Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 41

 

51. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

1.05. Մասհանման հետաձգումը

1.05.Ա. Հետաձգման հիմքերը

Վարկառուի գրավոր հարցման դեպքում Բանկը հետաձգում է ցանկացած Ընդունված տրանշի հատկացումը մասամբ կամ ամբողջությամբ, մինչև Վարկառուի նշած ամսաթիվը, որը պետք է լինի Մասհանման սահմանված ամսաթվից 6 (վեց) ամսից ոչ ուշ և Մասհանման առաջարկում նշված` Տրանշի առաջին մարման օրվան նախորդող 60 (վաթսուն) օրվանից ոչ ուշ: Նման դեպքում Վարկառուն վճարում է Հետաձգման փոխհատուցումը, որը հաշվարկվում է Մասհանման հետաձգված գումարի վրա:

Մասհանումը հետաձգելու վերաբերյալ ցանկացած հայտ տվյալ Տրանշի նկատմամբ ուժի մեջ է մտնում միայն այն դեպքում, եթե ներկայացվել է Մասհանման սահմանված ամսաթվից առնվազն 5 (հինգ) Աշխատանքային օր առաջ:

Եթե Ընդունված տրանշի դեպքում սահմանված ժամկետում և Մասհանման սահմանված ամսաթվի դրությամբ (կամ մասհանման ակնկալվող ամսաթվին, եթե նախորդ հատկացումը հետաձգվել է) 1-ին հոդվածի 1.04-րդ կետում նշված պայմաններից որևէ մեկը չի կատարվել, մասհանումը հետաձգվում է մինչև Բանկի և Վարկառուի միջև համաձայնեցված ամսաթիվը, որը պետք է լինի ոչ շուտ, քան մասհանման բոլոր պայմանները կատարելու օրվանից 7 (յոթ) աշխատանքային օր հետո (առանց սահմանափակելու 1-ին հոդվածի 1.06.Բ կետի համաձայն Վարկի չմասհանված մասն ամբողջությամբ կամ մասամբ ժամանակավորապես կասեցնելու և (կամ) չեղարկելու Բանկի իրավունքը): Նման դեպքում Վարկառուն Բանկին վճարում է Հետաձգման փոխհատուցում, որը հաշվարկվում է հետաձգված մասհանման գումարի վրա:

1.05.Բ. 6 (վեց) ամսով հետաձգված մասհանման չեղարկումը

Բանկը կարող է, այդ մասին գրավոր ծանուցելով Վարկառուին, չեղարկել 1-ին հոդվածի 1.05.Ա կետի համաձայն ընդհանուր 6 (վեց) ամսից ավելի հետաձգված մասհանումը: Չեղարկված գումարը մնում է հասանելի մասհանման համար` 1-ին հոդվածի 1.02-րդ կետին համապատասխան:

1.06. Չեղարկումը և ժամանակավոր կասեցումը

1.06.Ա. Վարկառուի չեղարկելու իրավունքը

Վարկառուն կարող է, ցանկացած պահի Բանկին գրավոր ծանուցելով, ամբողջությամբ կամ մասամբ չեղարկել Վարկի չմասհանված մասնաբաժինը, ընդ որում` այդ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես: Սակայն ծանուցումը չի տարածվում Ընդունված տրանշի վրա, որի սահմանված Մասհանման ամսաթիվը, ծանուցման ամսաթվից սկսած, 5 (հինգ) Աշխատանքային օրվա ընթացքում է:

1.06.Բ. Ժամանակավորապես կասեցնելու և չեղարկելու Բանկի իրավունքը

ա) Բանկը կարող է, ցանկացած պահի Վարկառուին գրավոր ծանուցելով, ամբողջությամբ կամ մասամբ ժամանակավորապես կասեցնել և/կամ չեղարկել Վարկի չմասհանված մասնաբաժինը, ընդ որում` այդ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես և ցանկացած ժամանակ.

i) եթե ի հայտ է եկել Կանխավճարի դեպք կամ Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք, կամ տեղի է ունեցել դեպք կամ առաջացել հանգամանք, որը ժամանակի ընթացքում կամ սույն Պայմանագրի համաձայն ծանուցելու դեպքում կարող է հանդիսանալ Կանխավճարի դեպք կամ Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք. կամ

ii) եթե Հայաստանի Հանրապետությունը դադարում է Իրավասու պետություն հանդիսանալ Մանդատի շրջանակներում կատարվող գործառնությունների համար, կամ եթե Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերը կորցնում են ԵՄ Երաշխիքից օգտվելու իրավունքը,

բ) Բանկը նաև կարող է Շուկայում խնդրահարույց իրավիճակ առաջանալու դեպքում ժամանակավորապես կասեցնել Փոխառության այն մասնաբաժինը, որի վերաբերյալ ինքը չի ստացել Մասհանման ընդունման ծանուցում, ընդ որում` այդ որոշումը ուժի մեջ է մտնում անմիջապես:

գ) Ցանկացած ժամանակավոր կասեցում մնում է ուժի մեջ, քանի դեռ Բանկը չի դադարեցրել այն կամ չեղարկել ժամանակավորապես կասեցված գումարը:

1.06.Գ. Տրանշի` կասեցնելու և չեղարկելու դիմաց փոխհատուցումը

1.06.Գ(1) ԿԱՍԵՑՈՒՄԸ

Եթե Բանկը կասեցնում է Ընդունված տրանշը Կանխավճարի փոխհատուցելի դեպք կամ Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք ի հայտ գալու հետևանքով, Վարկառուն Բանկին է վճարում Հետաձգման փոխհատուցում, որը հաշվարկվում է կասեցված մասհանման գումարի վրա:

1.06.Գ (2) ՉԵՂԱՐԿՈՒՄԸ

ա) Եթե 1.06.Ա հոդվածին համաձայն` Վարկառուն չեղարկում է.

i) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշը, որը Ընդունված տրանշ է, Վարկառուն հատուցում է Բանկին 4.02.Բ հոդվածով սահմանված կարգով. և

ii) Լողացող տոկոսադրույքով տրանշը, որն Ընդունված տրանշ է, կամ Վարկի որևէ այլ մասնաբաժին, որն Ընդունված տրանշի մաս չէ, ապա փոխհատուցում չի կատարվում:

բ) Եթե Բանկը չեղարկում է.

i) Կանխավճարի փոխհատուցելի դեպք կամ Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք ի հայտ գալու հետևանքով կամ 1.05.Բ հոդվածի համաձայն Հաստատագրված տոկոսադրույքով տրանշը, որը Ընդունված տրանշ է, Վարկառուն Բանկին է վճարում Կանխավճարի փոխհատուցում, և

ii) Ընդունված տրանշը վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք ի հայտ գալու հետևանքով, Վարկառուն հատուցում է Բանկին 10.03-րդ հոդվածով սահմանված կարգով:

Բացառությամբ վերոնշյալ դեպքերի` Բանկի կողմից Տրանշը չեղյալ հայտարարվելու բոլոր մյուս դեպքերում փոխհատուցում չի վճարվում:

Փոխհատուցումը հաշվարկվում է հետևյալ սկզբունքով. չեղարկված գումարը համարվում է հատկացված և մարված Մասհանման սահմանված ամսաթվով կամ այնքանով, որքանով տվյալ պահին տրանշի հատկացումը հետաձգված կամ կասեցված է` չեղարկելու ծանուցման ամսաթվով:

1.07. Չեղարկումը Փոխառության ժամկետն ավարտվելուց հետո

Միջոցների հասանելիության վերջնաժամկետին հաջորդող օրը, և եթե Բանկի հետ գրավոր այլ համաձայնություն ձեռք չի բերվել, Վարկի այն մասը, որի Մասհանումը 1-ին հոդվածի 1.02.Գ կետում սահմանված կարգով չի ընդունվել, ինքնաբերաբար չեղարկվում է` առանց Բանկի կողմից Վարկառուին որևէ ծանուցում ուղարկվելու և առանց Կողմերի համար պարտավորություններ առաջացնելու:

1.08. Գնահատման վճարը

Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 15 օրվա ընթացքում Վարկառուն Բանկին է վճարում Ծրագրին առնչվող և Բանկի իրականացրած գնահատման դիմաց գնահատման վճար կամ ապահովում է այդ վճարի կատարումը: Գնահատման վճարի գումարը կազմում է 50 000 (հիսուն հազար) եվրո:

1.09. 1-ին հոդվածի համաձայն վճարման ենթակա գումարները

1-ին հոդվածի 1.05-րդ և 1.06-րդ կետերով նախատեսված գումարները ենթակա են վճարման եվրոյով: Դրանք ենթակա են վճարման Բանկի պահանջագիրը Վարկառուի ստանալու պահից 15 (տասնհինգ) օրվա ընթացքում կամ Բանկի պահանջագրում նշված ավելի երկար ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Վարկը

 

2.01. Վարկի գումարը

Վարկը կազմված է տրանշների հանրագումարից, որոնք Վարկի շրջանակներում հատկացվում են Բանկի կողմից, ինչպես հաստատված է Բանկի կողմից` 2.03-րդ հոդվածի համաձայն:

2.02. Մարման, տոկոսի և այլ վճարների արժույթը

Յուրաքանչյուր Տրանշի տոկոսը, մարումները և այլ վճարները Վարկառուն վճարում է եվրոյով:

Ցանկացած այլ վճարում կատարվում է Բանկի կողմից սահմանված արժույթով` հաշվի առնելով այն ծախսերի արժույթը, որոնք ենթակա են փոխհատուցման այդպիսի վճարման միջոցով:

2.03. Բանկի կողմից հաստատումը

Յուրաքանչյուր Տրանշի մասհանմանը հաջորդող 10 (տասը) օրվա ընթացքում Բանկը Վարկառուին է ներկայացնում 4.01-րդ հոդվածում նշված մարման ժամանակացույցը` անհրաժեշտության դեպքում նշելով տվյալ Տրանշի Մասհանման ամսաթիվը, մասհանված գումարը, մարման պայմանները և տոկոսադրույքը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Տոկոս

 

3.01. Տոկոսադրույքը

3.01.Ա. Հաստատագրված տոկոսադրույքով տրանշները

Հաստատագրված տոկոսադրույքով յուրաքանչյուր տրանշի չմարված հաշվեկշռի դիմաց Վարկառուն Վճարման ամսաթվերին վճարում է Հաստատագրված տոկոսադրույքով հաշվարկված տոկոս` սկսած Տրանշի Մասհանման ամսաթվին հաջորդող առաջին նման Վճարման ամսաթվից: Եթե Մասհանման ամսաթվի և առաջին Վճարման ամսաթվի միջև ժամանակահատվածը 30 (երեսուն) օր կամ պակաս է, ապա այդ ժամանակահատվածում հաշվեգրված տոկոսի վճարումը հետաձգվում է մինչև հաջորդ Վճարման ամսաթիվը:

Տոկոսը հաշվարկվում է 5-րդ հոդվածի 5.01(ա) կետի հիման վրա:

3.01.Բ. Լողացող տոկոսադրույքով տրանշները

Լողացող տոկոսադրույքով յուրաքանչյուր տրանշի չմարված հաշվեկշռի դիմաց Վարկառուն Վճարման ամսաթվերին վճարում է Լողացող տոկոսադրույքով հաշվարկված տոկոս` սկսած Տրանշի Մասհանման ամսաթվին հաջորդող առաջին նման Վճարման ամսաթվից: Եթե Մասհանման ամսաթվի և առաջին Վճարման ամսաթվի միջև ժամանակահատվածը 30 (երեսուն) օր կամ պակաս է, ապա այդ ժամանակահատվածում հաշվեգրված տոկոսի վճարումը հետաձգվում է մինչև հաջորդ Վճարման ամսաթիվը:

Բանկը հայտնում է Վարկառուին Լողացող տոկոսադրույքը Լողացող տոկոսադրույքի յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի սկսվելու սկզբին հաջորդող 10 (տասը) օրվա ընթացքում:

Եթե, 1.05-րդ և 1.06-րդ հոդվածների համաձայն, Լողացող տոկոսադրույքով որևէ տրանշի մասհանում կատարվում է Մասհանման սահմանված ամսաթվից հետո, ապա կիրառվում է Լողացող տոկոսադրույքի առաջին հաշվետու ժամանակահատվածի համար կիրառելի ԵՎՐԻԲՈՐ-ը` համարելով, որ մասհանումը կատարվել է Մասհանման սահմանված ամսաթվին:

Լողացող տոկոսադրույքի յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի համար տոկոսը հաշվարկվում է 5.01(բ) հոդվածի համաձայն: Եթե Լողացող տոկոսադրույքի ցանկացած հաշվետու ժամանակահատվածի դեպքում Լողացող տոկոսադրույքը ցածր է զրոյից, այն սահմանվում է զրոյին հավասար:

3.02. Ժամկետանց գումարների դիմաց տոկոսները

Չսահմանափակելով 10-րդ հոդվածի և բացառության կարգով 3.01-րդ հոդվածի դրույթների իրավական ուժը` եթե Վարկառուն վճարման համար սահմանված օրը չի վճարում իր կողմից սույն Պայմանագրով վճարվելիք ցանկացած գումար, ապա Պայմանագրի պայմաններով վճարման ենթակա ժամկետանց ցանկացած գումարի վրա հաշվեգրվում է տոկոս վճարման համար սահմանված ամսաթվից մինչև փաստացի վճարման ամսաթիվը` տարեկան տոկոսադրույքով, որը հավասար է`

i) Լողացող տոկոսադրույքով տրանշներին առնչվող ժամկետանց գումարների դեպքում` կիրառելի Լողացող տոկոսադրույքին գումարած 2% (200 բազիսային կետ).

ii) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշներին առնչվող ժամկետանց գումարների դեպքում` հետևյալ երկուսից ավելի մեծին. ա) կիրառելի Հաստատագրված տոկոսադրույքին գումարած 2% (200 բազիսային կետ) կամ բ) ԵՎՐԻԲՈՐ-ին գումարած 2% (200 բազիսային կետ).

iii) վերոգրյալ i կամ ii կետերում նշված գումարներից այլ ժամկետանց գումարների դեպքում` ԵՎՐԻԲՈՐ-ին գումարած 2% (200 բազիսային կետ)

և ենթակա են վճարման Բանկի պահանջի համաձայն: Սույն` 3.02-րդ հոդվածի իմաստով EURIBOR-ի տոկոսադրույքը սահմանելու նպատակով համապատասխան ժամանակահատվածները, Բ Առդիրի իմաստով, հավասար են մեկամսյա հաջորդական ժամանակահատվածների` սկսած վճարման համար սահմանված ամսաթվից:

Եթե ուշացած գումարի արժույթը տարբերվում է Վարկի արժույթից, ապա կիրառվում է հետևյալ տարեկան տոկոսադրույքը. EURIBOR-ին, որը սովորաբար գանձվում է Բանկի կողմից տվյալ արժույթով կատարվող գործարքների համար, գումարած 2% (200 բազիսային կետ)` հաշվարկված նման տոկոսադրույքի դեպքում գործող շուկայական փորձին համաձայն:

3.03. Շուկայի խաթարման դեպք

Եթե (i) Բանկի կողմից Տրանշին առնչվող Մասհանման ընդունումը ստանալուց մինչև (ii) Մասհանման սահմանված ամսաթվին նախորդող երեսուներորդ օրացուցային օրն ընկնող ժամանակահատվածում ցանկացած պահի ի հայտ է գալիս Շուկայի խաթարման դեպք, Բանկը կարող է ծանուցել Վարկառուին առ այն, որ սույն դրույթը մտել է ուժի մեջ: Նման դեպքում կիրառելի են հետևյալ կանոնները.

ա) այդպիսի Ընդունված տրանշի նկատմամբ մինչև Մարման ամսաթիվը կիրառելի տոկոսադրույքը Բանկի կողմից սահմանված տոկոսադրույքն է (արտահայտված տարեկան տոկոսադրույքով), որը հանդիսանում է համապատասխան Տրանշը ֆինանսավորելու համար Բանկի ամբողջ ծախսը, որը հիմնված է այդ պահին Բանկի ներքին համակարգում որոշված ուղղորդիչ տոկոսադրույքի վրա կամ Բանկի կողմից խելամտորեն սահմանված` տոկոսադրույքի որոշման այլ ընտրանքային մեթոդի վրա: Ծանուցման մեջ նշված ժամկետում Վարկառուն իրավունք ունի գրավոր մերժելու այդպիսի մասհանումը` կրելով արդյունքում առաջացած ծախսերը, եթե այդպիսիք առաջացել են, որի դեպքում Բանկը չի իրականացնում մասհանումը, և համապատասխան Վարկը հասանելի է մնում մասհանման համար 1.02.Բ հոդվածի շրջանակներում: Եթե Վարկառուն ժամանակին չի մերժում մասհանումը, կողմերը համաձայնում են, որ մասհանումը և դրա պայմաններն ամբողջությամբ իրավապարտադիր են երկու կողմերի համար.

բ) Բանկի կողմից Մասհանման առաջարկում նախապես ծանուցված Հաստատագրված տոկոսադրույքը և սույն Պայմանագրում ծանուցված Սպրեդն այլևս կիրառելի չեն:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Մարում

 

4.01. Բնականոն մարում

4.01.Ա. Մարումը մասնաբաժիններով

ա) Վարկառուն յուրաքանչյուր Տրանշ մարում է մասնաբաժիններով, ըստ Մասհանման առաջարկում սահմանված Վճարման ամսաթվերին` 2.03-րդ հոդվածի համաձայն ներկայացվող մարման ժամանակացույցի պայմաններով:

բ) Մարման ցանկացած ժամանակացույց կազմվում է այն հիմքով, որ.

i) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշի դեպքում մարումը կատարվում է կիսամյակային կտրվածքով` հիմնական գումարի` մայր գումարի հավասար մասնաբաժիններով կամ մայր գումարի և տոկոսի հաստատուն մասնաբաժիններով.

ii) Լողացող տոկոսադրույքով տրանշի դեպքում մարումը կատարվում է կիսամյակներով` մայր գումարի հավասար մասնաբաժիններով.

iii) յուրաքանչյուր Տրանշի առաջին մարման ամսաթիվը Վճարման այն ամսաթիվն է, որն ընկնում է Մասհանման սահմանված ամսաթվից ոչ շուտ, քան 60 (վաթսուն) օր առաջ և ոչ ուշ, քան մինչև առաջին Վճարման ամսաթիվը, որն անմիջապես հաջորդում է Տրանշի Մասհանման սահմանված ամսաթվի հնգամյակին, և

iv) յուրաքանչյուր Տրանշի մարման վերջին ամսաթիվը Մասհանման սահմանված ամսաթվից հետո 4 (չորս) տարուց ոչ շուտ և 28 (քսանութ) տարուց ոչ ուշ ընկած Վճարման ամսաթիվն է:

4.02. Կամավոր Կանխավճար

4.02.Ա. Կանխավճարի տարբերակ

Վարկառուն, 4.02.Բ 4.02.Գ և 4.04-րդ հոդվածների դրույթներին համապատասխան, կարող է ամբողջությամբ կամ մասամբ վաղաժամ մարել ցանկացած տրանշ` հաշվեգրված տոկոսներով և վնասների փոխհատուցմամբ, եթե այդպիսիք առկա են, առնվազն մեկ ամիս առաջ ներկայացնելով Կանխավճարի հայտով ծանուցում, որտեղ նշվում է` i) Կանխավճարի գումարը, ii) Կանխավճարի ամսաթիվը, iii) 5.05.Գ(i) հոդվածին համապատասխան` Կանխավճարը կատարելու մեթոդը, եթե կիրառելի է, և iv) պայմանագրի համարը (FI nr), որը նշված է սույն Պայմանագրի տիտղոսաթերթին:

Պայմանավորված 4.02.Գ հոդվածով` Կանխավճարի հայտն իրավապարտադիր է և ենթակա չէ հետ վերցվելու:

4.02.Բ. Կանխավճարի փոխհատուցում

4.02.Բ(1) ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇ

Եթե Վարկառուն Կանխավճար է Հաստատագրված տոկոսադրույքով տրանշ, ապա Կանխավճարի ամսաթվին Վարկառուն Բանկին է վճարում Կանխավճարի փոխհատուցում վաղաժամ մարվող Հաստատագրված տոկոսադրույքով տրանշի դիմաց:

4.02.Բ(2) ԼՈՂԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇ

Համապատասխան Վճարման ամսաթվով Վարկառուն կարող է, առանց փոխհատուցման, վաղաժամ մարել Լողացող տոկոսադրույքով ցանկացած տրանշ:

4.02.Գ. Կանխավճարի մեխանիզմ

Վարկառուի կողմից Բանկին Կանխավճարի հայտ ներկայացվելուց հետո Բանկը ոչ ուշ, քան Կանխավճարի ամսաթվից 15 (տասնհինգ) օր առաջ Վարկառուին է ներկայացնում Կանխավճարի ծանուցում: Կանխավճարի ծանուցումը սահմանում է Կանխավճարի գումարը, վճարման ենթակա հաշվեգրված տոկոսը, 4-րդ հոդվածի 4.02.Բ կետի համաձայն վճարելիք փոխհատուցման չափը կամ փոխհատուցում չլինելու փաստը` ըստ դեպքի, Կանխավճարի գումարը կիրառելու մեթոդը և Ընդունման վերջնաժամկետը:

Եթե Վարկառուն մինչև Ընդունման վերջնաժամկետն ընդունում է Կանխավճարի ծանուցումը, ապա Վարկառուն կատարում է Կանխավճարը: Բոլոր մյուս դեպքերում Վարկառուն կարող է չկատարել Կանխավճարը:

Կանխավճարի գումարի հետ միասին Վարկառուն վճարում է Կանխավճարի գումարի վրա հաշվեգրված տոկոսը և, վճարման ենթակա լինելու դեպքում, փոխհատուցումը, որոնք սահմանված են Կանխավճարի ծանուցման մեջ:

4.03. Պարտադիր Կանխավճար

4.03.Ա. Կանխավճարի դեպքեր

4.03.Ա(1) ԾՐԱԳՐԻ ԱՐԺԵՔԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ

Եթե Ծրագրի ընդհանուր ծախսը նվազում է Ներածական մասի 5-րդ կետում նշված գումարից, և Փոխառության գումարը գերազանցում է այդ ընդհանուր ծախսի 50%-ը (հիսուն տոկոսը), Բանկը, Վարկառուին ծանուցելով, կարող է անհապաղ չեղարկել Փոխառության չմասհանված բաժինը և (կամ) պահանջել Վարկի Կանխավճարն այն գումարի չափով, որով Փոխառությունը գերազանցում է Ծրագրի ընդհանուր արժեքի 50%-ը (հիսուն տոկոսը): Վարկառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին, ընդ որում` ` այդ ամսաթիվը պահանջի ներկայացման ամսաթվից 30 (երեսուն) օր հետո ընկած ժամանակահատվածից պակաս չէ:

4.03.Ա(2) ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՉ ԵՆԲ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՈՎ

Եթե Վարկառուն կամավոր Կանխավճար է կատարում (կասկածների տեղիք չտալու համար Կանխավճարն ընդգրկում է վերագնումը կամ չեղարկումը, երբ կիրառելի է) յուրաքանչյուր ոչ ԵՆԲ ֆինանսավորման մի մաս կամ ամբողջությամբ, և

ա) նման Կանխավճարը չի կատարվում վերականգնվող (ռևոլվերային) վարկային գծի շրջանակներում (բացառությամբ վերականգնվող վարկային գծի չեղարկման դեպքի), և

բ) նման Կանխավճարը չի կատարվում այն վարկային կամ այլ պարտքային գործիքի հասույթներից, որոնց ժամկետն առնվազն հավասար է ոչ ԵՆԲ` նախապես վճարված ֆինանսավորման չավարտված ժամկետին,

Բանկը կարող է, Վարկառուին ծանուցելով, չեղարկել Փոխառության չմասհանված բաժինը և պահանջել Վարկի Կանխավճար: Վարկի համամասնությունը, որի Կանխավճարը կարող է պահանջել Բանկը, նույնն է, ինչ կազմում է ոչ ԵՆԲ վաղաժամ մարված ֆինանսավորումը ոչ ԵՆԲ ընդհանուր չմարված ֆինանսավորման մեջ:

Վարկառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին. ընդ որում` այդ ամսաթիվն ընկնում է պահանջի ամսաթվից ոչ շուտ, քան 30 (երեսուն) օր հետո:

Սույն հոդվածի նպատակներից ելնելով` «ոչ ԵՆԲ ֆինանսավորում» ընդգրկում է ցանկացած վարկ (բացառություն են կազմում Վարկը և Բանկից Վարկառուին տրամադրված բոլոր այլ ուղղակի վարկերը), պարտատոմս կամ ֆինանսական պարտավորության այլ տեսակ կամ Վարկառուին ավելի քան 3 (երեք) տարով նախապես տրամադրված գումարը հետ վճարելու կամ վաղաժամ մարելու այլ պարտավորություն:

4.03.Ա(3) ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Վարկառուն Բանկին անհապաղ տեղեկացնում է, եթե առաջացել է կամ կարող է առաջանալ Օրենքի փոփոխության դեպք: Նման դեպքում կամ եթե Բանկը ողջամիտ պատճառներ ունի հավատալու, որ առաջացել է կամ առաջանալու է Օրենքի փոփոխության դեպք, Բանկը կարող է պահանջել, որ Վարկառուն խորհրդակցի իր հետ: Նման խորհրդակցությունը տեղի է ունենում Բանկի կողմից պահանջ ներկայացվելուց հետո` 30 (երեսուն) օրվա ընթացքում: Եթե խորհրդակցություն անցկացնելու նման պահանջի օրվանից 30 (երեսուն) օր անց Բանկը եզրակացնում է, որ հնարավոր չէ իրեն բավարարող չափով մեղմել Օրենքի փոփոխության դեպքը, Բանկը, Վարկառուին ծանուցելով, կարող է չեղարկել Փոխառության չմասհանված բաժինը և պահանջել Վարկի Կանխավճար հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

Վարկառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին. ընդ որում` այդ ամսաթիվն ընկնում է պահանջի ամսաթվից ոչ շուտ, քան 30 (երեսուն) օր հետո:

Սույն հոդվածի նպատակներից ելնելով` «Օրենքի փոփոխության դեպք» նշանակում է` ցանկացած օրենքի, կանոնի կամ կանոնակարգի ընդունում, հրապարակում, կատարում կամ վավերացում, դրանցում փոփոխություն կամ լրացում (կամ ցանկացած օրենքի, կանոնի կամ կանոնակարգի կիրառման կամ պաշտոնական մեկնաբանության փոփոխություն կամ լրացում), որն ի հայտ է գալիս սույն Պայմանագրի ամսաթվից հետո, և որը, Բանկի կարծիքով, էական բացասական ազդեցություն կունենա Վարկառուի կողմից սույն Պայմանագրով սահմանված կամ Օժանդակողի կողմից Ծրագրին առնչվող իր պարտավորությունները կատարվելու կարողության վրա:

4.03.Ա(4) ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԵՄ ԵՐԱՇԽԻՔ, ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Եթե`

ա) ԵՄ և/կամ կիրառելի այլ օրենքներով Բանկի կողմից սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը կամ Վարկի ֆինանսավորումը կամ սպասարկումը դառնում են անօրինական, կամ

բ) Շրջանակային համաձայնագիրը`

i) մերժվում է կամ կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության կողմից կամ որևէ առումով իրավապարտադիր չէ կամ կարող է իրավապարտադիր չլինել Հայաստանի Հանրապետության համար,

ii) իր պայմանների համաձայն ուժի մեջ չէ կամ կարող է ուժի մեջ չլինել կամ, Վարկառուի պնդմամբ, իր պայմանների համաձայն ուժի մեջ չէ կամ կարող է ուժի մեջ չլինել,

iii) խախտվել է կամ կարող է խախտվել` այն իմաստով, որ չի կատարվում կամ կարող է չկատարվել Բանկի կամ Եվրոպական միության միջոցներից Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած վարկառուի տրամադրած որևէ վարկի առնչվող` Շրջանակային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած ցանկացած պարտավորություն,

գ) ԵՄ երաշխիքի առնչությամբ`

i) այն այլևս վավերական չէ կամ ամբողջ ծավալով ուժի մեջ չէ,

ii) դրանով ապահովման պայմանները կատարված չեն,

iii) իր պայմանների համաձայն ուժի մեջ չէ կամ պնդվում է, որ այն իր պայմանների համաձայն ուժի մեջ չէ,

iv) Փոխառությունը դադարում է օգտվել ԵՄ երաշխիքից,

Բանկը, ծանուցելով Վարկառուին, կարող է.

Ա) անհապաղ ժամանակավոր կասեցնել կամ չեղարկել Փոխառության չմասհանված բաժինը և/կամ

Բ) Վարկառուին տրված ծանուցման մեջ Բանկի սահմանած ամսաթվով պահանջել Վարկի Կանխավճար հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

4.03.Ա(5) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Վարկառուն անհապաղ տեղեկացնում է կամ ապահովում է, որ Օժանդակողն անհապաղ տեղեկացնի Բանկին, թե արդյոք Օժանդակողի մասով առաջացել կամ կարող է առաջանալ Հսկողության փոփոխության որևէ իրավիճակ: Հսկողության փոփոխության իրավիճակին հաջորդող ցանկացած պահի Բանկը, Վարկառուին ծանուցելով, կարող է չեղարկել Փոխառության չմասհանված բաժինը և պահանջել Վարկի Կանխավճար հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

Ի հավելումն. եթե Վարկառուն տեղեկացրել է Բանկին, որ տեղի է ունենալու Հսկողության փոփոխության իրավիճակ, կամ Բանկը հիմնավոր պատճառներ ունի` համոզված լինելու, որ տեղի է ունենալու Հսկողության փոփոխության իրավիճակ, Բանկը կարող է պահանջել, որ Վարկառուն խորհրդակցի իր հետ: Նման խորհրդակցությունը տեղի է ունենում Բանկի կողմից պահանջ ներկայացվելուց հետո` 30 (երեսուն) օրվա ընթացքում: Հետևյալներից ավելի վաղ տեղի ունեցող իրադարձությունից հետո` ա) խորհրդակցություն անցկացնելու նման պահանջի օրվանից 30 (երեսուն) օր անց կամ բ) դրան հաջորդող ցանկացած պահի` Հսկողության ակնկալվող փոփոխության դեպք տեղի ունենալու պահից, Բանկը, Վարկառուին ծանուցելով, կարող է չեղարկել Վարկի չմասհանված բաժինը և պահանջել Վարկի Կանխավճար հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

Վարկառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին. ընդ որում` այդ ամսաթիվն ընկնում է պահանջի ամսաթվից ոչ շուտ, քան 30 (երեսուն) օր հետո:

Սույն հոդվածի նպատակներից ելնելով.

ա) «Հսկողության փոփոխության իրավիճակ» տեղի է ունենում, եթե.

i) ցանկացած անձ կամ համատեղ գործող անձանց խումբ ձեռք է բերում վերահսկողություն Օժանդակողի նկատմամբ, կամ

ii) Հայաստանի Հանրապետությունը դադարում է լինել Օժանդակողի թողարկած բաժնետիրական կապիտալի 100%-ի (հարյուր տոկոսի) լիիրավ սեփականատերը,

բ) «գործել համագործակցելով» նշանակում է` համատեղ գործել` ըստ համաձայնագրի կամ փոխհամաձայնության (պաշտոնական կամ ոչ պաշտոնական), և

գ) «հսկողություն» նշանակում է` կազմակերպության կառավարումն ու քաղաքականությունն ուղղորդելու իրավասություն` քվեարկելու ձայնի իրավունք տվող կապիտալի սեփականատեր լինելու, պայմանագրի կամ այլ միջոցներով:

4.03.Ա(6) ԵՆԹԱՎԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐ

Եթե Վարկը մարած չլինելու ցանկացած պահի Օժանդակողը վաղաժամ մարում է Վարկառուի կողմից Ծրագիրը ֆինանսավորելու նպատակով իրեն տրված Ենթավարկը, Բանկը, Վարկառուին ծանուցելով, կարող է չեղարկել Փոխառության չմասհանված բաժինը և պահանջել Վարկի Կանխավճար հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

4.03.Ա(7) ՕԺԱՆԴԱԿՈՂԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Վարկառուն անհապաղ տեղեկացնում է կամ ապահովում է, որ Օժանդակողն անհապաղ Բանկին տեղեկացնի, եթե Օժանդակողը չի կատարել կամ հավանական է, որ չկատարի սույն Պայմանագրով նախատեսած որևէ պարտավորություն, որն առնչվում է Ծրագրին: Եթե Բանկը պարզում է, որ Օժանդակողը չի կատարել կամ հավանական է, որ չկատարի սույն Պայմանագրով նախատեսած որևէ պարտավորություն, որն առնչվում է Ծրագրին, Բանկը, Վարկառուին ծանուցելով, կարող է չեղարկել Փոխառության չմասհանված բաժինը և պահանջել Վարկի Կանխավճար հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

Ի հավելումն. եթե Վարկառուն կամ Օժանդակողը տեղեկացրել են Բանկին, կամ Բանկը հիմնավոր պատճառներ ունի` համոզված լինելու, որ Օժանդակողը չի կատարել կամ հավանաբար չի կատարելու սույն Պայմանագրով նախատեսած որևէ պարտավորություն, որն առնչվում է Ծրագրին, Բանկը կարող է պահանջել, որ Վարկառուն խորհրդակցի իր հետ: Նման խորհրդակցությունը տեղի է ունենում Բանկի կողմից պահանջ ներկայացվելուց հետո` 30 (երեսուն) օրվա ընթացքում: Հետևյալներից ավելի վաղ տեղի ունեցող իրադարձությունից հետո` ա) խորհրդակցություն անցկացնելու նման պահանջի օրվանից 30 (երեսուն) օր անց կամ բ) դրան հաջորդող ցանկացած պահի` ակնկալվող դեպք տեղի ունենալու պահից, Բանկը, Վարկառուին ծանուցելով, կարող է չեղարկել Փոխառության չմասհանված բաժինը և պահանջել Վարկի Կանխավճար հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

Վարկառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին. ընդ որում` այդ ամսաթիվն ընկնում է պահանջի ամսաթվից ոչ շուտ, քան 30 (երեսուն) օր հետո:

4.03.Ա(8) ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՎՎԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ

Վարկառուն անհապաղ տեղեկացնում է Բանկին ՎՎԲ Վարկային Համաձայնագրում կատարված կամ հավանաբար կատարվելիք անբարենպաստ փոփոխության մասին: Նման դեպքում կամ, եթե Բանկը հիմնավոր պատճառներ ունի` համոզված լինելու, որ ՎՎԲ վարկային համաձայնագրում կատարվել կամ կատարվելու է անբարենպաստ փոփոխություն, Բանկը կարող է պահանջել, որ Վարկառուն խորհրդակցի իր հետ: Նման խորհրդակցությունը տեղի է ունենում Բանկի կողմից պահանջ ներկայացվելուց հետո` 30 (երեսուն) օրվա ընթացքում: Եթե խորհրդակցություն անցկացնելու նման պահանջի օրվանից 30 (երեսուն) օր անց Բանկը եզրակացնում է, որ հնարավոր չէ իրեն բավարարող չափով մեղմել ՎՎԲ վարկային համաձայնագրում անբարենպաստ փոփոխության հետևանքները, Բանկը, Վարկառուին ծանուցելով, կարող է չեղարկել Վարկի չմասհանված բաժինը և պահանջել Վարկի Կանխավճար հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

Վարկառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին. ընդ որում` այդ ամսաթիվն ընկնում է պահանջի ամսաթվից ոչ շուտ, քան 30 (երեսուն) օր հետո:

Սույն հոդվածի նպատակներից ելնելով` Անբարենպաստ փոփոխություն ՎՎԲ Վարկային համաձայնագրում հասկացությունը նշանակում է` ՎՎԲ Վարկային համաձայնագրի դադարեցման և Բանկի պահանջները բավարարող ձևաչափով ու բովանդակությամբ ՎՎԲ-ի հետ նոր վարկային համաձայնագրով այն չփոխարինելու դեպքը:

4.03.Բ. Կանխավճարի մեխանիզմ

4-րդ հոդվածի 4.03.Ա կետի համաձայն Բանկի կողմից պահանջված ցանկացած գումար սույն Պայմանագրով հաշվեգրված տոկոսների և կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին, այդ թվում, առանց սահմանափակման, 4-րդ հոդվածի 4.03.Գ և 4.04-րդ կետերով վճարման ենթակա ցանկացած փոխհատուցում, վճարվում է Բանկի կողմից պահանջի ծանուցման մեջ նշված ամսաթվին:

4.03.Գ. Կանխավճարի փոխհատուցում

Փոխհատուցելի Կանխավճարի դեպքում փոխհատուցումը, եթե առկա է, որոշվում է 4-րդ հոդվածի 4.02.Բ կետի համաձայն:

4.04. Ընդհանուր

Հետ վճարված կամ վաղաժամ մարված գումարը չի կարող կրկին փոխառվել: Սույն 4-րդ հոդվածը չի հակասում 10-րդ հոդվածին:

Եթե Վարկառուն Տրանշը մարում ոչ Վճարման համապատասխան ամսաթվին, Վարկառուն փոխհատուցում է Բանկին այն գումարը, որը, Բանկի հավաստմամբ, անհրաժեշտ է համապատասխան Վճարման ամսաթվից այլ օր միջոցների ստացումը փոխհատուցելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Վճարումներ

 

5.01. Տոկոսի հաշվարկման օրացուցային բազան

Սույն Պայմանագրով Վարկառուի կողմից վճարման ենթակա տոկոսները, փոխհատուցումները կամ վճարները ցանկացած գումարները, որոնք հաշվարկվում են տարվա որոշակի հատվածի կտրվածքով, սահմանվում են հետևյալ համապատասխան հիմքերով`

ա) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշի շրջանակներում վճարման ենթակա տոկոսի և փոխհատուցման դեպքում` 360 (երեք հարյուր վաթսուն) օրվանից բաղկացած տարի և 30 (երեսուն) օրվանից բաղկացած ամիս.

բ) Լողացող տոկոսադրույքով տրանշի շրջանակներում վճարման ենթակա տոկոսի և փոխհատուցման դեպքում` 360 (երեք հարյուր վաթսուն) օրվանից բաղկացած տարի և անցած օրերի թիվը, և

գ) վճարների դեպքում` 360 (երեք հարյուր վաթսուն) օրվանից բաղկացած տարի և անցած օրերի թիվը:

5.02. Վճարման տեղը և վայրը

Եթե սույն Պայմանագիրը կամ Բանկի պահանջն այլ բան չի սահմանում, տոկոսից, փոխհատուցումից և մայր գումարից բացի` մյուս բոլոր գումարները վճարվում են Բանկի պահանջը Վարկառուի ստանալուց հետո` 15 (տասնհինգ) օրվա ընթացքում:

Սույն Պայմանագրի շրջանակներում Վարկառուի վճարելիք յուրաքանչյուր գումար վճարվում է Բանկի կողմից Վարկառուին ծանուցված համապատասխան հաշվին: Բանկը ծանուցում է հաշիվը Վարկառուի առաջին վճարման ամսաթվից ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) օր առաջ, իսկ հաշվի ցանկացած փոփոխություն մասին ծանուցում է առաջին այն վճարման ամսաթվից ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) օր առաջ, որի նկատմամբ կիրառելի է փոփոխությունը: Ծանուցման տվյալ ժամանակահատվածը չի կիրառվում 10-րդ հոդվածի շրջանակներում վճարման դեպքում:

Վարկառուն վերոնշյալ յուրաքանչյուր վճարման դեպքում նշում է պայմանագրի համարը (FI nr), որը սույն Պայմանագրի տիտղոսաթերթի վրա է: Վարկառուի վճարելիք գումարը համարվում է վճարված, երբ Բանկն ստանում է այն:

Սույն Պայմանագրով Բանկի կողմից մասհանումները և Բանկին վճարումները, Ենթավարկային համաձայնագրով Վարկառուի կողմից մասհանումները և Վարկառուին վճարումները կատարվում են Բանկի համար ընդունելի հաշվի (հաշիվների) միջոցով:

5.03. Վարկառուի կողմից հաշվանցում կատարվելու արգելք

Սույն Պայմանագրով Վարկառուի կատարելիք բոլոր վճարումները հաշվարկվում և կատարվում են առանց որևէ հաշվանցման (ինչպես նաև` առանց որևէ պահումի) կամ հակընդդեմ հայցի:

5.04. Վճարային համակարգերի խաթարումը

Այն դեպքերում, երբ Բանկը (իր հայեցողությամբ) որոշում է, որ ի հայտ է եկել Խաթարման դեպք, կամ այդպիսի դեպքի մասին Բանկին տեղեկացնում է Վարկառուն`

ա) Բանկը կարող է, իսկ Վարկառուի խնդրանքի դեպքում` պարտավոր է, խորհրդակցել վերջինիս հետ` նպատակ ունենալով համաձայնեցնելու Վարկառուի հետ սույն Պայմանագրի գործողության կամ կատարման ընթացքում առաջացած փոփոխությունները, որոնք Բանկը կարող է անհրաժեշտ համարել տվյալ հանգամանքներում,

բ) Բանկը պարտավոր չէ Վարկառուի հետ խորհրդակցել ա) պարբերության մեջ նշված որևէ փոփոխության առնչությամբ, եթե, իր կարծիքով, դա տվյալ հանգամանքներում նպատակահարմար չէ, և, ցանկացած դեպքում, պարտավոր չէ համաձայնել այդպիսի փոփոխություններին, և

գ) Բանկը պատասխանատվություն չի կրում Խաթարման իրավիճակի հետևանքով առաջացած որևէ տեսակի վնասի, ծախսի կամ կորստի կամ սույն` 5-րդ հոդվածի 5.04-րդ կետի համաձայն կամ դրա առնչությամբ որևէ միջոց ձեռնարկելու կամ չձեռնարկելու համար:

5.05. Ստացված գումարների օգտագործումը

ա) Ընդհանուր

Վարկառուից ստացված գումարները նրան ազատում են իր վճարման պարտավորությունների կատարումից միայն այն դեպքում, եթե դրանք ստացվել են սույն Պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան:

բ) Մասնակի վճարումներ

Եթե Բանկն ստանում է վճարում, որը բավարար չէ սույն Պայմանագրով Վարկառուի կողմից վճարման ենթակա բոլոր գումարների մարման համար, ապա Բանկն օգտագործում է այն.

(i) առաջին` սույն Պայմանագրով նախատեսված` ցանկացած չվճարված վճար, ծախս, փոխհատուցում և ծախք համամասնորեն վճարելու համար,

(ii) երկրորդ` սույն Պայմանագրով վճարման ենթակա, բայց չվճարված ցանկացած հաշվեգրված տոկոս վճարելու համար,

(iii) երրորդ` սույն Պայմանագրով վճարման ենթակա, բայց չվճարված ցանկացած մայր գումար վճարելու համար, և

(iv) չորրորդ` սույն Պայմանագրով վճարման ենթակա, բայց չվճարված ցանկացած այլ գումար վճարելու համար:

գ) Տրանշներին առնչվող գումարների բաշխում

i) Ա) մի քանի մասնաբաժիններով մարման ենթակա Տրանշի կամավոր մասնակի Կանխավճարի դեպքում Կանխավճարի գումարը համամասնորեն օգտագործվում է մարման ենթակա յուրաքանչյուր չվճարված մասնաբաժնի դիմաց կամ, Վարկառուի խնդրանքով, մարման հետընթաց կարգով,

Բ) մի քանի մասնաբաժիններով մարման ենթակա Տրանշի պարտադիր մասնակի Կանխավճարի դեպքում Կանխավճարի գումարը օգտագործվում է չվճարված մասնաբաժինները նվազեցնելու համար` մարման հետընթաց կարգով:

ii) 10.01 հոդվածում նշված պահանջի արդյունքում Բանկի կողմից ստացված և Տրանշի դիմաց օգտագործված գումարները նվազեցնում են չմարված վճարումների մասնաբաժինները մարման հետընթաց կարգով: Բանկը Տրանշների միջև ընկած ժամանակահատվածում ստացված գումարները կարող է օգտագործել իր հայեցողությամբ:

iii) Բանկը գումարների ստացման դեպքում, որոնց կիրառելիությունը որոշակի Տրանշի նկատմամբ հնարավոր չէ որոշել, և որոնց օգտագործման վերաբերյալ բացակայում է Բանկի և Վարկառուի միջև համաձայնություն, կարող է դրանք օգտագործել Տրանշների միջև ընկած ժամանակահատվածում` իր հայեցողությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Վարկառուի պարտավորությունները և հավաստիացումները

 

Սույն` 6-րդ հոդվածում նշված պարտավորություններն ուժի մեջ են մնում սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած` այնքան ժամանակ, քանի դեռ սույն Պայմանագրի որևէ գումար մարված չէ, կամ քանի դեռ Վարկն ուժի մեջ է:

6.01. Վարկի օգտագործումը և այլ միջոցների մատչելիությունը

Վարկառուն Վարկի շրջանակներում իր փոխառած բոլոր գումարները օգտագործում է Ծրագրի իրականացման նպատակով: Վարկառուն ապահովում է, որ Օժանդակողը` i) Ենթավարկային համաձայնագրով ստացած բոլոր գումարները օգտագործի բացառապես Ծրագրի իրականացման նպատակով և ii) Ծրագրի համար սարքավորումների, ծառայությունների և աշխատանքների դիմաց վճարումներ կատարելու նպատակով ժամանակին հասանելի դարձնի Ենթավարկային համաձայնագրի հասույթները, ինչը կապահովի Ծրագրի իրականացումը` սույն Պայմանագրի համաձայն:

Վարկառուն երաշխավորում է, որ իրեն հասանելի են Ներածական մասի 5-րդ կետում նշված այլ միջոցները, և դրանք պահանջվող չափով ծախսվում են Ծրագիրը ֆինանսավորելու համար:

6.02. Ծրագրի ավարտը

Վարկառուն Ծրագիրն իրականացնում է Տեխնիկական նկարագրության համաձայն, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել Բանկի հաստատմամբ, և որ Ծրագիրն ավարտվելու է դրանում նշված վերջնաժամկետում:

6.03. Ծրագրի հավելյալ ծախսը

Եթե Ծրագրի ընդհանուր ծախսը գերազանցում է Ներածական մասի 5-րդ կետում նշված գումարի չափը, Վարկառուն, առանց Բանկին դիմելու, հայթայթում է միջոցներ Ծրագրի հավելյալ ծախսերը ֆինանսավորելու համար` Ծրագիրը Տեխնիկական նկարագրությանը համապատասխան ավարտելու նպատակով: Հավելյալ ծախսը ֆինանսավորելու պլաններն անհապաղ ներկայացվում են Բանկին:

6.04. Գնումների ընթացակարգը

Վարկառուն`

ա) երաշխավորում է Ծրագրին առնչվող սարքավորումները ձեռք են բերված, ծառայությունների մատուցումն ապահովված է և աշխատանքները պատվիրված են միջազգային բաց մրցույթի կամ գնումների այլ ընդունելի ընթացակարգի միջոցով, որոնք համապատասխանում են ՎՎԲ-ի գնումների կարգերին և միջազգային այլ ստանդարտներին և, Բանկին բավարարող չափով, Գնումների ուղեցույցում նկարագրված Բանկի քաղաքականությանը (որտեղ սահմանվում են ԵՄ տարածքից դուրս գործառնությունների համար փոխվստահության նախաձեռնության շրջանակի ծրագրերի` ԵՆԲ-ի և ՎՎԲ-ի միջև համաձայնեցված ստանդարտները).

բ) երաշխավորում է և ապահովում է, որ Օժանդակողը երաշխավորի, որ սույն Պայմանագրի օրվանից հետո Ծրագրի շրջանակներում կնքվելիք գնումների բոլոր պայմանագրերը (վերը` ա կետում նշված գնումների ստանդարտների համաձայն) նախատեսեն.

i) պահանջ, որ համապատասխան կապալառուն անհապաղ Բանկին ներկայացնի Ծրագրին առնչվող` Արգելված վարքի մասին իրական մեղադրանքները, բողոքները կամ տեղեկությունները.

ii) պահանջ, որ համապատասխան կապալառուն վարի Ծրագրին առնչվող բոլոր ֆինանսական գործարքների և ծախսերի հաշվապահական հաշվառման գրանցամատյաններն ու փաստաթղթերը, և

iii) Արգելված վարքին վերաբերող մեղադրանքի մասով համապատասխան կապալառուի Ծրագրին առնչվող հաշվապահական հաշվառման գրանցամատյաններն ու փաստաթղթերն ուսումնասիրելու և օրենքով թույլատրված սահմաններում փաստաթղթերի պատճենները ստանալու Բանկի իրավունքը:

6.05. Ծրագրի շարունակվող պարտավորությունները

Վարկառուն ապահովում է և երաշխավորում է, որ Օժանդակողը կապահովի, որ.

ա) Պահպանում. Ծրագրի մաս կազմող ամբողջ գույքը պահպանվում, ընթացիկ ու կապիտալ վերանորոգման ենթարկվում և թարմացվում է` աշխատանքային լավ վիճակում պահելու համար.

բ) Ծրագրի ակտիվներ. բացառությամբ այն դեպքի, երբ Բանկը նախապես տվել է իր գրավոր համաձայնությունը, Վարկառուն և/կամ Օժանդակողը պահպանում են սեփականության, տիրապետման կամ օգտագործման իրավունքը (ըստ իրավիճակի) Ծրագրի մաս կազմող` բոլոր կամ գրեթե բոլոր ակտիվների նկատմամբ կամ, անհրաժեշտության դեպքում, փոխարինում կամ նորացնում են այդ ակտիվները, ինչպես նաև ապահովում են Ծրագրի շարունակական գործունեությունը` համաձայն դրա սկզբնական նպատակի` պայմանով, որ Բանկը կարող է հետ վերցնել իր համաձայնությունը միայն այն դեպքում, երբ առաջարկվող գործողությունը վնաս է հասցնում Բանկի` որպես Վարկառուի համար փոխատու հանդիսանալու շահերին, կամ` Ծրագիրը ոչ ենթակա է դարձնում ստանալու Բանկի ֆինանսավորումը` Բանկի Կանոնադրության կամ «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրի 309-րդ հոդվածի համաձայն.

գ) Ապահովագրություն. սկսած սույն Պայմանագրով երկրորդ մասհանման ամսաթվից` Ծրագրի մաս կազմող բոլոր աշխատանքները և գույքը ապահովագրվել են ապահովագրական հեղինակավոր ընկերությունների միջոցով` ելնելով ապահովագրական ոլորտի համապատասխան համապարփակ պրակտիկայից.

դ) Իրավունքներ և թույլտվություններ. ուժի մեջ են մնում Ծրագրի իրականացման և շահագործման համար անհրաժեշտ սերվիտուտի կամ օգտագործման բոլոր իրավունքները և բոլոր լիազորությունները.

ե) Շրջակա միջավայրի և սոցիալական հարցեր. Վարկառուն և Օժանդակողը (ըստ կիրառելիության)`

i) իրականացնում և գործարկում են Ծրագիրը Բնապահպանական և սոցիալական չափանիշներին համապատասխան և դրանց պատշաճ ուշադրություն դարձնելով,

ii) ձեռք են բերում և պահպանում Ծրագրի համար պահանջվող` Բնապահպանական և սոցիալական թույլտվությունները, և

iii) պատրաստակամություն են հայտնում կատարելու և հետևելու Բնապահպանական և սոցիալական գործողությունների ծրագրից յուրաքանչյուրին և Շահառուի ներգրավվածությանը, ինչպես նաև պարտավորվում են Բանկին տեղեկացնել` i) բնապահպանական և սոցիալական ցանկացած անբարենպաստ ազդեցության մասին, ii) բնապահպանական և սոցիալական ցանկացած անբարենպաստ ազդեցությունը մեղմելուն կամ վերացմանն ուղղված միջոցառումների անբավարար լինելու մասին, iii) ցանկացած էական անհամապատասխանության մասին բնապահպանական և սոցիալական կառավարման պլանին կամ Բնապահպանական և սոցիալական ստանդարտներին,

iv) մինչև աշխատանքներն սկսելը պատրաստում են Բանկի պահանջները բավարարող` Բնապահպանական և սոցիալական կառավարման պլան: Շահագործող ընկերությունները պարտավոր են իրականացնել աշխատանքները` ապահովելով դրանում նշված պահանջների պատշաճ պահպանումը,

v) չեն հատկացնում Բանկի միջոցները այն նախագծերին, որոնք, ներպետական օրենսդրության համաձայն, պահանջում են շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության կամ կենսաբազմազանության գնահատում, մինչև լիազոր մարմնից հավանություն ստանալը և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների ամփոփագրերի հանրային հրապարակումը և Բանկին ներկայացնելը,

vi) իրականացնում են Բանկի պահանջները բավարարող` կարգավորման և տեխնիկական միջոցառումներ.

զ) ԵՄ իրավունքը. Վարկառուն և Օժանդակողը (ըստ կիրառելիության) Ծրագիրն իրականացնում և գործարկում են ԵՄ օրենսդրության կիրառելի չափորոշիչներին համապատասխան` ՀՀ օրենսդրությամբ կամ Բանկի կողմից սահմանված պայմաններում դրանք նախատեսված լինելու կամ մինչև սույն Պայմանագրի ամսաթիվը:

6.06. Համապատասխանություն օրենքներին

Վարկառուն ապահովում է համապատասխանությունը և Օժանդակողից պահանջում է ապահովել համապատասխանությունն այն օրենքների և ենթաօրենսդրական ակտերի պահանջներին, որոնց սուբյեկտն են Վարկառուն, Օժանդակողը և Ծրագիրը:

6.07. Ընդհանուր հավաստիացումներ և երաշխիքներ

Վարկառուն Բանկին հավաստիացնում և երաշխավորում է, որ.

ա) Օժանդակողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված և օրինական կազմակերպություն է և իրավասու է իրականացնելու իր ընթացիկ գործունեությունը և հանդիսանալու իր գույքի և այլ ակտիվների սեփականատեր,

բ) ինքն իրավասու է իրականացնելու, ներկայացնելու և կատարելու իր պարտավորությունները սույն Պայմանագրի ներքո, և որ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են վերոնշյալ գործառույթների լիազորման նպատակով,

գ) սույն Պայմանագիրը պարունակում է իրավական ուժ ունեցող, իրավապարտադիր և իրավակիրառելի պարտավորություններ,

դ) Պայմանագրի կնքումը և բնօրինակների փոխանակումը, դրա շրջանակում իր պարտավորությունների կատարումը և համապատասխանությունը դրա դրույթներին`

i) չեն հակասում կամ հակադարձում այն կարգավորող գործող օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին, դատական վճիռներին, որոշումներին կամ թույլտվություններին,

ii) չեն հակասում կամ հակազդում ցանկացած համաձայնագրի կամ իր համար իրավապարտադիր այլ գործիքի կամ տարընթերցում դրանք, ինչը, հիմնավոր կարծիքով, կարող է էապես անբարենպաստ ազդել սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելու իր կարողության վրա,

ե) Օժանդակողի համախմբված հաշիվների հասանելի վերջին աուդիտի հաշվետվությունը պատրաստվել է նախորդ տարիներին հիման վրա և հաստատվել է աուդիտորների կողմից` որպես Օժանդակողի` այդ տարվա գործառնությունների արդյունքների արժանահավատ և ճշմարտացի պատկերը ներկայացնող, և այն պատշաճ կերպով բացահայտում է Օժանդակողի բոլոր պարտավորությունները (փաստացի կամ չնախատեսված),

զ) 2014 թվականի դեկտեմբերի 17-ից Էական անբարենպաստ փոփոխություն տեղի չի ունեցել.

է) ի հայտ չի եկել և չի շարունակում չկարգավորված կամ անտեսված մնալ այնպիսի իրավիճակ կամ հանգամանք, որը Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք է.

ը) չկա դատավարություն, արբիտրաժի գործ, վարչական վարույթ կամ քննություն, որն ընթանում է կամ, իր իմացությամբ, սպառնում է կամ սպասվում որևէ դատարանում, արբիտրաժում կամ գործակալությունում, որը հանգեցրել է կամ անբարենպաստ վճռի դեպքում կարող է հանգեցնել էական անբարենպաստ փոփոխության, և որ իր կամ Օժանդակողի նկատմամբ առկա չէ որևէ չկատարված դատական վճիռ կամ որոշում.

թ) տրամադրել է սույն Պայմանագրին առնչվող անհրաժեշտ բոլոր լիազորությունները, և դրանք ամբողջ ծավալով ուժի մեջ են և ընդունելի` որպես ապացույց.

ժ) Օժանդակողը ձեռք է բերել Ծրագրին առնչվող անհրաժեշտ բոլոր լիազորությունները, պատրաստ է կատարելու դրանցից բխող պարտավորությունները, և նման բոլոր լիազորությունները ամբողջ ծավալով ուժի մեջ են և ընդունելի` որպես ապացույց.

ժա) սույն Պայմանագրի շրջանակներում իր վճարային պարտավորությունները դասվում են որպես իր ցանկացած Պարտքային գործիքի շրջանակներում բոլոր ներկա և ապագա` չապահովված և առաջնահերթ այլ պարտավորությունների վճարման իրավունքին առնվազն համարժեք.

ժբ) ինքը և Օժանդակողը գործում են 6-րդ հոդվածի 6.05(ե) կետին համապատասխան, և իր ունեցած տեղեկությունների (պատշաճ և մանրակրկիտ ուսումնասիրություն կատարելով) համաձայն` իր կամ Օժանդակողի դեմ չկա ներկայացված` բնապահպանական կամ սոցիալական հայց կամ նման հայցի վտանգ.

ժգ) ինքն ապահովում է համապատասխանությունը սույն` 6-րդ հոդվածի բոլոր պարտավորություններին.

ժդ) ո՛չ Վարկառուն, ո՛չ Օժանդակողը, ո՛չ դրանց պաշտոնյաները և տնօրենները կամ իր կամ նրանց անունից հանդես եկող, կամ իր կամ նրանց ենթակայության տակ եղող այլ անձինք թույլ չեն տվել կամ թույլ չեն տա` i) Ծրագրի կամ դրանով նախատեսված ցանկացած գործարքի առնչությամբ Արգելված վարքի որևէ դրսևորում, կամ ii) Փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ցանկացած ապօրինի գործողություն, և

ժե) Ծրագիրը (ներառյալ, առանց սահմանափակման, Ենթավարկային համաձայնագրի կամ Վարկից ֆինանսավորվող կամ ֆինանսավորելիք բոլոր պայմանագրերի շուրջ բանակցումը, կնքումը և կատարումը) չի ներառել կամ առաջացրել Արգելված վարքի որևէ դրսևորում.

ժզ) Հայաստանի Հանրապետությունը Նյու Յորքի կոնվենցիայի մասնակից պետություն է, և սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան ստացված արբիտրաժային ցանկացած որոշում կամ վճիռ ընդունվում և իրավակիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն.

ժէ) Ծրագրում ներդրված ոչ մի միջոց չունի ապօրինի ծագում, ներառյալ Փողերի լվացման արդյունքները կամ կապը ահաբեկչության ֆինանսավորման հետ.

ժը) ինքը և Օժանդակողը Ծրագրին առնչվող իրենց գործունեությունը կիրականացնեն բնապահպանական և սոցիալական չափանիշներին և ԵՄ օրենսդրության այլ չափանիշներին համապատասխան` ՀՀ օրենսդրությամբ դրանք նախատեսված լինելու կամ մինչև սույն Պայմանագրի ամսաթիվը Բանկի կողմից նշված սահմաններում, ինչպես նաև ՀՀ կիրառելի օրենսդրությանը համապատասխան:

Վերը շարադրված հավաստիացումները և երաշխիքներն ուժի մեջ են մինչև սույն Պայմանագրի գործողության ավարտը և, բացառությամբ վերոնշյալ զ պարբերությամբ սահմանվող երաշխիքի, համարվում են վերահաստատված յուրաքանչյուր Մասհանման ընդունման, Մասհանման և Վճարման ամսաթվերին:

6.08. ԱՄՀ պահանջները և արգելքները

Վարկառուն պահպանում է ֆինանսական պարտավորություններ ստանձնելու իր կարողության մասով առկա բոլոր սահմանափակումները` ներառյալ, բայց չսահմանափակվելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ համաձայնեցված սահմանափակումներով` ԱՄՀ Արտոնյալ պայմանների տրամադրման վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի կամ ԱՄՀ որևէ այլ փաստաթղթի շրջանակներում:

6.09 Ազնվության մասով հանձնառությունը

ա) Արգելված վարքագիծ

i) Վարկառուն չի մասնակցում (և երաշխավորում է Օժանդակողի զերծ մնալը, չի լիազորում կամ թույլատրում իր անունից գործող որևէ անձի մասնակցությունը) Ծրագրին առնչվող, Ծրագրի համար կազմակերպված գնումների ընթացակարգերում կամ Պայմանագրով նախատեսված որևէ գործարքում Արգելված վարքագծում:

ii) Վարկառուն պարտավորվում է (և երաշխավորում է, որ Օժանդակողը պարտավորություն ստանձնի) ձեռնարկել այն միջոցները, որոնք Բանկը ողջամտորեն պահանջում է Ծրագրին առնչվող` արգելված վարքի` ենթադրյալ կամ կասկածելի որևէ դրսևորում քննելու կամ վերացնելու համար:

iii) Վարկառուն պարտավորվում է (և երաշխավորում է, որ Օժանդակողը պարտավորություն ստանձնի) ապահովել, որ սույն Վարկի միջոցներով ֆինանսավորվող բոլոր պայմանագրերն ընդգրկեն անհրաժեշտ դրույթներ, որոնք հնարավորություն կտան Վարկառուին և Օժանդակողին քննելու կամ վերացնելու Ծրագրին առնչվող` Արգելված վարքագծի` ենթադրյալ կամ կասկածելի որևէ դրսևորում:

բ) Պատժամիջոցները:

Վարկառուն չի կատարում և ապահովում է, որ Օժանդակողը չկատարի հետևյալը`

i) գործարար հարաբերությունների մեջ մտնի Պատժամիջոցների ենթարկված անձի հետ, կամ

(ii) ի շահ Պատժամիջոցների ենթարկված անձի` ուղղակի կամ անուղղակի կերպով միջոցները հասանելի դարձնի:

գ) Կառավարում. Վարկառուն ողջամիտ ժամանակահատվածում ձեռնարկում է (կամ ապահովում է, որ Օժանդակողը ձեռնարկի) համապատասխան միջոցներ իր կամ Օժանդակողի (ըստ կիրառելիության) այն պատշաճ լիազորված գործակալի և ներկայացուցչի նկատմամբ, ով Վարկի կամ Ծրագրի նկատմամբ ունի անմիջական կառավարման և հսկողության լիազորություններ, և`

(i) ով դառնում է Պատժամիջոցների ենթարկված անձ, կամ

(ii) ում դեմ իր մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում Արգելված վարքագիծ դրսևորելու համար կայացվել է դատարանի վերջնական և անբեկանելի որոշում,

երաշխավորելով, որ Վարկը կամ Ծրագրին առնչվող` Վարկառուի կամ Օժանդակողի (ըստ կիրառելիության) գործունեության մասով տվյալ անձի լիազորությունները կասեցվել են, դադարեցվել են, կամ, բոլոր դեպքերում, բացառվել է նրա մասնակցությունը դրանում:

6.10. ԵՆԲ վարկային հաշիվ

Վարկառուն առանձնացնում է ԵՆԲ վարկային հաշիվն իր մյուս բոլոր ակտիվներից և երաշխավորում է, որ վճարումներն այդ հաշվից կատարվելու են բացառապես սույն Պայմանագրի, ԵՄ դրամաշնորհային համաձայնագրի, ՎՎԲ փաստաթղթերի և, եթե այդպիսիք առկա են, համապատասխան այլ համաձայնագրերի համաձայն` Ծրագրի իրականացման նպատակով: Վարկառուն պարտավորվում է նաև երաշխավորել, որ ԵՆԲ վարկային հաշիվը մշտապես զերծ է անվճարունակությունից, և Վարկառուի ոչ մի այլ վարկատու չունի մուտք այդ հաշիվ կամ դրանից գումարներ ստանալու իրավունքներ:

6.11. Հաշվապահական հաշվառման գրանցամատյաններ և փաստաթղթեր

Վարկառուն`

ա) երաշխավորում է, որ Օժանդակողը վարել և վարելու է հաշվապահական հաշվառման պատշաճ գրանցամատյաններ ու փաստաթղթեր, որտեղ, գործող ՖՀՄՍ համաձայն, լիարժեք և ճիշտ մուտքագրվում են Օժանդակողի ֆինանսական բոլոր գործարքները, ակտիվները և գործունեությունը, այդ թվում` Ծրագրին առնչվող ծախսերը, և

բ) երաշխավորում է, որ Ենթավարկային համաձայնագրով Օժանդակողը կպարտավորվի վարել Ծրագրին առնչվող բոլոր ֆինանսական գործարքների, ծախսերի և պայմանագրերի հաշվապահական հաշվառման գրանցամատյաններ ու փաստաթղթեր:

6.12. Ակտիվների օտարում

ա) Վարկառուն ապահովում է, որ Օժանդակողը, առանց Բանկի նախնական գրավոր համաձայնության, փոխկապակցված կամ չփոխկապակցված մեկ առանձին կամ մի շարք գործարքների միջոցով կամավոր կամ հարկադիր կերպով չօտարի Ծրագրի մաս կազմող իր որևէ ակտիվ,

բ) Վարկառուն, առանց Բանկի նախնական գրավոր համաձայնության, փոխկապակցված կամ չփոխկապակցված մեկ առանձին կամ մի շարք գործարքների միջոցով կամավոր կամ հարկադիր կերպով չի օտարում Ծրագրի մաս կազմող իր որևէ ակտիվ:

Սույն հոդվածի նպատակներից ելնելով` օտարել կամ օտարում հասկացությունը ներառում է վաճառքի, փոխանցման, վարձակալությամբ տրամադրելու կամ օտարելու այլ գործողություն:

6.13. Գործունեության փոփոխություն

Վարկառուն ապահովում է, որ Օժանդակողի` սույն Պայմանագրի ամսաթվի դրությամբ ընդհանուր գործունեության հիմնական բնույթի էական փոփոխություն տեղի չունենա:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Երաշխիք

 

7.01. Հավասար հերթականություն

Վարկառուն ապահովում է, որ սույն Պայմանագրով իր վճարային պարտավորությունները դասվում են և դասվելու են իր ցանկացած Պարտքային գործիքի շրջանակներում բոլոր ներկա և ապագա` չապահովված և առաջնահերթ այլ պարտավորությունների վճարման իրավունքին առնվազն համարժեք:

Մասնավորապես, եթե Բանկը պահանջ է ներկայացնում 1-ին հոդվածի 10.01-ին կետի համաձայն, կամ առաջանում (կամ հնարավոր է, որ առաջանա) և շարունակվում է Վարկառուի, նրա ցանկացած գործակալության կամ հաստատության` չապահովված և առաջնահերթ Պարտքային գործիքի շրջանակներում պարտավորությունների չվճարման (դեֆոլտի) դեպք, Վարկառուն չի կատարում (կամ թույլատրում) նման Պարտքային գործիքի դիմաց որևէ վճարում (կանոնավոր պլանավորած կամ այլ)` առանց միաժամանակ վճարելու կամ առանձնացված հաշվին հաջորդ Վճարման ամսաթվին վճարում կատարելու համար մուտքագրելու գումար, որը կազմում է սույն Պայմանագրով չվճարված պարտքի համեմատ նույն համամասնությունը, ինչ նման Պարտքային գործիքի շրջանակներում վճարման գումարը կազմում է այդ գործիքով չվճարված ընդհանուր պարտքում: Այս նպատակով Պարտքային գործիքի ցանկացած վճարում, որը կատարվում է թողարկված մեկ այլ գործիքի հասույթներից, որի նկատմամբ պահանջի իրավունք ունեն նույն անձինք, ինչ Պարտքային գործիքի դեպքում, անտեսվում է:

7.02. Լրացուցիչ երաշխիք

Եթե Վարկառուն Պարտքային գործիքի կատարման երաշխիք կամ դրան առնչվող որևէ նախապատվություն կամ առաջնահերթություն է տրամադրում որևէ երրորդ անձի, ապա, Բանկի պահանջով, Վարկառուն սույն Պայմանագրով իր պարտավորությունների կատարման համարժեք երաշխիք կամ նախապատվություն կամ առաջնահերթություն է տալիս Բանկին:

7.03. Ներառման դրույթներ

Եթե Վարկառուն որևէ այլ վարկատուի հետ կնքում է ֆինանսավորման միջնաժամկետ կամ երկարաժամկետ համաձայնագիր, որը պարունակում է վարկանիշի կորստի վերաբերյալ դրույթ կամ պարտավորությունների կատարման հավասար հերթականության կամ պարտավորությունների խաչաձև չկատարման համաձայնություն կամ այլ դրույթ, որն ավելի խիստ է, քան սույն Պայմանագրի որևէ համարժեք դրույթ, ապա Վարկառուն Բանկին անհապաղ տեղեկացնում է այդ մասին և, Բանկի պահանջով, կնքում սույն Պայմանագրում փոփոխություններ կատարելու համաձայնագիր` Բանկի համար նպաստավոր համարժեք դրույթ նախատեսելու համար:

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2015
N 41
Արձանագրային որոշում