Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ե ...

 

 

040.0190.060315

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 2015 թվականի N 190-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգը և քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N 123-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման վերնագրում «Աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգը և քննությունների ծրագիրը» բառերը փոխարինել «Աուդիտորների որակավորման հետ կապված հարցերը կանոնակարգելու մասին» բառերով.

2) որոշման 1.1-ին կետում`

i

ա. «ե» ենթակետը «կողմից,» բառից հետո լրացնել «բացառությամբ Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) որակավորման գործընթացին մասնակցելու դեպքերի,» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե.1» ենթակետով.

«ե.1. Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) որակավորման գործընթացին մասնակցող դիմորդները սույն կետի «ե» ենթակետում նշված փաստաթղթի փոխարեն ներկայացնում են Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) հիմնական մակարդակի 9 բաժինների (F9) քննությունների դրական հանձնումը հաստատող քննությունների արդյունքների և կարգավիճակի վերաբերյալ հաշվետվությունը կամ անդամության վկայականի պատճենը:».

3) որոշման 1.4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ա) աուդիտորների որակավորման քննություններն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված մասնագիտացված կառույցը (այսուհետ` մասնագիտացված կառույց): Քննությունների արդյունքների համաձայն, ինչպես նաև սույն որոշման 1.1-ին կետով նախատեսված դեպքերում աուդիտորի որակավորման վկայականները շնորհում կամ վկայականների տրամադրումը մերժում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)` լիազորված մարմնի կողմից ստեղծված աուդիտորների որակավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացության հիման վրա, հանձնաժողովի նիստի օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում: Լիազորված մարմնի կողմից աուդիտորի որակավորման վկայականի տրամադրումը մերժվում է դիմողի կողմից փաստաթղթերի կեղծ կամ որակավորման քննությունների անցկացման կարգի խախտման միջոցով ստացված կամ սույն որոշման 1.1-ին կետի պահանջներին անհամապատասխան փաստաթղթեր ներկայացվելու դեպքերում: Հանձնաժողովն իր նիստերի նախապատրաստումը, դիմողի մասին անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է լիազորված մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ, որն ուսումնասիրում է վկայական ստանալու համար ներկայացված դիմումները` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայք էջում` հանձնաժողովի նիստի օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և սույն որոշման գործողությունը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացված դիմումների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.03.2015
N 190-Ն
Որոշում