Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԵՎ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՃՅՈՒՂԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ Կ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

10 նոյեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 նոյեմբերի 1995 թվականի թիվ 71

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՃՅՈՒՂԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 21-ի «ԱՊՀ անդամ պետությունների ձեռնարկությունների և ճյուղերի միջև արտադրական կոոպերացիայի զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովման մասին» N 358 որոշման, Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ պետությունների ձեռնարկությունների և ճյուղերի միջև արտադրական կոոպերացիայի և արտադրության մասնագիտացման զարգացման շրջանակներում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մատակարարումների գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ պետությունների ձեռնարկությունների և ճյուղերի միջև արտադրական կոոպերացիայի և արտադրության մասնագիտացման շրջանակներում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մատակարարումների կարգի մասին կանոնադրությունը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 10-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1995 թ.

նոյեմբերի 10-ի թիվ 71 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՃՅՈՒՂԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ պետությունների ձեռնարկությունների և ճյուղերի միջև արտադրական կոոպերացիայի և արտադրության մասնագիտացման շրջանակներում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մատակարարումների կարգի մասին կանոնադրությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ պետությունների ձեռնարկությունների և ճյուղերի միջև ապրանքների մատակարարումների, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման կարգը:

2. Սույն կանոնադրությունը գործում է ԱՊՀ անդամ այն պետությունների հետ հարաբերություններում, որոնք ընդունել և կիրարկման մեջ են դրել կոոպերացված ապրանքների մատակարարումների և մաքսային ձևակերպումների կարգի վերաբերյալ միասնական նորմատիվ ակտեր:

3. Արտադրական կոոպերացիայի և արտադրության մասնագիտացման շրջանակներում ապրանքների մատակարարումներ նշանակում է` տեխնոլոգիապես փոխշաղկապված արտադրությունների և վերջնական արտադրանքի պատրաստման համար անհրաժեշտ ճյուղային ու միջճյուղային նշանակության հումքի և նյութերի, հանգույցների, դետալների, պահեստամասերի, կիսաֆաբրիկատների, համալրող արտադրատեսակների մատակարարումներ:

Ծառայությունների մատուցումներ նշանակում է` նախագծային, վերանորոգման և շինարարական աշխատանքներ, տեխնիկական սպասարկում և տեխնոլոգիական գործառնություններ:

Մաքսային կանոնակարգերի շրջանակներում ապրանքների մատակարարումներ նշանակում է` ԱՊՀ անդամ պետությունների մաքսային օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան ապրանքների մատակարարումներ:

4. Սույն կանոնադրության գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության այն ձեռնարկությունների և կազմակերպությունների վրա, որոնք միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրերի հիման վրա ԱՊՀ անդամ պետությունների ձեռնարկությունների և կազմակերպությունների հետ կնքել են արտադրական կոոպերացիայի ու արտադրության մասնագիտացման վերաբերյալ համապատասխան պայմանագրեր:

5. Ռազմական տեխնիկայի և զենքի արտադրության համար նախատեսված հատուկ համալրող արտադրատեսակների, նյութերի, սարքավորումների և տեխնոլոգիաների, ինչպես նաև ոչ տարիֆային կարգավորման ենթակա այլ ապրանքատեսակների մատակարարումները, Հայաստանի Հանրապետության շահերի և միջազգային պարտավորությունների պահպանման նպատակով, իրականացվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան և սույն կանոնադրության գործողությունը չի տարածվում դրանց վրա:

6. Հայաստանի Հանրապետությունում միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրերի կնքման և իրականացման պարտականությունը դրվում է Հայաստանի Հանրապետության ճյուղային պետական կառավարման մարմինների վրա:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրերը կնքում են`

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությունը` մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, մետաղագործության, թանկարժեք քարերի ու ալմաստների արտադրության, անտառային, փայտամշակման, թեթև և շինանյութերի արդյունաբերության հարցերով.

Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը` կապի համակարգի հարցերով.

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը` տրանսպորտի համակարգի հարցերով.

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը` վառելիքաէներգետիկ համակարգի հարցերով.

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությունը` գյուղատնտեսական մթերքների վերամշակման արդյունաբերության հարցերով:

Այն ձեռնարկությունները և կազմակերպությունները, որոնք ենթակա չեն նշված ճյուղային պետական կառավարման մարմիններին, արտադրության համապատասխան բնույթի (պրոֆիլի) հետ կապված կոոպերացիայի գծով առաջարկությունները ներկայացնում են այդ ճյուղային պետական կառավարման մարմիններին:

7. Միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրերը պետք է նախատեսեն արտադրության մասնագիտացումը պահպանած և ապրանքների թողարկման ու աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման կոոպերացիային մասնակցող ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկերը, ապրանքների ու ծառայությունների կարևորագույն տեսակների կոոպերացված մատակարարումների անվանացանկերը և ծավալները:

Անհրաժեշտության դեպքում, կոոպերացված արտադրանքի անվանացանկում կարող են ընդգրկվել այլ ճյուղերի ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ: Ընդ որում, անվանացանկերի մեջ դրանց ընդգրկման համար պատասխանատու է միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագիրը ստորագրած համապատասխան ճյուղային պետական կառավարման մարմնի ղեկավարը:

Ռազմավարական նշանակություն ունեցող հանքահումքային ապրանքների, այդ թվում պատվիրատուի վերամշակման ուղարկված հումքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ պետությունների միջև ազատ առևտրի կանոնակարգից դուրս ապրանքների անվանացանկերը սույն կանոնադրության 6-րդ կետում նշված պետական կառավարման մարմինները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

8. Սույն կանոնադրության 6-րդ կետում նշված ճյուղային պետական կառավարման մարմինները կնքված համաձայնագրերի պատճեններն ուղարկում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն:

9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ճյուղային պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ համատեղ`

ա) իրականացնում է միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրերի վերլուծություն.

բ) նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն` Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ պետությունների ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև արտադրական կոոպերացիայի կատարելագործման և զարգացման վերաբերյալ.

գ) համաձայնագրի կողմ հանդիսացող պետության համապատասխան ճյուղային պետական կառավարման մարմինների հետ համատեղ իրականացնում է նորմատիվ ակտերի միասնականացման ուղղությամբ աշխատանք:

10. Կոոպերացված ապրանքների մատակարարումները կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ այլ պետությունների միջև առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրերի մեջ:

11. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով արտադրական կոոպերացիայի և արտադրության մասնագիտացման շրջանակներում թողարկված ապրանքների փոխադրումների ժամանակ մաքսային ձևակերպումները կատարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը կատարում է նշված ապրանքների մատակարարումների հաշվառում:

12. Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ պետությունների ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրերը կատարվում են պայմանագրերի կնքման միջոցով:

13. Պայմանագրերով նախատեսված ապրանքների ու ծառայությունների համար ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև հաշվարկները և վճարումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կամ նրա կողմից լիազորված բանկը:

14. Արտադրական կոոպերացիայի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում մատակարարվող ապրանքները ենթակա չեն վերաարտահանման երրորդ պետություն, առանց այն պետության լիազորված մարմինների գրավոր համաձայնության, որի տարածքից իրականացվում են այդ ապրանքների մատակարարումներ/չթջ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.11.1995
N 71
Որոշում