Սեղմել Esc փակելու համար:
«ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԳՏՀ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԳՏՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ ...

01.07.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.2015  -ից մինչեւ   01.07.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 20.03.2019 թիվ 25-Ն որոշում)

i

603.0047.151214

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        12            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60314553

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2014 թվականի թիվ 47-Ն

 

«ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԳՏՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գարնանացանի ընթացքը» Ձև թիվ 3-ԳՏՀ պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գարնանացանի ընթացքը» Ձև թիվ 3-ԳՏՀ պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի ««Գարնանացանի ընթացքի մասին» ձև թիվ 3-ԳՏՀ պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի դեկտեմբերի 2-ի

թիվ 47-Ն որոշման

 

ՁԵՎ ԹԻՎ 3-ԳՏՀ

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ

___________________________20 թ.

(ամիս)

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի     |

|(04 ապրիլի 2000թ., ՀՕ-48)                                            |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                   |

|մինչև  հաշվետու տարվա ապրիլի, մայիսի և  հունիսի 5-րդ աշխատանքային    |

|օրերը                                                                |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է_________________________________________________      |

|                          (անվանումը)                                |

|Գտնվելու վայր___________________________________ I__I__I__I__I       |

|             (գործունեության իրականացման վայրը)  (փոստային դասիչ)    |

|Մարզը ___________________________________________ I__I__I            |

|                     (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)                      |

|Համայնքը/Վարչական շրջանը_______________________________I__I__I__I    |

|                           (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)                |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը_________________________      |

|_________________________________________________I__I__I__I__I__I    |

|                                          (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|                                                                     |

|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I  |

|                                                                     |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)      I__I__I__I__I__I__I__I__I  |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ)__________________________________________         |

|                                                                     |

|Էլեկտրոնային փոստ ____________________________@__________________    |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ    |

|Է ՕՐԵՆՔՈՎ                                                            |

|_____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն   |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է              |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                        |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Տողի|          Ցուցանիշներ                      |Հաշվետու|Աճողական,  |

|N   |                                           |ամիս, հա|գարնանացանի|

|    |                                           |        |սկզբից, հա |

|    |                                           |________|___________|

|    |                                           |   1    |     2     |

|____|___________________________________________|________|___________|

|1   |Գարնանացան, ընդամենը                       |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|2   |այդ թվում`                                 |        |           |

|    |հացահատիկային և  հատիկաընդեղենային         |        |           |

|    |մշակաբույսեր, ընդամենը                     |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|3   |որից`                                      |        |           |

|    |ցորեն                                      |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|4   |գարի                                       |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|5   |այլ                                        |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|6   |հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը   |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|7   |տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը          |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|8   |կարտոֆիլ, ընդամենը                         |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|9   |բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը      |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|10  |որից`                                      |        |           |

|    |կաղամբ                                     |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|11  |վարունգ                                    |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|12  |լոլիկ                                      |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|13  |սմբուկ (բադրիջան)                          |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|14  |տաքդեղ (բիբար)                             |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|15  |սեղանի ճակնդեղ                             |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|16  |գազար                                      |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|17  |սոխ                                        |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|18  |սխտոր (ներառյալ աշնանը ցանվածը)            |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|19  |կանաչ ոլոռ                                 |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|20  |կանաչ լոբի                                 |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|21  |այլ                                        |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|22  |բոստանային մշակաբույսեր, ընդամենը          |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|23  |կերային մշակաբույսեր, ընդամենը             |        |           |

|____|___________________________________________|________|___________|

|24  |Ոչնչացած աշնանացան մշակաբույսերի           |        |           |

|    |ցանքատարածություններ, ընդամենը             |        |           |

._____________________________________________________________________.

 

Ղեկավար ______________________  ____________________

             (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)    ____________________  ___________________

                               (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

 

«___» ____________ 20 թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի դեկտեմբերի 2-ի

թիվ 47-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԳՏՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Գարնանացանի ընթացքը» Ձև թիվ 3-ԳՏՀ պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվության ցուցանիշները (գարնանը ցանված բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածություններ) ներառում են միայն քաղաքացիների (ֆիզիկական անձանց) տնտեսություններին վերաբերող տվյալներ, որոնք լրացվում են հաշվետու ամսվա կտրվածքով և աճողական` գարնանացանի սկզբից: Հաշվետվությունը ներկայացնում են գյուղապետարաններն ու քաղաքապետարանները, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` սույն հաշվետվական ձևում նշված ժամկետում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվության «Գարնանացան, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների` ամսական և աճողական գարնանացանի սկզբից, լրացվում են գարնանը ցանված բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների հանրագումարները, ներառյալ ոչնչացած աշնանացանի վրա կատարված գարնանացանը (վերացանք):

6. Հաշվետվության «հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ ցանված, բոլոր տեսակի գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, եգիպտացորեն հատիկի համար, հաճար և այլ) և հատիկաընդեղենային մշակաբույսերի (ոլոռ հատիկի համար, լոբի, սիսեռ, ոսպ և այլ) ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

7. Հաշվետվության «Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ ցանված բոլոր տեսակի տեխնիկական մշակաբույսերի (ծխախոտ, կտավատ, արևածաղիկ (յուղատու և հրուշակեղենի), շաքարի ճակնդեղ և այլ) ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

8. Հաշվետվության «Կարտոֆիլ, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ ցանված կարտոֆիլի վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակների ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

9. Հաշվետվության «Բանջարանոցային մշակաբույսեր, ընդամենը» բաժնի բոլոր տողերում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ ցանված բոլոր տեսակի բանջարանոցային մշակաբույսերի (կաղամբ, վարունգ, լոլիկ, սմբուկ (բադրիջան), տաքդեղ (բիբար), սեղանի ճակնդեղ, գազար, սոխ, սխտոր, կանաչ ոլոռ, կանաչ լոբի և այլ) և դրանց սերմադաշտերի ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ: Բանջարանոցային մշակաբույսերի տեսակների (10-21 տողերը) ցանքատարածությունների վերաբերյալ տվյալները լրացվում են վերջին (հաշվետու տարվա մինչև հունիսի 5-րդ աշխատանքային օրը ներկայացվող) հաշվետվությունում:

10. Հաշվետվության «Բոստանային մշակաբույսեր, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ ցանված բոլոր տեսակի բոստանային մշակաբույսերի (ձմերուկ, սեխ և այլ) և դրանց սերմադաշտերի ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

11. Հաշվետվության «Կերային մշակաբույսեր, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ ցանված կերային մշակաբույսերի (կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար, ցանքեր սիլոսի համար (առանց եգիպտացորենի). եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար, միամյա խոտեր, ինչպես նաև ընթացիկ տարում ցանված բազմամյա խոտեր և այլ) ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ:

12. «Ոչնչացած աշնանացան մշակաբույսերի ցանքատարածություններ, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են բոլոր տեսակի աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և այլ աշնանացան մշակաբույսերի այն տարածությունների հանրագումարները, որոնց վրա անցած աշնանը կատարված ցանքերը լրիվ ոչնչացել են, անկախ նրանից ընթացիկ տարվա գարնանը այդ տարածությունների վրա կատարվել է ցանք թե ոչ:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
02.12.2014
N 47-Ն
Որոշում