Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

30 սեպտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 1995 թվականի թիվ 42

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպաների զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` ապահովել 1995 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի սպաների զորակոչի անցկացումը:

2. Հաստատել զորակոչի ենթակա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի սպաների զինվորական մասնագիտությունների ցանկը` ըստ թվաքանակի, համաձայն հավելվածի:

3. Հաստատել զորակոչի տարկետման իրավունքից օգտվող առանձին կատեգորիաների սպաների ցանկը (կցվում է):

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպաների զորակոչ անցկացնելու մասին» թիվ 460 որոշումը:

5. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 30-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1995 թվականի

սեպտեմբերի 30-ի թիվ 42 որոշման

 

ՑԱՆԿ

 

զորակոչի ենթակա պահեստազորի առաջին խմբի սպաների

զինվորական մասնագիտությունների` ըստ թվաքանակի

 

--------------------------------------------------------------------

    Զինվորական մասնագիտությունը                Թվաքանակը

--------------------------------------------------------------------

    Մոտոհրաձիգներ                                 240

    Տանկիստներ                                     30

    Հրետանավորներ                                 210

Հակաօդային պաշտպանության

    մասնագետներ                                    75

    Հետախույզներ                                   30

    Սակրավորներ                                    15

    Կապավորներ                                     65

    Ավտոմոբիլավարներ                                3

    Թիկունքի աշխատողներ                            25

Ռադիոտեխնիկական զորքերի

    մասնագետներ                                     7

    Թարգմանիչներ                                    5

--------------------------------------------------------------------

                 Ընդամենը                          705

 

Հավելված

ՀՀ կառավարության 1995 թվականի

սեպտեմբերի 30-ի թիվ 42 որոշման

 

ՑԱՆԿ

 

զորակոչի տարկետման իրավունքից օգտվող առանձին

կատեգորիաների պահեստազորի սպաների

 

Նախկինում զինվորական ծառայություն անցած պահեստազորի սպաներ.

Գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ (գիտության թեկնածուներ, գիտության դոկտորներ), որոնք աշխատում են պետական կամ լիցենզիա ունեցող բուհերում, պետական ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում` ըստ իրենց մասնագիտության: Մագիստրատուրայում, ասպիրանտուրայում սովորողներ, բացի հեռակա բաժանմունքներում սովորողներից.

Հանրակրթական դպրոցների բարձրագույն կրթությամբ ուսուցիչներ և զինղեկներ.

Չորս և ավելի երեխա ունեցողներ.

Առաջին խմբի հաշմանդամ կին, երեխա, հայր կամ մայր ունեցողներ, որոնք գտնվում են իրենց խնամքի տակ.

Հատուկ հաշվառման մեջ գտնվող (ամրագրված) պահեստազորի սպաներ.

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության (ապարատի) աշխատողներ. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործկոմների նախագահներ, նրանց տեղակալներ, գործկոմների քարտուղարներ, վարչությունների և բաժինների պետեր, շրջանային ենթակայության քաղաքային, ավանային ու գյուղական խորհուրդների գործկոմների նախագահներ.

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, հարկային տեսչության, գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ.

Պետական բուհերի, ինչպես նաև լիցենզիա ունեցող բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ամբիոնների վարիչներ, դեկաններ.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ, նրա տեղակալներ, կառուցվածքային ստորաբաժանումների պետեր, արտոնագրված առևտրային բանկերի կառավարիչներ.

Պետական ձեռնարկությունների տնօրեններ, պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման կամ սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերությունների, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գործադիր տնօրեններ, պետական հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներ, բացի պահեստազորի այն սպաներից, որոնք ունեն մոտորահրաձգի, հրետանավորի և տանկիստի զինվորական մասնագիտություն.

Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտր, նրա տեղակալներ, պետական արբիտրներ, գերագույն դատարանի և պետական արբիտրաժի վարչությունների ու բաժինների պետեր և պետական նոտարներ.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, նրա տեղակալներ, Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատի վարչությունների և բաժինների պետեր, զոնալ դատախազներ, կարևորագույն գործերով քննիչներ, շրջանների (քաղաքների) դատախազներ, նրանց տեղակալներ.

Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի նախագահ և անդամներ.

Հայաստանի Հանրապետության նախարարություններում, վարչություններում, հարկային տեսչությունում, գերատեսչություններում, պետական ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում մոբիլիզացիոն հարցերով զբաղվող աշխատողներ.

Դիվանագիտական աստիճաններ ունեցող անձինք.

Մինչև 1995 թվականի սեպտեմբերի 1-ը սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կենտրոնական մարմինների ղեկավարներ.

Կապի գծային ինժեներներ, ավտոմատ հեռախոսային և միջքաղաքային հեռախոսային ցանցերի ինժեներներ, ռադիոհեռուստակայանի և ռադիոռելեային կապի սպասարկող ինժեներներ, բացի պահեստազորի այն սպաներից, որոնք ունեն մոտոհրաձգի, հրետանավորի և տանկիստի զինվորական մասնագիտություն.

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության համակարգում` մետրոպոլիտենի գլխավոր ինժեներներ, ծառայությունների և տեղամասերի պետեր, մեքենավարներ.

Ավիացիայի ոլորտում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության փոխհամաձայնեցված ցուցակում նշված անձինք.

Երկաթգծի ոլորտում` լոկոմոտիվի մեքենավարներ, նրանց օգնականներ, կայարանների պետեր, գնացքներ կազմողներ, գնացքների արագությունը կարգավորողներ, ազդանշանային, կենտրոնացման, բլոկավորման և կապի համակարգերի սպասարկման էլեկտրամեխանիկներ, կոնտակտային ցանցի մոնտյորներ, երկաթուղիների նորոգման մոնտյորներ.

Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կողմից հաստատված անվանական ցուցակներում նշված անձինք.

Էներգիայի ոլորտում` ՀԱԷԿ-ի ծառայողներ, «Հայէներգո» պետական ձեռնարկության դիսպետչերներ.

«Հայգազարդ» պետական կոնցեռնի համակարգում` դիսպետչերներ, գազամուղի շահագործման օպերատորներ, մայրուղային գազամուղի 5-6-րդ կարգի էլեկտրազոդողներ, գազի պահեստավորման գծով և կոմպրեսորային մեքենաների գլխավոր ու առաջատար ինժեներներ, արտասահմանյան մակնիշների մեխանիզմների և սարքավորումների մեքենավարներ.

Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կողմից հաստատված ցուցակում նշված անձինք:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.1995
N 42
Որոշում