Սեղմել Esc փակելու համար:
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՀԱՍՏԱ ...

 

 

040.0534.230514

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2014 թվականի N 534-Ն

 

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

Հավելված N 18

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

 

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 24.12.15 թիվ 1530-Ն որոշման 1-ին կետի 18-րդ ենթակետի ա

պարբերության համաձայն հավելվածի վերնագիրը շարադրվել է

նոր խմբագրությամբ, որի ժամանակ բաց է թողնվել «ԿԱՐԳ»

բառը

----------------------------------------------------------------

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված աշխատաշուկայում անմրցունակ անձանց (այսուհետ` անմրցունակ անձ) հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության համար դրամական օգնության (այսուհետ` այցելության համար դրամական օգնություն) հետ կապված հարաբերությունները:

2. Այցելության համար դրամական օգնության նպատակն է անմրցունակ անձանց ակտիվացումը, ինքնուրույն աշխատանքի տեղավորվելուն նպաստելը և այդ ճանապարհով կայուն զբաղվածության ապահովումը:

 

II. ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

3. Այցելության համար դրամական օգնությունն անմրցունակ անձանց տրամադրվում է սույն կարգով սահմանված չափերին համապատասխան` գործատուին այցելելու հետ կապված տրանսպորտային, ինքնակենսագրության կազմման, գործատուին պատշաճ մակարդակով ներկայանալու նպատակով:

(3-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

3.1. Անմրցունակ անձին այցելության համար դրամական օգնությունը տրվում է առաջնահերթ, եթե`

1) նա հաշմանդամություն ունեցող անձ է.

2) նրա ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ.

3) նրա ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս.

4) նա ունի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ:

(3.1-ին կետը լրաց. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

3.2. Սույն կարգի 3.1-ին կետով նախատեսված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստացածին:

(3.2-րդ կետը լրաց. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

4. Այցելության համար դրամական օգնությունը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Այցելության համար դրամական օգնությունը տրամադրվում է, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերը համալրելու նպատակով աշխատանք փնտրող անձին տարածքային կենտրոնի կողմից տրամադրվող ուղեգրերով (այսուհետ` ուղեգիր) գործատուներին այցելության համար:

(5-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

6. ՈՒղեգրով գործատուին այցելելու համար անմրցունակ անձին ծրագրի իրականացման ընթացքում տրվում է դրամական օգնություն` մինչև 25000 դրամի չափով, ընդ որում` յուրաքանչյուր այցելության համար` 5000 դրամ:

(6-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

7. Այցելության համար դրամական օգնության ծրագրում անմրցունակ անձը կարող է ընդգրկվել մեկ անգամ` առավելագույնը երեք ամիս տևողությամբ, ընդ որում, ամիսները հաշվարկվում են անընդմեջ` սկսած այցելության համար դրամական օգնության ծրագրում ընդգրկելու` անմրցունակ անձին առաջին անգամ գործատուի մոտ ուղեգրելու օրվանից:

(7-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

8. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամիս, մինչև տվյալ ամսվա երրորդ աշխատանքային օրը, գործակալություն է ներկայացնում սույն կարգի 5-րդ կետում նշված ուղեգրերով նախորդ ամսվա ընթացքում գործատուին այցելած անմրցունակ անձանց ցուցակը, որում նշվում են`

1) անունը և ազգանունը.

2) անձնագրի սերիան և համարը.

3) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ այն չունենալու դեպքում` սոցիալական քարտի համարը.

4) յուրաքանչյուր անմրցունակ անձի կողմից նախորդ ամսում գործատուներին այցելությունների թիվը.

5) յուրաքանչյուր անմրցունակ անձին տրամադրված` այցելության համար դրամական օգնության չափը.

6) սույն կարգի 13-րդ կետում նշված բանկային հաշվի համարը.

7) այցելության համար դրամական օգնության ընդհանուր չափը:

(8-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

9. Այն դեպքում, երբ անմրցունակ անձն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա սույն կարգի 8-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված տվյալների փոխարեն ցուցակում լրացվում է օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան ու համարը: Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անմրցունակ անձը ձեռք չի բերել (չունի) հանրային ծառայությունների համարանիշ կամ սոցիալական ապահովության քարտ, ապա սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տվյալների փոխարեն ցուցակում լրացվում է բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից անմրցունակ անձին տրամադրված հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը:

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

11. Տարածքային կենտրոնները գործակալություն են ներկայացնում ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

12. Սույն ծրագրի ֆինանսավորման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով:

13. Այցելության համար դրամական օգնության ծրագրում ընդգրկված անմրցունակ անձը բանկային հաշիվ չունենալու դեպքում, եռօրյա ժամկետում, առևտրային բանկում բացում է բանկային և իրեն հաշվառած տարածքային կենտրոն է ներկայացնում հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:

14. Յուրաքանչյուր հաջորդ այցելության համար անմրցունակ անձին տրվում է ուղեգիր` նրա կողմից այցելած գործատուի կողմից ստորագրված ուղեգիրը տարածքային կենտրոն ներկայացնելու կամ գործատուի կողմից էլեկտրոնային եղանակով (տեղեկատվական շտեմարանի կամ գործակալության պաշտոնական կայքէջի կամ էլեկտրոնային փոստի միջոցով) գործակալությանը ծանուցելու դեպքում:

(14-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

15. Այն դեպքում, երբ այցելության համար դրամական օգնության մեջ ընդգրկվելու իրավունք ունեցող` տարածքային կենտրոնում հաշվառված անմրցունակ անձանց թիվը գերազանցում է այդ տարածքային կենտրոնի համար զբաղվածության պետական տվյալ ծրագրով նախատեսված շահառուների թվին, ապա այցելության համար դրամական օգնությունը տրամադրվում է ավելի վաղ հաշվառված անմրցունակ անձանց` ըստ հաշվառման հերթականության:

16. Այցելության համար դրամական օգնության ծրագրով ստացված ֆինանսական միջոցները վերադարձվում են անմրցունակ անձանց կողմից` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դեպքերում:

 

III. ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

17. Այցելության համար դրամական օգնության մասին տեղեկատվությունն արտացոլվում է գործակալության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:

18. Տարածքային կենտրոնն այցելության համար դրամական օգնության մասին տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում` անմրցունակ անձանց համար տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

19. Տարածքային կենտրոնը տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն` այցելության համար դրամական օգնության ծրագրի վերաբերյալ, իրազեկում է այցելության համար դրամական օգնության չափի, պայմանների և կարգի վերաբերյալ:

20. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Տն+Տտ-Ա

Տչ = ---------- x 100%, որտեղ`

Նը+Տը

 

Տչ-ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Տն-ն` նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո տվյալ տարում աշխատանքի տեղավորված թիվն է,

Տտ-ն` տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո տվյալ տարում աշխատանքի տեղավորված, ինչպես նաև տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված, ծրագրի ավարտից հետո տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանցից (Տն+Տտ)` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ,

Նը-ն` ընթացիկ գնահատման ցուցանիշի հաշվարկում ներառվող` նախորդ տարում ծրագրում ընդգրկված անձանց թիվն է,

Տը-ն` տվյալ տարում ծրագրում ընդգրկված անձանց թիվն է:

Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

Տ-Ա

Զկչ = ------- x 100%, որտեղ`

Ը

 

Զկչ-ն` կայուն զբաղվածության չափանիշն է,

Տ-ն` տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրում ընդգրկվածներից աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն` տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրում ընդգրկվածներից աշխատանքի տեղավորված անձանցից` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ը-ն` տվյալ տարում ծրագրում ընդգրկված անձանց թիվն է:

Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 15 ամիսը:

(20-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

 

(18-րդ հավելվածը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

 

Հավելված N 19

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՍԵԶՈՆԱՅԻՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են աշխատաշուկայում անմրցունակ, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց սեզոնային զբաղվածության խթանման միջոցով նրանց գյուղացիական տնտեսությունների աջակցության տրամադրման ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Ծրագրի նպատակը սեզոնային զբաղվածության ապահովման միջոցով հանրապետության առավել խոցելի և աղքատ գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական լարվածության մեղմումն ու աշխատանքի արտադրողականության բարձրացումն է, նրանց կայուն զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը, իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով` գյուղացիական տնտեսություններին աջակցելը:

3. Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության լեռնային կամ բարձրլեռնային կամ սահմանամերձ գյուղական բնակավայրերում:

(3-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

4. Ծրագրում ընդգրկման ենթակա են`

1) մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող` աշխատաշուկայում անմրցունակ անձը (այսուհետ` հողօգտագործող), որը որպես աշխատանք փնտրող հաշվառվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոնում (այսուհետ` տարածքային կենտրոն), և որի ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում.

2) հող օգտագործողի ընտանիքի 16-63 տարեկան գործունակություն ունեցող անդամները, որոնք որպես աշխատանք փնտրող հաշվառվել են տարածքային կենտրոնում.

3) տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրող անձը, որը ծրագրի շրջանակներում աշխատանքային պայմանագրով` որպես վարձու աշխատող, կամ քաղաքացիաիրավական պայմանագրով` որպես որոշակի ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ներգրավվում է հող օգտագործողի գյուղացիական տնտեսության աշխատանքներում:

(4-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

5. Հող օգտագործողին տրվում է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե նրա`

1) ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և անապահովության միավորը բարձր է 0-ից.

2) ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս.

3) ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամություն ունեցող անձ է.

4) ընտանիքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիք է:

(5-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

5.1 Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստացածին:

(5.1-ին կետը լրաց. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

6. Հող օգտագործողների վերաբերյալ տեղեկատվությունը (գյուղական համայնքի անվանումը, հող օգտագործողի անունը, ազգանունը, (հայրանունը), անձնագրի կամ նույնականացման քարտի համարը, տարիքը, փաստացի բնակության վայրը, ընտանիքի 16-63 տարեկան գործունակ անդամների թիվը, ընտանիքի անչափահաս երեխաների թիվը, ընտանիքի հաշմանդամություն ունեցող անձանց թիվը) գործակալությանը տրամադրվում է նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանից ստացվելուց հետո եռօրյա ժամկետում:

7. Ծրագրի առավելագույն տևողությունը որոշվում է տվյալ գյուղատնտեսական մշակաբույսի մշակման համար սույն կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետով նշված պլան-ժամանակացույցով նախատեսված կատարման ենթակա աշխատանքների և (կամ) ծառայությունների իրականացման ժամկետներին համապատասխան, բայց ոչ ավելի, քան 180 օր:

(7-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

7.1. Ծրագրի շրջանակներում առաջնահերթությունը տրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված մշակաբույսերի մշակման ծրագրերի իրականացմանը:

(7.1-ին կետը լրաց. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

8. Ծրագրում ընդգրկված հող օգտագործողին մեկ աշխատանքային օրվա համար նախատեսվում է վճարել չորս հազար դրամ` ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում` նպատակային սոցիալական վճարը: Ծրագրում ընդգրկված հող օգտագործողի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար գործատու հանդիսացող հող օգտագործողին տրվում է աշխատավարձի փոխհատուցում` մեկ աշխատանքային օրվա համար չորս հազար դրամ` ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում` նպատակային սոցիալական վճարը:

(8-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

9. Ծրագրի շրջանակներում աշխատանքի ներգրավված յուրաքանչյուր վարձու աշխատողի համար (բացառությամբ ծրագրում ընդգրկված հող օգտագործողի ընտանիքի անդամի), գործատու հանդիսացող հող օգտագործողին տրվում է աշխատավարձի փոխհատուցում` մեկ աշխատանքային օրվա համար երեք հազար դրամ` ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում` նպատակային սոցիալական վճարը:

(9-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

10. Ծրագրի շրջանակներում ներգրավված և քաղաքացիաիրավական պայմանագրով հողօգտագործողի համար գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով ծառայություններ մատուցող (աշխատանքներ կատարող) անձին մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) դիմաց վճարելու համար հողօգտագործողին տրվում է փոխհատուցում` մեկ ժամվա համար հինգ հազ. դրամ:

(10-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն որոշում)

11. Մեկ ծրագրի արժեքը չի կարող ցածր լինել հիսուն հազ. դրամից, և գերազանցել երեք հարյուր հիսուն հազար դրամը:

(11-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

12. Ծրագրում ընդգրկված անձանց ստացած եկամուտը ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ որպես եկամուտ չի հաշվարկվում:

13. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13.1. Ծրագրի շրջանակներում ակնկալվող գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցությունը (խորհրդատվություն, գյուղացիական տնտեսությանն աջակցության գործարար ծրագրի (այսուհետ` գործարար ծրագիր) անբաժանելի մաս կազմող` կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցի մշակում, գյուղատնտեսության ոլորտին առնչվող խորհրդատվության տրամադրում` ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում, ինչպես նաև հողօգտագործողի` հարկային գործակալի պարտավորություններից բխող գործառույթների իրականացմանն աջակցություն) իրականացվում է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից (այսուհետ` կազմակերպություն):

(13.1-ին կետը լրաց. 30.03.17 թիվ 339-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

13.2. Ծրագրի շրջանակներում կազմակերպությունը`

1) տալիս է եզրակացություն հողօգտագործողի` տվյալ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսանալու իրավունքի մասին.

2) հողօգտագործողի անմիջական մասնակցությամբ` փաստագրում է մշակման ենթակա հողատարածքի գտնվելու վայրը և չափը.

3) գնահատում է հողօգտագործողի և նրա ընտանիքի կողմից հողի մշակման կարիքներն ու հնարավորությունները և տալիս եզրակացություն.

4) կազմում է սույն կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված` կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցը և տալիս մասնագիտական խորհրդատվություն` ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում.

5) գնահատում է պլան-ժամանակացույցով նախատեսված` յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված աշխատանքները և (կամ) մատուցված ծառայությունները և ներկայացնում եզրակացություն.

6) ծրագրի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն է ներկայացնում կատարված աշխատանքների արդյունքների մասին եզրակացություն` կցելով ամփոփ կատարողական ակտը.

7) մինչև ծրագրի ավարտն աջակցում է հողօգտագործողի, ծրագրի շրջանակներում` նրա հարկային գործակալի պարտավորություններից բխող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվապահական հաշվառման վարման, օրենքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման, վճարման, գրանցման հայտի ու անձնավորված հաշվարկի ձևավորման և դրանք հարկային մարմին ներկայացնելու գործառույթների իրականացմանը:

(13.2-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Գործակալության պետի կողմից ծրագրի պատասխանատու նշանակված գործակալության մասնագետը (այսուհետ` ծրագրի պատասխանատու) սույն կարգի 6-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` համապատասխան գյուղական համայնքի ղեկավարի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա`

1) կազմակերպության ներկայացուցչի և գյուղական համայնքի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի ուղեկցությամբ այցելում է հողօգտագործողին.

2) հողօգտագործողին, նրա` ծրագրում ընդգրկման ենթակա ընտանիքի անդամներին ծրագրի վերաբերյալ մանրամասնորեն իրազեկում է և տրամադրում խորհրդատվություն.

3) հողօգտագործողին և նրա ընտանիքի 16-63 տարեկան գործունակ անդամներին, այդ անձանց համաձայնությամբ, հաշվառում է որպես աշխատանք փնտրող.

4) հիմք ընդունելով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման աշխատանքների չափաքանակները, սույն կարգի 13.2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված եզրակացությունները և պլան-ժամանակացույցը` կազմում է գյուղացիական տնտեսությանն աջակցության գործարար ծրագիր` երեք օրինակից, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը.

5) կազմակերպության կողմից ներկայացված եզրակացության հիման վրա գնահատում է պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների և (կամ) ծառայությունների կատարողականը (այսուհետ` կատարողական):

(14-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 30.03.17 թիվ 339-Ն որոշումներ)

15. Գործարար ծրագրում նշվում են`

1) գործարար ծրագրի իրականացման նպատակը.

2) կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցը, որի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից.

3) պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ աշխատողների ընդհանուր թիվը, այդ թվում` հող օգտագործողի ընտանիքի անդամ չհանդիսացող վարձու աշխատողների, քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձանց թիվը.

4) գործարար ծրագրում ընդգրկվողների կողմից իրականացման ենթակա աշխատանքների բնույթը.

5) ամսական կտրվածքով ծրագրի մոնիթորինգ իրականացնելու նպատակով սույն կետի 2-րդ ենթակետում նշված պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների արդյունքները, որոնք պետք է լինեն կոնկրետ և չափելի:

16. Տարածքային կենտրոնի տնօրենը հող օգտագործողի հետ երկու օրինակից թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքում է գյուղացիական տնտեսության աջակցության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր), որի անբաժանելի մաս է դառնում գործարար ծրագիրը: Պայմանագրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

(16-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

17. Հող օգտագործողը (որպես գործատու) ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր աշխատողի հետ կնքում է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր` հիմք ընդունելով պայմանագրի, այդ թվում` դրա անբաժանելի մասը կազմող գործարար ծրագրի պայմանները: Հող օգտագործողն աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի պատճենները տրամադրում է ծրագրի պատասխանատուին` ծրագրով նախատեսված ֆինանսական աջակցությունն ստանալու համար:

18. Ծրագրի պատասխանատուն ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է գործարար ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ` ըստ աշխատանքների պլան-ժամանակացույցի:

(18-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 30.03.17 թիվ 339-Ն, 08.06.18 թիվ 665-Ն որոշումներ)

19. Տարածքային կենտրոնի տնօրենի կողմից սույն կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցը ներկայացվում է նախարարություն և գործակալություն` մինչև ծրագրի մեկնարկը:

(19-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

21. Կազմակերպությունը գնահատում է սույն կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետով նշված պլան-ժամանակացույցով նախատեսված նախորդ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները և (կամ) մատուցված ծառայությունները և համապատասխան եզրակացությունը ներկայացնում են ծրագրի պատասխանատուին` մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 3-ը: Կազմակերպության կողմից ներկայացված եզրակացության հիման վրա ծրագրի պատասխանատուն գնահատում է պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների և (կամ) ծառայությունների կատարողականը (այսուհետ` կատարողական):

(21-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

22. Պայմանագրի գործողությունը դադարեցվում է`

1) կողմերի համաձայնությամբ.

2) հող օգտագործողի դիմումի համաձայն.

3) տարածքային կենտրոնի տնօրենի կողմից, եթե իրար հաջորդող մոնիթորինգի արդյունքում ծրագրում ընդգրկված անձն անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ բացակայել է` բացառությամբ այդ անձի հիվանդության կամ անձի և նրա հետ համատեղ ապրող կամ արյունակցական կապի մեջ գտնվող ընտանիքի անդամի հետ կապված դժբախտ պատահարի դեպքերի:

23. Պայմանագրի գործողության դադարեցմամբ դադարեցվում է պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցների վճարումը հող օգտագործողին`

1) պայմանագրի դադարեցման օրվա դրությամբ` սույն կարգի 22-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում.

2) մոնիթորինգի արդյունքում անհարգելի պատճառով ծրագրում ներգրաված անձի առաջին բացակայության փաստագրման օրվա դրությամբ` սույն կարգի 22-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքում:

24. Ծրագիրը կազմակերպում և իրականացնում է գործակալությունը` նախարարության, մարզպետարանի, գյուղական համայնքների, կազմակերպության մասնակցությամբ և գործուն աջակցությամբ, իսկ ծրագրի մոնիթորինգը և գնահատումն իրականացնում է նախարարությունը:

(24-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

25. (25-րդ կետն ուժը կորցրել է 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

26. Տարածքային կենտրոնի տնօրենը`

1) գործակալության պետին ներկայացնում է առաջարկություններ` ըստ համայնքների ծրագրի պատասխանատուների վերաբերյալ.

2) ծրագրի իրականացման ընթացակարգերի, սահմանված ժամկետների և ֆինանսական խախտումների համար կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

III. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

27. Հող օգտագործողը պայմանագիրը կնքելուց հետո բանկային հաշիվ չունենալու դեպքում, եռօրյա ժամկետում, բացում է բանկային հաշիվ և իրեն հաշվառած տարածքային կենտրոն է ներկայացնում հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:

28. Ծրագրով նախատեսված աշխատանքներն սկսելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում հող օգտագործողին տրվում է կանխավճար` պայմանագրով նախատեսված գումարի 10 տոկոսի չափով:

29. Պայմանագրով նախատեսված գումարի 90 տոկոսը հող օգտագործողին վճարվում է նախորդ ամսվա համար` մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը, հիմք ընդունելով`

1) ծրագրի մոնիթորինգի արդյունքները.

2) սույն կարգի 30-րդ կետում նշված` աշխատանքների հաճախումների մասին տեղեկանքը.

3) ծրագրի պատասխանատուի կողմից գնահատված կատարողականը:

30. Յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը հող օգտագործողը ծրագրի պատասխանատուին է ներկայացնում տեղեկանք տվյալ ամսվա ընթացքում իր մոտ սույն կարգի 16-րդ կետում նշված աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց աշխատանքի փաստացի հաճախումների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրով մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների մասին:

31. Տարածքային կենտրոնները գործակալություն են ներկայացնում ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

32. Սույն ծրագրի ֆինանսավորման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով:

33. Սահմանված կարգով գումարն ստացվելուց հետո գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է հող օգտագործողի բանկային հաշվին:

(33-րդ կետը փոփ. 26.03.15 թիվ 366-Ն, 30.03.17 թիվ 339-Ն որոշումներ)

34. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

35. Ծրագրից օգտվող գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձը վերադարձնում է ստացած ֆինանսական միջոցներն ամբողջությամբ, եթե դրանք չի օգտագործել աջակցության ծրագրով սահմանված նպատակով, չափերով և համամասնություններով և կատարված աշխատանքների կատարողականը գնահատվել է ոչ բավարար:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

36. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է գործակալության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:

37. Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում` գործազուրկի համար տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

38. Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է խորհրդատվություն` ծրագրի պայմանների վերաբերյալ:

39. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հավելված N 20

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՆԵՐԴՐՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված` զբաղվածության պետական կարգավորման ոլորտի տվյալների կառավարման տեղեկատվական շտեմարանի (այսուհետ` համակարգ) ներդրման, վարման և շահագործման հետ կապված հարաբերությունները:

2. Համակարգի շահագործման նպատակն է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի և դրա շրջանակներում իրականացվող զբաղվածության պետական ծրագրերի (այսուհետ` պետական ծրագիր) կառավարման նպատակով` անհրաժեշտ տեղեկատվության ներմուծումը, մշակումը, պահպանումը և համակարգված ստացումը, որոշումների կայացման արդյունավետության և հուսալիության ապահովումը, աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսումների համար պահանջվող ընթացիկ ցուցանիշների արտացոլումը:

3. Համակարգը ձևավորվում է աշխատանք փնտրող անձանց զբաղվածության ապահովման անհատական ծրագրի (այսուհետ` անհատական էլեկտրոնային ծրագիր), գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների կողմից ներկայացված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի (այսուհետ` ծրագիր) իրականացմանը մասնակցող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության, պետական ծրագրերի ընթացիկ կատարողականի և մոնիթորինգի ու գնահատման ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:

4. Համակարգն օգտվողական հարթակում ներառում է 7 օգտվողական խմբեր` աշխատանք փնտրողներ, գործատուներ, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններ, ծրագրերի իրականացմանը մասնակցող կազմակերպություններ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողներ, գործակալության տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն), այդ թվում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանների աշխատողներ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` վերահսկող):

5. Համակարգը գործառութային առումով ունենալու է երկու փոխառնչվող մոդուլներ`

1) գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների, տարածքային կենտրոնների և վերահսկողի կողմից շահագործվող մոդուլ (այսուհետ` հիմնական մոդուլ).

2) աշխատանք փնտրողների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների կողմից շահագործվող, ինտերնետում հասանելի մոդուլ (այսուհետ` ինտերնետային մոդուլ): Ինտերնետային մոդուլը լիարժեք այլընտրանքային է և աշխատանք փնտրողները, գործատուները, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունները, ուսուցում և այլ պատվիրակում իրականացնող կազմակերպությունները կարող են սպասարկվել և օգտվել իրենց հասանելի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայություններից` համակարգի հիմնական մոդուլի միջոցով:

6. Սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ինտերնետային մոդուլի միջոցով աշխատանք փնտրողների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների օգտվողների սպասարկումը, այդ թվում` աշխատանք փնտրող անձանց կողմից ինտերնետային մոդուլում նախնական գրանցումը, գործատուների և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների գրանցումը, գործատուների և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների կողմից առցանց նախնական խորհրդատվության ծառայությունից օգտվելը, թափուր աշխատատեղերի և աշխատանք փնտրողների վերաբերյալ տեղեկատվության ստացումն իրականացվում են համակարգում ինտերնետային մոդուլի ներդրման և գործարկման օրվան հաջորդող օրվանից: Ընդ որում, մինչև ինտերնետային մոդուլի ներդրումը և գործարկումը` աշխատանք փնտրող անձինք, գործատուները, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունները, ծրագրերի իրականացմանը մասնակցող կազմակերպություններն սպասարկվում են և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայություններից օգտվում են համակարգի հիմնական մոդուլի միջոցով:

7. Համակարգը տնօրինում և վարում է վերահսկողը:

 

II. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՈՒՄԸ

 

8. Համակարգի վարումն ու շահագործումը ներառում են`

1) աշխատանք փնտրող անձի կողմից ինտերնետային մոդուլում նախնական գրանցումը.

2) տարածքային կենտրոն դիմած աշխատանք փնտրող անձի անհատական էլեկտրոնային ծրագրի ձևավորումը և հետագա սպասարկումը.

3) գործատուների ինտերնետային մոդուլում գրանցումը և հիմնական մոդուլում հաշվառումը.

4) գործատուների հետ համագործակցության էլեկտրոնային գրանցամատյանի (այսուհետ` գործատուների գրանցամատյան) ձևավորումը և հետագա սպասարկումը.

5) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության էլեկտրոնային հաշվառումը.

6) ծրագրերի իրականացմանը մասնակցող կազմակերպությունների էլեկտրոնային հաշվառումը.

7) աշխատանք փնտրողից, գործատուից, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունից, ծրագրերի իրականացմանը մասնակցող կազմակերպությունից ստացվող համապատասխան տեղեկատվության ներառումը համակարգ.

8) պետական ծրագրերի շահառուների, համագործակցող կողմերի, ժամկետների և ընթացիկ կատարողականի ցուցանիշների ներառումը համակարգ.

9) անհրաժեշտ հաշվետվությունների և ելքային ձևերի կառուցման հնարավորությունը, այդ թվում` մոնիթորինգի ու գնահատման ցուցանիշների ինքնաշխատ եղանակով ստացումը.

10) ըստ անհրաժեշտության` համակարգում ներառված տվյալներում փոփոխությունների կատարումը:

 

III. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

9. Աշխատանք փնտրող անձի կողմից ինտերնետային մոդուլում նախնական գրանցման արդյունքում աշխատանք փնտրող անձը չի համարվելու հաշվառված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Աշխատանք փնտրողի առցանց նախնական գրանցումը չի պարտադրում նրա կողմից հետագայում տարածքային կենտրոնում հաշվառում, բայց այն դեպքում, երբ անձը նախնական գրանցվել է, տարածքային կենտրոնում հաշվառման դեպքում համակարգի ինտերնետային մոդուլից նրա կողմից նախապես մուտքագրված անձնական տվյալներն ինքնաշխատ փոխանցվում են նաև հիմնական մոդուլ այն դեպքում, երբ անձը տարածքային կենտրոնին տրամադրում է նախնական գրանցման արդյունքում ստացած կոդը:

11. Աշխատանք փնտրող անձի կողմից ինտերնետային մոդուլում նախնական գրանցումը ներառում է`

1) ինտերնետային մոդուլի միջոցով առցանց գրանցում և քայլային գործիքի միջոցով զբաղվածության պատմության, անհատական և գործնական այլ տվյալների տրամադրում` անհատական տեղեկատվական միջավայրի ստեղծում և, ըստ անհրաժեշտության, տվյալների թարմացում.

2) սույն կետի կետի 1-ին ենթակետի համաձայն ներկայացված աշխատուժի առաջարկի վերաբերյալ տեղեկատվությանը համապատասխան աշխատուժի համադրված պահանջարկի, ինչպես նաև պետական ծրագրերի մասին տեղեկատվության պարբերական ստացումը` առցանց եղանակով.

3) առցանց հաղորդակցման միջավայր` գործակալության և տարածքային կենտրոնների մասնագետների կողմից նախնական խորհրդատվական և համակարգի ինտերնետային մոդուլից օգտվելու տեխնիկական աջակցություն ստանալու նպատակով:

12. Տարածքային կենտրոն դիմած աշխատանք փնտրող անձի անհատական էլեկտրոնային ծրագրի ձևավորումը և կառավարումը ներառում են`

1) աշխատանք փնտրող անձի զբաղվածության պատմության, անհատական և գործնական այլ տվյալների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ներմուծումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված տվյալների և փաստաթղթերի հիման վրա աշխատանք փնտրող անձի զբաղվածության կարգավիճակի ամրագրումը համակարգում, աշխատաշուկայում նրա անմրցունակության որոշարկումը.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գործողությունների իրականացումից հետո, աշխատանք փնտրող անձի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվության և պետական ծրագրերին մասնակցության պայմանների ինքնաշխատ համադրմամբ, հնարավոր պետական ծրագրերի ցանկի ցուցադրումը.

4) փաստացի իրականացվող պետական ծրագրերի արտացոլումը և պետական ծրագրերի կատարողականի ցուցանիշների ներմուծումը.

5) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գործողությունների իրականացումից հետո աշխատանք փնտրող անձի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվության և թափուր աշխատատեղերի պայմանների ինքնաշխատ համադրմամբ, համապատասխան թափուր աշխատատեղերի ցանկի ցուցադրումը.

6) աշխատանքի տեղավորումների և փաստացի իրականացվող պետական ծրագրերի արտացոլումը և պետական ծրագրերի կատարողականի ցուցանիշների ներմուծումը.

7) գործազուրկի կարգավիճակի կասեցումը, դադարեցումը, վերականգնումը և ինքնաշխատ եղանակով արտածումը` աշխատանք փնտրող անձի անհատական էլեկտրոնային ծրագրում:

13. Գործատուների ինտերնետային մոդուլում գրանցումը և հիմնական մոդուլում հաշվառումը համակարգում ունենալու է այն տրամաբանությունը, որ ինտերնետային մոդուլում գործատուի կողմից առցանց եղանակով գրանցման դեպքում գործատուն զուգահեռաբար և ինքնաշխատ նաև հաշվառվում է հիմնական մոդուլում: Գործատուն կարող է նաև հիմնական մոդուլում հաշվառվել տարածքային կենտրոն այցելության կամ զբաղվածության գործակալի կողմից գործատուին այցելության միջոցով և այս դեպքում զուգահեռաբար և ինքնաշխատ հաշվառվում է նաև ինտերնետային մոդուլում: Ինտերնետային և հիմնական մոդուլներում գրանցումը և հաշվառումը ներառում է գործատուի պատմության, անհատական և գործնական այլ տվյալների, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ներմուծումը:

14. Համակարգում գրանցված կամ հաշվառված գործատուները հնարավորություն են ունենում ինտերնետային մոդուլի միջոցով ներկայացնելու թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվություն և եռակողմ ինքնաշխատ համադրման արդյունքում ստանալու աշխատանք փնտրողների ու պետական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն: Ինտերնետային մոդուլի միջոցով գործատուներին հնարավորություն է ընձեռվում նաև օգտվել առցանց նախնական խորհրդատվության ծառայությունից:

15. Գործատուների գրանցամատյանը ներառված է համակարգի հիմնական մոդուլում, դրա ձևավորումը և հետագա սպասարկումն իրականացվում են հետևյալ գործընթացների միջոցով`

1) տարածքային կենտրոնի հետ համագործակցող գործատուների վերաբերյալ տեղեկատվությունը տարածքային կենտրոնը ներառում է համակարգի մաս կազմող` գործատուների գրանցամատյանում, իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի տեղեկատվական բազայից` առցանց եղանակով.

2) տարածքային կենտրոնը գործատուներից ստացվող թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրման ճանապարհով ներառում է համակարգ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) աշխատանք փնտրող անձանց աշխատանքի առաջարկ անելու և թափուր աշխատատեղը համալրելու նպատակով համակարգ ներառված թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվությունն ինքնաշխատ եղանակով համադրվում է համակարգ մուտքագրված աշխատանք փնտրող անձանց և պետական ծրագրերին մասնակցության չափորոշիչների տվյալների հետ.

4) համադրված թափուր աշխատատեղերի և հնարավոր պետական ծրագրերի ցանկն ինքնաշխատ եղանակով արտածվում է գործատուի գրանցամատյանում` հետագա առաջարկների համար:

16. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության ինտերնետային մոդուլում գրանցումը և հիմնական մոդուլում հաշվառումը համակարգում ունենալու է այն տրամաբանությունը, որ ինտերնետային մոդուլում առցանց եղանակով լիարժեք գրանցման դեպքում աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը զուգահեռաբար և ինքնաշխատ նաև հաշվառվում է հիմնական մոդուլում: Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը կարող է նաև հիմնական մոդուլում հաշվառվել տարածքային կենտրոն այցելության կամ զբաղվածության գործակալի կողմից աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն այցելության միջոցով: Այս դեպքում աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը զուգահեռաբար և ինքնաշխատ հաշվառվում է նաև հիմնական մոդուլում: Ինտերնետային և հիմնական մոդուլներում գրանցումը և հաշվառումը ներառում է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության պատմության, անհատական և գործնական այլ տվյալների, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ներմուծումը:

17. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը համակարգի ինտերնետային մոդուլի միջոցով կարող է տարածքային կենտրոններին տրամադրել, ինչպես նաև տարածքային կենտրոններից ստանալ թափուր աշխատատեղերի և աշխատանք փնտրողների վերաբերյալ տեղեկատվություն:

18. Համակարգը ներառում է նաև տարածքային կենտրոնի, գործակալության աշխատողների և վերահսկողի կողմից անհրաժեշտ հաշվետվությունների կառուցման ճկուն գործիք:

19. Համակարգում ներառվում են պետական ծրագրերի իրականացման համար սահմանված մոնիթորինգային ցուցանիշների ընթացիկ իրավիճակը և պատմությունը, որոնք հսկվում են վերահսկողի կողմից:

20. Համակարգն ամրագրում է պետական ծրագրում ներգրավված անձանց աշխատանքի տեղավորման, ինչպես նաև այդ անձանց` տվյալ աշխատատեղում աշխատանքային հարաբերությունների դադարեցման վերաբերյալ ստացված տեղեկատվությունը:

 

IV. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵԿՑՈՒՄԸ

 

21. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից նշանակված համակարգի շահագործման պատասխանատուն`

1) ապահովում է համակարգի ամբողջականության պահպանումը.

2) իրականացնում է անհրաժեշտ բառարանների կազմում, նշանաբանների փոփոխություն, տվյալների անճշտությունների հայտնաբերում, հայտնաբերված անճշտությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում գործակալությանը և տարածքային կենտրոններին.

3) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեղեկատվության փոխանակումը հարակից այլ տվյալների աղբյուրների հետ.

4) վարում է համակարգի էլեկտրոնային արխիվը և ապահովում է դրա պահպանումը:

22. Համակարգի շահագործման պատասխանատուն ապահովում է համակարգում առկա բոլոր տվյալները դիտելու, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հաշվետվություններ ստանալու (տարածքային, մարզային, հանրապետական մակարդակներով) և վերլուծություններ իրականացնելու հնարավորությամբ:

 

V. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

23. Համակարգի անվտանգությունն ապահովում է համակարգի շահագործման պատասխանատուն:

24. Համակարգում առկա տվյալների պաշտպանության նպատակով համակարգը վարող և շահագործող յուրաքանչյուր աշխատողի տրվում է ծածկագիր և նշանաբան, և յուրաքանչյուր մուտքն ինքնաշխատ եղանակով գրանցվում է:

25. Համակարգում առկա տվյալների արխիվացումից հետո ուղղումները և փոփոխությունները կատարվում են համակարգի շահագործման պատասխանատուի կողմից` գործակալության համապատասխան գրության հիման վրա:

 

Հավելված N 21

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 17-ի

N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով` գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման հետ կապված հարաբերությունները:

2. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման նպատակը գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով հանրապետությունում սոցիալական լարվածության մեղմումը և իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով համայնքներին աջակցելն է:

3. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագիրն իրականացվում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` աջակցող ցանցի մասնակցի (մասնակիցների) ներգրավմամբ:

4. Սույն կարգի իմաստով վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտներն են`

1) սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, մշակույթի տուն) վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները (բացառությամբ սանիտարական մաքրման աշխատանքների).

2) միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման աշխատանքները (բացառությամբ սանիտարական մաքրման աշխատանքների).

3) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքները (բացառությամբ սանիտարական մաքրման աշխատանքների).

4) պետական պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները (բացառությամբ սանիտարական մաքրման աշխատանքների).

5) գերեզմանատների ցանկապատման, բարեկարգման աշխատանքները (բացառությամբ սանիտարական մաքրման աշխատանքների).

6) բնակչության համար պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական աշխատանքները:

(4-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

5. Վարձատրվող հասարակական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության մարզերում, ընդ որում, առաջնահերթության կարգով` բարձր լեռնային և(կամ) սահմանամերձ բնակավայրերում:

6. Վարձատրվող հասարակական աշխատանքներում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոնում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք: Ընդ որում, տարածքային կենտրոնի տնօրենի կողմից ծրագրի պատասխանատու նշանակված մասնագետը (այսուհետ` ծրագրի պատասխանատու) մինչև վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման յուրաքանչյուր ծրագրի (այսուհետ` ծրագիր) մեկնարկը, ըստ անհրաժեշտության, տվյալ համայնքում հաշվառում է ծրագրում ներգրավման ենթակա անձանց: Սույն կարգին համապատասխան գործազուրկը ծրագրում կարող է ընդգրկվել մեկից ավելի անգամ:

7. Վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է աշխատաշուկայում անմրցունակ հետևյալ անձանց (այսուհետ` անձ)`

1) որոնց ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ.

2) որոնց ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս.

3) որոնց ընտանիքում առկա է հաշմանդամություն ունեցող անձ (անձինք).

4) ովքեր ունեն արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ:

(7-րդ կետը փոփ. 30.03.17 թիվ 339-Ն որոշում)

8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստացածին:

9. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման առավելագույն տևողությունը երեք ամիս է:

10. Վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված գործազուրկին` օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար վճարվում է հինգ հազ. դրամ` ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

11. Աշխատավարձը վճարվում է աշխատած լրիվ օրերի համար:

12. Ծրագրի արժեքը չի կարող գերազանցել 1,500.0 հազ. դրամը (որի մեջ ներառված չէ սույն կարգի 16-րդ կետում նշված համայնքային բյուջեների միջոցների հաշվին կատարվող ֆինանսավորումը):

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված միջոցները տրամադրվում են աշխատավարձերի վճարման, ինչպես նաև շինանյութեր, բարեկարգման համար անհրաժեշտ այլ պարագաներ (այսուհետ` ապրանքներ) ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով:

14. Ապրանքներ ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով տրամադրվող գումարը չի կարող գերազանցել յուրաքանչյուր ծրագրի արժեքի 20 տոկոսը:

15. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեների միջոցների հաշվին.

3) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Սույն կարգի 12-րդ կետում նշված ծրագրի արժեքի առնվազն տասը տոկոսը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեների միջոցների հաշվին:

17. Սույն կարգի 16-րդ կետում նշված ֆինանսավորումը կարող է իրականացվել նաև ծրագրերի նախահաշիվներին համապատասխան` ապրանքային ներդրումների տեսքով:

 

II. ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Մարզպետի կողմից հաստատված` վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ժամանակացույցով նախատեսված աշխատանքների մեկնարկից տասն օր առաջ, ծրագրի պատասխանատուն աջակցության ցանցի մասնակիցների մասնագետների (այսուհետ` խորհրդատու) հետ` նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, այցելում է համայնք և համայնքի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի (այսուհետ` պատվիրատու) հետ կազմում է ծրագրի նախագիծ` չորս օրինակից:

19. Ծրագրում նշվում են`

1) ծրագրի իրականացման նպատակը.

2) կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցը.

3) պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ աշխատողների ընդհանուր թիվը.

4) ծրագրում ընդգրկվողների կողմից իրականացման ենթակա աշխատանքների բնույթը և կատարվող աշխատանքների ծավալը (մարդ/օրերի թիվը).

5) նախատեսված աշխատանքների կազմակերպման և կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախահաշիվը.

6) պատվիրատուի, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից կատարվող ներդրումների չափը.

7) սույն կետի 2-րդ ենթակետում նշված պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների տեսանելի արդյունքները, որոնք պետք է լինեն հստակ նկարագրված և չափելի:

20. Ծրագրի նախագիծը պետք է լինի թելակարված, էջանշված, պաշտպանիչ թերթիկի վրա ստորագրված և կնքված պատվիրատուի կողմից:

21. Պատվիրատուն ծրագրի նախագիծը կազմելուց հետո եռօրյա ժամկետում չորս օրինակից ներկայացնում է զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով)` հաստատման:

22. Հանձնաժողովը ծրագրի նախագիծն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է այն և ընդունում որոշում ծրագիրը հաստատելու կամ մերժելու վերաբերյալ: Ծրագրերի նախագծեր ներկայացրած յուրաքանչյուր համայնքի համար երկրորդ և հաջորդ ծրագրերը կարող են հաստատվել այն դեպքում, երբ հանձնաժողովը մյուս համայնքներից ստացված ծրագրերի նախագծերի (յուրաքանչյուր համայնքից` մեկ ծրագրի նախագիծ) վերաբերյալ արդեն իսկ ընդունել է որոշումներ, և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծրագրի համար նախատեսված միջոցների մնացորդը բավարարում է տվյալ համայնքից ներկայացված երկրորդ և հաջորդ ծրագրերի իրականացմանը:

23. Հաստատված ծրագրի չորս օրինակը հանձնաժողովի` ծրագիրը հաստատելու մասին որոշման հետ միասին, որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում տրամադրվում է պատվիրատուին:

24. Սույն կարգի 19-րդ կետում նշված պահանջները չբավարարելու դեպքում հանձնաժողովը ընդունում է ծրագիրը մերժելու մասին որոշում, որը որոշումն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ծրագրի երեք օրինակի հետ միասին վերադարձնում է պատվիրատուին:

25. Պատվիրատուն ծրագիրը մերժելու մասին հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության տվյալ մարզի մարզպետին:

26. Ծրագրով նախատեսված աշխատանքներն սկսվում են ծրագրով նախատեսված պլան-ժամանակացույցին համապատասխան, ընդ որում, սահմանված ժամկետում ծրագիրը չսկսվելու դեպքում պատվիրատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր բացատրություն է ներկայացնում հանձնաժողովին:

27. Պատվիրատուն հանձնաժողովի որոշումը և հաստատված ծրագրի մեկական օրինակը ներկայացնում է տարածքային կենտրոն և խորհրդատուին` հանձնաժողովի որոշումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

28. Պատվիրատուն ծրագիրը հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացում է եկամտային հաշվի համար և տարածքային կենտրոն է ներկայացնում հայտարարություն բացված բանկային հաշվի տվյալների մասին:

29. Տարածքային կենտրոնի տնօրենը, պատվիրատուից հանձնաժողովի որոշումը և հաստատված ծրագրի մեկ օրինակն ստանալու օրը, պատվիրատուի հետ երկու օրինակից թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքում է վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան, որի անբաժանելի մաս է կազմում ծրագիրը:

(29-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 665-Ն որոշում)

30. Տարածքային կենտրոնի տնօրենը պատվիրատուի հետ պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի պատճենը ֆինանսավորման գործընթացն ապահովելու համար ներկայացնում է գործակալություն:

31. Ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը (ծրագրի բովանդակություն, տևողություն, մասնակիցների ցուցակ) տարածքային կենտրոնը հրապարակում է իր գործունեության վայրում, պատվիրատուն` վարչական շենքի վայրում` այցելուների համար տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

32. Տարածքային կենտրոնը, հաշվի առնելով սույն կարգի 7-րդ կետով նախատեսված առաջնահերթությունները, կազմում է ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ցուցակը և ծրագիրն սկսելուց հինգ օր առաջ տրամադրում պատվիրատուին:

33. Պատվիրատուն ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր աշխատողի հետ կնքում է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր` հիմք ընդունելով պայմանագրի, այդ թվում` դրա անբաժանելի մասը կազմող ծրագրի պայմանները: Պատվիրատուն աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի պատճենները` այն կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է ծրագրի պատասխանատուին:

34. Ծրագրի պատասխանատուն խորհրդատուի հետ համատեղ ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և արդյունքները ներկայացնում է տարածքային կենտրոնի տնօրենին:

35. Տարածքային կենտրոնի տնօրենի կողմից ծրագրի մոնիթորինգի իրականացման ժամանակացույցը և սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցը ներկայացվում է նախարարություն և գործակալություն` մինչև ծրագրի մեկնարկը:

36. Խորհրդատուն վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման շրջանակներում մասնակցում է հետևյալ աշխատանքների կատարմանը`

1) ծրագրի նախագծի կազմում.

2) ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ.

3) սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցում ներառված աշխատանքների և(կամ) ծառայությունների կատարողականի գնահատում:

37. Խորհրդատուն մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը գնահատում է սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով նշված պլան-ժամանակացույցով նախատեսված նախորդ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները և (կամ) մատուցված ծառայությունները և կատարողականի վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում է պատվիրատուին:

 

III. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

38. Պատվիրատուն մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը տարածքային կենտրոն է ներկայացնում խորհրդատուի կողմից տրված եզրակացության հիման վրա կազմված կատարողական ակտը և նախորդ ամսվա աշխատավարձի վճարման ցուցակը:

39. Տարածքային կենտրոնը կատարողական ակտը և աշխատավարձի վճարման ցուցակը պատվիրատուից ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում և գործակալություն է ներկայացնում ֆինանսավորման հայտ-պահանջագիր, որի ձևը սահմանում է նախարարը:

40. Գործակալությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում և նախարարություն է ներկայացնում ծրագրի ֆինանսավորման ամփոփ հայտ-պահանջագիրը, որի ձևը սահմանում է նախարարը:

41. Նախարարությունը ֆինանսավորման ամփոփ հայտ-պահանջագիրը գործակալությունից ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, որպես բյուջեի գլխավոր կարգադրիչ, ապահովում է ֆինանսավորման գործընթացը:

42. Գործակալությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնների կողմից ներկայացված հայտ-պահանջագրի հիման վրա, որպես բյուջեի ստորադաս կարգադրիչ, ֆինանսավորման էլեկտրոնային համակարգի միջոցով ապահովում է ֆինանսավորման գործընթացը` ըստ համայնքների (պատվիրատուի), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում պատվիրատուի կողմից բացված եկամտային հաշվի համարներին ֆինանսական միջոցները փոխանցելու միջոցով:

43. Պատվիրատուն ֆինանսավորումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանց բանկային հաշիվներին է փոխանցում աշխատավարձի համար կամ մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարները` նախապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով սույն կարգի 10-րդ կետով նախատեսված եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

44. Պատվիրատուն ծրագրի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն կատարված աշխատանքների արդյունքների մասին` կցելով ամփոփ կատարողական ակտը:

45. Ծրագիրը համարվում է ավարտված ծրագրի ավարտը հավաստող փաստաթղթերը ծրագրի հաստատման ընթացակարգին համապատասխան հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո:

46. Պատվիրատուն ծրագրի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ծրագրի ավարտի մասին գրավոր տեղեկացնում է տարածքային կենտրոնին:

47. Սույն կարգի պահանջների խախտմամբ հաշվարկված և վճարված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

48. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է գործակալության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:

49. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

50. Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ ծրագիրը դադարեցվում է`

1) սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցով սահմանված ժամկետում աշխատանքները չսկսվելու, կամ այդ մասին տեղեկատվությունը սահմանված կարգով պատվիրատուի կողմից հանձնաժողովին չներկայացվելու դեպքում.

2) ծրագրի մոնիթորինգի արդյունքում ներկայացված առաջարկության հիման վրա.

3) խորհրդատուի կողմից սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցով հաստատված աշխատանքների գնահատման արդյունքում սույն կարգի 38-րդ կետում նշված կատարողականի 50 տոկոսից ցածր լինելու դեպքում և եթե պատվիրատուի բացատրությունները և պլան-ժամանակացույցի վերանայման առաջարկությունը չեն ընդունվում հանձնաժողովի կողմից:

(21-րդ հավելվածը լրաց. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

@

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.04.2014
N 534-Ն
Որոշում