Սեղմել Esc փակելու համար:
ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՓՈՐՁԱՆՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԸ (ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ) ՀՍ ...

 

 

040.1457.201214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 1457-Ն

 

i

ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԸ (ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ) ՀՍԿՈՂԱԿԱՆ ԱՆԱԼԻԶԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մետաղական օգտակար հանածոների փորձանմուշները (որակական և քանակական տվյալները) հսկողական անալիզի ենթարկելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի դեկտեմբերի 18-ի

N 1457-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԸ (ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ) ՀՍԿՈՂԱԿԱՆ ԱՆԱԼԻԶԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մետաղական օգտակար հանածոների փորձանմուշները (որակական և քանակական տվյալները) հսկողական անալիզի (այսուհետ` հսկողական անալիզ) ենթարկելու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հսկողական անալիզի իրականացման նպատակն օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ տեղեկատվության արժանահավատության ապահովումն է` ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման ընթացքում օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերում ներառելու համար:

3. Հսկողական անալիզի է ուղարկվում ընդերքօգտագործողի կողմից անալիզի ենթարկված փորձանմուշների կրկնօրինակների ընդհանուր քանակի առնվազն 5 տոկոսը:

4. Հսկողական անալիզի ուղարկվող նմուշները պետք է ընդգրկեն հանքավայրի հանքաքարերի բոլոր տարատեսակները` ըստ մետաղների պարունակության:

5. Հսկողական անալիզի ուղարկվող յուրաքանչյուր նմուշի տոպրակի կամ տարայի վրա նշվում է նմուշի համարը, կազմակերպության անվանումը և նմուշի ուղարկման ամսաթիվը: ՈՒղարկվող յուրաքանչյուր նմուշի քաշը որոշվում է հսկողական անալիզ կատարող լաբորատորիայի (այսուհետ` լաբորատորիա) և ընդերքօգտագործողի փոխհամաձայնությամբ` կախված անալիզի տեսակից և իրականացման մեթոդից:

6. Հսկողական անալիզի ուղարկվող նմուշի ուղեկցող փաստաթղթում նշվում է կատարված անալիզի մեթոդը և նմուշի համառոտ միներալապետրոգրաֆիական բնութագիրը:

7. Հսկողական անալիզի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լաբորատորիան ընդերքօգտագործողին տեղեկացնում է լաբորատոր անալիզների աշխատանքների ավարտի և երկու տվյալների համադրման նպատակով համատեղ քննարկում անցկացնելու վայրի ու օրվա մասին:

i

8. Համատեղ քննարկման դրվող յուրաքանչյուր անալիզի արդյունքը պետք է ստորագրված լինի համապատասխան լաբորատորիաների ղեկավարների կողմից, որոնց մեկական օրինակները փոխանակվում են` դրա մասին նշում կատարելով քննարկման արձանագրությունում:

(8-րդ կետը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

9. Արձանագրությունը կազմվում է 2 օրինակից, որի մեկ օրինակը պահվում է լաբորատորիայում, իսկ երկրորդ օրինակը հանձնվում է ընդերքօգտագործողին:

10. Լաբորատորիան հինգ աշխատանքային օրվա ընթացքում իր կողմից կատարված հսկողական անալիզի և սույն կարգի 10-րդ կետի համապատասխան կազմում է օգտակար հանածոյի որակական և քանակական տվյալների ճշտության հավաստիության մասին եզրակացություն, որի մեկ օրինակը պատշաճ ձևով հանձնում է ընդերքօգտագործողին:

11. Հսկողական անալիզի և ընդերքօգտագործողի կողմից իրականացված անալիզի արդյունքների միջև շեղումները գնահատվում են անալիզների արդյունքների տարբերության միջին մեծությամբ` միևնույն մեթոդի կիրառման դեպքում: Հսկողական անալիզների արդյունքում հայտնաբերված սիստեմատիկ շեղումների մեծությունը գնահատվում է որպես տվյալ մեթոդի կիրառման սխալ:

12. Հսկողական անալիզը կատարվում է վճարովի հիմունքներով, հսկողական անալիզի դիմաց վճարումը կատարվում է պատվիրատուի (ընդերքօգտագործողներ, Հայաստանի Հանրապետության կառավարություն) կողմից:

13. Հսկողական անալիզների արդյունքների շրջանակներում լաբորատորիայի և ընդերքօգտագործողի միջև ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.12.2014
N 1457-Ն
Որոշում