Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑ ...

 

 

040.0675.271099

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 675

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերության ծրագրի իրականացման համար հատկացնել 300000 ԱՄՆ-ի դոլար` Համաշխարհային բանկի կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության երկրորդ վարկային ծրագրի (ՍԱՏԱԿ II) վարկային միջոցներից:

2. Սահմանել, որ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերության ծրագրի իրագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 26-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.10.1999
N 675
Որոշում