Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՏՆԵՐՈՒՄ, ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՇԱԲԱԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՏՆԵՐՈՒՄ, ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՇԱԲԱԹՎԱ ԲՈԼՈՐ ՕՐԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻ ...

16.04.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.08.2015  -ից մինչեւ   16.04.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 01.04.2019 թիվ 220-Ն հրաման)

i

118.0481.240715

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        07            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11815301

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 հուլիսի 2015 թվականի թիվ 481-Ն

 

i

ՄԱՔՍԱՏՆԵՐՈՒՄ, ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՇԱԲԱԹՎԱ ԲՈԼՈՐ ՕՐԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 02/1490 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ և 97-րդ հոդվածի 5-րդ կետերը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել շուրջօրյա աշխատանքային ռեժիմ շաբաթվա բոլոր օրերին Մեղրու, Բավրայի, Բագրատաշենի, Այրում-Ջիլիզայի, Գոգավան-Պրիվոլնոյեի, «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետերում, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» մաքսատանը` ուղևորային մաքսային հսկողության (ՈՒՄՀ) բաժնի մասով:

2. Սահմանել, որ մաքսային մարմինների կողմից մաքսավճար գանձվում է միայն փոխադրման ամփոփագրի տրամադրման համար` «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 97-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դրույքաչափով:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000 թվականի նոյեմբերի 30-ի «Սահմանային որոշ մաքսատներում և մաքսային կետերում շաբաթվա բոլոր օրերին շուրջօրյա աշխատանքային ռեժիմ սահմանելու, մաքսային մարմինների կողմից մաքսավճարի գանձմամբ տրամադրվող փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» թիվ 02/1490 հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
14.07.2015
N 481-Ն
Հրաման