Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԵՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԵՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.03.2015  -ից մինչեւ   11.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 25.05.18 թիվ 319-Ն հրաման)

i

118.0046.180215

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        02            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11815053

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

4 փետրվարի 2015 թվականի N 46-Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԵՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 826-Ն որոշման 2-րդ կետի 9-րդ ենթակետը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 14-րդ կետի 4-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել «Սոցիալական վճարի գերավճարների վերադարձման կարգը» համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2015 թվականի փետրվարի 4-ի

N 46-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԵՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է սոցիալական վճարի գերավճարները վերադարձնելու հարաբերությունները:

2. Սոցիալական վճարի հաշվեհամարներին մուտքագրված սոցիալական վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները (գերավճարները) ենթակա են վերադարձման հարկային գործակալի (գործատուի) կամ սոցիալական վճարը ինքնուրույնաբար կատարող անձանց (այսուհետ` վճարող) հաշվառման հարկային (տարածքային) տեսչություն ներկայացված դիմումի (Ձև ՍՎ N 1-ը կցվում է) հիման վրա:

3. Սոցիալական վճարի վերադարձը իրականացվում է սոցիալական վճարի գերավճարի մնացորդի այն մասով, որը վերադաս հարկային մարմնի կողմից համարվել է վերադարձման ենթակա:

4. Վերադարձման ներկայացված գերավճարի գումարը համարվում է չհիմնավորված և վճարողի դիմումը մերժվում է, եթե կամերալ, իսկ անհրաժեշտության դեպքում հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ պարզվում է, որ գերավճար առկա չէ:

Սույն կետում նշված դեպքում ուսումնասիրությունների արձանագրության մեջ պարտադիր նշվում են այն հիմքերը (այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել), որոնց հիման վրա վերադարձ չի կատարվում (վերադարձը մերժվում է):

5. Գերավճարի վերադարձը կատարվում է կենտրոնական գանձապետարանի սոցիալական վճարի հաշվեհամարներից վճարողի բանկային հաշվին համապատասխան գումարի փոխանցման միջոցով:

6. Գերավճարը ենթակա է վերադարձման ոչ ուշ, քան վճարողի կողմից դիմումը հարկային (տարածքային) տեսչություն ներկայացնելու օրվանից հետո` 15 օրվա ընթացքում (բացառությամբ գերավճարի գումարը հիմնավոր չհամարվելու դեպքերի):

7. Գերավճարը վերադարձնելու վերաբերյալ դիմումը ստանալու օրվանից 3 օրվա ընթացքում ուսումնասիրության միջոցով վերադարձ կատարելու մասին հարկային (տարածքային) տեսչության կազմած եզրակացությունը (Ձև ՍՎ N 2-ը կցվում է) ոչ ուշ, քան եզրակացությունը կազմելուն հաջորդող 3-րդ օրը բացառապես էլեկտրոնային եղանակով ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչություն:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունը, հարկային (տարածքային) տեսչությունների կողմից ներկայացված վճարողի գերավճարների վերադարձ կատարելու մասին էլեկտրոնային եղանակով ներկայացված եզրակացությունների հիման վրա կազմում և ոչ ուշ, քան դրանք ստանալու օրվան հաջորդող 5-րդ օրը էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչություն է ներկայացնում «Վճարողների գերավճարների վերադարձների մասին ամփոփ տեղեկանք»-ը (Ձև ՍՎ N 3-ը կցվում է):

9. Եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքի հիման վրա, դրանք ստանալուց ոչ ուշ, քան 4 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչությունը գումարները փոխանցում է վճարողի բանկային հաշվին:

10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչությունը վերադարձված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը, հարկային (տարածքային) տեսչություններին տրամադրելու նպատակով, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչություն, որտեղ նշվում են`

ա. վճարողի անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. գանձապետական համակարգում վճարման (գործառնության) նույնականացման եզակի համարը,

գ. վճարման օրը, ամիսը, տարեթիվը,

դ. վճարողի (ստացողի) բանկային հաշվի համարը (բանկը, որի միջոցով կատարվել է վճարումը),

ե. վճարված (վերադարձված) գումարը:

11. Գերավճարի վերադարձի ժամկետները խախտելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կամ համապատասխան ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող է գանգատարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե այդ ժամկետների խախտման արդյունքում վճարողին օրենքով սահմանված ժամկետում չեն վերադարձվել գերավճարի գումարները:

12. Գումարները փաստացի վերադարձնելու օրը հարկային (տարածքային) տեսչության կողմից սոցիալական վճարի անձնական հաշվի քարտում կատարվում է գերավճարի պակասեցում:

 

Ձև ՍՎ N 1

 

(տարածքային) հարկային տեսչություն

_________________________________

 

ԴԻՄՈՒՄ

 

Վճարողի գերավճարի վերադարձի համար

 

ՀՎՀՀ

._____________________________________________________________________.

|(կազմակերպության անվանումը կամ անհատ         |  |  |  |  |  |  |  |  |

|ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)             |  |  |  |  |  |  |  |  |

._____________________________________________________________________.

 

Խնդրում եմ սոցիալական վճարի գերավճարի գումարի մնացորդից վերադարձնել դրամով նշված գումարները`

 

.____________________________________________________________.

|Բանկը, որին պետք է   |Հաշվի համարը, որին |Անձնական հաշվի    |

|փոխանցել վերադարձման |պետք է փոխանցել    |քարտում հաշվառված |

|ենթակա գումարը       |վերադարձման ենթակա |գերավճարից        |

|                     |գումարը            |վերադարձման ենթակա|

|                     |                   |գումարը           |

|_____________________|___________________|__________________|

|                     |                   |                  |

.____________________________________________________________.

 

Դիմումի ներկայացման ամսաթիվը ____ ___________________ 20____ թ.

 

    Տնօրեն կամ անհատ ձեռնարկատեր   Հարկ վճարողի    Հաշվապահ (անունը,

    (անունը, ազգանունը և           կնիքը`          ազգանունը և  

    ստորագրությունը)                               ստորագրությունը)

 

Ձև ՍՎ N 2

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N _______________________

 

Վճարողի գերավճարների վերադարձ կատարելու մասին

 

ՀՎՀՀ

._____________________________________________________________________.

|(կազմակերպության անվանումը կամ անհատ         |  |  |  |  |  |  |  |  |

|ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)             |  |  |  |  |  |  |  |  |

._____________________________________________________________________.

 

Գործատուի ___ ______________ 20__ թ. ներկայացված դիմումի համաձայն`

վճարողի գերավճարի մնացորդից ենթակա է վերադարձման սոցիալական վճարներ`

 

(դրամ)

.________________________________________________________________.

|Գանձապետական  |Բանկը, որին    |Հաշվի համարը, |Անձնական հաշվի    |

|հաշվի համարը, |պետք է փոխանցել|որին պետք է   |քարտում հաշվառված |

|որից կատարվում|վերադարձման    |փոխանցել      |գերավճարից        |

|է վերադարձ    |ենթակա գումարը |վերադարձման   |վերադարձման ենթակա|

|              |               |ենթակա գումարը|գումարը           |

|______________|_______________|______________|__________________|

|              |               |              |                  |

.________________________________________________________________.

 

Վերադարձման ենթակա գումարն արձանագրվել է ___________________________

ուսումնասիրությամբ, համաձայն____ ________ 20____թ. N_________ որոշման:

 

Եզրակացության կազմման ամսաթիվը _____ ______________ 20____ թ.

 

(Տարածքային) հարկային տեսչություն ___________________________________

(անվանումը)

 

(Տարածքային) հարկային տեսչության պետ ________________________________

(անունը, ազգանունը և

ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև ՍՎ N3

 

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ N ______________________

 

Վճարողների գերավճարների վերադարձների մասին

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ամփոփելով 20____ թ. ___________ -ի ____ -ից մինչև 20____ թ. ____________-ի ___-ը հարկային (տարածքային) տեսչություններից ստացված եզրակացությունները, տեղեկացնում է, որ կենտրոնական գանձապետարանի հետևյալ կամուրջ հաշիվներից ստորև նշված սոցիալական վճարների գումարները ենթակա են վերադարձման վճարողների հետևյալ հաշվարկային հաշիվներին.

 

(դրամ)

.____________________________________________________________________.

|Հ/հ|Կազմակերպու-|ՀՎՀՀ|Գանձա-     |Բանկը,  |Հաշվի   |Գումարը|Նշումներ|

|   |թյան        |    |պետական    |որին    |համարը, |       |        |

|   |անվանումը   |    |հաշիվը,    |պետք է  |որին    |       |        |

|   |կամ         |    |որից       |փոխանցել|պետք է  |       |        |

|   |ֆիզիկական   |    |կատարվում է|գումարը |փոխանցել|       |        |

|   |անձի անունը,|    |վերադարձ   |        |գումարը |       |        |

|   |ազգանունը   |    |           |        |        |       |        |

|___|____________|____|___________|________|________|_______|________|

|___|____________|____|___________|________|________|_______|________|

|___|____________|____|___________|________|________|_______|________|

|___|____________|____|___________|________|________|_______|________|

|___|____________|____|___________|________|________|_______|________|

|___________________________________________________|_______|________|

|                                           Ընդամենը|       |        |

.____________________________________________________________________.

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
04.02.2015
N 46-Ն
Հրաման