.1-3.7.3 ենթակետերից մեկը կամ մի քանիսը: Եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշը կամ տիպաբանությունը սահմանված չէ 3.7.1-3.7.2 ենթակետերով նախատեսված իրավական ակտերում, ապա նշվում է «Այլ» 3.7.3 ենթակետը: 3.7.1 - 3.7.3 ենթակետերից մեկը կամ մի քանիսը նշելու դեպքում այդ ենթակետերի ներքո նախատեսված դաշտում լրացվում է Լիազոր մարմնի իրավական ակտով, նոտարների ներքին իրավական ակտով սահմանված կամ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության այլ չափանիշ կամ տիպաբանություն:

49. «Կասկածների նկարագրությունը» 3.8 կետում հնարավորինս մանրամասն նկարագրվում են գործարքի կամ գործարար հարաբերության նախապատմությունը, այն բոլոր հանգամանքները, որոնք վկայել են գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության մասին: Այս կետում կարող են նկարագրվել նաև նոտարների` հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ կանխատեսումները:

50. «Կապված հաշվետվության անվանումը» 3.9 կետում լրացվում է նախկինում ուղարկված հաշվետվության անվանումը, եթե ներկայացվող հաշվետվությամբ կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը, ըստ նոտարների, պատճառահետևանքային կամ այլ առումով կապված է նոտարների կողմից նախկինում հաշվետվությամբ ներկայացված գործարքի կամ գործարար հարաբերության հետ: «Կապված հաշվետվության անվանումը» 3.9 կետում լրացվում է նախկինում ուղարկված հաշվետվության ձևի «Հաշվառման համարը» 1.1, «Հաշվետվության ուղարկման ամսաթիվը» 1.2, «Հաշվետվության հերթական համարը» 1.3, «ՈՒղղման (լրացման) հերթական համարը» 1.4 կետերում (առկայության դեպքում) լրացված տեղեկատվությունը: Թղթային տարբերակով հաշվետվություն ներկայացնելիս, եթե առկա է մեկից ավելի կապված հաշվետվություն, «Կապված հաշվետվության անվանումը» 3.9 կետը պատճենահանվում և լրացվում է համապատասխան քանակով:

51. «Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկատվություն» 3.10 կետում նշվում են Կարգի 33-րդ և 34-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև գործարքին կամ գործարար հարաբերությանն առնչվող` նոտարների կողմից կարևորվող այլ տեղեկություններ:

 

ԳԼՈՒԽ 7. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐ

 

52. «Հաճախորդ 1» 4.1 կետի ներքո նախատեսված «Հաճախորդի կարգավիճակը» դաշտում նշվում է գնորդ, գնորդ (գրավատու, վարկառու), գրավատու, փոխառու, հավատարմագրային կառավարիչ, պահառու, կամ «Այլ»: «Այլ» տարբերակը նշելու դեպքում այդ կետի ներքո նախատեսված դաշտում լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության կողմի կարգավիճակը` կախված գործարքի կամ գործարար հարաբերության տեսակից:

53. «Հաճախորդ 1» 4.1 կետում նշվում է հաճախորդի տեսակը` ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ կամ պետական մարմին կամ համայնք:

54. «Անուն (անվանում)» 4.1.1 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի կամ պետական մարմնի կամ համայնքի անվանումը:

55. «Ազգանուն» 4.1.2 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը: Այն դեպքում, երբ հստակ չէ, թե որն է հաճախորդի անունը և որը ազգանունը, ապա 4.1.1 և 4.1.2 ենթակետերը լրացվում են նոտարների հայեցողությամբ:

56. «Հայրանուն» 4.1.3 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հայրանունը:

57. «Ծննդյան ամսաթիվը» 4.1.4 ենթակետում լրացվում են ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան օրը, ամիսը, տարին:

58. «Բնակության վայր (գտնվելու վայր)» 4.1.5 ենթակետի ներքո նախատեսված 4.1.5.1-4.1.5.4 դաշտերում լրացվում է այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը), որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են, իսկ իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը): 4.1.5.1-4.1.5.4 դաշտերը չեն լրացվում, եթե ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը և հաշվառման վայրը նույն են:

59. «Հաշվառման վայր» 4.1.6 ենթակետի ներքո նախատեսված 4.1.6.1- 4.1.6.4 դաշտերում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը), որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը հաշվառված է:

60. «Քաղաքացիությունը» 4.1.7 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիությունը:

61. «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.1.8 ենթակետում նշվում է անձնագիրը, նույնականացման քարտը կամ նորմատիվ իրավական ակտերով սահմանված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձը (ինքնությունը) հաստատող այլ փաստաթուղթ:

62. «Փաստաթղթի սերիան և համարը» 4.1.8.1, «Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը» 4.1.8.2 դաշտերում, համապատասխանաբար, լրացվում են «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.1.8 ենթակետում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նաև տրամադրման օրը, ամիսը, տարին:

63. «ՈՒմ կողմից է տրամադրվել» 4.1.8.3 դաշտում լրացվում է այն պետական մարմնի անվանումը կամ ծածկագիրը, որի կողմից տրամադրվել է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.1.8 ենթակետում նշված փաստաթուղթը:

64. «Փաստաթղթի վավերականության ժամկետը» 4.1.8.4 դաշտում լրացվում է այն օրը, ամիսը, տարին, երբ լրանում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.1.8 ենթակետում նշված փաստաթղթի վավերականության ժամկետը:

65. «Կազմակերպական-իրավական ձևը» 4.1.9 ենթակետում լրացվում է իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը կամ դրա հապավումը (օրինակ` ՍՊԸ, ԲԲԸ և այլն): Օտարերկրյա իրավաբանական անձանց կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ:

66. «Անհատականացման (հաշվառման) համարը» 4.1.10 ենթակետում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցումը (հաշվառումը) իրականացնող մարմնի կողմից տրամադրված անհատականացման (հաշվառման) համարը:

67. «ՀՎՀՀ» 4.1.11 ենթակետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը:

68. «Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանուն» 4.1.12 ենթակետում լրացվում են գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը:

69. «Հաճախորդ 2» 4.2 կետի ներքո նախատեսված «Հաճախորդի կարգավիճակը» դաշտում նշվում է վաճառող, վարկատու (գրավառու), փոխատու, կառավարման հիմնադիր, պահատու կամ «Այլ»: «Այլ» տարբերակը նշելու դեպքում այդ կետի ներքո նախատեսված դաշտում լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության մյուս կողմի կարգավիճակը` կախված գործարքի կամ գործարար հարաբերության տեսակից:

70. Հաշվետվության ձևի 4.2.1-4.2.12 ենթակետերը լրացվում են Կարգի 54-68 կետերով սահմանված կարգով

71. «Լիազորված անձ» 4.3 կետը լրացվում է, եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը կատարվում է լիազորված անձի միջոցով:

72. «Լիազորող անձ» 4.3.1 ենթակետում լրացվում է այն հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը), ում լիազորված անձն է հանդիսանում տվյալ անձը:

73. Հաշվետվության ձևի 4.3.2-4.3.9.4 ենթակետերը և դաշտերը լրացվում են Կարգի 54-64 կետերով սահմանված կարգով:

74. «Չի տիրապետում իրական շահառուի մասին տեղեկատվությանը» դաշտը նշվում է այն դեպքում, երբ նոտարները չեն կարողանում ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու, թե` ոչ:

75. «Չկա իրական շահառու» դաշտը նշվում է այն դեպքում, երբ նոտարները պարզել են, որ գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա չէ իրական շահառու (օրինակ` այդ մասին գրավոր հայտարարություն է տվել հաճախորդը):

76. «Առկա է իրական շահառու» դաշտը նշվում է այն դեպքում, երբ նոտարները հաճախորդից կամ այլ աղբյուրից տեղեկացել են, որ գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու:

77. «Առկա է իրական շահառու» դաշտը նշելուց հետո «Հաճախորդի անուն, ազգանուն (անվանում)» 4.4.1 ենթակետում լրացվում է այն հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը), ում իրական շահառուն է հանդիսանում տվյալ անձը:

78. «Իրական շահառուի տվյալները» 4.4.2-4.4.9.4 ենթակետերը և դաշտերը լրացվում են միայն «Առկա է իրական շահառու» դաշտը նշելու դեպքում` Կարգի 54-64 կետերով սահմանված կարգով:

79. Հաշվետվության ձևի 4-րդ բաժինը, կախված անձանց թվից, լրացվում է համապատասխան քանակով:

 

ԳԼՈՒԽ 8. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ

 

80. «Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժում» 5.1 կետը նշվում է, երբ գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը մերժվել է:

81. «Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման պատճառները» 5.1.1 ենթակետում լրացվում են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը մերժելու համար:

82. «Գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցում» 5.2 կետը նշվում է, երբ գործարքը կամ գործարար հարաբերությունը դադարեցվել է:

83. «Գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցման պատճառները» 5.2.1 ենթակետում լրացվում են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել գործարքը կամ գործարար հարաբերությունը դադարեցնելու համար:

84. «Գույքի սառեցում» 5.3 կետը նշվում է, երբ հաճախորդի գույքը սառեցվել է:

85. «Սառեցման ամսաթիվ» 5.3.1 ենթակետում լրացվում է գույքի սառեցման օրը, ամիսը, տարին:

86. «Սառեցման ժամկետը» 5.3.2 ենթակետում լրացվում է սառեցման ժամկետը:

87. «Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերի անվանումը» 5.3.3 ենթակետում լրացվում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նպատակով Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերի անվանումը:

 

ԳԼՈՒԽ 9. ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ

 

88. «Անուն» 6.1 կետում լրացվում է ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի անունը:

89. «Ազգանուն» 6.2 կետում լրացվում է ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի ազգանունը:

90. «Լրացման ամսաթիվը» 6.3 կետում լրացվում է հաշվետվության ձևը լրացնելու օրը, ամիսը, տարին:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
07.10.2014
N 270-Ն
Որոշում