Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՆՈՐ ՆՄՈՒ ...

 

 

040.0662.261099

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 662

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության արտադրվող և Հայաստանի Հանրապետության ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման կարգը հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

ա) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը (կցվում է):

Սույն կետում նշված ցանկի` 2208 ծածկագրին դասվող Հայաստանի Հանրապետություն ներմուծված մինչև 9 տոկոս սպիրտայնություն ունեցող սպիրտային խմիչքները ենթակա չեն պարտադիր դրոշմավորման:

բ) (1-ին կետի բ ենթակետն ուժը կորցրել է 30.10.08 թիվ 1229-Ն որոշում)

գ) (1-ին կետի գ ենթակետն ուժը կորցրել է 30.10.08 թիվ 1229-Ն որոշում)

դ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգը (կցվում է).

i

ե) ոգելից խմիչքներ արտադրողների և ներմուծողների մոտ առկա «1997», «1998» ու «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը (կցվում է)

i

զ) արտադրողների և ներմուծողների մոտ առկա` «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը (կցվում է).

է) արտադրողների և ներմուծողների մոտ առկա` «2001» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը` համաձայն հավելվածի.

i

ը) արտադրողների մոտ առկա` «2003» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների և ներմուծողների մոտ առկա` «2002» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը` համաձայն հավելվածի.

i

թ) «ներմուծողների մոտ առկա «2003» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը` համաձայն հավելվածի.

ժ) արտադրողների մոտ առկա` «2004» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ալկոհոլային խմիչքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը` համաձայն հավելվածի.

ժ.1) ներմուծողների մոտ առկա «2004» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը` համաձայն հավելվածի.

ժ.2) ներմուծողների մոտ առկա` «2005» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը` համաձայն հավելվածի.

ժ.3) «ներմուծողների մոտ առկա «2006» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

ժ.4) «ներմուծողների մոտ առկա «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը` համաձայն հավելվածի.

ժ5) «ներմուծողների մոտ առկա «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 26.12.00 թիվ 873, 24.10.01 թիվ 1038, 19.12.02 թիվ 2079-Ն, 08.04.04 թիվ 540-Ն, 17.06.04 թիվ 901-Ն, 04.08.05 թիվ 1172-Ն, 11.05.06 թիվ 620-Ն, 10.08.06 թիվ 1118-Ն, 23.08.07 թիվ 949-Ն, 16.10.08 թիվ 1165-Ն, 30.10.08 թիվ 1229-Ն, 29.04.10 թիվ 522-Ն, 22.06.12 թիվ 792-Ն որոշումներ)

2. Սահմանել, որ`

i

ա) 2000 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ոգելից խմիչքի, էթիլային սպիրտի և ծխախոտի արտադրանքի դրոշմավորման համար կիրառվելու են ակցիզային նոր նմուշի դրոշմանիշեր.

բ) (2-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 30.10.08 թիվ 1229-Ն որոշում)

i

գ) 2000 թվականի մայիսի 1-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ սույն կետի «ը» ենթակետում նշված դեպքի, արտադրված «1997», «1998» և «1999» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը Հայաստանի Հանրապետությունում.

դ) 2000 թվականի նոյեմբերի 1-ից արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված` «1997», «1998» և «1999» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտի արտադրանքի, իսկ 2000 թվականի օգոստոսի 1-ից պարտադիր դրոշմավորման ենթակա այլ ապրանքների իրացումը Հայաստանի Հանրապետությունում.

ե) (2-րդ կետի ե ենթակետն ուժը կորցրել է 30.10.08 թիվ 1229-Ն որոշում)

զ) Հայաստանի Հանրապետությունում ներմուծվող դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի և ոգելից խմիչքի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի համար վճարվում է 100 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ.

i

է) քաղաքացիները (բացառությամբ` անհատ ձեռնարկատերերի) անձնական սպառման համար կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել սույն որոշմամբ սահմանված կարգով չդրոշմավորված` դրոշմավորման ենթակա ապրանքներ` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված չափով.

ը) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից անցկացված գույքագրման արդյունքներով արձանագրված Հայաստանի Հանրապետությունում արտադրողների մոտ առկա «1997», «1998» և «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտի արտադրանքի Հայաստանի Հանրապետությունում իրացումն արգելվում է 2000 թվականի նոյեմբերի 1-ից.

թ) 2002 թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում են`

i

- Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2000» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների (բացառությամբ ծխախոտի արտադրանքի) իրացումը.

- Հայաստանի Հանրապետություն ներմուծված` «2000» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների (բացառությամբ ծխախոտի արտադրանքի) իրացումը.

i

ժ) 2002 թվականի օգոստոսի 1-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներմուծված` «2000» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտի արտադրանքի (բացառությամբ «Salem», «More FF» և «More Menthol» անվանատեսակների) իրացումը:

Հայաստանի Հանրապետություն ներմուծված «2000» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված «Salem» (17264 տուփ), «More FF» (77189 տուփ) ու «More Menthol» (28551 տուփ) անվանատեսակների ծխախոտի արտադրանքի իրացումն արգելվում է 2003 թվականի հունվարի 1-ից:

ժա) 2003 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում են`

i

Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2001» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ոգելից խմիչքների (բացառությամբ գինու արտադրանքի) իրացումը,

Հայաստանի Հանրապետություն ներմուծված` «2001» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը:

Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2001» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտի արտադրանքի իրացումն արգելվում է 2003 թվականի մարտի 1-ից.

Հայաստանի Հանրապետությունում արտադրված «2001» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված գինու արտադրանքի իրացումն արգելվում է 2003 թվականի հուլիսի 1-ից.

ժա.1) 2004 թվականի հուլիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում են`

Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2003» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների (բացառությամբ ծխախոտի արտադրանքի) իրացումը,

Հայաստանի Հանրապետություն ներմուծված` «2002» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը.

ժա.2) 2004 թվականի սեպտեմբերի 15-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2003» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտի արտադրանքի իրացումը.

i

ժա.3) 2005 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված` «2003» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը.

ժա4) 2006 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված «2004» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ալկոհոլային խմիչքների իրացումը.

ժա.5) 2006 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված` «2004» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը.

ժա.6) 2007 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված` «2005» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը.

ժա.7) 2008 թվականի նոյեմբերի 25-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված` «2006» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը.

ժա.8) 2010 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված` «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը.

ժա9) 2013 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված` «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը.

ժբ) սույն որոշմամբ սահմանված իրացման թույլատրելի ժամկետներից հետո հին նմուշի (գործածությունից հանված) դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

2003 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` անթափանց թաղանթներով ամբողջովին կամ մասնակիորեն ծածկված (դրոշմանիշի սերիան, համարը և այլ պաշտպանիչ տարրեր պարունակող մասերը) դրոշմանիշերով դրոշմավորված կամ նույնականացնող նշումներով նշագրված (հաստատված նմուշով չնախատեսված նույնականացնող նշումներ ունեցող) դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը դիտվում է որպես չդրոշմավորված ապրանքների իրացում:

Սույն ենթակետում նշված ապրանքները ենթակա են ոչնչացման` չդրոշմավորված ապրանքների ոչնչացման կարգին համապատասխան:

Սույն կետի «ե» և «զ» ենթակետերին համապատասխան ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարներն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող անձանց համար համարվում են ակցիզային հարկի կանխավճար, իսկ ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող անձանց համար` հաստատագրված վճարից պակասեցման ենթակա գումար:

(2-րդ կետը փոփ. 12.04.00 թիվ 169, 20.05.00 թիվ 253, 12.08.00 թիվ 470, 24.10.01 թիվ 1038, 05.06.02 թիվ 683, 24.10.02 թիվ 1711-Ն, 19.12.02 թիվ 2079-Ն, 23.01.03 թիվ 47-Ն, 10.04.03 թիվ 396-Ն, 08.04.04 թիվ 540-Ն, 17.06.04 թիվ 901-Ն, 04.08.05 թիվ 1172-Ն, 11.05.06 թիվ 620-Ն, 10.08.06 թիվ 1118-Ն, 23.08.07 թիվ 949-Ն, 16.10.08 թիվ 1165-Ն, 29.04.10 թիվ 522-Ն, 22.06.12 թիվ 792-Ն որոշումներ)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 30.10.08 թիվ 1229-Ն որոշում)

i

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած սույն որոշմանը համապատասխան չդրոշմավորված` ներմուծված ապրանքների իրացումը կատարվում է ակցիզային դրոշմանիշերով: Այդ ապրանքների սույն որոշմանը համապատասխան դրոշմավորման համար պատասխանատու է համապատասխան պետական լիազորված մարմինը: Վերջինիս ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են անհատույց: Սույն կետով նախատեսված ապրանքների դրոշմավորման կարգը սահմանում է մաքսային մարմինը:

(4-րդ կետը լրաց. 25.08.01 թիվ 770, 30.10.08 թիվ 1229-Ն որոշումներ)

5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը`

i

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերի հաստատման, պատվիրման, տպագրման և ստացման աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու վերաբերյալ.

բ) մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը ապահովել ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերի հաստատման, պատվիրման, տպագրման և ստացման աշխատանքները.

գ) (5-րդ կետի գ ենթակետն ուժը կորցրել է 30.10.08 թիվ 1229-Ն որոշում)

i

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հետ կնքված պայմանագրով նախատեսված ակցիզային դրոշմանիշերը պատվիրում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը: Այդ ակցիզային դրոշմանիշերի տպագրության, առաքման ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հետ պայմանագիր կնքած անձանց միջոցների հաշվին:

Մաքսային արարողակարգերի և մաքսային կանոնների խախտման, ինչպես նաև սույն որոշմամբ նախատեսված այլ դեպքերում, որպես ապրանքի արժեք հիմք է ընդունվում դրոշմանիշերի տպագրության ծախսերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաստատած ակցիզային դրոշմանիշերի արժեքը (գինը):

(5-րդ կետը փոփ. 28.09.00 թիվ 600, 24.10.01 թիվ 1038 որոշումներ)

i

5.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին`

ա) յուրաքանչյուր տարվա համար անհրաժեշտության դեպքում հաստատել ակցիզային դրոշմանիշերի նմուշները, այդ թվում` դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձանց և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի միջև կնքված պայմանագրով նախատեսված ակցիզային դրոշմանիշերի նմուշները:

Ակցիզային դրոշմանիշերը պատվիրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն: Հաստատված ակցիզային դրոշմանիշերի նմուշներից տարբերվող և լրացուցիչ պաշտպանիչ շերտեր պարունակող ակցիզային դրոշմանիշերի տպագրության հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հետ պայմանագիր կնքած անձանց միջոցների հաշվին.

բ) մաքսային ընթացակարգերի և մաքսային կանոնների խախտման, ինչպես նաև սույն որոշմամբ նախատեսված այլ դեպքերում, որպես դրոշմանիշի արժեք, հիմք է ընդունվում ակցիզային դրոշմանիշերի տպագրության ծախսերի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հաստատած ակցիզային դրոշմանիշերի արժեքը (գինը):

(5.1-րդ կետը լրաց. 29.12.02 թիվ 2079-Ն որոշում )

6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը`

i

ա) (6-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 30.10.08 թիվ 1229-Ն որոշում)

բ) (6-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 30.10.08 թիվ 1229-Ն որոշում)

գ) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների համար նախատեսված «1997», «1998», «1999» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի մնացորդների դուրսգրման և ոչնչացման, ինչպես նաև 2000 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ստացված, չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.

դ) (6-րդ կետի դ ենթակետն ուժը կորցրել է 30.10.08 թիվ 1229-Ն որոշում)

i

ե) ապահովել վերահսկողություն սույն որոշման 2-րդ կետի «ը» ենթակետում նշված ապրանքների իրացման նկատմամբ` յուրաքանչյուր 15 օրվա ընթացքում իրացված ապրանքի քանակի (ըստ անվանացանկի), գնորդ կազմակերպությունների (կազմակերպության անվանումը, հասցեն, բանկային տվյալները, հարկ վճարողի հաշվառման համարը, ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման համարը) վերաբերյալ` «Գրանդ-Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն ներկայացվող տեղեկությունների հիման վրա.

i

զ) մինչև 2002 թվականի ապրիլի 1-ը հաստատել «2000» թվագրված ակցիզային դրոշմանիշերի չօգտագործված և վնասված քանակությունների դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը.

է) մինչև 2003 թվականի փետրվարի 1-ը հաստատել «2001» թվագրված` չօգտագործված և վնասված քանակություններով ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը.

ը) մինչև 2004 թվականի սեպտեմբերի 15-ը հաստատել «2003» թվագրված տեղական արտադրանքի դրոշմավորման համար նախատեսված` չօգտագործված և վնասված ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը.

թ) մինչև 2006 թվականի հուլիսի 1-ը հաստատել «2004» թվագրված չօգտագործված և վնասված ալկոհոլային խմիչքների ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման և ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը:

(6-րդ կետը լրաց. 20.05.00 թիվ 253, 24.10.01 թիվ 1038, 19.12.02 թիվ 2079-Ն, 08.04.04 թիվ 540, 17.06.04 թիվ 901-Ն, 11.05.06 թիվ 620-Ն որոշումներ)

i

6.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին`

ա) մինչև 2004 թվականի հունիսի 15-ը հաստատել «2002» թվագրված չօգտագործված և վնասված ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը.

բ) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերի ստացման, պահպանման, հաշվառման, տրամադրման և դրանց նկատմամբ հսկողության իրականացման կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ.

գ) մինչև 2005 թվականի սեպտեմբերի 1-ը հաստատել «2003» թվագրված չօգտագործված և վնասված ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը.

դ) մինչև 2006 թվականի սեպտեմբերի 1-ը հաստատել «2004» թվագրված չօգտագործված և վնասված ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը.

ե) մինչև 2007 թվականի սեպտեմբերի 1-ը հաստատել «2005» թվագրված` չօգտագործված և վնասված ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը:

(6.1-րդ կետը լրաց. 08.04.04 թիվ 540-Ն, 10.08.06 թիվ 1118-Ն, 23.08.07 թիվ 949-Ն որոշումներ)

6.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև 2008 թվականի նոյեմբերի 25-ը հաստատել «2006» թվագրված չօգտագործված և վնասված ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը:

(6.2-րդ կետը լարց. 16.10.08 թիվ 1165-Ն որոշում)

i

6.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև 2010 թվականի հունիսի 1-ը հաստատել «2007» թվագրմամբ «չօգտագործված և վնասված ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը» և ապահովել այդ աշխատանքների կատարումը:

(6.3-րդ կետը լրաց. 29.04.10 թիվ 522-Ն որոշում)

i

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 175, 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 178, 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի N 175 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 247, 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի N 175 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 316, 1997 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի N 178 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 346, 1997 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10 N 175 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 416, 1998 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի N 175 և հունիսի 12-ի N 178 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 5, 1998 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի N 175 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 180, 1998 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի N 175 և հունիսի 12-ի N 178 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 215, 1998 թվական օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 10-ի N 175 և հունիսի 12-ի N 178 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 508, 1998 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի N 175 և 1997 թվականի հունիսի 12-ի N 178 որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 539, 1998 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի N 175 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 648, 1999 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի N 175 և 1997 թվականի հունիսի 12-ի N 178 որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 253 որոշումները:

i

8. Սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված կարգին վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, իսկ նույն կետի «դ» ենթակետով հաստատված կարգին վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

(8-րդ կետը խմբ. 25.08.01 թիվ 770 որոշում)

9. Սույն որոշման 1-ին, 2, 3, 4, 7 և 8-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2000 թվականի փետրվարի 1-ից, իսկ 5-րդ և 6-րդ կետերը` 1999 թվականի հոկտեմբերի 26-ից:

(վերնագիրը փոփ. 30.10.08 թիվ 1229-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

հոկտեմբերի 26-ի N 662 որոշմամբ

 

ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐ

 

._______________________________________________________.

| Արտադրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳ | Ապրանքախմբի անվանումը |

|    ապրանքային անվանացանկի     |                       |

|_______________________________|_______________________|

|2204, 2205, 2206               |խաղողի և  այլ գինիներ  |

|_______________________________|_______________________|

|2207                           |էթիլային սպիրտ         |

|_______________________________|_______________________|

|2208                           |սպիրտային խմիչք        |

|_______________________________|_______________________|

|2402                           |ծխախոտի արտադրանք      |

._______________________________________________________.

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

հոկտեմբերի 26-ի N 662 որոշմամբ

 

i

ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔԻ ՈՒ ԷԹԻԼԱՅԻՆ ՍՊԻՐՏԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ՇՇԱԼՑՈՒՄԸ) ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԵՐՈՎ ՏԱՐԱՆԵՐԻ (ՏՈՒՓԵՐԻ)

 

._______________________________________________________________.

|  Ապրանքի   | Ապրանքախմբի անվանումը  | Տարայի թույլատրելի չափը |

| անվանումը` |                        |   (տուփում գլանակների   |

|ըստ ԱՏԳ ԱԱ-ի|                        |      թիվը) (հատ)        |

|____________|________________________|_________________________|

|2204, 2205  |Ոգելից խմիչք            | 0,1 լ, 0,125 լ, 0,187 լ,|

|2206, 2208  |                        | 0,2 լ, 0,25 լ, 0,33 լ,  |

|            |                        | 0,375 լ, 0,5 լ, 0,7 լ,  |

|            |                        | 0,75 լ, 0,8 լ, 1,0 լ,   |

|            |                        | 1,5 լ, 3,0 լ            |

|____________|________________________|_________________________|

|2207        |Էթիլային սպիրտ          | 0,5լ                    |

|____________|________________________|_________________________|

|2402        |Ծխախոտի արտադրանք       |                         |

|            |այդ թվում`              |                         |

|            |սիգարետներ` ֆիլտրով     | 10,   20                |

|            |սիգարետներ` առանց ֆիլտրի| 12,   20                |

._______________________________________________________________.

(ցանկը փոփ. 12.04.00 թիվ 169, 14.07.05 թիվ 1016-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

հոկտեմբերի 26-ի N 662 որոշմամբ

 

ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների (այսուհետև դրոշմավորման ենթակա ապրանքներ) ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգը:

2. Պարտադիր դրոշմավորման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում արտադրվող սույն կարգի N 1 հավելվածում նշված ապրանքները:

 

II. Դրոշմավորման կարգը

 

3. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ոգելից խմիչքի, էթիլային սպիրտի (ներառյալ շշալցումը) և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտրի ոլորտում իրացումը 2000 թվականի փետրվարի 1-ից կատարվում է սույն կարգի N 2 հավելվածում նշված թույլատրելի չափերով տարաների (տուփերի) ցանկին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների սույն կարգին համապատասխան դրոշմավորման համար պատասխանատու են դրանք արտադրող անձինք: Հայաստանի Հանրապետությունում արտադրված և սույն կարգին համապատասխան չդրոշմավորված ապրանքները շրջանառության մեջ բաց թողնելու համար պատասխանատու են դրանք շրջանառության մեջ բաց թողնող անձինք:

i

5. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրված դրոշմավորման ենթակա ապրանքների համար արտադրողը դրոշմավորումը կարող է իրականացնել այլ պետությունների կողմից սահմանված ձևի ակցիզային դրոշմանիշերով (կամ առանց դրոշմավորման)` դրա մասին եռամսյակը մեկ անգամ, մինչև հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային տեսչություն (այսուհետ` հարկային տեսչություն) ներկայացնելով տեղեկություն` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի:

(5-րդ կետը փոփ. 08.04.04 թիվ 540-Ն որոշում)

6. Արգելվում է սույն կարգին համապատասխան ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը և այլն) այլ անձանց:

 

III. Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերումը

 

7. Ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերվում հարկային տեսչություններից:

8. Ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերում միայն դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք` մինչև այդ ապրանքների սահմանված կարգով իրացումը:

i

9. Հայաստանի Հանրապետությունում արտադրված դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, ոգելից խմիչքի արտադրանքի համար 50 դրամ, ծխախոտի արտադրանքի համար 25 դրամ:

(9-րդ կետը փոփ. 08.04.04 թիվ 540-Ն որոշում)

10. Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը հանդիսանում է`

ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի կանխավճար.

բ) Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա հաստատագրված վճարից պակասեցման ենթակա գումար:

i

11. Ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար հարկային տեսչություններ ներկայացվում են`

ա) դիմում` 2 օրինակից համաձայն սույն կարգի N 4 հավելվածի.

բ) ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթերի բնօրինակը և դրա պատճենը (բնօրինակը վերադարձվում է, իսկ պատճենը պահվում է հարկային տեսչությունում).

գ) հաշվարկ ակցիզային դրոշմանիշերի օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած կարգով.

դ) պարտադիր` օղի արտադրողների (ներառյալ շշալցում իրականացնողների) կողմից որպես հումք ձեռք բերված սպիրտի ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերի օրինակները.

ե) լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի ու համապատասխանության սերտիֆիկատի (պարտադիր լինելու դեպքում) պատճենները: Լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենները կարող են չներկայացվել, եթե դրանք տվյալ տարվա համար մեկ անգամ արդեն ներկայացվել են: Համապատասխանության սերտիֆիկատը գործողության յուրաքանչյուր ժամանակահատվածի համար ներկայացվում է մեկ անգամ: Այս դեպքում սույն կետում նշված փաստաթղթերին կից ներկայացվող գրությունում նշվում են այն գրության ամսաթիվը և համարը, որին կից ներկայացվել են այդ պատճենները:

(11-րդ կետը փոփ. 08.04.04 թիվ 540-Ն որոշում)

i

12. Հարկային տեսչություններն ակցիզային դրոշմանիշերը տրամադրում են սույն կարգի 11-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Ակցիզային դրոշմանիշեր չեն տրամադրվում, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ակցիզային հարկի գծով գերավճարը քիչ է պահանջվող դրոշմանիշերի համար վճարման ենթակա գումարից կամ արտադրական հզորությունները չեն համապատասխանում պահանջվող դրոշմանիշերի քանակին: Այս դեպքում հայտը կարող է բավարարվել մասնակի` գերավճարի գումարին կամ արտադրական հզորություններին համապատասխան:

Ընդ որում, ակցիզային դրոշմանիշերի տրամադրումը կատարվում է ինչպես սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերի, այնպես էլ նշված անձանց մոտ հարկային տեսչությունների կողմից արտադրական կարողությունների ուսումնասիրության վերաբերյալ կազմված տեղեկանքի հիման վրա:

(12-րդ կետը փոփ. 08.04.04 թիվ 540-Ն որոշում)

13. Ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են դրանց ձեռքբերման համար դիմում ներկայացրած անձի լիազորված անձին անձնագրի ներկայացմամբ: Ակցիզային դրոշմանիշերի ստացումը հաստատվում է անդորրագրով համաձայն սույն կարգի N 5 հավելվածի:

 

IV. Ակցիզային դրոշմանիշերի հաշվառման և

օգտագործման կանոնները

 

14. Ակցիզային դրոշմանիշերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր և սահմանված կարգով հաշվառվում են ինչպես հարկային տեսչությունների, այնպես էլ դրոշմանիշերը ձեռք բերող անձանց անձանց կողմից: Վերջիններս դրանց գծով վարում են առանձնացված հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Հարկային տեսչությունները յուրաքանչյուր արտադրողի համար վարում են դրոշմավորման ենթակա ապրանքների (ըստ արտադրանքի ապրանքախմբերի) ակցիզային դրոշմանիշերի շարժի (տրամադրման և ընդունման) հաշվառման քարտեր` ըստ դրոշմանիշերի սերիաների և թվի` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած կարգով:

16. Հարկային տեսչություններն անհրաժեշտության դեպքում կարող են վարել լրացուցիչ գրանցամատյաններ (քարտեր)` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած կարգով:

i

17. Դրոշմավորումը կատարվում է ապրանքի վրա նախատեսված տեղերում` սոսնձման միջոցով փակցնելով դրոշմանիշը` սույն կարգի N 6 հավելվածում նշված ձևով: Ապրանքների դրոշմավորման ժամանակ, բացառությամբ ինքնասոսնձվող դրոշմանիշերով դրոշմավորման դեպքերի կիրառվում է այնպիսի սոսինձ, որը բացառում է դրոշմանիշը պոկելու հնարավորությունը առանց ապրանքի ապրանքային տեսքը վնասելու: Օգտագործվող սոսինձը պետք է բացառի ակցիզային դրոշմանիշերի բազմակի օգտագործման հնարավորությունը առանց ակցիզային դրոշմանիշի ամբողջականությունը վնասելը:

(17-րդ կետը փոփ. 11.12.03 թիվ 1632-ն որոշում)

18. Դրոշմավորված ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված և ամբողջական դրոշմանիշ:

i

19. Արգելվում է դրոշմավորումը կատարել սույն կարգի N 6 հավելվածում նշված ձևերին չհամապատասխանող տեսքով:

Արգելվում է հաստատված նմուշի դրոշմանիշերի վրա կատարել նշագրումներ (կնիքներով, դրոշմակնիքներով կամ այլ կերպ), դրոշմանիշերը կամ դրա մի մասը ծածկել անթափանց թաղանթներով:

(19-րդ կետը լրաց. 19.12.02 թիվ 2079-Ն որոշում )

20. Չօգտագործված կամ վնասված դրոշմանիշերը ենթակա են վերադարձման սույն կարգով սահմանված դեպքերում և ժամկետներում:

 

V. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի

վերադարձման կարգը

 

21. Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը վերադարձվում են`

ա) դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում` մինչև լուծարային ակտի ստորագրումը.

բ) ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերը 3-ամսյա ժամկետում չօգտագործելու դեպքում` ձեռքբերման օրվանից մինչև 3-ամսյա ժամկետի լրանալու օրը ներառյալ:

Սույն կետի կիրառման առումով ակցիզային դրոշմանիշերը չօգտագործված չեն համարվում, եթե դրանք սույն կարգին համապատասխան փակցված են դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողների մոտ առկա պատրաստի արտադրանքի վրա:

22. Վնասված ակցիզային դրոշմանիշերը կարող են վերադարձվել հարկային տեսչություններ` դրանց ձեռքբերման օրվանից մինչև 3-ամսյա ժամկետը լրանալու օրը ներառյալ:

Վնասված ակցիզային դրոշմանիշերը ներկայացվում են հարկային տեսչություն դրանք փակցնելով առանձին էջերի վրա ապահովելով հետևյալ պայմանները`

ա) ակցիզային դրոշմանիշերը պետք է փակցվեն առանց ծալքերի և անհարթությունների.

բ) պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի սերիան և դրա կենտրոնական մասը.

գ) ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացվեն.

դ) վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում` հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:

i

23. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման համար հարկային տեսչություններ ներկայացվում են`

ա) դիմում ակցիզային դրոշմանիշերի հանձնման համար դրանում առանձին նշելով ակցիզային դրոշմանիշերի վերադարձման պատճառները.

բ) ակցիզային դրոշմանիշերի ստացման անդորրագրի պատճենը:

(23-րդ կետը փոփ. 08.04.04 թիվ 540-Ն որոշում)

i

24. Հարկային տեսչությունն ակցիզային դրոշմանիշերի հանձնման վերաբերյալ դիմումն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրոշմանիշերի իսկությունը, իսկ վնասված դրոշմանիշերի դեպքում` նաև դրանց համապատասխանությունը «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին և ընդունում է որոշում կարգի պահանջներին համապատասխանության մասին:

Դրական որոշման դեպքում` ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարի հաշվին առաջացած գերավճարները ենթակա են հաշվանցման այլ հարկատեսակի գծով առկա հարկային պարտավորությունների մարմանը կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով:

Բացասական որոշման դեպքում` ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարներն այլ հարկատեսակների գծով առկա հարկային պարտավորությունների մարման նպատակով հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն:

(24-րդ կետը փոփ. 08.04.04 թիվ 540-Ն որոշում)

i

25. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը սահմանված կարգով չվերադարձնելու կամ հարկային տեսչությունների կողմից հետ չընդունելու դեպքերում նշված դրոշմանիշերի թվին համապատասխան պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ակցիզային հարկը հաշվարկվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով սահմանված կարգով: Սույն կետում նշված անուղղակի եղանակով հաշվարկված ակցիզային հարկի գումարը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Հետագայում դրոշմանիշերի վերադարձման ժամկետը լրանալուց հետո 60 օրվա ընթացքում, չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման դեպքում վերադարձված դրոշմանիշերի թվին համապատասխան կատարվում է հաշվարկված և գանձված գումարների վերահաշվարկ:

 

VI. Դրոշմավորման կարգի նկատմամբ հսկողությունը

 

26. Դրոշմավորման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը:

i

27. Սույն կարգի խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

(որոշումը փոփ. 08.04.04 թիվ 540-Ն որոշում)

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետությունում

արտադրվող ակցիզային հարկով

հարկման ենթակա որոշ ապրանքների

ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով

պարտադիր դրոշմավորման կարգի

 

ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._______________________________________________________________.

|Արտադրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳ|     Ապրանքախմբի անվանումը       |

|   ապրանքային անվանացանկի    |                                 |

|_____________________________|_________________________________|

|2204, 2205, 2206             |խաղողի և  այլ գինիներ, գինենյութ |

|_____________________________|_________________________________|

|2207                         |0,5 լ տարողությամբ էթիլային սպիրտ|

|_____________________________|_________________________________|

|2208                         |սպիրտային խմիչք                  |

|_____________________________|_________________________________|

|2402                         |ծխախոտի արտադրանք                |

._______________________________________________________________.

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետությունում

արտադրվող ակցիզային հարկով

հարկման ենթակա որոշ ապրանքների

ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով

պարտադիր դրոշմավորման կարգի

 

ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔԻ, ԷԹԻԼԱՅԻՆ ՍՊԻՐՏԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ՇՇԱԼՑՈՒՄԸ) ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԵՐՈՎ ՏԱՐԱՆԵՐԻ (ՏՈՒՓԵՐԻ)

 

.______________________________________________________________.

|NN  | Ապրանքախմբի անվանումը  |Տարայի թույլատրելի չափը (տուփում|

|ը/կ |                        |     գլանակների թիվը) (հատ)     |

|____|________________________|________________________________|

| 1. |Ոգելից խմիչք            |   0,25լ, 0,33լ, 0,5 լ, 0,7լ,   |

|    |                        |       0,75լ, 0,8լ, 1,0լ        |

|____|________________________|________________________________|

| 2. |Էթիլային սպիրտ          |              0,5լ              |

|____|________________________|________________________________|

| 3. |Ծխախոտի արտադրանք       |                                |

|    |այդ թվում`              |                                |

|    |սիգարետներ` ֆիլտրով     | 10,   20                       |

|    |սիգարետներ` առանց ֆիլտրի| 12,   20                       |

.______________________________________________________________.

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետությունում

արտադրվող ակցիզային հարկով

հարկման ենթակա որոշ ապրանքների

ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով

պարտադիր դրոշմավորման կարգի

 

ՀՀ ՊԵՆ __________________________________________ հարկային (հարկային տեսչության անվանումը) տեսչության պետին

 

Գրանցման N _________

 

Տեղեկություն

 

_________________________________________________________________________

               (կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն)

_________________________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

Հայտնում են որ, _________________________________________________________

(օտարերկրյա պետության գնորդ կազմակերպության անվանումը,

______________________

բանկային տվյալները)

 

«____» ____________ թ. ստացել եմ ________________________________________

(օտարերկրյա պետության անվանումը) կողմից սահմանված ակցիզային դրոշմանիշեր` ընդհանուր թվով __________________

_________________________________________________________________________

                               (տառերով)

___________________________________________________  դրոշմավորման համար:

(արտադրանքի անվանումը) Ստացված դրոշմանիշերից` օգտագործվել են __________________________________________________________

(թիվը տառերով) վերադարձվել են __________________________________________________________

(թիվը տառերով) մնացորդը կազմում է ______________________________________________________

(թիվը տառերով)

 

Կազմակերպության տնօրեն __________________    ____________________

                       (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

Գլխավոր հաշվապահ       __________________    ____________________

                       (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

       Կ.Տ.                         «_____» __________________     թ.

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետությունում

արտադրվող ակցիզային հարկով

հարկման ենթակա որոշ ապրանքների

ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով

պարտադիր դրոշմավորման կարգի

 

ՀՀ ՊԵՆ __________________________________________ հարկային (հարկային տեսչության անվանումը) տեսչության պետին

 

Գրանցման N _________

 

ԴԻՄՈՒՄ

 

ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման

 

_________________________________________________________________________

               (կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն)

_________________________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

խնդրում է տրամադրել ակցիզային դրոշմանիշեր` ընդհանուր թվով _______________ _______________ գումարի չափով (________________________________________):

(գումարը տառերով) Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են` ______________________________

1.___________________________________________________________________ (ապրանքի անվանումը, տարային չափը, թիվը) 2.___________________________________________________________________ (ապրանքի անվանումը, տարային չափը, թիվը) 3.___________________________________________________________________ (ապրանքի անվանումը, տարային չափը, թիվը) 4.___________________________________________________________________ (ապրանքի անվանումը, տարային չափը, թիվը)

 

Կազմակերպության կողմից ակցիզային դրոշմանիշերի համար գումարը մուտքագրվել է __________ հաշվին ____________ վճարային փաստաթղթերով «___»________  թ. և վճարման գումարը կազմում է __________________________________________:

(տառերով)

 

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:

 

Կազմակերպության տնօրեն __________________    ____________________

                       (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

Գլխավոր հաշվապահ       __________________    ____________________

                       (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

       Կ.Տ.                         «_____» __________________     թ.

 

Հավելված N 5

Հայաստանի Հանրապետությունում

արտադրվող ակցիզային հարկով

հարկման ենթակա որոշ ապրանքների

ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով

պարտադիր դրոշմավորման կարգի

 

ՀՀ ՊԵՆ __________________________________________ հարկային (հարկային տեսչության անվանումը) տեսչության պետին

 

ԱՆԴՈՐՐԱԳԻՐ

 

ակցիզային դրոշմանիշերի ստացման

 

        Գրանցման N ____________  «____»_________________    թ.

 

_________________________________________________________________________

               (կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն)

_________________________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը) Ակցիզային դրոշմանիշեր` _______________________ հատ` ____________________________ գումարի չափով:

(տառերով) Ընդհանուր գումարը` ______________________________________________________

(տառերով) Ակցիզային դրոշմանիշեր բաց

թողնող աշխատող             ________________     ____________________

                           (ստորագրություն)      (անունը, ազգանունը)

Ստացավ

____________________________________________________________________

                   (պաշտոնը, անունը ազգանունը)

1.___________________________________________________________________ (դրոշմանիշի տեսակը, սերիան, թիվը) 2.___________________________________________________________________ (դրոշմանիշի տեսակը, սերիան, թիվը) 3.___________________________________________________________________ (դրոշմանիշի տեսակը, սերիան, թիվը) 4.___________________________________________________________________ (դրոշմանիշի տեսակը, սերիան, թիվը)

 

N ______________ լիազորագրով «_____»___________________     թ.

 

Անձնագիր _______________ N _______________ տրված _______________

 

Ստացա  «_____»___________________     թ.  ___________________

                                           (ստորագրությունը)

 

    ՀՀ ՊԵՆ ՏՀՏ                       Ստացող կազմակերպություն

Կ.Տ.

 

Հավելված N 6

i

Հայաստանի Հանրապետությունում

արտադրվող ակցիզային հարկով

հարկման ենթակա որոշ ապրանքների

ակցիզային նոր նմուշի

դրոշմանիշերով պարտադիր

դրոշմավորման կարգի

 

Ակցիզային դրոշմանիշերի փակցման ձևը

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Ցելոֆանապատված ծխախոտի տուփերի համար ակցիզային դրոշմանիշը փակցվում է անմիջապես ծխախոտի տուփի վրա (ցելոֆանի տակ):

(հավելված 6-ը փոփ. 11.12.03 թիվ 1632-ն որոշում)

 

------------------------------------------------

հեղինակների կողմից - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.10.1999
N 662
Որոշում