Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆ ...

 

 

040.0073.040216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2016 թվականի N 73-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածում կատարել լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 1,746,944,000.0 դրամը` որպես սուբսիդիա, սահմանված կարգով, սուբսիդիայի պայմանագրով տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և 157,327,200.0 դրամը` «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին` ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մատակարարումները կազմակերպելու նպատակով.

2) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարից 200,000,000.0 դրամը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, դրամաշնորհի պայմանագրով տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և 7,250,000.0 դրամը` «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին` Հայաստանի Հանրապետություն ներմուծված ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.

3) ապահովել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 27-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 2594.3 տոննա ազոտական, 759 տոննա ֆոսֆորական և 734.55 տոննա կալիումական պարարտանյութերի համար համապատասխանաբար տրամադրված 166,813,490.0, 81,487,600.0 և 82,835,100.0 դրամ սուբսիդիաները և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով տրամադրված ազոտական պարարտանյութի համար` 16,214,375.0 դրամ, ֆոսֆորական պարարտանյութի համար` 4,743,750.0 դրամ և կալիումական պարարտանյութի համար` 4,590,937.5 դրամ դրամաշնորհի գումարները «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն օգտագործեն ծրագրի շրջանակներում 2016 թվականի գարնանը հողօգտագործողներին բաշխելու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ծրագրի իրականացման համար «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից 2016 թվականի առաջին եռամսյակում տրամադրել 3,840,000,000.0 դրամի և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 162,400,000.0 դրամի չափով բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)` ոչ ուշ, քան մինչև 2018 թվականի ապրիլի 10-ը, առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով:

(4-րդ կետը փոփ. 16.03.17 թիվ 250-Ն, 01.03.18 թիվ 205-Ն որոշումներ)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի հունվարի 29-ի

N 73-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գներով անհրաժեշտ պարարտանյութերի ձեռքբերման գործում աջակցելն է և հողերի արդյունավետ օգտագործման ու գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը նպաստելը:

2. Ծրագրի ավարտը սահմանվում է 2016 թվականի նոյեմբերի 1-ը:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը`

1) պայմանագրային հիմունքներով որպես սուբսիդիա «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն է հատկացնում 1,746,944,000.0 դրամ և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 157,327,200.0 դրամ` 2-85 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 32000 տոննա ազոտական պարարտանյութ` ամոնիակային սելիտրա, 16306-80 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 320 տոննա ֆոսֆորական պարարտանյութ` կրկնակի սուպերֆոսֆատ և 4568-95 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 840 տոննա կալիումական պարարտանյութ` կալիումական աղ (այսուհետ` պարարտանյութեր) ձեռք բերելու, Հայաստանի Հանրապետության համայնքների հողօգտագործողներին, կազմակերպություններին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 50 կիլոգրամ քաշով, մեկ պարկը 6000 դրամ արժեքով ազոտական պարարտանյութ, 7000-ական դրամ արժեքով ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր վաճառելու համար.

2) ծրագրի շրջանակներում ձեռք բերված 32000 տոննա ազոտական պարարտանյութից` 600 տոննան, 320 տոննա ֆոսֆորական պարարտանյութից` 248 տոննան և 840 տոննա կալիումական պարարտանյութից` 255 տոննան թողնվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տրամադրության տակ որպես պահուստային քանակ` ըստ անհրաժեշտության օգտագործելու համար.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 27-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 2594.3 տոննա ազոտական, 759 տոննա ֆոսֆորական և 734.55 տոննա կալիումական պարարտանյութերի համար համապատասխանաբար տրամադրված 166,813,490.0, 81,487,600.0 և 82,835,100.0 դրամ սուբսիդիաները և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով տրամադրված ազոտական պարարտանյութի համար 16,214,375.0 դրամ, ֆոսֆորական պարարտանյութի համար` 4,743,750.0 դրամ և կալիումական պարարտանյութի համար` 4,590,937.5 դրամ դրամաշնորհի գումարները «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները կօգտագործեն ծրագրի շրջանակներում 2016 թվականի գարնանը հողօգտագործողներին բաշխելու նպատակով.

4) առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն է հատկացնում 200,000,000.0 դրամ և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 7,250,000.0 դրամ` Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարարտանյութերի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.

5) սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ (այսուհետ` մատակարարներ) կնքվող պայմանագրերում պարտադիր ամրագրվում են մատակարարների պարտավորությունները և պատասխանատվությունը.

6) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից լրացված և հաստատված N 1 ձևը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելուց հետո մեկօրյա ժամկետում էլեկտրոնային փոստով ներկայացնում է մատակարարներին.

7) մատակարարներից էլեկտրոնային փոստով ստանում է տեղեկատվություն մարզերի հավաքագրված գումարների և իրացված պարարտանյութերի քանակների մասին.

8) ծրագրի իրականացման ընթացքի մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.

9) ծրագրի ավարտից և մատակարարների կողմից հաշվետվությունները ներկայացվելուց հետո մեկ ամսվա ընթացքում ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

4. Ծրագրով նախատեսված 37247.85 տոննա պարարտանյութերի վաճառքն իրականացվում է` համաձայն աղյուսակի` հետևյալ չափանիշներով`

1) հողօգտագործողներին` մարզպետարանների հսկողությամբ, ելնելով հողօգտագործողի կողմից փաստացի մշակվող հողատարածքի չափից` հետևյալ չափաքանակներով`

ա. ազոտական պարարտանյութ` մեկ հեկտարի համար` մինչև 300 կիլոգրամ, յուրաքանչյուր հողօգտագործողին` առավելագույնը մեկ տոննա,

բ. ֆոսֆորական պարարտանյութ` մեկ հեկտարի համար` մինչև 400 կիլոգրամ, առանց սահմանափակման,

գ. կալիումական պարարտանյութ` մեկ հեկտարի համար` մինչև 150 կիլոգրամ, առանց սահմանափակման.

2) գյուղատնտեսական կոոպերատիվներին` մարզպետարանների հսկողությամբ, ելնելով կոոպերատիվի` հողի նկատմամբ համապատասխան իրավունքը հավաստող փաստաթղթերից, հաշվի առնելով փաստացի մշակվող հողատարածքի չափը, որը հաստատվում է կոոպերատիվի իրավասու մարմնի կողմից և ներկայացվում համայնքի ղեկավարին, սույն ծրագրի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված չափաքանակներով` առանց սահմանափակման.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1001-Ն որոշմամբ աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացու հատկացված շահառուներին, մարզպետարանների հսկողությամբ, սույն ծրագրի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված չափաքանակներով, առանց սահմանափակման, «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և շահառուի միջև կնքված պայմանագրում նշված հեկտարի համար` հաշվի առնելով շահառուի գրավոր դիմումը համայնքի ղեկավարին:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետները`

1) հիմք ընդունելով համայնքներում 2015 թվականին փաստացի մշակված հողատարածքները` հաստատում, անհրաժեշտության դեպքում փոխում են 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մարզին հատկացված պարարտանյութերի բաշխացուցակը` համաձայն N 1 ձևի, և ծրագրի հաստատումից հետո 10-օրյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, որը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից էլեկտրոնային փոստով ներկայացվում է մատակարարներին.

2) իրականացնում են ծրագրի 4-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով իրենց վերապահված աշխատանքները.

3) Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող պարարտանյութերի քանակությունները` համաձայն աղյուսակի, Հայաստանի Հանրապետության մարզերում ամբողջությամբ չվաճառվելու կամ լրացուցիչ պահանջարկ առաջանալու դեպքում տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն` չիրացված պարարտանյութի խմբաքանակը վերաբաշխելու համար.

4) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են պարարտանյութեր գնել ցանկացող հողօգտագործողներից ծրագրով նախատեսված գնով գումարների հավաքագրումը և յուրաքանչյուր պարարտանյութի համար առանձին ցուցակների կազմումը` համաձայն NN 4/1, 4/2 և 4/3 ձևերի.

5) ապահովում են հավաքագրված գումարների փոխանցումը մատակարարների բանկային հաշվեհամարին` համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և մատակարարների միջև կնքված պայմանագրի.

6) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են ծրագրի շրջանակներում համայնքներում պարարտանյութեր գնած շահառուների ցուցակների հավաքագրումը` համաձայն N 2 ձևի, այդ ցուցակների պահպանությունը` տեղեկատվությանը տիրապետելու, ուսումնասիրություն և հսկողություն իրականացնելու համար.

7) ապահովում են ծրագրի ավարտից հետո 15-օրյա ժամկետում ծրագրի շրջանակներում մարզի համայնքների համար նախատեսված, փաստացի վաճառված պարարտանյութերի քանակի և շահառուների մասին տեղեկատվության հավաքագրումը, հաստատումը` համաձայն N 3 ձևի, մեկական օրինակ տրամադրելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և համապատասխան մատակարարներին:

6. Մատակարարները պարտավոր են`

1) ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրել 2-85 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 32000 տոննա ազոտական պարարտանյութ` ամոնիակային սելիտրա, 16306-80 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 320 տոննա ֆոսֆորական պարարտանյութ` կրկնակի սուպերֆոսֆատ և 4568-95 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 840 տոննա կալիումական պարարտանյութ` կալիումական աղ և սույն ծրագրով սահմանված գներով վաճառել Հայաստանի Հանրապետությանը` մարզերի հողօգտագործողներին, կազմակերպություններին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը.

2) Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարարտանյութերի որակը հավաստելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել դրանց լաբորատոր փորձաքննության մասին եզրակացությունները.

3) պարարտանյութերի վաճառքն իրականացնել համայնքների ղեկավարների միջոցով` համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից հաստատված N 1 ձևի ու պարարտանյութերի համար վճարում կատարած հողօգտագործողների ցուցակների (NN 4/1, 4/2 և 4/3 ձևեր).

4) պարարտանյութերի վաճառքն իրականացնել հետևյալ գներով`

ա. մեկ կիլոգրամ ազոտական պարարտանյութը` 120 դրամ (50 կգ քաշով մեկ պարկը` 6000 դրամ),

բ. մեկ կիլոգրամ ֆոսֆորական պարարտանյութը` 140 դրամ (50 կգ քաշով մեկ պարկը` 7000 դրամ),

գ. մեկ կիլոգրամ կալիումական պարարտանյութը` 140 դրամ (50 կգ քաշով մեկ պարկը` 7000 դրամ).

5) էլեկտրոնային փոստով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության մարզերի, անհրաժեշտության դեպքում` նաև համայնքների հավաքագրված գումարների և իրացված պարարտանյութերի քանակների մասին.

6) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից լրացված և մարզպետի կողմից հաստատված ցանկով պարարտանյութերը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում համապատասխան մարզպետարանին տեղեկացնել չիրացված խմբաքանակի մասին` համաձայն N 1 ձևի` վերաբաշխում կատարելու նպատակով.

7) ստուգել և անճշտություններ չհայտնաբերելու դեպքում հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից լրացված N 3 ձևը և պատճենը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն` որպես ծրագրի կատարման մասին հաշվետվություն.

8) ներկայացված N 3 ձևում անճշտություններ հայտնաբերելու դեպքում տեղեկատվություն ներկայացնել համապատասխան մարզպետարան` ճշտումներ կատարելու համար.

9) համայնքների հողօգտագործողներից փաստացի հավաքագրված գումարների դիմաց պարարտանյութերը մատակարարել համապատասխան համայնքին` համայնքի ղեկավարի հետ կազմելով պարարտանյութերի հանձնման-ընդունման երկկողմանի հաստատված ակտ` համաձայն N 5 ձևի.

10) Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացված և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից` N 1 ձևով ըստ համայնքների հաստատված պարարտանյութերն ամբողջությամբ չվաճառվելու դեպքում չիրացված պարարտանյութերի քանակի համար տրամադրված սուբսիդիան և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու համար տրամադրված դրամաշնորհը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` ծրագրի կատարման մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելուց և նրա կողմից ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում.

11) ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել`

ա. ծրագրի կատարման մասին հաշվետվություն,

բ. ֆինանսական հաշվետվություն:

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանները` յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում, իրականացնում են վերահսկողություն ծրագրի կատարման նկատմամբ:

 

Աղյուսակ

 

ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԼՂՀ-ԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՔԱՆԱԿԻ

 

(տոննա)

._____________________________________________________________________.

|NN |Անվանացանկ              |Ազոտական     |Ֆոսֆորական  |Կալիումական  |

|ը/կ|                        |պարարտանյութի|պարարտանյութ|պարարտանյութի|

|   |                        |հատկացված    |հատկացված   |հատկացված    |

|   |                        |քանակը       |քանակը      |քանակը       |

|___|________________________|_____________|____________|_____________|

| 1 |          2             |      3      |     4      |      5      |

|___|________________________|_____________|____________|_____________|

|1. |Արագածոտն               |3300         |60          |60           |

|___|________________________|_____________|____________|_____________|

|2. |Արարատ                  |3840         |151         |132.25       |

|___|________________________|_____________|____________|_____________|

|3. |Արմավիր                 |6000         |200         |200          |

|___|________________________|_____________|____________|_____________|

|4. |Գեղարքունիք             |5950         |100         |150          |

|___|________________________|_____________|____________|_____________|

|5. |Լոռի                    |2300         |100         |70           |

|___|________________________|_____________|____________|_____________|

|6. |Կոտայք                  |1710         |58.4        |47.7         |

|___|________________________|_____________|____________|_____________|

|7. |Շիրակ                   |5690         |63          |60           |

|___|________________________|_____________|____________|_____________|

|8. |Սյունիք                 |2200         |80          |80           |

|___|________________________|_____________|____________|_____________|

|9. |Վայոց ձոր               |463.3        |13.1        |14.1         |

|___|________________________|_____________|____________|_____________|

|10.|Տավուշ                  |420          |5           |5            |

|___|________________________|_____________|____________|_____________|

|11.|ԼՂՀ                     |2000         |0           |500          |

|___|________________________|_____________|____________|_____________|

|12.|«Գյումրիի սելեկցիոն     |66           |0           |0            |

|   |կայան» ՓԲԸ              |             |            |             |

|___|________________________|_____________|____________|_____________|

|13.|«Երկրագործության գ/կ»   |28           |0           |0            |

|   |ՊՈԱԿ                    |             |            |             |

|___|________________________|_____________|____________|_____________|

|14.|«Բանջարաբոստանային և    |2            |0.5         |0.5          |

|   |տեխնիկական մշակաբույսերի|             |            |             |

|   |գ/կ» ՊՈԱԿ               |             |            |             |

|___|________________________|_____________|____________|_____________|

|16.|«Սերմերի                |10           |0           |0            |

|   |գործակալություն» ՊՈԱԿ   |             |            |             |

|___|________________________|_____________|____________|_____________|

|17.|ՀՀԿԳՆ ՀԱԱՀ Հ. Պետրոսյանի|15           |0           |0            |

|   |անվան հողագիտության,    |             |            |             |

|   |ագրոքիմիայի և           |             |            |             |

|   |մելիորացիայի գ/կ        |             |            |             |

|   |մասնաճյուղի Արմավիրի    |             |            |             |

|   |փորձամելիորատիվ կայան   |             |            |             |

|___|________________________|_____________|____________|_____________|

|18.|ՀՀ ԳՆ (պահուստ)         |600          |248         |255          |

|___|________________________|_____________|____________|_____________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                |34594.3      |1079.0      |1574.55      |

._____________________________________________________________________.

 

Ձև N 1

 

«Հաստատում եմ»

ՀՀ _______________________ մարզպետ

___________________________________

                                                 (անունը, ազգանունը)

                                        ___________________________________

                                                 (ստորագրությունը)

                                        ____ ___________ 20  թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _______________________ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՔԱՆԱԿԸ` ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Համայնքը|Հատկացված|Հատկացված|Հատկացված |Հատկացված|Հատկացված|Հատկացված|

|ը/կ|        |ազոտական |ազոտական |ֆոսֆորական|ֆոսֆորա- |կալիումա-|կալիումա-|

|   |        |պարարտա- |պարարտա- |պարարտա-  |կան      |կան      |կան      |

|   |        |նյութի   |նյութի   |նյութի    |պարարտա- |պարարտա- |պարարտա- |

|   |        |քանակը   |դիմաց    |քանակը    |նյութի   |նյութի   |նյութի   |

|   |        |(տոննա)  |հավաքա-  |(տոննա)   |դիմաց    |քանակը   |դիմաց    |

|   |        |         |գրման    |          |հավաքա-  |(տոննա)  |հավաքա-  |

|   |        |         |ենթակա   |          |գրման    |         |գրման    |

|   |        |         |գումարը  |          |ենթակա   |         |ենթակա   |

|   |        |         |(դրամ)   |          |գումարը  |         |գումարը  |

|   |        |         |         |          |(դրամ)   |         |(դրամ)   |

|___|________|_________|_________|__________|_________|_________|_________|

|1. |        |         |         |          |         |         |         |

|___|________|_________|_________|__________|_________|_________|_________|

|2. |        |         |         |          |         |         |         |

|___|________|_________|_________|__________|_________|_________|_________|

|3. |        |         |         |          |         |         |         |

|___|________|_________|_________|__________|_________|_________|_________|

|4. |        |         |         |          |         |         |         |

|___|________|_________|_________|__________|_________|_________|_________|

|5. |        |         |         |          |         |         |         |

|___|________|_________|_________|__________|_________|_________|_________|

|...|        |         |         |          |         |         |         |

|____________|_________|_________|__________|_________|_________|_________|

|Ընդամենը    |         |         |          |         |         |         |

._________________________________________________________________________.

 

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

__________________________ ___________________

       (անունը, ազգանունը)       (ստորագրությունը)

 

Ձև N 2

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ______________________ ՄԱՐԶԻ _____________________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ ԳՆԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Ազգանունը,|Անձնագրի |Գնված    |Գնված     |Գնված      |Ստորագրու- |

|ը/կ|անունը,   |տվյալները|ազոտական |ֆոսֆորական|կալիումական|թյունը     |

|   |հայրանունը|         |պարարտա- |պարարտա-  |պարարտա-   |           |

|   |          |         |նյութի   |նյութի    |նյութի     |           |

|   |          |         |քանակը   |քանակը    |քանակը     |           |

|   |          |         |(կգ)     |(կգ)      |(կգ)       |           |

|___|__________|_________|_________|__________|___________|___________|

|   |          |         |         |          |           |           |

|___|__________|_________|_________|__________|___________|___________|

|   |          |         |         |          |           |           |

|___|__________|_________|_________|__________|___________|___________|

|   |          |         |         |          |           |           |

|______________|_________|_________|__________|___________|___________|

|Ընդամենը      |         |         |          |           |           |

._____________________________________________________________________.

 

Համայնքի ղեկավար __________________________ _____________________

                        (անունը, ազգանունը)        (ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Ձև N 3

 

«Հաստատում եմ»

ՀՀ _______________________ մարզպետ

___________________________________

                                                (անունը, ազգանունը)

                                        ___________________________________

                                                 (ստորագրությունը)

                                        ____ ___________ 20  թ.

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ, ՓԱՍՏԱՑԻ ՎԱՃԱՌՎԱԾ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Հա-  |Հա-   |Նախա- |Փաստա-|Նախա- |Փաստա-|Նախա-  |Փաստա-|Պարար-|Հա-   |

|ը/կ|մայն-|մայն- |տեսված|ցի վա-|տեսված|ցի վա-|տեսված |ցի վա-|տա-   |մայն- |

|   |քը   |քի    |ազոտա-|ճառված|ֆոսֆո-|ճառված|կալիու-|ճառված|նյութ |քի    |

|   |     |ղեկա- |կան   |ազոտա-|րական |ֆոսֆո-|մական  |կա-   |գնած  |ղեկա- |

|   |     |վարի  |պարար-|կան   |պարար-|րական |պարար- |լիու- |շահա- |վարի  |

|   |     |ազգա- |տա-   |պարար-|տա-   |պարար-|տա-    |մական |ռու-  |ստորա-|

|   |     |նունը,|նյութի|տա-   |նյութի|տա-   |նյութի |պարար-|ների  |գրու- |

|   |     |անունը|քանա- |նյութի|քանա- |նյութի|քանա-  |տա-   |թիվը  |թյունը|

|   |     |      |կու-  |քանա- |կու   |քանա- |կու-   |նյութի|      |      |

|   |     |      |թյունը|կու-  |թյունը|կու-  |թյունը |քանա- |      |      |

|   |     |      |(կգ)  |թյունը|(կգ)  |թյունը|(կգ)   |կու-  |      |      |

|   |     |      |      |(կգ)  |      |(կգ)  |       |թյունը|      |      |

|   |     |      |      |      |      |      |       |(կգ)  |      |      |

|___|_____|______|______|______|______|______|_______|______|______|______|

|   |     |      |      |      |      |      |       |      |      |      |

|___|_____|______|______|______|______|______|_______|______|______|______|

|   |     |      |      |      |      |      |       |      |      |      |

|___|_____|______|______|______|______|______|_______|______|______|______|

|   |     |      |      |      |      |      |       |      |      |      |

|_________|______|______|______|______|______|_______|______|______|______|

|Ընդամենը |      |      |      |      |      |       |      |      |      |

._________________________________________________________________________.

 

Մատակարար կազմակերպության անվանումը ___________________________________

 

Տնօրեն ____________________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Ձև N 4/1

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ _______________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Հողօգտա- |Հողօգտա- |Մշակվող|Ազոտական|Ազոտական|Վճարման |Հողօգտա-  |

|ը/կ|գործողի  |գործողի  |հողատա-|պարարտա-|պարարտա-|ամիսը,  |գործողի   |

|   |անունը,  |անձնագրի |րածքի  |նյութի  |նյութի  |ամսաթիվը|ստորագրու-|

|   |հայրա-   |տվյալները|չափը   |քանակու-|դիմաց   |        |թյունը    |

|   |նունը,   |         |(հա)   |թյունը  |վճարված |        |          |

|   |ազգանունը|         |       |(կգ)    |գումարը |        |          |

|   |         |         |       |        |(դրամ)  |        |          |

|   |         |         |       |        |        |        |          |

|   |         |         |       |        |        |        |          |

|___|_________|_________|_______|________|________|________|__________|

|   |         |         |       |        |        |        |          |

|___|_________|_________|_______|________|________|________|__________|

|   |         |         |       |        |        |        |          |

|___|_________|_________|_______|________|________|________|__________|

|   |         |         |       |        |        |        |          |

|___|_________|_________|_______|________|________|________|__________|

|   |         |         |       |        |        |        |          |

._____________________________________________________________________.

 

Համայնքի ղեկավար _____________________________ _____________________

                          (անունը, ազգանունը)         (ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Ձև N 4/2

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ _______________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Հողօգտա-   |Հողօգտա- |Մշակվող|Ֆոսֆորա-|Ֆոսֆորա-|Վճարման |Հողօգտա-|

|ը/կ|գործողի    |գործողի  |հողատա-|կան     |կան     |ամիսը,  |գործողի |

|   |անունը,    |անձնագրի |րածքի  |պարարտա-|պարարտա-|ամսաթիվը|ստորա-  |

|   |հայրանունը,|տվյալները|չափը   |նյութի  |նյութի  |        |գրու-   |

|   |ազգանունը  |         |(հա)   |քանակու-|դիմաց   |        |թյունը  |

|   |           |         |       |թյունը  |վճարված |        |        |

|   |           |         |       |(կգ)    |գումարը |        |        |

|   |           |         |       |        |(դրամ)  |        |        |

|___|___________|_________|_______|________|________|________|________|

|   |           |         |       |        |        |        |        |

|___|___________|_________|_______|________|________|________|________|

|   |           |         |       |        |        |        |        |

|___|___________|_________|_______|________|________|________|________|

|   |           |         |       |        |        |        |        |

|___|___________|_________|_______|________|________|________|________|

|   |           |         |       |        |        |        |        |

._____________________________________________________________________.

 

Համայնքի ղեկավար ___________________________ _______________________

                         (անունը, ազգանունը)         (ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Ձև N 4/3

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ _______________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Հողօգտա-   |Հողօգտա- |Մշակվող|Կալիու- |Կալիու- |Վճարման |Հողօգտա-|

|ը/կ|գործողի    |գործողի  |հողատա-|մական   |մական   |ամիսը,  |գործողի |

|   |անունը,    |անձնագրի |րածքի  |պարարտա-|պարարտա-|ամսաթիվը|ստորա-  |

|   |հայրանունը,|տվյալները|չափը   |նյութի  |նյութի  |        |գրու-   |

|   |ազգանունը  |         |(հա)   |քանակու-|դիմաց   |        |թյունը  |

|   |           |         |       |թյունը  |վճարված |        |        |

|   |           |         |       |(կգ)    |գումարը |        |        |

|   |           |         |       |        |(դրամ)  |        |        |

|___|___________|_________|_______|________|________|________|________|

|   |           |         |       |        |        |        |        |

|___|___________|_________|_______|________|________|________|________|

|   |           |         |       |        |        |        |        |

|___|___________|_________|_______|________|________|________|________|

|   |           |         |       |        |        |        |        |

|___|___________|_________|_______|________|________|________|________|

|   |           |         |       |        |        |        |        |

._____________________________________________________________________.

 

Համայնքի ղեկավար ___________________________ ________________________

                         (անունը, ազգանունը)          (ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Ձև N 5

 

ԱԿՏ

 

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության _______________________________ մարզի ______________________________ համայնքի ղեկավար _________________ -ը, մի կողմից, և ___________________________ ընկերության տնօրեն _________________-ը, մյուս կողմից, սույնով հաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի N 73-Ն որոշման շրջանակներում, համայնքի համար մարզպետի կողմից հաստատված չափաքանակին համապատասխան, ___________ __________________ ընկերության հաշվեհամարին փոխանցված ________________ _____________ դրամի դիմաց մատակարարը 20____ թվականի ___________________-ին համայնքին է հանձնել ______________ տոննա ազոտական, ______________ տոննա ֆոսֆորական և ______________ տոննա կալիումական պարարտանյութեր:

 

            ՀԱՆՁՆԵՑ                           ԸՆԴՈՒՆԵՑ

 

    ______________________-ի տնօրեն      _________________ համայնքի ղեկավար

__________________________________   __________________________________

    (անունը, ազգանունը)                  (անունը, ազգանունը)

__________________________________   __________________________________

    (ստորագրությունը)                    (ստորագրությունը)

 

    Կ. Տ.                                Կ. Տ.

 

--------------------------------------------

ԻՐՏԵԿ - N 2 հավելվածը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.01.2016
N 73-Ն
Որոշում