Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ` ՀԱՄԱՐԺԵՔ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ...

 

 

040.0041.290116

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունվարի 2016 թվականի N 41-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 130-րդ հոդվածի 10-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել օտարերկրյա ապրանքների համարժեք փոխարինման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 09.03.2023 թիվ 302-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 09.03.2023 թիվ 302-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի հունվարի 20-ի

N 41-Ն որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 09.03.2023 թիվ 302-Ն որոշում)

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառման դեպքում մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման արդյունքների` օտարերկրյա համարժեք ապրանքներով փոխարինման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 09.03.2023 թիվ 302-Ն որոշում)

2. «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված հասկացությունները սույն հավելվածում օգտագործվում են նույն իմաստով:

(2-րդ կետը փոփ. 09.03.2023 թիվ 302-Ն որոշում)

3. Վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինումն իրականացվում է մաքսային մարմնի թույլտվությամբ` համաձայն օրենսգրքի 183-րդ հոդվածի:

(3-րդ կետը փոփ. 09.03.2023 թիվ 302-Ն որոշում)

4. «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման թույլտվությունը (այսուհետ` փոխարինման թույլտվություն) մաքսային մարմնի կողմից կարող է տրամադրվել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 126-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման թույլտվության (այսուհետ` վերամշակման թույլտվություն) հետ միաժամանակ կամ վերամշակման թույլտվության տրամադրումից հետո վերամշակման թույլտվություն ստացած (ստացող) անձի փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումի հիման վրա` համաձայն N 1 ձևի:

(4-րդ կետը փոփ. 09.03.2023 թիվ 302-Ն որոշում)

5. Մաքսային մարմինը փոխարինման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ ընդունում է որոշում, եթե`

1) վերամշակման արդյունքների և համարժեք օտարերկրյա ապրանքների նկարագիրը, որակն ու տեխնիկական բնութագիրը (մակնիշը, մոդելը, ապրանքային նշանը, ծագման երկիրը) համընկնում են.

2) վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման հնարավորությունը նախատեսվում է Միության ապրանքների վերանորոգման ծառայությունների մատուցման պայմանագրով` բացառությամբ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքի համար.

3) վերամշակման արդյունքները փոխարինվում են տրամադրված վերամշակման թույլտվության համաձայն` վերամշակման արդյունքի սկզբնական մատակարարի կամ նրա հանձնարարությամբ վերամշակման արդյունքի անմիջական արտադրողի կողմից:

(5-րդ կետը փոփ. 09.03.2023 թիվ 302-Ն որոշում)

6. Վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման անհրաժեշտության դեպքում, այդ թվում` երաշխիքային սպասարկման ժամկետն անցած ապրանքների համար (բացառությամբ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքի), վերամշակման թույլտվություն ստացած (ստացող) անձը փոխարինման թույլտվություն ստանալու համար վերամշակման թույլտվություն տրամադրած (տրամադրող) մաքսային մարմին է ներկայացնում ապրանքների վերամշակման թույլտվությունը (Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրված վերամշակման թույլտվության առկայության դեպքում) և փոխարինման թույլտվություն ստանալու մասին` իր կամ իր լիազորած անձի կողմից ստորագրված թղթային կամ իր կամ իր լիազորած անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային դիմումը` կցելով դիմումում նշված տեղեկությունները և սույն հավելվածի 5-րդ կետում նշված պայմանները հիմնավորող փաստաթղթերը:

(6-րդ կետը փոփ. 09.03.2023 թիվ 302-Ն որոշում)

7. Եթե վերամշակման նպատակը երաշխիքային ժամկետում գործող անհատույց (երաշխիքային) վերանորոգումն է, ապա վերամշակման արդյունքների փոխարինումը թույլատրվում է հայտարարատուի` փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումի հիման վրա այն դեպքում, եթե վերամշակման արդյունքի մատակարարը հաստատում է անսարք ապրանքի փոխարինումը համարժեք օտարերկրյա ապրանքով և տվյալ փոխարինումը նախատեսված է կողմերի միջև կնքված մատակարարման (առք ու վաճառքի) պայմանագրով կամ մատակարարի կողմից տրամադրված երաշխիքով կամ կիրառելի օտարերկրյա իրավունքի համակցությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերի միջև կնքված պայմանագրի նկատմամբ կիրառելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը: Ընդ որում, այդ ապրանքները մինչև «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի ավարտը ձևակերպվում են «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով: Սույն կետում նշված դրույթները չեն կիրառվում, եթե ապրանքները ներմուծելիս «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպման դեպքում հաշվի է առնվել այդ ապրանքների անհատույց (երաշխիքային) վերանորոգման պատճառ հանդիսացող թերության (թերությունների) առկայությունը:

8. Սույն հավելվածի 7-րդ կետում նշված դեպքում փոխարինման թույլտվություն ստանալու նպատակով հայտարարատուն մաքսային մարմին է ներկայացնում փոխարինման թույլտվություն ստանալու մասին` իր կամ իր լիազորած անձի կողմից ստորագրված թղթային կամ իր կամ իր լիազորած անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային դիմումը` կցելով դիմումում նշված տեղեկությունները և սույն հավելվածի 7-րդ կետում նշված պայմանները հիմնավորող փաստաթղթերը և մատակարարի կողմից փոխարինումը հաստատող փաստաթուղթը:

(8-րդ կետը փոփ. 09.03.2023 թիվ 302-Ն որոշում)

9. Վերամշակման թույլտվություն տրամադրած մաքսային մարմինը, փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումը մաքսային մարմնում գրանցվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 130-րդ հոդվածի դրույթներին համապատասխան ընդունում է փոխարինման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշում` վերամշակման թույլտվության մեջ կատարելով համապատասխան լրացումներ` համաձայն վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգի:

(9-րդ կետը փոփ. 09.03.2023 թիվ 302-Ն որոշում)

10. Փոխարինման թույլտվություն ստանալու մասին դիմումը վերամշակման թույլտվություն ստանալու մասին դիմումի հետ միաժամանակ ներկայացնելու կամ որպես վերամշակման թույլտվություն ստանալու մասին դիմում «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով Միության ապրանքների ձևակերպման մաքսային հայտարարագիրն օգտագործելու դեպքում մաքսային մարմինը փոխարինման թույլտվության տրամադրման վերաբերյալ որոշումն ընդունում է օրենքի 127-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:

(10-րդ կետը փոփ. 09.03.2023 թիվ 302-Ն որոշում)

11. Փոխարինման թույլտվության և վերամշակման թույլտվության միաժամանակյա տրամադրման վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում մաքսային մարմինը վերամշակման թույլտվության մեջ նշում է կատարում փոխարինման թույլտվության մասին:

12. Եթե որպես վերամշակման թույլտվություն օգտագործվում է «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով Միության ապրանքների ձևակերպման մաքսային հայտարարագիրը, ապա մաքսային մարմնի կողմից տրամադրվող փոխարինման թույլտվությունը տրամադրվում է առանձին փաստաթղթի տեսքով` համաձայն N 2 ձևի, որը կցվում է ապրանքների վերամշակման թույլտվությանը փոխարինող հայտարարագրին:

13. Սույն հավելվածի 6-րդ կամ 8-րդ կետերով սահմանված դրույթները չպահպանելու դեպքում մաքսային մարմինը սույն հավելվածի 9-րդ կամ 10-րդ կետերով սահմանված ժամկետներում «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 130-րդ հոդվածին համապատասխան մերժում է փոխարինման թույլտվության տրամադրումը` նշելով մերժման պատճառները: Ընդ որում, փոխարինման թույլտվություն չտրամադրելը չի կարող հիմք հանդիսանալ վերամշակման թույլտվության տրամադրման մերժման համար, եթե վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման թույլտվությունը տրամադրվում է վերամշակման թույլտվության հետ միաժամանակ:

(13-րդ կետը փոփ. 09.03.2023 թիվ 302-Ն որոշում)

14. Եթե վերամշակման գործողությունը հանդիսանում է վերանորոգումը, ապա «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված և համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինված վերամշակման արդյունքը ձեռք է բերում օտարերկրյա ապրանքի կարգավիճակ` ապրանքների վերամշակման թույլտվության մեջ սահմանված վերամշակման ժամկետի ընթացքում դրանց փոխարինման գործողության իրականացումից և մաքսային ընթացակարգն ավարտելու համար ներկայացված մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքների բացթողումից հետո:

(14-րդ կետը փոփ. 09.03.2023 թիվ 302-Ն որոշում)

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ԴԻՄՈՒՄ

 

«Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման թույլտվություն ստանալու մասին

 

Դիմող

_______________________________________________________________________

          (վերամշակում իրականացնող անձի անվանումը, գտնվելու վայրը)

_______________________________________________________________________

(հեռախոսահամարը, փոստային դասիչը, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը

(առկայության դեպքում)

________________________________________________________________________

(անմիջականորեն ապրանքների վերամշակման գործողություն իրականացնող անձի

անվանումը)

________________________________________________________________________

(վերամշակման գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը)

 

Խնդրում եմ տրամադրել «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների վերամշակման արդյունքների` համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման թույլտվություն:

 

Կից ներկայացնում եմ հետևյալ տեղեկությունները`

 

.______________________________________________________________________

|NN |Վերամշակման արդյունքը                                            |

|ը/կ|                                                                 |

|___|_________________________________________________________________|

|   |Ապրանքի  |Ապրանքի |Քանակու-|Որակը|Ապրանքի|Տեխնիկական բնութագրերը |

|   |անվանումը|ծածկա-  |թյունը  |     |նկարա- |_______________________|

|   |         |գիրն    |        |     |գիրը   |Ապրանքի |Ապրան-|Ապրանքի|

|   |         |ըստ ԵԱՏՄ|        |     |       |մակնիշը,|քային |ծագման |

|   |         |ԱՏԳ ԱԱ-ի|        |     |       |մոդելը  |նշանը |երկիրը |

|   |         |        |        |     |       |        |      |       |

|   |         |        |        |     |       |        |      |       |

|___|_________|________|________|_____|_______|________|______|_______|

|   |1.       |2.      |3.      |4.   |5.     |6.      |7.    |8.     |

|___|_________|________|________|_____|_______|________|______|_______|

|1. |         |        |        |     |       |        |      |       |

|___|_________|________|________|_____|_______|________|______|_______|

|2. |         |        |        |     |       |        |      |       |

.______________________________________________________________________

 

______________________________________________________________________.

|Համարժեք օտարերկրյա ապրանքները                                       |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|Ապրանքի|Ապրանքի|Քանա-  |Որակը|Ապրանքի|Տեխնիկական բնութագրերը |Ներ-   |

|անվա-  |ծածկա- |կու-   |     |նկարա- |_______________________|մուծման|

|նումը  |գիրն   |թյունը |     |գիրը   |Ապրանքի |Ապրան-|Ապրանքի|ժամանա-|

|       |ըստ    |       |     |       |մակնիշը,|քային |ծագման |կահատ- |

|       |ԵԱՏՄ   |       |     |       |մոդելը  |նշանը |երկիրը |վածը   |

|       |ԱՏԳ    |       |     |       |        |      |       |       |

|       |ԱԱ-ի   |       |     |       |        |      |       |       |

|_______|_______|_______|_____|_______|________|______|_______|_______|

|9.     |10.    |11.    |12.  |13.    |14.     |15.   |16.    |17.    |

|_______|_______|_______|_____|_______|________|______|_______|_______|

|       |       |       |     |       |        |      |       |       |

|_______|_______|_______|_____|_______|________|______|_______|_______|

|       |       |       |     |       |        |      |       |       |

______________________________________________________________________.

 

Առդիր` _____ էջ:

 

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

    Դիմող __________________    _________________________________

          (ստորագրությունը)      (անունը, ազգանունը, հայրանունը)

 

____ ______________ 20 թ.

 

(1-ին ձևը փոփ. 09.03.2023 թիվ 302-Ն որոշում)

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N

 

«Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով

արտահանված ապրանքների վերամշակման արդյունքների` համարժեք

օտարերկրյա ապրանքներով փոխարինման

 

Տրվում է ______________________________________________________________

(վերամշակման թույլտվություն ստացած անձի լրիվ անվանումը,

գտնվելու վայրը)

_______________________________________________________________________

փոստային դասիչը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը

(առկայության դեպքում)

 

._____________________________________________________________________.

|NN |Վերամշակման արդյունքը           |Համարժեք օտարերկրյա ապրանքները  |

|ը/կ|________________________________|________________________________|

|   |Ապրանքի   |Ապրանքի  |Քանակու-   |Ապրանքի   |Ապրանքի  |Քանակու-   |

|   |անվանումը,|ծածկագիրն|թյունը     |անվանումը,|ծածկագիրն|թյունը     |

|   |որակը,    |ըստ ԵԱՏՄ |           |որակը,    |ըստ ԵԱՏՄ |           |

|   |նկարագիրը,|ԱՏԳ ԱԱ-ի |           |նկարագիրը,|ԱՏԳ ԱԱ-ի |           |

|   |տեխնիկական|         |           |տեխնիկական|         |           |

|   |բնութագիրը|         |           |բնութագիրը|         |           |

|___|__________|_________|___________|__________|_________|___________|

|   |1.        |2.       |3.         |4.        |5.       |6.         |

|___|__________|_________|___________|__________|_________|___________|

|1. |          |         |           |          |         |           |

|___|__________|_________|___________|__________|_________|___________|

|2. |          |         |           |          |         |           |

._____________________________________________________________________.

 

Մաքսային մարմնի պաշտոնատար անձ _______________________________________

(ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը)

 

(2-րդ ձևը փոփ. 09.03.2023 թիվ 302-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.01.2016
N 41-Ն
Որոշում