010.0068.010715
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2015 թվականի հունիսի 23-ին
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ, 10-րդ և 13-րդ մասերի «2015 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «2016 թվականի հունվարի 1-ը» բառերով, 11-րդ մասի «2015 թվականի հուլիսի 1-ին» բառերը` «2016 թվականի հունվարի 1-ին» բառերով, իսկ 15-րդ մասի «2015 թվականի հուլիսի 1-ից» բառերը` «2016 թվականի հունվարի 1-ից» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
1 հուլիսի 2015 թվականի
ՀՕ-68-Ն