Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

7 սեպտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 սեպտեմբերի 1995 թվականի թիվ 12

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` 1995 թվականի սեպտեմբերին ապահովել կլինիկական օրդինատուրան կամ ինտերնատուրան 1995 թվականին ավարտած Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչի անցկացումը:

2. Հաստատել զորակոչի ենթակա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների մասնագիտությունների ցանկը և թվաքանակը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչից տարկետման իրավունք տրվում է`

ա) նախկինում զինվորական ծառայություն անցած պահեստազորի սպաներին.

բ) ասպիրանտուրայում, օրդինատուրայում և ինտերնատուրայում սովորող, այդ թվում` հեռակա ուսուցմամբ, պահեստազորի սպաներին.

գ) գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներին.

դ) երկու և ավելի երեխա ունեցող պահեստազորի սպաներին.

ե) պահեստազորի այն սպաներին, որոնց հայրը կամ եղբայրը զոհվել է Հայաստանի Հանրապետության ինքնապաշտպանության ջոկատներում, զինված ուժերում, ներքին զորքերում և ազգային անվտանգության մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելիս.

զ) առաջին խմբի հաշմանդամ կին, երեխա, հայր կամ մայր ունեցող (եթե նշված անձինք գտնվում են նրանց խնամքի տակ) պահեստազորի սպաներին:

4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 7-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1995 թվականի

սեպտեմբերի 7-ի թիվ 12 որոշմամբ

 

Զորակոչի ենթակա Հայաստանի Հանրապետության

զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի

բժշկական կազմի սպաների մասնագիտությունների

ցանկը և թվաքանակը

 

--------------------------------------------------------------------

      Մասնագիտությունը                       Թվաքանակը

                                              (մարդ)

--------------------------------------------------------------------

    Բուժական գործ                               80

    Ստոմատոլոգ                                   7

    Սանիտարական բժիշկ                            5

    Դեղագործ                                     3

--------------------------------------------------------------------

     Ընդամենը                                    95

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.09.1995
N 12
Որոշում