Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱ ...

 

 

040.0107.150216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2016 թվականի N 107-Ն

 

i

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 127-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային ապահովման միջոցների պատրաստման նկատմամբ պահանջները և դրանց կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի փետրվարի 11-ի

N 107-Ն որոշման

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են մաքսային ապահովման միջոցների կիրառության կանոնները և պատրաստմանը ներկայացվող պահանջները:

2. Սույն իրավական ակտում հասկացություններն օգտագործվում են «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի հավելվածով և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Մաքսային ապահովման (նույնականացման) միջոցները կիրառվում են մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների, ինչպես նաև մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների համար նախատեսված տրանսպորտային միջոցների, շենքերի, տարողությունների և այլ վայրերի նույնականացման նպատակով:

4. Նույնականացումն իրականացվում է կապարակնքման, կնքման, դրոշմակնքման, թվային, տառային կամ այլ ձևով նշագրման, նույնականացման նշանների կիրառման, նմուշների և օրինակների վերցման, նկարահանման, ապրանքների մանրամասն նկարագրման, գծապատկերների, ծավալային պատկերների պատրաստման, ապրանքն ուղեկցող փաստաթղթերի օգտագործման միջոցով, ինչպես նաև այլ միջոցներով:

5. Մաքսային նպատակների համար որպես օտարերկրյա պետությունների նույնականացման միջոցներ կարող են ճանաչվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն` օտարերկրյա պետությունների մաքսային մարմինների կողմից, ինչպես նաև ապրանքների մատակարարների և փոխադրողների կողմից կիրառվող միջոցները:

6. Մաքսային մարմինների կողմից նույնականացման միջոցների կիրառությունը կանոնակարգում է վերադաս մաքսային մարմինը:

7. Մաքսային մարմինների կողմից կարող են օգտագործվել հետևյալ նույնականացման միջոցները`

1) մեխանիկական միջոցներ`

ա. կապարակնիք` մեկանգամյա օգտագործման մեխանիկական սարք, որը կարող է տեղադրվել տրանսպորտային միջոցների` բեռների համար նախատեսված տարածքի վրա, և որի կիրառումից հետո բեռների համար նախատեսված տարածքը կարող է բացվել միայն կապարակնիքն ապամոնտաժելու, հեռացնելու (բացելու) միջոցով: Կապարակնիքը տեղադրվում է կապարակնքման համար նախատեսված հատուկ սարքով` լարերի կամ մետաղալարերի կիրառմամբ,

բ. էլեկտրոնային փականակապարակնիք` բազմակի օգտագործման սարք, որն օժտված է երթուղու մշտադիտարկում իրականացնելու հնարավորությամբ, այդ թվում` հեռակա կամ հաշվողական մեքենաների միջոցով կարող է ազդանշաններ ուղարկել` չթույլատրելով անօրինական մուտքը պահպանող օբյեկտներ.

2) դրոշմային միջոցներ`

ա. կնիք (դրոշմակնիք)` տարբեր կրիչների վրա տպագրելու կամ թանաքի միջոցով գործողություն արձանագրելու (ֆիքսելու) հնարավորություն ունեցող գործիք (սարք): Կնիքները կարող են լինել անհատական և ընդհանուր օգտագործման,

բ. գծավոր ծածկագիր (շտրիխ կոդ)` թվերի և տառերի համադրություն, որն ընթերցելի (հասկանալի) է հատուկ հաշվողական մեքենաների համար: Մաքսային մարմինները կարող են կիրառել նաև գծավոր ծածկագրով ինքնասոսնձվող պիտակներ,

գ. ֆլուորեսցենտային գրիչ` հատուկ գրիչ, որն օգտագործվում է մաքսային փաստաթղթերի վրա արտացոլիչ նշան դնելու համար:

8. Նույնականացման մեխանիկական և դրոշմային միջոցները կիրառվում են ապրանքների ու տրանսպորտային միջոցների բեռնախցիկների, ինչպես նաև բեռն ուղեկցող և տրանսպորտային փաստաթղթերի պահպանության ու մաքսային հսկողության իրականացումն ապահովելու նպատակով:

9. Նույնականացման մեխանիկական միջոցները դրվում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների բեռնման ժամանակ` բեռնախցիկների փականների վրա` ներառելով բեռնախցիկների փակվող բոլոր հանգույցները: Նույնականացման մեխանիկական միջոցները մաքսային մարմինների կողմից տեղադրվում են մաքսային հսկողության ժամանակ:

10. Կիրառված նույնականացման մեխանիկական միջոցները փոփոխվում, հեռացվում կամ ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում` մաքսային մարմնի թույլտվությամբ` այլ անձանց կողմից: Նույնականացման միջոցների փոփոխության, հեռացման կամ ոչնչացման դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից կազմվում է արձանագրություն` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված ձևով:

11. Նույնականացման մեխանիկական միջոցները կարող են պատրաստված լինել տարբեր նյութերի տարբեր համադրություններից, սակայն պետք է դիմակայեն օդի ջերմաստիճանի -60 oC-ից մինչև +55 oC շահագործման պայմաններին:

12. Նույնականացման մեխանիկական միջոցների կառուցվածքը պետք է`

1) ապահովի մարդկանց անվտանգ աշխատանքը, լինի հրդեհաանվտանգ և պայթյունաանվտանգ.

2) բացառի բազմակի օգտագործումը (բացառությամբ էլեկտրոնային փականակապարակնիքների).

3) ապահովի նույնականացման մեխանիկական միջոցների` առանց տեսանելի հետքերի հեռացման (բացման) անհնարինությունը (բացառությամբ էլեկտրոնային փականակապարակնիքների).

4) ապահովի տեղափոխվող բեռներ մուտքի բացառումը` առանց նույնականացման մեխանիկական միջոցների վնասման (բացառությամբ էլեկտրոնային փականակապարակնիքների).

5) ապահովի նույնականացման մեխանիկական միջոցների գործառնական նշանակությունը բեռների տեղափոխման ընթացքում առաջացող մեխանիկական ուժի ազդեցության ժամանակ.

6) ապահովի նույնականացման մեխանիկական միջոցների` փակված վիճակում դրանց կարգավիճակի հսկողության հնարավորությունը.

7) ապահովի հատուկ սարքերի միջոցով հեռացման (հանման) հնարավորությունը:

13. Նույնականացման մեխանիկական միջոցները պետք է պատրաստված լինեն այնպես, որպեսզի իրենց աշխատունակությունը պահպանեն տեղադրման օրվանից նվազագույնը 12 ամիս, իսկ արտադրության օրվանից` նվազագույնը 24 ամիս:

14. Էլեկտրոնային փականակապարակնիքները պետք է ունենան 5 տարվանից ոչ պակաս օգտագործման ժամկետ:

15. Նույնականացման մեխանիկական և դրոշմային միջոցները պետք է համապատասխանեն դրանց վրա տարածվող` նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերով, ինչպես նաև սույն կարգով դրանց համար սահմանված պահանջներին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2016
N 107-Ն
Որոշում