Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.06.2015  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.0387.170415

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2015 թվականի N 387-Ն

 

i

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.1-ԻՆ ԵՎ 1.2-ՐԴ ՄԱՍԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերը, ինչպես նաև «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1.2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված ծրագրերի` Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված ծրագրերի` Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ եթե Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողի կողմից իրականացվում են ինչպես «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1.1-ին մասով, այնպես էլ նույն հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված ծրագրերի շրջանակներում իրականացման ենթակա գործունեության տեսակներ, ապա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված ու հավանության արժանացած` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված` արտահանման ծրագրի առկայության պարագայում համարվում է, որ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողի կողմից իրականացվում է նաև նույն հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված ծրագիրը:

4. Արտահանման ծրագրի իրականացման ընթացքում հարկ վճարողների խմբի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից «արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` առանձին ծրագրերի համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը խմբ. 18.06.15 թիվ 639-Ն որոշում)

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի ապրիլի 2-ի

N 387-Ն որոշման

 

ԿԱՐԳ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.1-ԻՆ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օրենքի 33-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված ծրագրերի` Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի կիրառության իմաստով`

1) «հարկ վճարողների խումբ»` Հայաստանի Հանրապետության երկու և ավելի թվով ռեզիդենտ հարկ վճարողներ կամ ռեզիդենտ հարկ վճարող, որոնք հայտ են ներկայացրել արտահանման ծրագրի իրականացման համար, ունեն ընդհանուր բաժնետեր, որն ունի առնվազն 20 տոկոսի բաժնետոմսերի բաժնեմաս և ընդգրկվել է հաստատված արտահանման ծրագրում.

2) օրենքի 33-րդ հոդվածի 1.1 մասի 4-րդ կետի սահմանափակումները վերաբերում են միայն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» և «գ» մասերով նախատեսված եկամուտներին:

3. Օրենքի 33-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված արտահանման ծրագրերի Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման համար հայտատուն Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում`

1) հայտ (համաձայն ձևի).

2) արտահանման ծրագիրը, որը ներառում է արտահանման ծավալները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանվող և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխվող ապրանքների ծավալները, ծրագրում ներգրավված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների ցանկը, պետական գրանցման վկայականները (համարը), տեղեկություններ հարկ վճարողների ՀՎՀՀ-ների մասին, իսկ շինարարության և շինմոնտաժային ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում նաև տեղեկություն աշխատանքների կատարման, աշխատատեղերի քանակի և միջին աշխատավարձերի վերաբերյալ.

3) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողների խմբի կողմից հայտը ներկայացնելու դեպքում խմբի անդամ հանդիսացող հայտատուն ներկայացնում է խմբի մյուս անդամների կողմից իրեն տրված լիազորագիրը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենքի 33-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված արտահանման ծրագիրը հաստատելուց հետո ծրագրի գործողության ամբողջ ժամկետում, եթե պահպանվում են օրենքի 33-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված սահմանափակումները, ապա արտահանման ծրագիր իրականացնող և այդ ծրագրում ընդգրկված ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողը կամ ռեզիդենտ հարկ վճարողը`

1) շահութահարկը հաշվարկում են և վճարում են`

ա. 2 տոկոս դրույքաչափով ամբողջ գործունեության մասով (այդ թվում նաև` շինարարության և շինմոնտաժային ոլորտում), եթե նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների և մատակարարված ապրանքների արժեքը կազմում է առնվազն 50 մլրդ դրամ,

բ. 5 տոկոս դրույքաչափով ամբողջ գործունեության մասով (այդ թվում նաև` շինարարության և շինմոնտաժային ոլորտում), եթե նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների և մատակարարված ապրանքների արժեքը կազմում է առնվազն 40 մլրդ դրամ,

2) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հիման վրա «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված և բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող աշխատանքների մասով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 13 տոկոս դրույքաչափով:

5. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «արտահանման» ծրագրի հավանության արժանացնելը` հարկ վճարողների բանկային հաշիվներին առկա արտարժույթի մնացորդներն արտոնության կիրառության նպատակով հաշվի չեն առնվում:

6. Հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերում բացված բանկային հաշիվներին արտահանման ծրագրին վերաբերող գործունեությունից մուտքագրված գումարների հաշվարկման համար հիմք է ընդունվում հարկ վճարողի բանկային հաշվին արտարժույթի մուտքագրման օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված տվյալ արտարժույթի փոխարժեքը:

7. Արտոնության կիրառության նպատակով հաշվի են առնվում միայն արտահանման ծրագրի գործողության ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից «արտահանում» մաքսային ընթացակարգով փաստացի կատարված արտահանումների և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխումների գծով բանկային հաշիվներին մուտքագրված գումարները:

8. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «արտահանման» ծրագրի հավանության արժանացնելը` հարկ վճարողների կողմից իրականացված արտահանումները կամ Եվրասիական տնտեսական միության տարածք տեղափոխումները, վերջիններիս բանկային հաշիվներին մուտքագրվող գումարները, ինչպես նաև օրենքով սահմանված սահմանափակումները պահպանած չլինելու հանգամանքն արտոնության կիրառության նպատակով հաշվի չեն առնվում:

9. Հայտատուի կողմից ներկայացված հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, ուղարկվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

10. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարականն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականում նշված ժամկետում ուսումնասիրում է ներկայացված ծրագրի համապատասխանությունը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված պահանջներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և շրջանառության մեջ է դնում Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

11. Սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերի դրույթները տարածվում են նաև ծրագրում փոփոխություն կատարելու համար ներկայացված հայտի նկատմամբ:

12. Եթե հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուից պահանջվում է լրացնել չներկայացված փաստաթղթերը:

13. Հայտը մերժվում է, եթե հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի ապրիլի 2-ի

N 387-Ն որոշման

 

ԿԱՐԳ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.2-ՐԴ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օրենքի 33-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված ծրագրերի` Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի կիրառության իմաստով`

1) «հարկ վճարողների խումբ»` Հայաստանի Հանրապետության երկու և ավելի թվով ռեզիդենտ հարկ վճարողներ կամ ռեզիդենտ հարկ վճարող, որոնք հայտ են ներկայացրել արտահանման ծրագրի իրականացման համար, ունեն ընդհանուր բաժնետեր, որն ունի առնվազն 20 տոկոսի բաժնետոմսերի բաժնեմաս և ընդգրկվել է հաստատված արտահանման ծրագրում:

3. Օրենքի 33-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված ծրագրերի Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման համար հայտատուն Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում`

1) հայտ (համաձայն ձևի).

2) ծրագիրը, որը ներառում է տեղեկություն աշխատանքների կատարման, աշխատատեղերի քանակի և միջին աշխատավարձերի վերաբերյալ, ինչպես նաև ծրագրում ներգրավված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողի ցանկը կամ ռեզիդենտ հարկ վճարողի անվանումը, պետական գրանցման վկայականները (համարը), տեղեկություններ հարկ վճարողների ՀՎՀՀ-ների մասին:

4. Հայտատուի կողմից ներկայացված հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, ուղարկվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարականն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականում նշված ժամկետում ուսումնասիրում է ներկայացված ծրագրի համապատասխանությունը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված պահանջներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և շրջանառության մեջ է դնում Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

6. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները տարածվում են նաև ծրագրում փոփոխություն կատարելու համար ներկայացված հայտի նկատմամբ:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենքի 33-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված ծրագիրը հաստատելուց հետո ծրագրի գործողության ամբողջ ժամկետում, եթե պահպանվում են օրենքի 33 հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված սահմանափակումները, ապա ծրագիր իրականացնող և այդ ծրագրում ընդգրկված ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողը կամ ռեզիդենտ հարկ վճարողը`

1) շահութահարկը հաշվարկում են և վճարում են 5 տոկոս դրույքաչափով, բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված դեպքերի,

2) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հիման վրա բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատանք կատարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 13 տոկոս դրույքաչափով:

8. Եթե հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուից պահանջվում է լրացնել չներկայացված փաստաթղթերը:

9. Հայտը մերժվում է, եթե հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:

 

Ձև

 

_______________________________

                                                 (լիազոր մարմինը)

 

ՀԱՅՏ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.1-ԻՆ ԵՎ 1.2-ՐԴ ՄԱՍԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Դիմող

_____________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

______________________________________________________________________

                 հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

 

Գտնվելու վայրը _______________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ

բնակության վայրը)

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական

հաշվառման համարը

____________________________________

 

Խնդրում եմ քննարկել և հավանություն տալ ծրագրին:

 

Դիմումին կից ներկայացնում եմ

_______________________________________________________________:

 

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են

և հավաստի:

 

Դիմող ___________________ ______________________________

            (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

____ ______________ 20 թ. «:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.2015
N 387-Ն
Որոշում