Սեղմել Esc փակելու համար:
ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ 1915 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ 1915 ԹՎԱԿԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ 1915 ԹՎԱԿԱՆԻ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայկական Սովետական Սոցիալական Հանրապետության Գերագույն սովետը որոշում է.

1. Դատապարտելով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, ապրիլի 24-ը հայտարարել հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

2. ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահություն առաջարկություն ներկայացնել հայերի 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին:

3. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին Հայաստանի արհմիությունների խորհրդի հետ համատեղ քննության առնել և լուծել ապրիլի 24-ը ոչ աշխատանքային օր հայտարարելու հարցը, հանգստյան օրերից մեկը տեղափոխելով այդ օրը:

 

22 նոյեմբերի 1988 թվականի

թիվ 1401-XI

 

 

pin
ՀՀ 22.11.1988
N 1401-XI օրենք