Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒԻ, ԿՐԵԴԻՏԱՎՈՐՈՂԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԱՆԿԻ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՈՒԻ, ԿՐԵԴԻՏԱՎՈՐՈՂԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, Ձ ...

050.0229.170909

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        09            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

28 հուլիսի 2009 թվականի թիվ 229-Ն

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

ԳԼՈՒԽ 9. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ (ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ)

56. Սպառողի կրեդիտային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո կրեդիտավորողն իր կողմից առաջարկվող կրեդիտի պայմանների և սպառողի կողմից տրված փաստաթղթերի հիման վրա նախքան կրեդիտավորման պայմանագրի կնքումը սպառողին տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի (վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի):

57. Կրեդիտավորողը.

1) ապահովում է Անհատական թերթիկում ներառված պայմանների համապատասխանությունը կրեդիտավորման պայմանագրի դրույթներին` բացառությամբ տարեկան փաստացի տոկոսադրույքի, որը մարման ժամանակացույցի փոփոխությամբ պայմանավորված կարող է տարբերվել,

2) ապահովում է Անհատական թերթիկի տրամադրումը ժամանակին, այսինքն` մինչև կրեդիտավորման պայմանագրի կնքումը սպառողը հնարավորություն է ունենում ծանոթանալու կրեդիտի էական պայմաններին և, ցանկության դեպքում, համեմատելու այլ կրեդիտավորողների կողմից առաջարկվող կրեդիտի էական պայմանների հետ,

3) բանավոր պարզաբանում է Անհատական թերթիկի էությունը և դրա կարևորությունը,

4) բանավոր տեղեկացնում է Անհատական թերթիկի գործողության ժամկետի վերաբերյալ,

5) Անհատական թերթիկի ստորագրման ժամանակ որևէ կերպ չի ուղղորդում սպառողին, սակայն հուշում է ստորագրությունների քանակը,

6) բանավոր պարզաբանում է Անհատական թերթիկի և կրեդիտավորման պայմանագրերի միջև հնարավոր տարբերությունների վերաբերյալ` պայմանավորված մարման ժամանակացույցի փոփոխությամբ:

58. Կրեդիտավորողը հաստատված պայմանների հիման վրա լրացնում է Անհատական թերթիկը, ստորագրում է և սպառողի նախընտրած եղանակով (առձեռն` կրեդիտավորողի տարածքում, փոստային կապի միջոցով, էլեկտրոնային փոստով) տրամադրում կամ ուղարկում է վերջինիս:

59. Փոստային կապի միջոցը կամ էլեկտրոնային փոստը ընտրելու դեպքում կրեդիտավորողն Անհատական թերթիկը սպառողին (երաշխավորին) ուղարկում է կրեդիտային հայտի հաստատումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում: Կրեդիտավորողի տարածքում առձեռն եղանակով ընտրելու դեպքում կրեդիտավորողն Անհատական թերթիկը տրամադրում է սպառողին (երաշխավորին) վերջինիս` Կրեդիտավորողի տարածք առաջին իսկ այցի դեպքում:

60. Կրեդիտավորողն առնվազն երեք տարի պահպանում է Անհատական թերթիկի տրամադրման փաստն ապացուցող փաստաթղթերը (օրինակ` սպառողի ստորագրությամբ տրված ստացականը, նամակն ուղարկելու փաստն ապացուցող փաստաթուղթը, էլեկտրոնային փոստի ծանուցման հաղորդագրությունը):

61. Եթե սպառողի (երաշխավորի (առկայության դեպքում)) համար հասկանալի է Անհատական թերթիկում ներառված տեղեկատվությունը և նա համաձայն է Անհատական թերթիկի հետ, ապա ստորագրում է Անհատական թերթիկների երկու (երաշխավորի առկայության դեպքում` երեք) օրինակները և վերադարձնում կրեդիտավորողին (երաշխավորին) առձեռն` կրեդիտավորողի տարածքում կամ էլեկտրոնային եղանակով` ֆաքսով կամ գործող էլեկտրոնային փոստով: Այն դեպքում, երբ Անհատական թերթիկը սպառողին է տրամադրվում առցանց տիրույթում` ֆինանսական կազմակերպության ընթացակարգերով նույնականացված սպառողի անձնական էջի կամ առցանց այլ եղանակների միջոցով, ապա այն ստորագրված է համարվում, եթե ստորագրման ենթակա դաշտերում առկա է հավաստող նշումը (օրինակ` check box), իսկ վերադարձ է համարվում համաձայնության համար պահանջվող գործողությունների կատարումը (օրինակ` «Համաձայն եմ Անհատական թերթիկով սահմանված պայմաններով վարկ ստանալ» վերնագրով վավերացնող կոճակի սեղմումը):

62. Ստորագրված Անհատական թերթիկներից մեկ օրինակը տրամադրվում է սպառողին, իսկ մյուսը ենթակա է արխիվացման կրեդիտավորողի կողմից: Երաշխավորի առկայության դեպքում Անհատական թերթիկներից երրորդ օրինակը տրամադրվում է երաշխավորին:

63. Անհատական թերթիկի պայմանները գործում են կրեդիտային հայտի դրական որոշման վերաբերյալ սպառողին տեղեկացնելուց հետո 10 աշխատանքային օր: Եթե սպառողը ստորագրված թերթիկը կրեդիտավորողին ներկայացնում է սահմանված ժամկետից ուշ, ապա կրեդիտավորողը իր ներքին իրավական ակտերի համաձայն ինքն է որոշում ընդունել թերթիկը և կնքել կրեդիտավորման պայմանագիրը այդ պայմաններով, թե ոչ:

64. Անհատական թերթիկը ներառում է հետևյալ տեղեկությունները.

1) Անհատական թերթիկի` կրեդիտավորողի կողմից լրացվող հերթական համարը և կրեդիտային հայտի դրական որոշման վերաբերյալ սպառողին տեղեկացման ամսաթիվը,

2) կրեդիտավորողի լրիվ անվանումը և կապի միջոցները (հեռախոսահամար, հասցե, էլեկտրոնային փոստի հասցե),

3) սպառողի վերաբերյալ տեղեկությունները, մասնավորապես` անուն, ազգանունը և կապի միջոցները,

4) կրեդիտի էական պայմանները, այդ թվում`

ա. կրեդիտի տեսակը,

բ. կրեդիտի գումարի չափը,

գ. կրեդիտի տրամադրման ժամկետը,

դ. կրեդիտի անվանական տարեկան տոկոսադրույքի չափը,

ե. կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, ընդ որում տրվում է աչքի ընկնող և առանձնացված ձևով` այլ տառատեսակով, այլ տառաչափով, այլ գույնով և (կամ) այլ ձևով նշում, որում բացատրվում է անվանական և տարեկան փաստացի տոկոսադրույքների տարբերությունը,

5) կրեդիտի հետ կապված վճարները, այդ թվում`

ա. կրեդիտի մարման ընդհանուր վճարը, որն իրենից ներկայացնում է կրեդիտի մայր գումարի, տոկոսագումարների ու այլ վճարումների ընդհանուր գումարը, որը սպառողը պարտավոր է վճարել (կատարել) կրեդիտի ստացման համար,

բ. այլ վճարումները,

6) եթե սպառողի պարտավորությունների կատարումն ապահովված է գրավով և (կամ) երաշխավորությամբ, ապա ապահովվածության մասում ներկայացվում է.

ա. գրավի տեսակը,

բ. նշում երաշխավորի մասին,

7) այլ պայմանները, այդ թվում`

ա. մայր գումարի և տոկոսագումարների մարումների հաճախականությունը (չի կիրառվում վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում),

բ. կանխավճարի չափը (առկայության դեպքում) (չի կիրառվում վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում),

գ. վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում` արտոնյալ ժամկետը («գրեյս պերիոդ»), հաշվի նվազագույն շարժը և վճարման կարգը, չօգտագործված միջոցների դիմաց հաշվարկված տոկոսադրույքը,

8) սպառողի իրավունքներ մասում ներկայացվում են տեղեկություններ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կրեդիտավորման պայմանագիրը լուծելու` սպառողի իրավունքի և 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու` սպառողի իրավունքի վերաբերյալ,

9) սպառողի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում հնարավոր բացասական հետևանքները մասում ներկայացվում է պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում տույժերի չափը և կիրառման դեպքերը, ինչպես նաև նշում սպառողի կողմից պարտավորությունների կատարման դեպքում մարումների հերթականության և այլ հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, այդ թվում`

ա. գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ,

բ. վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում վարկառուի այլ գույքի հաշվին պարտավորությունների մարման հնարավորության վերաբերյալ,

գ. վարկառուի վերաբերյալ տեղեկատվությունը «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով վարկային բյուրոյին տրամադրման վերաբերյալ,

10) նշում այն մասին, որ Անհատական թերթիկը չի փոխարինում և չի հանդիսանում կրեդիտավորման պայմանագրի մաս, և սպառողը պետք է առաջնորդվի պայմանագրով,

11) երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվությունը:

65. Անհատական թերթիկում տվյալները լրացվում են լրացման ուղեցույցի օգնությամբ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի: Վարկային գծերի (օվերդրաֆտների) Անհատական թերթիկը լրացվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի: Լրացման ուղեցույցը նախատեսված է միայն ֆինանսական կազմակերպության համար և չի տրամադրվում սպառողին:

66. Կրեդիտավորողը չի կարող փոխել Անհատական թերթիկի տեքստը և դիզայնը, սակայն կարող է ավելացնել իր ապրանքային նշանը (լոգոն)` ելնելով մարքետինգային քաղաքականությունից:

67. Այն դեպքում, երբ մեկ կրեդիտը տրամադրվում է մեկից ավելի անձանց, ապա կրեդիտավորողը Անհատական թերթիկի մեկական օրինակ տրամադրում է յուրաքանչյուր սպառողին` սույն գլխով սահմանված կարգով:

68. Այն դեպքում, երբ սպառողի պարտավորությունների կատարումն ապահովված է մեկից ավելի անձանց երաշխավորությամբ, ապա կրեդիտավորողը Անհատական թերթիկի մեկական օրինակ տրամադրում է յուրաքանչյուր երաշխավորին` սույն գլխով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 10. ՖԳԻԱՍՆ-ՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

69. Ֆինանսական կազմակերպությունն առանց վճարային գործիքի կիրառման գործարքներում մինչև ՖԳԻԱՍ-ների միջոցով ծառայությունների մատուցումը սպառողին ծանոթացնում է ծառայության հիմնական պայմանների, գանձվող միջնորդավճարների, կիրառվող փոխարժեքների, կիրառվող ժամկետների և տվյալ գործարքի իրականացման համար այլ էական պայմանների հետ:

70. Ֆինանսական կազմակերպության կողմից ծառայությունը մատուցվում է միայն սպառողի հստակ համաձայնությունը կամ կամահայտնությունը ստանալուց հետո (ՖԳԻԱՍ-ի էկրանի վրա ծառայությունը մատուցելու համաձայնության հարցմանը դրական պատասխան պարունակող ստեղնը սեղմելուց հետո):

71. Այն դեպքում, երբ ՖԳԻԱՍ-ի ապարատածրագրային հնարավորությունները թույլ չեն տալիս կանխիկով վերադարձնել վճարման ենթակա գումարից ավել մուտքագրված գումարը, ապա ՖԳԻԱՍԻ-ի միջոցով սպառողին պետք է առաջարկվի մանրի վերադարձման նվազագույնը երկու այլ եղանակ (օրինակ` մանրի վերադարձման հնարավոր եղանակներ կարող են հանդիսանալ` մատուցված ծառայության համար հավելավճարի ընդունումը, բջջային հեռախոսահամարի լիցքավորումը, բանկային (քարտային) հաշիվների և էլեկտրոնային փողերի հաշիվների համալրումը և այլ եղանակներ): ՖԳԻԱՍ-ի վրա, տեսանելի հատվածում, կամ ՖԳԻԱՍ-ի էկրանին ընթեռնելի տառաչափով այս մասին պետք է փակցված լինի (ներկայացվի) համապատասխան հայտարարություն:

72. ՖԳԻԱՍ-ների վրա փակցվում է շահագործող ֆինանսական կազմակերպության անվանումը և սպառողների սպասարկման հեռախոսահամարը (առկայության դեպքում շուրջօրյա սպասարկման հեռախոսահամարը), որի միջոցով սպառողը կարող է կապվել ֆինանսական կազմակերպության համապատասխան բաժնի, ծառայության հետ` օգնություն կամ խորհրդատվություն ստանալու նպատակով:

73. ՖԳԻԱՍ-ի միջոցով յուրաքանչյուր գործարք կատարելուց հետո սպառողին տրամադրվում է գործարքի կատարումը հավաստող անդորրագիր: Անդորրագիրը կարող է չտրամադրվել միայն սպառողի` անդորրագիր չստանալու վերաբերյալ հստակ համաձայնությունը կամ կամահայտնությունը ստանալու դեպքում: Երբ ՖԳԻԱՍ-ի միջոցով հնարավոր չէ տրամադրել անդորրագիր, նախքան ծառայությունների մատուցումը սպառողին պետք է տեղեկացնել անդորրագրի տրամադրելու անհնարինության մասին և վերջինիս` անդորրագիր չստանալու (չպահանջելու) վերաբերյալ հստակ համաձայնությունը կամ կամահայտնությունը ստանալու պարագայում միայն շարունակել ծառայության մատուցումը:

74. ՖԳԻԱՍ-ի միջոցով տրամադրվող անդորրագրերն առնվազն պետք է պարունակեն Կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 168-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոններով» սահմանված վավերապայմանները և ՖԳԻԱՍ-ը նույնականացնող տվյալները (ՖԳԻԱՍ-ի նույնականացուցիչը և (կամ) տեղադրման հասցեն):

75. Այն դեպքում, երբ ՖԳԻԱՍ-ով իրականացված գործարքը հավաստող անդորրագրի վավերապայմանները սահմանված չեն Կենտրոնական բանկի իրավական ակտերով, ապա գործարքի ընթացքում ձևավորված անդորրագիրը առնվազն պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները`

1) հավաստագրումը հավաստող կոդ (առկայության դեպքում),

2) անդորրագրի կազմման ամսաթիվ, ժամ,

3) ՖԳԻԱՍ-ը նույնականացնող տվյալներ (ՖԳԻԱՍ-ի նույնականացուցիչը և (կամ) տեղադրման հասցեն),

4) գործարքի գումար, այդ թվում` արտարժույթի առուվաճառքի գործառնությունների դեպքում սպառողից ընդունված և սպառողին տրամադրված գումար,

5) գործարքի արժույթ, այդ թվում` արտարժույթի առուվաճառքի գործառնությունների դեպքում սպառողից ընդունված և սպառողին տրամադրված գումարի արժույթներ,

6) գործարքի տեսակ,

7) հաշվի վրա դրամական միջոցների մուտքագրման գործարքի դեպքում` հաշվի համար կամ վճարային քարտի համար (անվտանգության կանոններով թույլատրելի չափով):

76. Գործարքը հավաստող անդորրագիրը պետք է լինի առնվազն հայերեն (հայատառ) և անգլերեն (լատինատառ) լեզուներով, իսկ այլ լեզվով անդորրագրի տրամադրումը` ըստ ՖԳԻԱՍ-ը սպասարկող կազմակերպության ընտրության:

77. ՖԳԻԱՍ-ը պետք է ունենա առնվազն հայերեն և անգլերեն լեզուներով մենյուներ (երկու լեզուները կարող են ներկայացվել համատեղ կամ նախօրոք ընտրելով դրանցից որևէ մեկը): Այլ լեզուների ընտրության հնարավորության առկայություն դեպքում` այդ լեզուների ընտրության առաջարկը պետք է լինի տվյալ լեզուներով և ՖԳԻԱՍ-ի միջոցով գործարք իրականացնելու ամբողջ ընթացքում ընտրված լեզուն չպետք է փոփոխվի:

78. ՖԳԻԱՍ-ների միջոցով սպասարկման հասանելիությունը տարեկան պետք է կազմի 97 տոկոս: Այն ՖԳԻԱՍ-ների համար, որոնք տեղադրված են ոչ շուրջօրյա ռեժիմով հասանելի վայրերում, 97 տոկոս հասանելիության հաշվարկը իրականացվում է հաշվի առնելով տվյալ վայրի աշխատանքային ժամանակը:

79. ՖԳԻԱՍ-ը շահագործող ֆինանսական կազմակերպությունը վճարային գործիքի կիրառմամբ գործարք իրականացնելուց առաջ ՖԳԻԱՍ-ի էկրանին կամ ՖԳԻԱՍ-ի դիմային հատվածում` սպառողի համար տեսանելի մասում, պետք է ներկայացնի ՖԳԻԱՍ-ով գործարքի իրականացման համար իր կողմից կիրառվող միջնորդավճարի վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում):

«Հավելված N 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հուլիսի 28-ի

թիվ 229-Ն որոշման

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

.__________.

|          |  ._______________________________________________________.

|          |  |Հարգելի վարկառու, բոլոր վարկատուները պարտավոր են       |

|Վարկատուի |  |տրամադրել նմանատիպ թերթիկ, որում ամփոփված են սպառողական|

|լոգո      |  |վարկի էական պայմանները, որոնք չպետք է լինեն ավելի խիստ,|

|(սեղմել և |  |քան նույն վարկի համար Ձեզ տրամադրված ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ       |

|բեռնել)   |  |ԹԵՐԹԻԿՈՒՄ նշվածները:                                   |

.__________.  ._______________________________________________________.

    1.1 Թերթիկի համար  .__________.          2.1. Վարկատուի   .__________.

.__________.          անվանումը        .__________.

    1.2 Վարկային հայտի .__________.          Գտնվելու վայր    .__________.

    դրական որոշման     .__________.                           .__________.

    մասին վարկառուին                         Հեռ. .__________.

    տեղեկացման ամսաթիվ                            .__________.

                                             Էլ. փոստ .__________.

.__________.

                                             2.2 Վարկատուի   .__________.

    3. ՎԱՐԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ              անուն, ազգանուն .__________.

    3.1 Վարկի անվանում .__________.          Բնակության վայր .__________.

.__________.                          .__________.

3.2 Վարկի գումար   .__________. ՀՀ դրամ  Հեռ. .__________.

.__________.               .__________.

    3.3 Վարկի ժամկետ   .__________.ամիս      Էլ. փոստ .__________.

.__________.                   .__________.

3.4. Տարեկան անվանական .__________.

    % (ՏԱՏ)                .__________.      Վարկատուի հետ   .__________.

    (այն տոկոսադրույքն է, որի                հաղորդակցման    .__________.

    հիման վրա հաշվարկվում են                 եղանակ

վարկի տոկոսագումարները:

3.5. Տարեկան փաստացի .__________.

    % (ՏՓՏ)              .__________.        _____________________________

                                            _______________ _____________

    Այն տոկոսադրույքն է, որում, բացի վարկի  վարկատուի        երաշխավորի

    տոկոսագումարներից, հաշվի են առնված      ստորագրություն   ստորագրու-

    վարկի տրամադրման և  սպասարկման գծով                      թյուն

բոլոր պարտադիր վճարները: Վարկային

պայմանագրի կնքման դեպքում Ձեր վարկի

ՏՓՏ-ն չի կարող լինել ավելին, քան այս

թերթիկում ներկայացված ՏՓՏ-ն

    4. ՎԱՐԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ              5. ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ

    4.1 Վարկի մարման .__________. ՀՀ դրամ    [] 5.1 Գրավ .__________.

    ընդհանուր վճար   .__________.                        .__________.

(վարկի մայր գումար+

տոկոսագումար+այլ վճարներ)

    4.2 Վարկի            .________. ՀՀ դրամ  [] 5.2 Երաշխավորու- .______.

    տոկոսագումարների     .________.             թյուն            .______.

ընդհանուր վճար

    4.3 Այլ վճարներ      .__________. ՀՀ դրամ

    (7-րդ կետով          .__________.

սահմանված բոլոր այլ

վճարումների ընդհանուր

գումար)

    7. ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐ                            6. ՎԱՐԿԻ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

    7.1. Վարկային հայտի       .__________.   6.1 Մարումների

    ուսումնասիրության         .__________.   հաճախականություն

    7.2 Վարկի սպասարկման      .__________.   . Մայր գումար .__________.

.__________.                 .__________.

    7.3 Գրավի գնահատման       .__________.   . Տոկոսագումար .__________.

.__________.                  .__________.

7.4 Նոտարական վավերացման  .__________.   Այլ հաճախականության

.__________.   դեպքում նշել ձևը  ._________.

    7.5 Գրավի ապահովագրության .__________.                     ._________.

.__________.   6.2 Կանխավճար .________. դրամ

    7.6 Այլ միջնորդավճարներ   .__________.                 .________.

.__________.

_______________ _____________

    վարկատուի        երաշխավորի

ստորագրություն   ստորագրություն

._____________________________________________________________________.

|ՍՈՒՅՆ ԹԵՐԹԻԿՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻ      |

|ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ ՁԵԶ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ 10            |

|ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ:                                                     |

|ՍՈՒՅՆ ԹԵՐԹԻԿԸ ՉԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ:  |

|ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԴՐՈՒՅԹԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ      |

|ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ՁԵՐ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ    |

|ԴԻՄԵԼ ՎԱՐԿԱՏՈՒԻՆ` ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ                      |

._____________________________________________________________________.

8. ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Դուք իրավունք ունեք ցանկացած չափով ժամկետից շուտ մարել վարկը` առանց տույժեր կամ տուգանքներ վճարելու:

9. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՏՈՒՅԺ/ՏՈՒԳԱՆՔՆԵՐ

9.1 Վարկի մայր գումարը ._______________. 9.4 Եթե վարկատուի նկատմամբ

    չվճարելու դեպքում       ._______________.  ունեք չմարված

                                               պարտավորություն, ապա Ձեր

    9.2 Տոկոսագումարները    ._______________.  կողմից պարտավորությունները

    չվճարելու դեպքում       ._______________.  կատարելու դեպքում

                                               մարումները իրականացվում են

    9.3 Այլ վճարներ         ._______________.  հետևյալ  հերթականությամբ`

    չկատարելու դեպքում      ._______________.  1. ._______________.

._______________.

                                               2. ._______________.

._______________.

                                               3. ._______________.

._______________.

9.5 Ձեր գրավի առարկայի վրա օրենքով սահմանված

կարգով կարող է բռնագանձում տարածվել

9.6 Այն դեպքում, երբ գրավի իրացումից հնարավոր չէ բավարար գումար

ստանալ, ապա Ձեր այլ անձնական գույքը կարող է օգտագործվել վարկի մարման

համար:

9.7 Ձեր մասին տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով կարող է

գրանցվել Վարկային բյուրոյում: Դա կարող է խոչընդոտել Ձեզ ապագայում

վարկ ստանալու ժամանակ:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ

._____________________________________________________________________.

|ԵՐԲ ՀԱՆԴԵՍ ԵՔ ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ ԵՐԱՇԽԱՎՈՐ, ԱՊԱ`                            |

|.__________________________________________________________________. |

||      ԴՈՒՔ ԵՎՍ ԿՐՈՒՄ ԵՔ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ,         | |

||այսինքն` երբ վարկառուն չի կատարում կամ թերի է կատարում իր         | |

||պարտավորությունը, ապա վարկի չմարված մասի պարտավորությունները      | |

||տարածվում են Ձեզ վրա:                                             | |

|.__________________________________________________________________. |

|.__________________________________________________________________. |

||  ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՍՏԱՆԱԼ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻՑ ՎԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ  | |

||այսինքն` Դուք կարող եք վարկառուից պահանջել հատուցել վարկատուին    | |

||վճարած գումարի տոկոսներն ու վարկառուի փոխարեն պատասխանատվությունը | |

||կրելու կապակցությամբ կրած այլ վնասները:                           | |

|.__________________________________________________________________. |

|.__________________________________________________________________. |

||  ՎԱՐԿԱՏՈՒՆ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՁԵԶ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |

||այսինքն` երբ վարկառուն չի կատարում կամ թերի է կատարում իր         | |

||պարտավորությունը, ապա Դուք պարտավոր եք վարկատուի կողմից այդ մասին | |

||նախազգուշացվելուց հետո երաշխավորության պայմանագրով սահմանված      | |

||ժամկետում մարել վարկի չմարված պարտավորությունը:                   | |

|.__________________________________________________________________. |

|.__________________________________________________________________. |

||       ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՍՏԱՏՎԵԼ «ՎԱՏ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ»            | |

||այսինքն` վարկառուի կողմից վարկի չմարած դեպքում Դուք կարող եք      | |

||գրանցվել Վարկային բյուրոյում, որտեղ ձևավորվում  է Ձեր վարկային    | |

||պատմությունը: Դա կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու  | |

||ժամանակ:                                                          | |

| ԻՆՉ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:                                        |

|Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ  |

|տեղեկությունների ամբողջականությունն է, որը հավաքվում, կուտակվում և   |

|պարբերաբար նորացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրած առանձին             |

|վարկատուների, այնպես էլ Վարկային բյուրոյի կողմից:                    |

|                                                                     |

|Դուք իրավունք ունեք տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային |

|պատմությունը ԱՔՌԱ վարկային բյուրոյից` այցելելով Մ. Խորենացու փող. 15,|

|«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ:                              |

|                                                                     |

|Վարկային պատմության մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ            |

|www.acra.am կայքից:                                                  |

._____________________________________________________________________.

.___________________________.     .__________________________________.

|ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍՈՒՅՆ     |     |ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆԱԽՔԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ|

|ԹԵՐԹԻԿՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ      |     |ԿՆՔՈՒՄԸ ՍՏԱՑԵԼ ԵՎ ՀԱՍԿԱՑԵԼ ԵՄ     |

|ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇԳՐԻՏ ԵՆ |     |ՍՈՒՅՆ ԹԵՐԹԻԿՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈԼՈՐ |

.___________________________.     |ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ                  |

.__________________________________.

______________ ________________  ______________ ________________

     վարկատուի        ամսաթիվ           վարկառուի        ամսաթիվ

     ստորագրություն  (սույն թերթիկի     ստորագրություն

                      տրամադրման)       ______________  ________________

                                        երաշխավորի       ամսաթիվ

                                        ստորագրություն

.___________________________________________________________________.

|ՍՈՒՅՆ ԹԵՐԹԻԿՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻ    |

|ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ ՁԵԶ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ 10          |

|ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ:                                                   |

|ՍՈՒՅՆ ԹԵՐԹԻԿԸ ՉԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ:|

«:

Հավելված N 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հուլիսի 28-ի

թիվ 229-Ն որոշման

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ) ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Սույն ուղեցույցը չի տրամադրվում վարկառուին:

1. Անհատական թերթիկը տրամադրվում է միայն 100,000 ՀՀ դրամը գերազանցող և 10,000,000 դրամը չգերազանցող վարկերի համար:

2. «1.1 Թերթիկի համար» տողում լրացվում է վարկատուի կողմից տրամադրվող Անհատական թերթիկի հերթական համարը:

3. «1.2 Վարկային հայտի դրական որոշման մասին վարկառուին տեղեկացման ամսաթիվ» տողում լրացվում է վարկատուի կողմից վարկառուին վարկային հայտի դրական որոշման մասին տեղեկացման ամսաթիվը` օր/ամիս/տարի ձևաչափով:

4. «2.1 Վարկատուի վերաբերյալ» վանդակում լրացվում է վարկատուի անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, փոստային հասցեն(երը) (օրինակ` ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Աբգ 11), հեռախոսահամար(ներ)ը (օրինակ` +(37410) 123456) և էլեկտրոնային հասցեն(երը), որոնցով վարկառուն կարող է սպառիչ տեղեկություններ ստանալ տրամադրվող վարկի վերաբերյալ: Ընդ որում, եթե առկա է կենտրոնացված թեժ գիծ, ապա նշվում է թեժ գծի հեռախոսահամարը, եթե ոչ` նշվում է այն հեռախոսահամարը, որի միջոցով վարկառուն կարող է առանց խոչընդոտների կապ հաստատել վարկատուի հետ:

5. «2.2 Վարկառուի վերաբերյալ» վանդակում լրացվում է վարկառուի անունը, ազգանունը, փոստային հասցեն(երը), հեռախոսահամար(ներ)ը և էլեկտրոնային հասցեն(երը), որոնցով վարկատուն կարող է կապ հաստատել վարկառուի հետ, ինչպես նաև վարկառուի` վարկատուի հետ հաղորդակցման նախընտրելի եղանակը: Օրինակ` էլ. փոստ:

6. «3.1 Վարկի անվանում» տողում լրացվում է վարկատուի կողմից տրամադրվող սպառողական վարկի անվանումը և տեսակը: Օրինակ` «Էքսպրես վարկ» սպառողական վարկ:

7. «3.2 Վարկի գումարը» տողում լրացվում է վարկի գումարի արժեքը: Օրինակ` 800,000:

8. «3.3 Վարկի ժամկետ» տողում լրացվում է վարկի ժամկետը ամիսներով: Օրինակ` 24:

9. «3.4 Տարեկան անվանական % (ՏԱՏ)» տողում լրացվում է վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը: Օրինակ` 18:

10. «3.5 Տարեկան փաստացի % (ՏՓՏ)» տողում լրացվում է վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը: Օրինակ` 19,70:

11. «4.1 Վարկի մարման ընդհանուր վճար» տողում լրացվում է վարկի մայր գումարի, տոկոսագումարների և այլ վճարների ընդհանուր գումարը: Օրինակ` 920,000:

12. «4.2 Տոկոսագումարների ընդհանուր վճար» տողում լրացվում է վարկի տոկոսագումարների ընդհանուր գումարը: Օրինակ` 700,000:

13. «4.3 Այլ վճարներ» տողում լրացվում է 7.1-7.6-րդ կետերով սահմանված այլ վճարների ընդհանուր գումարը: Օրինակ` 65,000:

14. «5.1 Գրավ» տողում լրացվում է վարկի ապահովման միջոց հանդիսացող գրավի տեսակ(ներ)ը և նկարագրությունը: Օրինակ` 2014թ. «ԱԲԳԴ» մակնիշի ավտոմեքենա: Վարկի գրավի պահանջի բացակայության դեպքում համապատասխան տողում լրացվում է` Չի պահանջվում:

15. «5.2 Երաշխավորություն» տողում լրացվում է երաշխավոր(ներ)ի անունը և ազգանունը: Վարկի երաշխավորի բացակայության դեպքում համապատասխան տողում լրացվում է` Չի պահանջվում:

16. «6.1. Մայր գումարի մարումների հաճախականություն» և «6.1. Տոկոսագումարի մարումների հաճախականություն» տողերում համապատասխանաբար լրացվում է վարկի մայր գումարի և տոկոսագումարի մարման պարբերականությունները (ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան և այլ): Եթե վարկատուի կողմից նախատեսված է վարկի մարման «այլ» պարբերականություն, ապա նշվում է պարբերականությունը և ձևը:

17. «6.2 Կանխավճար» տողում լրացվում է վարկի կանխավճարի գումարի չափը: Օրինակ` 50,000: Կանխավճարի չափ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է` Չի պահանջվում:

18. «7.1 Վարկային հայտի ուսումնասիրության» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը` որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ` 25,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Վարկային հայտի ուսումնասիրության վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է` Չի պահանջվում:

19. «7.2 Վարկի սպասարկման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը` որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի, մնացորդի նկատմամբ) և պարբերականությունը (ամսական, տարեկան և այլն): Օրինակ` 125,000 ՀՀ դրամ, տարեկան կամ 5% մնացորդի նկատմամբ, տարեկան: Վարկի սպասարկման վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է` Չի պահանջվում:

20. «7.3 Գրավի գնահատման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը` որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ` 10,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Գրավի բացակայության կամ գրավի գնահատման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է` Չի պահանջվում:

21. «7.4 Նոտարական վավերացման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը` որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ` 15,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Նոտարական վավերացման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է` Չի պահանջվում:

22. «7.5 Գրավի ապահովագրության» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը` որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի, մնացորդի, գույքի արժեքի, մնացորդի և տոկոսագումարների նկատմամբ), և պարբերականությունը (միանվագ, տարեկան և այլն): Օրինակ` 250,000 ՀՀ դրամ, տարեկան: Գրավի բացակայության կամ գրավի ապահովագրման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է` Չի պահանջվում:

23. «7.6 Այլ միջնորդավճարներ» տողում այլ միջնորդավճարների առկայության դեպքում լրացվում է տվյալ վճարի անվանումը, գանձման չափը և պարբերականությունը: Այլ միջնորդավճարներ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է` Չի պահանջվում:

24. «9.1 Վարկի մայր գումարը չվճարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի մայր գումարը չվճարելու դեպքում կիրառվող տույժ/տուգանքի չափը և կիրառման դեպքերը: Օրինակ` 3 և ավել աշխատանքային օր ուշացման դեպքում` ժամկետանց վարկի մնացորդի 2%, օրական:

25. «9.2 Տոկոսագումարները չվճարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի տոկոսագումարները չվճարելու դեպքում կիրառվող տույժ/տուգանքի չափը և կիրառման դեպքերը: Օրինակ` ժամկետանց վարկի մնացորդի 0.1%, օրական:

26. «9.3 Այլ վճարները չկատարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի գծով պարտավորությունների չկատարման դեպքում կիրառվող այլ տույժ/տուգանքների չափը: Այլ տույժ/տուգանք սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է` Չի պահանջվում:

27. «9.4 Մարումների հերթականություն» վանդակում լրացվում է վարկառուի կողմից պարտավորությունների մարման հերթականությունը (տույժ/տուգանքներ, տոկոսագումարներ, մայր գումար):

28. «Հաստատում եմ, որ սույն թերթիկում ներկայացված տեղեկությունները ճշգրիտ են» վանդակում պարտադիր դրվում է վարկատուի պատասխանատու անձի ստորագրությունը և վարկառուին թերթիկի տրամադրման ամսաթիվը: Թերթիկը փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով վարկառուին ուղարկելու դեպքում լրացվում է թերթիկի ուղարկման ամսաթիվը: Թերթիկը վարկառուին առձեռն տրամադրելու դեպքում լրացվում է թերթիկի փաստացի տրամադրման ամսաթիվը:

29. «Հաստատում եմ, որ նախքան պայմանագրի կնքումը ստացել և հասկացել եմ սույն թերթիկում ներկայացված բոլոր տեղեկությունները» վանդակում պարտադիր դրվում է վարկառուի ստորագրությունը և ստորագրման ամսաթիվը: Երաշխավորի առկայության դեպքում դրվում է նաև երաշխավորի ստորագրությունը և ստորագրման ամսաթիվը:

Հավելված N 3

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հուլիսի 28-ի

թիվ 229-Ն որոշման

ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԻ (ՕՎԵՐԴՐԱՖՏԻ) ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

.__________.

|Վարկատուի | ._______________________________________________________.

|լոգո      | |Հարգելի վարկառու, բոլոր վարկատուները պարտավոր են       |

|(սեղմել և | |տրամադրել նմանատիպ թերթիկ, որում ամփոփված են սպառողական|

|բեռնել)   | |վարկի էական պայմանները, որոնք չպետք է լինեն ավելի խիստ,|

.__________. |քան նույն վարկի համար Ձեզ տրամադրված ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ       |

|ԹԵՐԹԻԿՈՒՄ նշվածները:                                   |

._______________________________________________________.

    1.1 Թերթիկի համար  .__________.          2.1. Վարկատուի   .__________.

.__________.          անվանումը        .__________.

    1.2 Վարկային հայտի .__________.          Գտնվելու վայրը   .__________.

    դրական որոշման     .__________.                           .__________.

    մասին վարկառուին                         Հեռ. .__________.

    տեղեկացման                                    .__________.

                                             Էլ. փոստ .__________.

.__________.

                                             2.2 Վարկատուի   .__________.

    3. ՎԱՐԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ              անուն, ազգանուն .__________.

    3.1 Վարկի անվանում .__________.          Բնակության վայր .__________.

.__________.                          .__________.

3.2 Վարկի գումար   .__________. ՀՀ դրամ  Հեռ. .__________.

.__________.               .__________.

    3.3 Վարկի ժամկետ   .__________.ամիս      Էլ. փոստ .__________.

.__________.                   .__________.

3.4. Տարեկան անվանական .__________.

    % (ՏԱՏ)                .__________.      Վարկատուի հետ   .__________.

    (այն տոկոսադրույքն է, որի                հաղորդակցման    .__________.

    հիման վրա հաշվարկվում են                 եղանակ

վարկի տոկոսագումարները:

3.5. Տարեկան փաստացի .__________.

    % (ՏՓՏ)              .__________.        _____________________________

                                            _______________ _____________

    Այն տոկոսադրույքն է, որում, բացի վարկի  վարկատուի        երաշխավորի

    տոկոսագումարներից, հաշվի են առնված      ստորագրություն   ստորագրու-

    վարկի տրամադրման և  սպասարկման գծով                      թյուն

բոլոր պարտադիր վճարները: Վարկային

պայմանագրի կնքման դեպքում Ձեր վարկի

ՏՓՏ-ն չի կարող լինել ավելին, քան այս

թերթիկում ներկայացված ՏՓՏ-ն

    4. ՎԱՐԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ             7. ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐ

4.1 Վարկի մարման .__________. ՀՀ դրամ  7.1. Վարկային հայտի .________.

    ընդհանուր վճար   .__________.           ուսումնասիրության    .________.

(վարկի մայր գումար+այլ

    վճարներ)                                7.2 Վարկի սպասարկման .________.

.________.

    4.3 Այլ վճարներ      .________. ՀՀ դրամ 7.3 Գրավի գնահատման  .________.

    (7-րդ կետով          .________.                              .________.

    սահմանված բոլոր այլ                     7.4 Նոտարական        .________.

    վճարների ընդհանուր գումար)              վավերացման           .________.

    5. ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ                     7.5 Գրավի            .________.

                                            ապահովագրության      .________.

[] 5.1 Գրավ .__________.

.__________.                7.6 Այլ              .________.

                                            միջնորդավճարներ      .________.

[] 5.2 Երաշխավորու- .______.

       թյուն            .______.

6. ՎԱՐԿԻ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

6.1 Արտոնյալ ժամկետ .__________.

    (գրոյս պերիոդ)      .__________.

6.2 Հաշվի նվազագույն .__________.

շարժ և վճարման կարգ .__________.

    6.3. Չօգտագործված    .__________.

    մասի դիմաց           .__________.

հաշվարկվող %

._____________________________________________________________________.

|ՍՈՒՅՆ ԹԵՐԹԻԿՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻ      |

|ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ ՁԵԶ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ 10            |

|ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ:                                                     |

|ՍՈՒՅՆ ԹԵՐԹԻԿԸ ՉԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ:  |

|ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԴՐՈՒՅԹԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ      |

|ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ՁԵՐ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ    |

|ԴԻՄԵԼ ՎԱՐԿԱՏՈՒԻՆ` ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ                      |

._____________________________________________________________________.

_______________ _____________

    վարկատուի        երաշխավորի

ստորագրություն   ստորագրություն

8. ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Դուք իրավունք ունեք ցանկացած չափով ժամկետից շուտ մարել վարկը` առանց տույժեր կամ տուգանքներ վճարելու:

9. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՏՈՒՅԺ/ՏՈՒԳԱՆՔՆԵՐ

9.1 Վարկի մայր գումարը ._______________. 9.4 Եթե վարկատուի նկատմամբ

    չվճարելու դեպքում       ._______________.  ունեք չմարված

                                               պարտավորություն, ապա Ձեր

    9.2 Տոկոսագումարները    ._______________.  կողմից պարտավորությունները

    չվճարելու դեպքում       ._______________.  կատարելու դեպքում

                                               մարումները իրականացվում են

    9.3 Այլ վճարներ         ._______________.  հետևյալ  հերթականությամբ`

    չկատարելու դեպքում      ._______________.  1. ._______________.

._______________.

                                               2. ._______________.

._______________.

                                               3. ._______________.

._______________.

9.5 Ձեր գրավի առարկայի վրա օրենքով սահմանված

կարգով կարող է բռնագանձում տարածվել

9.6 Այն դեպքում, երբ գրավի իրացումից հնարավոր չէ բավարար գումար

ստանալ, ապա Ձեր այլ անձնական գույքը կարող է օգտագործվել վարկի մարման

համար:

9.7 Ձեր մասին տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով կարող է

գրանցվել Վարկային բյուրոյում: Դա կարող է խոչընդոտել Ձեզ ապագայում

վարկ ստանալու ժամանակ:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ

._____________________________________________________________________.

|ԵՐԲ ՀԱՆԴԵՍ ԵՔ ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ ԵՐԱՇԽԱՎՈՐ, ԱՊԱ`                            |

|.__________________________________________________________________. |

||      ԴՈՒՔ ԵՎՍ ԿՐՈՒՄ ԵՔ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ,         | |

||այսինքն` երբ վարկառուն չի կատարում կամ թերի է կատարում իր         | |

||պարտավորությունը, ապա վարկի չմարված մասի պարտավորությունները      | |

||տարածվում են Ձեզ վրա:                                             | |

|.__________________________________________________________________. |

|.__________________________________________________________________. |

||  ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՍՏԱՆԱԼ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻՑ ՎԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ  | |

||այսինքն` Դուք կարող եք վարկառուից պահանջել հատուցել վարկատուին    | |

||վճարած գումարի տոկոսներն ու վարկառուի փոխարեն պատասխանատվությունը | |

||կրելու կապակցությամբ կրած այլ վնասները:                           | |

|.__________________________________________________________________. |

|.__________________________________________________________________. |

||  ՎԱՐԿԱՏՈՒՆ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՁԵԶ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |

||այսինքն` երբ վարկառուն չի կատարում կամ թերի է կատարում իր         | |

||պարտավորությունը, ապա Դուք պարտավոր եք վարկատուի կողմից այդ մասին | |

||նախազգուշացվելուց հետո երաշխավորության պայմանագրով սահմանված      | |

||ժամկետում մարել վարկի չմարված պարտավորությունը:                   | |

|.__________________________________________________________________. |

|.__________________________________________________________________. |

||       ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՍՏԱՏՎԵԼ «ՎԱՏ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ»            | |

||այսինքն` վարկառուի կողմից վարկի չմարած դեպքում Դուք կարող եք      | |

||գրանցվել Վարկային բյուրոյում, որտեղ ձևավորվում  է Ձեր վարկային    | |

||պատմությունը: Դա կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու  | |

||ժամանակ:                                                          | |

|.__________________________________________________________________. |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

| ԻՆՉ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:                                        |

|Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ  |

|տեղեկությունների ամբողջականությունն է, որը հավաքվում, կուտակվում և   |

|պարբերաբար նորացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրած առանձին             |

|վարկատուների, այնպես էլ Վարկային բյուրոյի կողմից:                    |

|                                                                     |

|Դուք իրավունք ունեք տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային |

|պատմությունը ԱՔՌԱ վարկային բյուրոյից` այցելելով Մ. Խորենացու փող. 15,|

|«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ:                              |

|                                                                     |

|Վարկային պատմության մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ            |

|www.acra.am կայքից:                                                  |

._____________________________________________________________________.

.___________________________.     .__________________________________.

|ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍՈՒՅՆ     |     |ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆԱԽՔԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ|

|ԹԵՐԹԻԿՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ      |     |ԿՆՔՈՒՄԸ ՍՏԱՑԵԼ ԵՎ ՀԱՍԿԱՑԵԼ ԵՄ     |

|ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇԳՐԻՏ ԵՆ |     |ՍՈՒՅՆ ԹԵՐԹԻԿՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈԼՈՐ |

.___________________________.     |ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ                  |

.__________________________________.

______________ ________________  ______________ ________________

     վարկատուի        ամսաթիվ           վարկառուի        ամսաթիվ

     ստորագրություն  (սույն թերթիկի     ստորագրություն

                      տրամադրման)       ______________  ________________

                                        երաշխավորի       ամսաթիվ

                                        ստորագրություն

.___________________________________________________________________.

|ՍՈՒՅՆ ԹԵՐԹԻԿՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻ    |

|ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ ՁԵԶ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ 10          |

|ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ:                                                   |

|ՍՈՒՅՆ ԹԵՐԹԻԿԸ ՉԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ:|

|ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԴՐՈՒՅԹԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ    |

|ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ՁԵՐ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ  |

|ԴԻՄԵԼ ՎԱՐԿԱՏՈՒԻՆ` ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ                    |

.___________________________________________________________________.

------------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
28.07.2009
N 229-Ն
Որոշում