Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆՍՏԱՇՐՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆԻՍՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
ՆԻՍՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Ադրբեջանական ՍՍՀ-ում և Հայկական ՍՍՀ մի շարք շրջաններում իրավիճակի կտրուկ սրումը, որտեղ ընդհարումներ են տեղի ունենում ազգային տողի վրա, և գիտակցելով պատասխանատվությունը հասարակական կարգի պահպանության և մարդկանց անվտանգության համար, Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն սովետը որոշում է.

- դադարեցնել Հայկական ՍՍՀ տասնմեկերորդ գումարման Գերագույն սովետի ութերորդ նստաշրջանի նիստի աշխատանքը մինչև իրավիճակի նորմալացումը. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատներին` վերադառնալ տեղերը և անհապաղ գործնական միջոցներ ձեռնարկել շրջաններում ազգամիջյան հողի վրա ընդհարումները կանխելու ուղղությամբ.

- Հայկական ՍՍՀ տասնմեկերորդ գումարման Գերագույն սովետի ութերորդ նստաշրջանի աշխատանքը վերսկսել հանրապետությունում իրավիճակի նորմալացումից հետո:

 

22 նոյեմբերի 1988 թվականի

թիվ 1402-XI

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
22.11.1988
N 1402-XI
Որոշում