Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 1995 թվականի թիվ 362

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում պետական սեփականության պահպանության և դրա արդյունավետ օգտագործման համար նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների ղեկավարների, պետական, ինչպես նաև պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունների տնօրենների պատասխանատվության հետագա բարձրացման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրերի կնքման և կիրառման պայմանների մասին» թիվ 150 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) նշված որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին ենթակա ձեռնարկությունների ղեկավարների հետ կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի և կիրառման պայմանների 6-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Կոնտրակտում պարտադիր սահմանվում են նաև պետական պատվերով ստանձնած, ինչպես նաև պետական բյուջեի պետական հատուկ նպատակային ֆոնդերի նկատմամբ պարտավորությունների ճիշտ ժամանակին կատարման, հաշվապահական հաշվառման, հաշվետվությունների, այդ թվում վիճակագրության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացման և ներկայացման վերաբերյալ ձեռնարկության ղեկավարի պարտավորությունների մասին դրույթներ».

բ) նույն կետի «գ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Պետական գույքի խնայողաբար և արդյունավետ օգտագործման գործում պետական ձեռնարկությունների ղեկավարների շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով կոնտրակտներում կարող է նախատեսվել ձեռնարկության տրամադրության տակ մնացող շահույթի հաշվին ձեռնարկության ղեկավարին տարեկան պարգևավճար տալու մասին դրույթ»:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա) ենթակա ձեռնարկությունների կողմից ներկայացվող տարեկան հաշվետվությունների ընդունման (քննարկման) հետ միաժամանակ քննության առնել`

ձեռնարկության վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը` ձեռնարկության գործունեության մեջ տեղ գտած թերությունների, բացթողումների և խախտումների, ինչպես նաև դրանց վերացման ու կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված կոնկրետ միջոցների մասին.

կոնտրակտում սահմանված ձեռնարկության ղեկավարի պարտավորությունների կատարման արդյունքները, այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ մակարդակով կատարման դեպքում սահմանված կարգով կոնտրակտի վաղաժամկետ լուծումը.

բ) անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով գործող կոնտրակտներում կատարել լրացումներ սույն որոշման պահանջներից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ.

գ) կառավարման մարմինների կողմից պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունների տնօրենների հետ կոնտրակտների կնքման, վերահսկիչ հանձնաժողովների ստեղծման, գործունեության տարեկան արդյունքների ամփոփման ժամանակ ղեկավարվել սույն որոշման պահանջներով:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության էկնոնոմիկայի նախարարության հետ համատեղ 10-օրյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին ու պետական կառավարման տեղական մարմիններին ներկայացնել պետական ձեռնարկությունների ղեկավարների հետ կնքված կոնտրակտներում տարեկան պարգևավճարի սահմանման վերաբերյալ մեթոդական ցուցումներ.

բ) պետական ձեռնարկության վերահսկիչ հանձնաժողովի գործունեության կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ 20-օրյա ժամկետում մշակել և պետական կառավարման հանրապետական մարմիններին ներկայացնել պետական ձեռնարկության վերահսկիչ հանձնաժողովի օրինակելի կանոնադրությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.06.1995
N 362
Որոշում