(ուժը կորցրել է 30.11.2018 թիվ 73-Ն որոշում)
i
603.0048.151214
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 12 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60314554
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 2014 թվականի թիվ 48-Ն
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ԹԻՎ 28-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև թիվ 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև թիվ 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի օգոստոսի 17-ի ««Բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» Ձև 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 48-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 28-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2014 թվականի դեկտեմբերի 2-ի
թիվ 48-Ն որոշման
ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏ
(ամսական)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ
__________________ 20 թ.
(ամիս)
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |
|(04 ապրիլի 2000թ., ՀՕ-48) |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
|մինչև հաշվետու տարվա ապրիլի, մայիսի և հունիսի 5-րդ աշխատանքային |
|օրերը |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է_________________________________________________ |
| (անվանումը) |
|Գտնվելու վայր___________________________________ I__I__I__I__I |
| (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) |
|Մարզը ___________________________________________ I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Համայնքը/Վարչական շրջանը_______________________________I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը_________________________ |
|_________________________________________________I__I__I__I__I__I |
| (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
| |
|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I |
| |
|Հեռախոսահամար(ներ)__________________________________________ |
| |
|Էլեկտրոնային փոստ ____________________________@__________________ |
| |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ |
|Է ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Տողի| Ցուցանիշներ |Չափի |Հաշվետու|Աճողական, |
|N | |միավոր |ամիս, հա|գարնանացանի|
| | | | |սկզբից, հա |
| | |_______|________|___________|
| | | 1 | 2 | 3 |
|____|___________________________________|_______|________|___________|
|1 |Հնձվել է հացահատիկային և |հա | | |
| |հատիկաընդեղենային մշակաբույսերի | | | |
| |ցանքատարածություն, ընդամենը | | | |
|____|___________________________________|_______|________|___________|
|2 |Արտադրվել է` |ցենտներ| | |
| |հացահատիկ և հատիկաընդեղեն | | | |
|____|___________________________________|_______|________|___________|
|3 |կարտոֆիլ |-»- | | |
|____|___________________________________|_______|________|___________|
|4 |բանջարանոցային մշակաբույսեր |-»- | | |
|____|___________________________________|_______|________|___________|
|5 |բոստանային մշակաբույսեր |-»- | | |
|____|___________________________________|_______|________|___________|
|6 |պտուղ և հատապտուղ |-»- | | |
|____|___________________________________|_______|________|___________|
|7 |խաղող |-»- | | |
|____|___________________________________|_______|________|___________|
|8 |սունկ (ներառյալ անտառային սնկի |-»- | | |
| |հավաքում) | | | |
|____|___________________________________|_______|________|___________|
|9 |ծաղիկ |հատ | | |
|____|___________________________________|_______|________|___________|
|10 |կերի արմատապտուղներ |ցենտներ| | |
|____|___________________________________|_______|________|___________|
|11 |այլ մշակաբույսեր (նշել) |-»- | | |
|____|___________________________________|_______|________|___________|
|12 | |-»- | | |
|____|___________________________________|_______|________|___________|
|13 | |-»- | | |
|____|___________________________________|_______|________|___________|
|14 |Կուտակվել է` |-»- | | |
| |բազմամյա խոտ (ցանովի և բնական) | | | |
|____|___________________________________|_______|________|___________|
|15 |միամյա խոտ |-»- | | |
|____|___________________________________|_______|________|___________|
|16 |ծղոտ |-»- | | |
|____|___________________________________|_______|________|___________|
|17 |Հավաքվել են վայրաճ պտուղներ և |-»- | | |
| |հատապտուղներ | | | |
|____|___________________________________|_______|________|___________|
|18 |Ցանվել է աշնանացան, ընդամենը |հա | | |
|____|___________________________________|_______|________|___________|
|19 |որից` |հա | | |
| |հացահատիկային մշակաբույսեր | | | |
|____|___________________________________|_______|________|___________|
|20 |կերային մշակաբույսեր |հա | | |
|____|___________________________________|_______|________|___________|
|21 |այլ մշակաբույսեր (նշել) |հա | | |
|____|___________________________________|_______|________|___________|
|22 | |հա | | |
._____________________________________________________________________.
Ղեկավար ______________________ ____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) ____________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«___» ____________ 20 թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2014 թվականի դեկտեմբերի 2-ի
թիվ 48-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև թիվ 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվության ցուցանիշները (գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերք և ցանված աշնանացան մշակաբույսերի ցանքատարածություններ) լրացվում են հաշվետու ամսվա կտրվածքով և աճողական` տարվա սկզբից, իսկ գյուղատնտեսական մշակաբույսերի աշնանը կատարված ցանքերի (աշնանացան) վերաբերյալ տվյալները` աշնանացանի սկզբից: Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` սույն հաշվետվական ձևում նշված ժամկետում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվության «Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածություն, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների` ամսվա կտրվածքով և աճողական` տարվա սկզբից, լրացվում են հատիկ ստանալու համար փաստացի հնձված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ), գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) և հատիկաընդեղենային մշակաբույսերի տարածությունների վերաբերյալ տվյալներ:
6. Հաշվետվության «Արտադրվել է» բաժնում նշված յուրաքանչյուր գյուղատնտեսական մշակաբույսին համապատասխանող տողում, ըստ համապատասխան սյունակների` ամսվա կտրվածքով և աճողական` տարվա սկզբից, լրացվում են տվյալ մշակաբույսի հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ (համախառն բերքը): Համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հիմնական ցանքային տարածությունից, կրկնակի ցանքերից, ենթացանքից, այգիների ու խաղողանոցների միջշարքային տարածություններից, ինչպես նաև ջերմատներից և ջերմոցներից հավաքված բերքը:
Կրկնակի ցանքը հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանքն է, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք:
Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է:
Ջերմատները տարբեր չափերի կառույցներ են, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական մթերքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, սունկ և այլն):
Ջերմոցները փոքրածավալ կառույցներ են, որոնք ունեն շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ): Դրանք տաքացվող գրունտից և ջերմատներից տարբերվում են նրանով, որ չեն ջեռուցվում: Ջերմոցները շահագործում են գարնանը, ամռանը և աշնանը, և այն հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել վաղահաս բանջարեղեն, սունկ:
7. Հաշվետվության «Կուտակվել է» բաժնում նշված յուրաքանչյուր կերային մշակաբույսին համապատասխանող տողում, ըստ համապատասխան սյունակների` ամսվա կտրվածքով և աճողական` տարվա սկզբից, լրացվում են տվյալ կերային մշակաբույսի համախառն բերքի վերաբերյալ տվյալներ: Բազմամյա խոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է ցանովի և բնական խոտհարքներից հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված չոր բազմամյա խոտի քանակը: Միամյա խոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված ցանովի միամյա խոտի քանակը: Կանաչ վիճակում անասուններին կերակրած խոտն այս ցուցանիշներում ներառվում է չոր խոտի վերածելուց հետո (կանաչ զանգվածի 30%-ը): Այս ցուցանիշները չեն ներառում նախորդ տարիներից մնացած չոր խոտի քանակությունը: Ծղոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հաշվետու ժամանակահատվածում աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո կուտակված ծղոտի, ինչպես նաև սերմի համար կալսված բազմամյա խոտաբույսերից ստացված ծղոտի քանակը: Նախորդ տարիներից կուտակված ծղոտի մնացորդը այս ցուցանիշում չի ներառվում:
8. Հաշվետվության «Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ» տողում, ըստ համապատասխան սյունակների` ամսվա կտրվածքով և աճողական` տարվա սկզբից, լրացվում են միայն վայրաճ բոլոր տեսակի պտղի և հատապտղի հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ:
9. Հաշվետվության «Ցանվել է աշնանացան, ընդամենը» բաժնում նշված յուրաքանչյուր գյուղատնտեսական մշակաբույսերի խմբին համապատասխանող տողում, ըստ համապատասխան սյունակների` ամսվա կտրվածքով և աճողական` աշնանացանի սկզբից, լրացվում են հաշվետու ժամկետներում, հաջորդ տարվա բերքի տակ ընթացիկ տարվա աշնանը ցանված հացահատիկային մշակաբույսերի, կերային մշակաբույսերի և այլ մշակաբույսերի ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ: