Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՃՅՈՒՂԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 1995 թվականի թիվ 358

 

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՃՅՈՒՂԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ մյուս պետությունների ձեռնարկությունների և ճյուղերի միջև փոխշահավետ արտադրական կոոպերացիայի զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը և գործադիր իշխանության մյուս մարմիններին` ելնելով ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների 1994 թվականի ապրիլի 15-ի ԱՊՀ անդամ պետությունների ձեռնարկությունների և ճյուղերի արտադրական կոոպերացիայի զարգացմանն աջակցելու ընդհանուր պայմանների և մեխանիզմի մասին 1993 թվականի դեկտեմբերի 23-ին քաղ. Աշգաբադում ստորագրված համաձայնագրի (այսուհետև` համաձայնագիր) և 1994 թվականի ապրիլի 15-ին քաղ. Մոսկվայում ստորագրված այդ համաձայնագրի իրականացման մեխանիզմի մասին արձանագրության (այսուհետև` արձանագրություն) ժամանակավոր կիրարկման մասին որոշումից, ապահովել համաձայնագրի և արձանագրության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ընդունած պարտավորությունների կատարումը:

2. Համաձայնագրով և արձանագրությամբ նախատեսված արտադրական կոոպերացիայի և արտադրության մասնագիտացման մասին համաձայնագրերի կնքման և իրականացման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության, թեթև արդյունաբերության նախարարության, գյուղատնտեսության նախարարության, տրանսպորտի և հաղորդակցության նախարարության, նյութական ռեսուրսների նախարարության, պարենի և մթերումների նախարարության, էներգետիկայի և վառելիքի նախարարության, շինարարության նախարարության և կապի նախարարության վրա:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված նախարարություններին` ապահովել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն, արտադրական կոոպերացիայի և արտադրության մասնագիտացման մասին համաձայնագրերի պատճենների, ինչպես նաև այն ձեռնարկությունների ցանկի ներկայացումը, որոնք մատակարարում են (ստանում են) ապրանքներ (աշխատանքներ, ծառայություններ) ըստ նշված համաձայնագրերի հիման վրա կնքված տնտեսական պայմանագրերի (կոնտրակտների):

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ անդամ պետությունների ձեռնարկությունների և ճյուղերի միջև արտադրական կոոպերացիայի և արտադրության մասնագիտացման մասին համաձայնագրի շրջանակներում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մատակարարումների կարգի մասին կանոնադրությունը:

5. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` մեկամսյա ժամկետում որոշել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով մատակարարվող ապրանքների փոխադրումների կարգը, ըստ համաձայնագրի ու արձանագրության, ինչպես նաև այդ ապրանքների մատակարարման հաշվառումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.06.1995
N 358
Որոշում