Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1492-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ...

 

 

040.1036.170915

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1036-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1492-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 1492-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացության դիմումի և թերությունների վերացումից հետո էներգատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի ձևերը` համաձայն N 4 հավելվածի:».

2) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն N 1 հավելվածի.

i

3) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Ջերմատեղակայանքների գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) գրավոր դիմում է լիազոր մարմին` միաժամանակ ներկայացնելով 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման համակարգերի էներգատեղակայանքների կառուցման ու վերակառուցման համար տրված տեխնիկական պայմանները (առաջադրանքը): Դիմումը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:».

4) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Ջերմատեղակայանքի սեփականատիրոջ (լիազոր անձի) դիմումն ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կատարում է (կատարում են) ջերմատեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն) և կազմում ակտ-կարգադրագիր, որտեղ նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված ու հավաքակցված ջերմատեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև ջերմամատակարարման ուրվակը: Ջերմատեղակայանքի ուսումնասիրության ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) մասնագետ-տեսուչին է տրամադրում գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկով` համաձայն N 2 հավելվածի, նախատեսված փաստաթղթերի պատճենները: Մասնագետ-տեսուչը փաստաթղթերի իսկությունը պարզելու նպատակով տեղում դրանք համեմատում է փաստաթղթերի բնօրինակների հետ: Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1492-Ն որոշման N 3 հավելվածի, տրվում է ջերմատեղակայանքի գործարկման եզրակացություն` թույլատրելով ջերմատեղակայանքի գործարկումը:».

5) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին ջերմատեղակայանքների սեփականատիրոջ (լիազոր անձի) գրավոր դիմումից հետո, լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է (կատարում են) ջերմատեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն) և թերությունների վերացումը հաստատելու դեպքում տրվում է ջերմատեղակայանքի գործարկման եզրակացություն:».

i

6) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1036-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության

2006 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1492-Ն որոշման

 

Ձև 1

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության

աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ

___________________________________________ _ ին

(անունը, ազգանունը)

 

Դիմող

Ֆիզիկական անձ

_______________________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը,

էլեկտրոնային հասցեն)

 

Իրավաբանական անձ

_______________________________________________________________________

(Սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

_______________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ

 

ՋԵՐՄԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Խնդրում եմ տրամադրել _____________________________ ջերմատեղակայանքի

նոր կառուցված/վերակառուցված

գործարկման եզրակացություն:

Ջերմատեղակայանքի տեղադրման վայրը ______________________________________

Հզորությունը ____________________________________________________ (ՄՎտ)

Տեսակը ________________________________________________________________

Կից` ներկայացնում եմ տեխնիկական պայմանները (________ էջ):

 

Դիմող ___________________ ____________________________________________

           (ստորագրությունը)    (ֆիզիկական անձի/սեփականատիրոջ/լիազորված

                                        անձի անունը, ազգանունը)

 

_____ _______________ ________

     օրը        ամիսը     տարեթիվը

 

Ձև 2

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության

աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ

_____________________________________________ -ին

(անունը, ազգանունը)

 

Դիմող

Ֆիզիկական անձ

_______________________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը,

էլեկտրոնային հասցեն)

 

Իրավաբանական անձ

_______________________________________________________________________

(Սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

_______________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՋԵՐՄԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Հայտնում եմ, որ վերացվել են Ձեր կողմից տրամադրված __ _____ 20 __թ.

N __________ ակտ-կարգադրագրում նշված թերությունները:

 

Խնդրում եմ տրամադրել ___________________________ ջերմատեղակայանքի

նոր կառուցված/վերակառուցված

գործարկման եզրակացություն:

 

Դիմող ___________________ ____________________________________________

           (ստորագրությունը)     (ֆիզիկական անձի/սեփականատիրոջ/լիազորված

                                        անձի անունը, ազգանունը)

 

_____ ________________ ________ «:

     օրը        ամիսը      տարեթիվը

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1036-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2006 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1492-Ն որոշման

 

ՑԱՆԿ

5.8 ՄՎՏ-ԻՑ ԲԱՐՁՐ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Ջերմատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) լիազոր մարմին է ներկայացնում`

1) դիմում` ջերմատեղակայանքները տեխնիկական ստուգման ենթարկելու մասին.

2) տեխնիկական պայմանները (առաջադրանքը):

2. Ջերմատեղակայանքների տեխնիկական ստուգման ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) մասնագետ-տեսուչին է տրամադրում`

1) ջերմատեղակայանքների փորձաքննություն, այդ թվում` բնապահպանական, անցած նախագծի պատճենը` կազմված լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից.

2) ջերմատեղակայանքների` տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունների պատճենները:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2015
N 1036-Ն
Որոշում