Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀՀ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 94 Ո ...

 

 

040.0616.021099

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 616

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 94 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 29480 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Դավթաշենի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Դավթաշենի հացատուն» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 29480 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 29480 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 29480 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 29480 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. «Դավթաշենի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 1057 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 16 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 345 հազ. դրամ.

նպատակային ֆինանսավորման և մուտքերի գծով` 600 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 96 հազ. դրամ:

1.5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Դավթաշենի հացատուն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

1.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Դավթաշենի հացատուն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

1.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 138033 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Վեդու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով վերակազմակերպելով «Վեդու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության:

(Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 20-ի N 82 որոշմամբ «Վեդու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված ավտոկայանի, ՊԱԶ-652Մ մակնիշի ավտոբուսի գնահատված արժեքներն արտացոլված չեն ընկերության մեկնարկային գնի մեջ):

2.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 131061 հազ. դրամ, որը համապատասխանում է 131061 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 131061 հազ. դրամ, որը համապատասխանում է 131061 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 32765 հազ. դրամ:

2.5. «Վեդու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 4086 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1520 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 802 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 144 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 722 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 667 հազ. դրամ, որից`

2.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.8. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 143994 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Արթիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Արթիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 140534 հազ. դրամ, որը համապատասխանում է 140534 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 140534 հազ. դրամ, որը համապատասխանում է 140534 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 35134 հազ. դրամ:

3.5. «Արթիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 3292 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 389 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 59 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 23 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 2420 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 55 հազ. դրամ.

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 59 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 287 հազ. դրամ:

3.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.8. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

3.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 45025 հազ. դրամ ակտիվներ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հյուրանոց» (187 տեղ. քաղ. Դիլիջան) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:

4.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 11260 հազ. դրամ:

4.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.4. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:

4.6. Մրցույթի հաղթողն օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և կարող է փոփոխել նախագիծը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.7. Մրցույթի հաղթողը պարտավոր է`

մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Դիլիջանի քաղաքային համայնքի հետ կնքել հողի օգտագործման իրավունքի պայմանագիր.

շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:

4.8. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 94 որոշմանը կից ցանկի «ՀՀ քաղաքաշինության նախարարության» բաժնի 25-րդ կետը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 2-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.10.1999
N 616
Որոշում