Սեղմել Esc փակելու համար:
ԿՈԼԵԿՏԻՎ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԿՈԼԵԿՏԻՎ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 1991թ. թիվ 218

 

ԿՈԼԵԿՏԻՎ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հանրապետության գյուղական շրջանների տարածքից կոլեկտիվ այգեգործության համար նախատեսվող հողամասերի սխեման կենսագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ պատգամավորների շրջանային խորհուրդների գործկոմների կողմից մինչև 1990 թվականի դեկտեմբերի 20-ը համապատասխան որոշումներով հիմնարկ-ձեռնարկություններին և կազմակերպություններին կոլեկտիվ այգեգործության նպատակների համար հատկացված հողատարածքները (զանգվածները), որոնք ապահովված են նախագծա-նախահաշվային փաստաթղթերով, թողնվում են այդ նպատակներով օգտագործելու համար:

2. Հանձնարարել հողային ռեֆորմի և սեփականաշնորհման շրջանային տեղական հանձնաժողովներին` ուսումնասիրել կոլեկտիվ այգեգործության համար սխեմայով նախատեսվող վարելահողերի տարածությունները և նպատակահարմարության դեպքում թույլատրել դրանց սեփականաշնորհումը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մինչև 1991 թվականի հոկտեմբերի 1-ը պատգամավորների համապատասխան շրջանային խորհուրդների գործկոմների հետ համատեղ ճշգրտել այգեգործության (ամառանոցի) համար նախատեսվող հողամասերի սխեման և ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի հաստատմանը:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
15.03.1991
N 218
Որոշում