Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ ԹԻՎ 29- ...

01.02.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.2015  -ից մինչեւ   01.02.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 30.11.2018 թիվ 74-Ն որոշում)

i

603.0049.151214

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        12            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60314555

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2014 թվականի թիվ 49-Ն

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏՀ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև թիվ 29-ԳՏՀ (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև թիվ 29-ԳՏՀ (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի ««Բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» ձև թիվ 29-ԳՏՀ (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 21-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի դեկտեմբերի 2-ի

թիվ 49-Ն որոշման

 

ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏՀ

(ամսական)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ

 

__________________ 20 թ.

(ամիս)

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի     |

|(04 ապրիլի 2000թ., ՀՕ-48)                                            |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                   |

|մինչև  հաշվետու տարվա ապրիլի, մայիսի և  հունիսի 5-րդ աշխատանքային    |

|օրերը                                                                |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է_________________________________________________      |

|                          (անվանումը)                                |

|Գտնվելու վայր___________________________________ I__I__I__I__I       |

|             (գործունեության իրականացման վայրը)  (փոստային դասիչ)    |

|Մարզը ___________________________________________ I__I__I            |

|                     (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)                      |

|Համայնքը/Վարչական շրջանը_______________________________I__I__I__I    |

|                           (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)                |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը_________________________      |

|_________________________________________________I__I__I__I__I__I    |

|                                          (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |

|                                                                     |

|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I  |

|                                                                     |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I  |

|                                                                     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)      I__I__I__I__I__I__I__I__I  |

|                                                                     |

|Հեռախոսահամար(ներ)__________________________________________         |

|                                                                     |

|Էլեկտրոնային փոստ ____________________________@__________________    |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ    |

|Է ՕՐԵՆՔՈՎ                                                            |

|_____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն   |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է              |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                        |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Տողի|          Ցուցանիշներ              |Չափի   |Հաշվետու|Աճողական,  |

|N   |                                   |միավոր |ամիս, հա|գարնանացանի|

|    |                                   |       |        |սկզբից, հա |

|    |                                   |_______|________|___________|

|    |                                   |   1   |   2    |     3     |

|____|___________________________________|_______|________|___________|

|1   |Հնձվել է հացահատիկային և           |հա     |        |           |

|    |հատիկաընդեղենային մշակաբույսերի    |       |        |           |

|    |ցանքատարածություն, ընդամենը        |       |        |           |

|____|___________________________________|_______|________|___________|

|2   |Արտադրվել է`                       |ցենտներ|        |           |

|    |հացահատիկ և  հատիկաընդեղեն         |       |        |           |

|____|___________________________________|_______|________|___________|

|3   |կարտոֆիլ                           | -»-   |        |           |

|____|___________________________________|_______|________|___________|

|4   |բանջարանոցային մշակաբույսեր        | -»-   |        |           |

|____|___________________________________|_______|________|___________|

|5   |բոստանային մշակաբույսեր            | -»-   |        |           |

|____|___________________________________|_______|________|___________|

|6   |պտուղ և  հատապտուղ                 | -»-   |        |           |

|____|___________________________________|_______|________|___________|

|7   |խաղող                              | -»-   |        |           |

|____|___________________________________|_______|________|___________|

|8   |սունկ (ներառյալ անտառային սնկի     | -»-   |        |           |

|    |հավաքում)                          |       |        |           |

|____|___________________________________|_______|________|___________|

|9   |ծաղիկ                              | հատ   |        |           |

|____|___________________________________|_______|________|___________|

|10  |կերի արմատապտուղներ                |ցենտներ|        |           |

|____|___________________________________|_______|________|___________|

|11  |այլ մշակաբույսեր (նշել)            | -»-   |        |           |

|____|___________________________________|_______|________|___________|

|12  |                                   | -»-   |        |           |

|____|___________________________________|_______|________|___________|

|13  |                                   | -»-   |        |           |

|____|___________________________________|_______|________|___________|

|14  |Կուտակվել է`                       | -»-   |        |           |

|    |բազմամյա խոտ (ցանովի և  բնական)    |       |        |           |

|____|___________________________________|_______|________|___________|

|15  |միամյա խոտ                         | -»-   |        |           |

|____|___________________________________|_______|________|___________|

|16  |ծղոտ                               | -»-   |        |           |

|____|___________________________________|_______|________|___________|

|17  |Հավաքվել են վայրաճ պտուղներ և      | -»-   |        |           |

|    |հատապտուղներ                       |       |        |           |

|____|___________________________________|_______|________|___________|

|18  |Ցանվել է աշնանացան, ընդամենը       | հա    |        |           |

|____|___________________________________|_______|________|___________|

|19  |որից`                              | հա    |        |           |

|    |հացահատիկային մշակաբույսեր         |       |        |           |

|____|___________________________________|_______|________|___________|

|20  |կերային մշակաբույսեր               | հա    |        |           |

|____|___________________________________|_______|________|___________|

|21  |այլ մշակաբույսեր (նշել)            | հա    |        |           |

|____|___________________________________|_______|________|___________|

|22  |                                   | հա    |        |           |

._____________________________________________________________________.

 

Ղեկավար ______________________  ____________________

             (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)    ____________________  ___________________

                               (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի դեկտեմբերի 2-ի

թիվ 49-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏՀ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» ձև թիվ 29-ԳՏՀ (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվության ցուցանիշները (գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերք և ցանված աշնանացան մշակաբույսերի ցանքատարածություններ) ներառում են միայն քաղաքացիների (ֆիզիկական անձանց) տնտեսություններին վերաբերող տվյալներ, որոնք լրացվում են հաշվետու ամսվա կտրվածքով և աճողական` տարվա սկզբից, իսկ գյուղատնտեսական մշակաբույսերի աշնանը կատարված ցանքերի (աշնանացան) վերաբերյալ տվյալները` աշնանացանի սկզբից: Հաշվետվությունը ներկայացնում են գյուղապետարաններն ու քաղաքապետարանները, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` սույն հաշվետվական ձևում նշված ժամկետում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվության «Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածություն, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների` ամսվա կտրվածքով և աճողական` տարվա սկզբից, լրացվում են հատիկ ստանալու համար փաստացի հնձված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ), գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) և հատիկաընդեղենային մշակաբույսերի տարածությունների վերաբերյալ տվյալներ:

6. Հաշվետվության «Արտադրվել է» բաժնում նշված յուրաքանչյուր գյուղատնտեսական մշակաբույսին համապատասխանող տողում, ըստ համապատասխան սյունակների` ամսվա կտրվածքով և աճողական` տարվա սկզբից, լրացվում են տվյալ մշակաբույսի հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ (համախառն բերքը): Համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հիմնական ցանքային տարածությունից, կրկնակի ցանքերից, ենթացանքից, այգիների ու խաղողանոցների միջշարքային տարածություններից, ինչպես նաև ջերմատներից և ջերմոցներից հավաքված բերքը:

Կրկնակի ցանքը հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանքն է, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք:

Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է:

Ջերմատները տարբեր չափերի կառույցներ են, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական մթերքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, սունկ և այլն):

Ջերմոցները փոքրածավալ կառույցներ են, որոնք ունեն շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ): Դրանք տաքացվող գրունտից և ջերմատներից տարբերվում են նրանով, որ չեն ջեռուցվում: Ջերմոցները շահագործում են գարնանը, ամռանը և աշնանը, և այն հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել վաղահաս բանջարեղեն, սունկ:

7. Հաշվետվության «Կուտակվել է» բաժնում նշված յուրաքանչյուր կերային մշակաբույսին համապատասխանող տողում, ըստ համապատասխան սյունակների` ամսվա կտրվածքով և աճողական` տարվա սկզբից, լրացվում են տվյալ կերային մշակաբույսի համախառն բերքի վերաբերյալ տվյալներ: Բազմամյա խոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է ցանովի և բնական խոտհարքներից հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված չոր բազմամյա խոտի քանակը: Միամյա խոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված ցանովի միամյա խոտի քանակը: Կանաչ վիճակում անասուններին կերակրած խոտն այս ցուցանիշներում ներառվում է չոր խոտի վերածելուց հետո (կանաչ զանգվածի 30%-ը): Այս ցուցանիշները չեն ներառում նախորդ տարիներից մնացած չոր խոտի քանակությունը: Ծղոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հաշվետու ժամանակահատվածում աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո կուտակված ծղոտի, ինչպես նաև սերմի համար կալսված բազմամյա խոտաբույսերից ստացված ծղոտի քանակը: Նախորդ տարիներից կուտակված ծղոտի մնացորդը այս ցուցանիշում չի ներառվում:

8. Հաշվետվության «Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ» տողում, ըստ համապատասխան սյունակների` ամսվա կտրվածքով և աճողական` տարվա սկզբից, լրացվում են միայն վայրաճ բոլոր տեսակի պտղի և հատապտղի հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ:

9. Հաշվետվության «Ցանվել է աշնանացան, ընդամենը» բաժնում նշված յուրաքանչյուր գյուղատնտեսական մշակաբույսերի խմբին համապատասխանող տողում, ըստ համապատասխան սյունակների` ամսվա կտրվածքով և աճողական` աշնանացանի սկզբից, լրացվում են հաշվետու ժամկետներում, հաջորդ տարվա բերքի տակ ընթացիկ տարվա աշնանը ցանված հացահատիկային մշակաբույսերի, կերային մշակաբույսերի և այլ մշակաբույսերի ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
02.12.2014
N 49-Ն
Որոշում