Սեղմել Esc փակելու համար:
ՏՎՅԱԼ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՏՎՅԱԼ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՇԽԱՏՈՂ, ՍԱԿԱՅՆ ԱՅԴ ԲՆԱԿԱՎԱՅ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 1991թ. թիվ 213

 

i

ՏՎՅԱԼ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՇԽԱՏՈՂ, ՍԱԿԱՅՆ ԱՅԴ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՉԲՆԱԿՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԲԱՆՎՈՐ-ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՈՂ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի <Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին> Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին որոշման 18-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը որոշում է.

1. Գյուղատնտեսության մասնագետներին վերապահված իրավունքը տարածել տվյալ բնակավայրում չբնակվող, սակայն այդ բնակավայրի տնտեսությունում հինգ և ավելի տարիներ աշխատող բանվոր-ծառայողների վրա, եթե նրանք ցանկություն են հայտնում մշտական բնակություն հաստատել տվյալ բնակավայրում:

Այդ կատեգորիայի աշխատողներին իրավունք է տրվում հինգ տարի պահպանելու այն բնակարանը, որում նրանք բնակվում են, մինչև տվյալ բնակավայրում սեփական տուն կառուցելը:

Սույն իրավունքը տարածել նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող տվյալ բնակավայրի նախկին բնակիչների և այն քաղաքացիների վրա, որոնք սահմանված կարգով օգտվելու են հողի սեփականության իրավունքից:

i

Հինգ տարվա ընթացքում քաղաքացու և նրա ընտանիքի գյուղ չտեղափոխվելու և չգրանցվելու դեպքում իրավունք վերապահել պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` օտարել հողամասը, իսկ սեփականատիրոջը` վաճառել հողամասում կառուցած շինությունները գյուղի այն բնակիչներին, որոնց հատկացված է այդ հողամասը:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
14.03.1991
N 213
Որոշում