Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

040.0261.180316

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մարտի 2016 թվականի N 261-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Գյուղատնտեսական կենդանիների, կենդանական ծագում ունեցող հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման վերնագրում «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՒՄՔԻ, ՄԹԵՐՔԻ, ԿԵՐԵՐԻ, ԼՐԱՑԱԿԵՐԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառերը փոխարինել «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառերով.

2) որոշման նախաբանը և 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման կարգը` համաձայն հավելվածի:».

3) որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ԿԱՐԳ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ».

i

4) որոշման հավելվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով կարգավորվում են սննդային արտադրանքի (այսուհետ` սննդամթերք) և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման ընթացակարգերը և դրանց իրականացման պայմանների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով` բեռ են համարվում սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը, իսկ սույն կարգի III գլխում` նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքները:

5. Բեռը ներմուծվում կամ արտահանվում կամ տարանցիկ փոխադրվում է բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթի` առողջության սերտիֆիկատի, որակի և անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկատի, անվտանգության սերտիֆիկատի, պետական գրանցման վկայականի կամ համապատասխանության հայտարարագրի կամ բեռի տվյալ խմբաքանակի փորձարկման լաբորատորիայի փորձաքննության արձանագրությունների առկայության դեպքում (այսուհետ` բեռն ուղեկցող փաստաթուղթ):».

i

5) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.

«9.1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) անդամ այլ երկրներից ներմուծվող բեռի բացթողումը կամ տեղաշարժի կասեցումը կամ ներմուծման արգելքը կամ վերադարձը ձևակերպվում է հսկիչ կետի պաշտոնատար անձի կողմից ապրանքն ուղեկցող փաստաթղթերի վրա համապատասխան դրոշմակնիք դնելով:».

i

6) որոշման հավելվածի 12-րդ կետից հանել «(բացառությամբ կենդանիների և սննդամթերքի հետ շփվող նյութերի)», իսկ 16-րդ կետից` «(բացառությամբ կենդանիների)» բառերը.

i

7) որոշման հավելվածի 13-րդ կետից հանել «չեն պահպանվել անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության անասնաբուժական-սանիտարական և անասնաբուժական պահանջները կամ արտահանող երկրում անասնահամաճարակային անկայուն իրավիճակի կամ կարանտինային հիվանդությունների բռնկման մասին առկա է համապատասխան պաշտոնական տեղեկատվություն, և կան արտահանման սահմանափակումներ, կամ սննդամթերքի և անասնակերի արագ արձագանքման միջազգային համակարգի կողմից ստացվել է հաղորդագրություն, կամ» և «3-րդ և» բառերը.

i

8) որոշման հավելվածի 20-րդ կետում «Ոչնչացում» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով» բառերով.

i

9) որոշման հավելվածի 21-րդ կետից հանել «անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների ներմուծման համար» և «անասնաբուժական սերտիֆիկատ, իսկ» բառերը.

i

10) որոշման հավելվածի 22-րդ կետում «անասնաբուժական կամ առողջության սերտիֆիկատի կամ անասնաբուժական վկայականի» բառերը փոխարինել «առողջության սերտիֆիկատի, որակի և անվտանգության սերտիֆիկատի, պետական գրանցման վկայականի կամ համապատասխանության հայտարարագրի» բառերով և հանել «անասնաբուժական» բառը.

i

11) որոշման հավելվածի 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) պարզում է ԵՏՄ անդամ երկրներ փոխադրվող` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անասնաբուժական վերահսկողության ենթակա բեռն արտադրողի, վերամշակողի և (կամ) պահպանողի առկայությունը ԵՏՄ կազմակերպությունների ռեեստրում:».

12) որոշման հավելվածի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«38. Արտահանման արգելման դեպքում բեռի անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթուղթ (սերտիֆիկատ կամ համապատասխանության տեղեկանք) չի տրվում, և բեռն ուղեկցող փաստաթղթի վրա դրվում է «Արտահանումն արգելվում է» դրոշմը:».

i

13) որոշման հավելվածի ամբողջ տեքստում «սննդամթերքի հետ շփվող» բառերը փոխարինել «սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող» բառերով և հանել «սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների» բառերը.

i

14) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 3-րդ, 4-րդ, 11-րդ, 14-րդ, 15-րդ, 23-րդ, 24-րդ, 41-րդ և 43-րդ կետերը.

15) որոշման հավելվածի 51-րդ կետից հանել «և անասնակերի» բառերը.

i

16) որոշման հավելվածի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Աղյուսակ

._____________________________________________________________________.

|Ապրանքի         |Ապրանքի անվանումը                       |Բնաիրային  |

|ծածկագիրը`      |                                        |չափը       |

|ըստ ապրանքատնտե-|                                        |           |

|սագիտական       |                                        |           |

|գործունեության  |                                        |           |

|դասակարգչի      |                                        |           |

|________________|________________________________________|___________|

|        1       |                    2                   |     3     |

|________________|________________________________________|___________|

|02              |Միս և  մսի սննդային ենթամթերք           |30 կգ      |

|________________|________________________________________|___________|

|03              |Ձկներ և  խեցգետնակերպեր, կակղամորթեր և  |30 կգ      |

|                |ջրային այլ անողնաշարավորներ`            |           |

|                |բացառությամբ կենդանի ձկան               |           |

|________________|________________________________________|___________|

|0302 90 000 0   |Ձկան խավիար                             |0.5 կգ     |

|________________|________________________________________|___________|

|04              |Կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր,     |30 կգ      |

|                |կենդանական ծագման սննդամթերք` դասակարգչի|           |

|                |այլ տեղում չհիշատակված կամ չներառված    |           |

|________________|________________________________________|___________|

|0408 11         |Ձվի դեղնուց չորացված                    |1 կգ       |

|________________|________________________________________|___________|

|0407            |Թռչնի ձու` կճեպով, թարմ պահածոյացված կամ|150 հատ    |

|                |եփած                                    |           |

|________________|________________________________________|___________|

|08              |ՈՒտելի մրգեր և  ընկույզներ, ցիտրուսային |50 կգ      |

|                |մշակաբույսերի ու սեխի կեղևներ  և        |յուրաքանչ- |

|                |կճեպներ                                 |յուր       |

|                |                                        |տեսակից    |

|________________|________________________________________|___________|

|09              |Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և |5 կգ       |

|                |համեմունքներ                            |           |

|________________|________________________________________|___________|

|1201            |Սոյայի պտուղներ` մանրատած կամ չմանրատած |20 կգ      |

|________________|________________________________________|___________|

|1202            |Գետնընկույզ` չբոված կամ որևէ  այլ       |20 կգ      |

|                |եղանակով չպատրաստած, կեղևահանած  կամ    |           |

|                |կեղևով,  մանրատած կամ չմանրատած`        |           |

|________________|________________________________________|___________|

|1203 00 000     |Կոպրա, վուշի, հլածուկի կամ կոլզայի      |20 կգ      |

|1204 00         |սերմեր` մանրատած կամ չմանրատած, մանր և  |           |

|1205            |խոշոր աղացվածքի ալյուր` ստացված յուղատու|           |

|1208            |մշակաբույսերի սերմերից կամ պտուղներից`  |           |

|                |բացի մանանեխի սերմերից                  |           |

|________________|________________________________________|___________|

|1207            |Այլ յուղատու մշակաբույսերի սերմեր ու    |50 կգ      |

|                |պտուղներ` մանրատած կամ չմանրատած`       |           |

|________________|________________________________________|___________|

|1206 00         |Արևածաղկի  սերմեր` մանրատած կամ         |50 կգ      |

|                |չմանրատած`                              |           |

|________________|________________________________________|___________|

|1212            |Ծովային և  այլ ջրիմուռներ, շաքարի       |20 կգ      |

|                |ճակնդեղ և  շաքարեղեգ` թարմ սառեցված,    |           |

|                |պաղեցված կամ չորացված, կոտորակված կամ   |           |

|                |չկոտորակված, պտուղների կորիզներ և  դրանց|           |

|                |միջուկներ, սննդի նպատակով օգտագործվող   |           |

|                |բուսական ծագման այլ մթերք` դասակարգչի   |           |

|                |այլ տեղերում չհիշատակված կամ չներառված  |           |

|________________|________________________________________|___________|

|15              |Կենդանական կամ բուսական ծագման ճարպեր և |25 կգ      |

|                |յուղեր, դրանց ճեղքումից ստացված նյութեր,|           |

|                |պատրաստի սննդայուղեր, բուսական կամ      |           |

|                |կենդանական ծագման մոմեր` բացառությամբ   |           |

|                |գերչակի                                 |           |

|________________|________________________________________|___________|

|16              |Պատրաստի մթերք մսից, ձկից կամ           |20 կգ      |

|                |խեցգետնակերպերից, կակղամորթերից կամ     |           |

|                |ջրային այլ անողնաշարավորներից           |           |

|________________|________________________________________|___________|

|1604 31 000     |Թառափազգիների խավիար և  դրա             |0.25 կգ    |

|1604 32 00      |փոխարինիչներ` պատրաստված այլ ձկան       |           |

|                |խավիարից                                |           |

|________________|________________________________________|___________|

|17              |Շաքար, այլ շաքարներ` ներառյալ լակտոզա,  |10 կգ      |

|                |ֆրուկտոզա, մալթոզա, գլյուկոզա, պինդ     |           |

|                |վիճակում, շաքարային սիրոպներ` առանց     |           |

|                |համահոտային և  ներկանյութերի, արհեստական|           |

|                |մեղր` խառնված կամ չխառնված բնական մեղրի |           |

|                |հետ, մելասա շաքարից պատրաստված կակաո    |           |

|                |չպարունակող հրուշակեղեն` ներառյալ սպիտակ|           |

|                |շոկոլադը                                |           |

|________________|________________________________________|___________|

|1704 10         |Մաստակ` պատված կամ չպատված շաքարով      |1 կգ       |

|________________|________________________________________|___________|

|18              |Կակաո և  դրանից մթերք                   |10 կգ      |

|________________|________________________________________|___________|

|19              |Պատրաստի մթերք հացահատիկներից, ալյուրից,|15 կգ      |

|                |օսլայից կամ կաթից, հրուշակեղենի         |           |

|                |արտադրանք ալյուրից                      |           |

|________________|________________________________________|___________|

|1901 10 000 0   |Մանկական կեր` փաթեթավորված վաճառքի համար|15 կգ      |

|________________|________________________________________|___________|

|1901 20 000 0   |Հացաբուլկեղենի և  ալրային հրուշակեղենի  |15 կգ      |

|                |պատրաստման համար խառնուրդ և  խմոր       |           |

|________________|________________________________________|___________|

|1902            |Մակարոնային արտադրանք, ջերմամշակման     |10 կգ      |

|                |ենթարկված կամ չենթարկված, խորիզով (մսից |           |

|                |կամ այլ մթերքներից) կամ առանց խորիզի կամ|           |

|                |պատրաստված այլ եղանակով, ինչպիսիք են    |           |

|                |սպագետին, մակարոնը, լափշան, կոտոշիկները,|           |

|                |ռավիոլին, կաննելլոնին, կուսկուսը` սննդի |           |

|                |մեջ օգտագործման համար պատրաստի կամ ոչ   |           |

|                |պատրաստի վիճակում                       |           |

|________________|________________________________________|___________|

|1904            |Պատրաստի սննդամթերք` ստացված            |5 կգ       |

|                |հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային|           |

|                |մթերքների փքեցմամբ կամ բովմամբ (օրինակ` |           |

|                |եգիպտացորենի փաթիլները), հատիկաբույսեր` |           |

|                |հատիկի կամ փաթիլների տեսքով (բացի       |           |

|                |եգիպտացորենի հատիկից)` այլ եղանակով     |           |

|                |մշակված (բացառությամբ մանր և  խոշոր     |           |

|                |աղացած ալյուրի, ձավարի) նախապես խաշված  |           |

|                |կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում |           |

|                |չհիշատակված կամ չներառված               |           |

|________________|________________________________________|___________|

|1905 31         |Քաղցր չոր թխվածքաբլիթ, վաֆլի և  վաֆլու  |5 կգ       |

|1905 32         |շերտեր                                  |           |

|________________|________________________________________|___________|

|20              |Մթերք` ստացված բանջարեղենի, մրգերի,     |10 կգ      |

|                |ընկույզների, սնկի կամ բույսերի այլ      |           |

|                |մասերի վերամշակումից                    |           |

|________________|________________________________________|___________|

|21              |Սննդամթերքներ` տարբեր                   |5 կգ       |

|________________|________________________________________|___________|

|2102            |Խմորիչ (ակտիվ կամ ոչ ակտիվ), այլ մեռած  |2 կգ       |

|                |միաբջիջ օրգանիզմներ, պատրաստի թխման փոշի|           |

|________________|________________________________________|___________|

|22              |Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ,   |2 լիտր կամ |

|                |քացախ                                   |1 շիշ, եթե |

|                |                                        |1 շշի      |

|                |                                        |տարողու-   |

|                |                                        |թյունը     |

|                |                                        |2 լիտրից   |

|                |                                        |ավելի է    |

|________________|________________________________________|___________|

|23              |Սննդարդյունաբերության մնացորդներ և      |5 կգ       |

|                |թափոններ                                |           |

._____________________________________________________________________.

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.03.2016
N 261-Ն
Որոշում