Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՍԿԻԶԲԸ ՏԵՂԱՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՍԿԻԶԲԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

28 դեկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 118

 

ԱՄԵնՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՍԿԻԶԲԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

i

1. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային ու քաղաքային (քաղաքի շրջանային) խորհուրդների գործադիր կոմիտեների ամենօրյա աշխատաժամանակի սկիզբը յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը սահմանել ժամը 8.00-ն, իսկ հոկտեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը` ժամը 9.00-ն:

/ուժը կորցրել է 18.04.97 թիվ 92 որոշում/

2. Պատգամավորների շրջանային և քաղաքային (քաղաքի շրջանային) խորհուրդների գործադիր կոմիտեներին` բնակչության սպասարկման հետ կապված պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների ամենօրյա աշխատաժամանակի սկիզբը սահմանել սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետներին համապատասխան:

/ուժը կորցրել է 18.04.97 թիվ 92 որոշում/

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին` քննարկել և լուծել իրենց համակարգերի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ամենօրյա աշխատաժամանակի սկիզբը տեղափոխելու նպատակահարմարության հարցը:

/ուժը կորցրել է 18.04.97 թիվ 92 որոշում/

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային տրանսպորտի աշխատանքային ռեժիմը համապատասխանեցնել սույն որոշմամբ իրականացվող` ամենօրյա աշխատաժամանակի սկզբի տեղափոխման միջոցառումներին:

/ուժը կորցրել է 18.04.97 թիվ 92 որոշում/

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 6-ի «Ամենօրյա աշխատանքի ժամանակի սկիզբը տեղափոխելու մասին» թիվ 149 որոշումը:

6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.1995
N 118
Որոշում