040.1462.171215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 2015 թվականի N 1462-Ն
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 120-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքների համարժեք փոխարինման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 06.04.2023 թիվ 455-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 06.04.2023 թիվ 455-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի դեկտեմբերի 3-ի
N 1462-Ն որոշման
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(վերնագիրն փոփ. 06.04.2023 թիվ 455-Ն որոշում)
1. Սույն կարգի կարգավորման առարկա են «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքների` համարժեք փոխարինման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 06.04.2023 թիվ 455-Ն որոշում)
2. «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքների` համարժեք փոխարինման մաքսային մարմնի թույլտվությունը (այսուհետ` փոխարինման թույլտվություն) մաքսային մարմնի կողմից կարող է տրամադրվել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մաքսային տարածքում վերամշակման թույլտվության (այսուհետ` վերամշակման թույլտվություն) հետ միաժամանակ կամ վերամշակման թույլտվության տրամադրումից հետո` վերամշակման թույլտվություն ստացած (ստացող) անձի փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումի հիման վրա` համաձայն N 1 ձևի:
(2-րդ կետը փոփ. 06.04.2023 թիվ 455-Ն որոշում)
3. Մաքսային մարմինն ընդունում է փոխարինման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշում, եթե պահպանվում են հետևյալ պայմանները`
1) ապրանքների և օտարերկրյա ապրանքների նկարագիրը, որակը և տեխնիկական բնութագրերը համընկնում են.
2) վերանորոգման գործողության իրականացման դեպքում`
ա. օտարերկրյա ապրանքները փոխարինվում են անմիջականորեն վերամշակման գործողություն իրականացնող անձի արտադրանքը համարվող համարժեք,
բ. օտարերկրյա ապրանքների` համարժեք փոխարինման հնարավորությունը նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` միություն) ապրանքների վաճառքի պայմանագրով (երաշխիքային (անհատույց) վերանորոգման գործողության դեպքում) կամ ապրանքների վերանորոգման մասով ծառայությունների մատուցման մասին պայմանագրով (հատուցելի վերանորոգման մասով գործողության իրականացման դեպքում):
(3-րդ կետը փոփ. 06.04.2023 թիվ 455-Ն որոշում)
4. Փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումը վերամշակման թույլտվություն ստանալու մասին դիմումի հետ միաժամանակ ներկայացնելու կամ որպես վերամշակման թույլտվություն ստանալու մասին դիմում «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքների ձևակերպման մաքսային հայտարարագիրն օգտագործելու և փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումը հայտարարագրի հետ միաժամանակ ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը փոխարինման թույլտվության տրամադրման վերաբերյալ որոշումն ընդունում է «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 117-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:
(4-րդ կետը փոփ. 06.04.2023 թիվ 455-Ն որոշում)
5. Փոխարինման թույլտվության և վերամշակման թույլտվության միաժամանակյա տրամադրման վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում մաքսային մարմինը վերամշակման թույլտվության մեջ նշում է կատարում փոխարինման թույլտվության մասին:
6. Ապրանքների վերամշակման թույլտվություն ստացած անձը փոխարինման թույլտվություն ստանալու համար մաքսային մարմին է ներկայացնում ապրանքների վերամշակման թույլտվությունը և փոխարինման թույլտվություն ստանալու` լիազորված անձի կողմից ստորագրված թղթային կամ լիազորված անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային դիմումը` կցելով դիմումում նշված տեղեկությունները և սույն կարգի 3-րդ կետում նշված պայմանները հիմնավորող փաստաթղթերը:
7. Սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքում վերամշակման թույլտվություն տրամադրած մաքսային մարմինը փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է փոխարինման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշում` վերամշակման թույլտվության մեջ կատարելով համապատասխան լրացումներ:
(7-րդ կետը փոփ. 06.04.2023 թիվ 455-Ն որոշում)
8. Եթե որպես վերամշակման թույլտվություն օգտագործվում է «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքների ձևակերպման մաքսային հայտարարագիրը, ապա փոխարինման թույլտվությունը տրամադրվում է առանձին փաստաթղթի տեսքով` համաձայն N 2 ձևի:
(8-րդ կետը փոփ. 06.04.2023 թիվ 455-Ն որոշում)
9. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված դրույթները չպահպանելու դեպքում մաքսային մարմինը սույն կարգի 4-րդ և 7-րդ կետերով սահմանված ժամկետներում ապրանքների վերամշակման թույլտվություն ստացած (ստացող) անձին է վերադարձնում փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը` նշելով վերադարձման պատճառը: Ընդ որում, փոխարինման թույլտվություն չտրամադրելը չի կարող հիմք հանդիսանալ վերամշակման թույլտվության տրամադրման մերժման համար, եթե փոխարինման թույլտվությունը տրամադրվում է վերամշակման թույլտվության հետ միաժամանակ:
10. Եթե վերամշակման գործողություն հանդիսանում է վերանորոգումը, ապա «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և համարժեք ապրանքներով փոխարինված օտարերկրյա ապրանքները ձեռք են բերում միության ապրանքի կարգավիճակ` ապրանքների վերամշակման թույլտվության մեջ սահմանված վերամշակման ժամկետի ընթացքում դրանց վերանորոգման գործողության իրականացումից և մաքսային մարմնի կողմից վերամշակման արդյունքների, թափոնների և մնացորդների վերաբերյալ հաշվետվության ստուգումից հետո:
(10-րդ կետը փոփ. 06.04.2023 թիվ 455-Ն որոշում)
11. Եթե իրականացվում են վերամշակման այլ գործողություններ», ապա «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները համարժեք ապրանքների վերամշակման այլ գործողությունների իրականացումից և մաքսային մարմնի կողմից վերամշակման արդյունքների, թափոնների և մնացորդների վերաբերյալ հաշվետվության ստուգումից հետո ըստ չափաքանակների (ելքի նորմա) վերամշակման պատրաստի արդյունքի քանակությանը համապատասխանող քանակությամբ ստանում են միության ապրանքի կարգավիճակ:
(11-րդ կետը փոփ. 06.04.2023 թիվ 455-Ն որոշում)
12. Մինչև օտարերկրյա ապրանքների ներմուծումը համարժեք ապրանքների վերամշակման արդյունքների միության մաքսային տարածքից արտահանման դեպքում, ապրանքների վերամշակման ժամկետի հաշվարկն սկսվում է`
1) համարժեք ապրանքներից ստացված վերամշակման արդյունքների արտահանման օրվանից, եթե վերամշակման գործողություն հանդիսանում է վերանորոգումը.
2) համարժեք ապրանքների վերամշակման գործողության իրականացման տեխնոլոգիական գործընթացում օգտագործելու օրվանից, եթե իրականացվում են վերամշակման այլ գործողություններ:
13. Փոխարինման թույլտվություն ստացած անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի համար օրենքով սահմանված պայմանների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող մաքսային մարմին է ներկայացնում լիազորված անձի կողմից ստորագրված թղթային կամ լիազորված անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային ծանուցում համարժեք ապրանքների վերամշակման գործողության իրականացման տեխնոլոգիական գործընթացում օգտագործման ժամկետի սկսման ամսաթվի մասին:
14. Համարժեք ապրանքներից ստացված վերամշակման արդյունքների միության մաքսային տարածքից արտահանումը և օտարերկրյա ապրանքների միության մաքսային տարածք ներմուծումն իրականացվում են վերամշակման թույլտվության մեջ սահմանված վերամշակման ժամկետի ընթացքում:
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԴԻՄՈՒՄ
«Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող
օտարերկրյա ապրանքների` համարժեք փոխարինման թույլտվություն
ստանալու մասին
Դիմող
____________________________________________________________________
(վերամշակում իրականացնող անձի անվանումը, գտնվելու վայրը)
____________________________________________________________________
(հեռախոսահամարը, փոստային դասիչը, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը
(առկայության դեպքում)
____________________________________________________________________
(անմիջականորեն ապրանքների վերամշակման գործողություն իրականացնող
անձի անվանումը)
____________________________________________________________________
(վերամշակման գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը)
Խնդրում եմ տրամադրել «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծվող օտարերկրյա ապրանքների` համարժեք փոխարինման թույլտվություն:
Կից ներկայացնում եմ հետևյալ տեղեկությունները`
._____________________________________________________________________
|NN |Վերամշակման համար ներմուծված օտարերկրյա ապրանքները |
|ը/կ|________________________________________________________________|
| |Ապրանքի |Ապրանքի |Քանակու-|Որակը|Տեխնի- |Ապրանքի|Արտա-|Ապրանքի|
| |անվանումը|ծածկագիրն|թյունը | |կական |նկարա- |դրման|ծագման |
| | |ըստ ԵԱՏՄ | | |բնութա-|գիրը |տարե-|երկիրը |
| | |ԱՏԳ ԱԱ-ի | | |գրերը | |թիվը | |
| | | | | | | | | |
|___|_________|_________|________|_____|_______|_______|_____|_______|
| | 1. | 2. | 3. | 4. | 5. | 6. | 7. | 8. |
|___|_________|_________|________|_____|_______|_______|_____|_______|
|1. | | | | | | | | |
|___|_________|_________|________|_____|_______|_______|_____|_______|
|2. | | | | | | | | |
._____________________________________________________________________
.______________________________________________________________________.
|NN | Համարժեք ապրանքները |
|ը/կ|__________________________________________________________________|
| |Ապրանքի|Ապրանքի |Քանա-|Որակը|Տեխնի-|Ապրանքի|Արտա-|Ապրանքի|Արտա- |
| |անվա- |ծածկագիրն|կու- | |կական |նկարա- |դրման|ծագման |հանման |
| |նումը |ըստ ԵԱՏՄ |թյու-| |բնու- |գիրը |տարե-|երկիրը |ժամա- |
| | |ԱՏԳ ԱԱ-ի |նը | |թագրե-| |թիվը | |նակա- |
| | | | | |րը | | | |հատվածը|
|___|_______|_________|_____|_____|______|_______|_____|_______|_______|
| | 9. | 10. | 11. | 12. | 13. | 14. | 15. | 16. | 17. |
|___|_______|_________|_____|_____|______|_______|_____|_______|_______|
|1. | | | | | | | | | |
|___|_______|_________|_____|_____|______|_______|_____|_______|_______|
|2. | | | | | | | | | |
.______________________________________________________________________.
Առդիր` _____ էջ:
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Դիմող ________________ ________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)
____ ______________ 20 թ.
(1-ին ձևը փոփ. 06.04.2023 թիվ 455-Ն որոշում)
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N
«Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող
օտարերկրյա ապրանքների` համարժեք փոխարինման
Տրվում է___________________________________________________________
(վերամշակման թույլտվություն ստացած անձի լրիվ անվանումը,
գտնվելու վայրը)
______________________________________________________________________
(փոստային դասիչը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը
(առկայության դեպքում))
._____________________________________________________________.
|NN |Վերամշակման համար ներմուծված|Համարժեք ապրանքները |
|ը/կ|օտարերկրյա ապրանքները | |
| |____________________________|____________________________|
| |Ապրանքի |Ապրանքի |Քանակու-|Ապրանքի |Ապրանքի |Քանակու-|
| |անվանումը|ծածկագիրն|թյունը |անվանումը|ծածկագիրն|թյունը |
| | |ըստ ԵԱՏՄ | | |ըստ ԵԱՏՄ | |
| | |ԱՏԳ ԱԱ-ի | | |ԱՏԳ ԱԱ-ի | |
|___|_________|_________|________|_________|_________|________|
| | 1. | 2. | 3. | 4. | 5. | 6. |
|___|_________|_________|________|_________|_________|________|
|1. | | | | | | |
|___|_________|_________|________|_________|_________|________|
|2. | | | | | | |
._____________________________________________________________.
Մաքսային մարմնի
պաշտոնատար անձ __________________________________ ___________________
(ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը) (անունը, ազգանունը)
(2-րդ ձևը փոփ. 06.04.2023 թիվ 455-Ն որոշում)