Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՅՆ ՍԱՀ ...

 

 

040.0030.270115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2015 թվականի N 30-Ն

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՅՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏՎՈՒՄ Է ՀԱՐԿԵՐԻՑ

 

Հիմք ընդունելով «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ բնակավայրերի ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և նրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(վերնագիրը, նախաբանը և որոշման տեքստը փոփ. 14.01.16 թիվ 6-Ն որոշում)

(նախաբանը փոփ. 16.03.17 թիվ 258-Ն որոշում)

(որոշումը փոփ. 19.04.18 թիվ 474-Ն որոշում /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի հունվարի 15-ի

N 30-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՅՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏՎՈՒՄ Է ՀԱՐԿԵՐԻՑ

 

ՀՀ Արարատի մարզ

1. Երասխ

1.1. Պարույր Սևակ

 

ՀՀ Վայոց ձորի մարզ

2. Խաչիկ

3. Խնձորուտ

4. Սերս

5. Նոր Ազնաբերդ

6. Բարձրունի

 

ՀՀ Գեղարքունիքի մարզ

7. Վահան

7.1 Ճամբարակ

 

ՀՀ Տավուշի մարզ

8. Ներքին Կարմիր աղբյուր

9. Ոսկեվան

10. Չորաթան

11. Կողբ

12. Վազաշեն

13. Բերքաբեր

14. Չինարի

15. Արծվաբերդ

16. Ծաղկավան (Իջևանի շրջան)

17. Մոսեսգեղ

18. Դովեղ

19. Պառավաքար

20. Բերդավան

21. Բարեկամավան

22. Կոթի

23. Բաղանիս

24. Սարիգյուղ

25. Այգեձոր

26. Կիրանց

27. Այգեպար

28. Սևքար

29. Այգեհովիտ

30. Ոսկեպար

31. Վերին Կարմիր աղբյուր

32. Բերդ

33. Ազատամուտ

 

(հավելվածը փոփ. 18.08.15 թիվ 956-Ն, 14.01.16 թիվ 6-Ն, 26.01.17 թիվ 39-Ն /գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից

հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2015
N 30-Ն
Որոշում