Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԶԱ ...

 

 

040.0331.040416

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մարտի 2016 թվականի N 331-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման 23-րդ կետի պահանջի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2016 թվականի զարգացման համալիր ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի մարտի 24-ի

N 331-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ

 

ԳԼՈՒԽ 1.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

 

._____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգումը                         |

|_____________________________________________________________________|

|Բաժին             |   Խումբ          |   Դաս           |Ծրագիր       |

|__________________|__________________|_________________|_____________|

|        01        |        06        |        01       |     08      |

|__________________|__________________|_________________|_____________|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ         |Ընդհանուր բնույթի |Ընդհանուր բնույթի|             |

|ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ  |հանրային          |հանրային         |             |

|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ   |ծառայություններ   |ծառայություններ  |             |

|                  |(այլ դասերին      |(այլ դասերին     |             |

|                  |չպատկանող)        |չպատկանող)       |             |

._____________________________________________________________________.

 

I. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի պահանջների համաձայն` անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի տարեկան ծախսերը պլանավորվում ու իրականացվում են սպասվելիք տարեկան եկամուտների չափով և հաստատվում են «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հավելվածով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) 2016 թվականի տարեկան ծախսերը պլանավորվել են 4304845.0 հազ. դրամի չափով, որը նախատեսվում է իրականացնել կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար գանձվելիք վճարների հաշվին:

3. Ստացված եկամուտների հաշվին կիրականացվեն ծախսեր` հետևյալ ուղղություններով`

1) «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ»` նախատեսված է իրականացնել 2457617.6 հազ. դրամի չափով ծախս, որը հաշվարկվել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի պահանջների համաձայն.

2) «Շարունակական ծախսեր» բաժնով պլանավորվել են կոմիտեի գործունեության իրականացման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի օգտագործման և վառելիքի ձեռքբերման ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 629-Ն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներով սահմանված չափաքանակներով: Էներգետիկ ծառայությունների գումարը մեկ տարվա համար կազմում է 127 170.0 հազ. դրամ: Հաշվարկների ժամանակ հաշվի է առնվել տարածքային ստորաբաժանումների և սպասարկման գրասենյակների գոտիականությունն ու բյուջետային նորմաները.

3) «Կոմունալ ծառայությունների վճար» 4213-րդ հոդվածով պլանավորվում է կոմունալ ծառայություններից օգտվելու համար 2016 թվականին իրականացնել 1879.8 հազ. դրամի չափով ծախս: Ջրի ծախսի հաշվարկը կատարվել է ըստ նորմատիվի` 1 աշխատողին տարեկան 8 խոր. լիտր ջուր, իսկ դեռատիզացիայի ծախսը սահմանված է դեռատիզացիայի պայմանագրերով.

4) «Կապի ծառայությունների վճար» 4214-րդ հոդվածով պլանավորվում է կապի ծառայություններից օգտվելու համար 2016 թվականին իրականացնել 21000.0 հազ. դրամի չափով ծախս: Հաշվարկները կատարվել են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշմամբ հաստատված չափաքանակները.

5) «Ապահովագրական ծախսեր» 4215-րդ հոդվածով պլանավորվել է 2 000.0 հազ. դրամի չափով ծախս` կոմիտեի համակարգի ծառայողական ավտոմեքենաների ապահովագրության համար.

6) «Գույքի և սարքավորումների վարձակալություն» 4216-րդ հոդվածով ծախսերը նախատեսված են` համաձայն կոմիտեի աշխատակազմի կողմից կնքված տարածքների վարձակալության պայմանագրերի, որոնց ընդհանուր գումարը կազմում է 62311.7 հազ. դրամ.

7) «Արտագերատեսչական ծախսեր» 4217-րդ հոդվածով` կոմիտեի կողմից կնքված արտագերատեսչական պահպանության պայմանագրային գումարը կազմում է 35490.0 հազ. դրամ.

8) «Գործուղումներ և շրջագայության ծախսեր»` 2016 թվականին պլանավորվում են գործուղումներ` ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ` հանրապետությունից դուրս, որոնց գծով նախատեսվում է իրականացնել համապատասխանաբար 4221-րդ հոդվածով` 12000.0, և 4222-րդ հոդվածով` 10000.0 հազ. դրամի չափով ծախս: Հաշվարկները կատարվել են Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղումների համար սահմանված նորմաների հիման վրա.

9) պայմանագրային ծառայությունների ձեռքբերման ծախսերը ներառում են` «Վարչական ծառայություններ» 4231-րդ հոդվածով` 500.0 հազ. դրամ, «Տեղեկատվական ծառայություններ» 4234-րդ հոդվածով` 15000.0 հազ. դրամ, «Ներկայացուցչական ծախսեր» 4237-րդ հոդվածով` 5000.0 հազ. դրամ, որն անհրաժեշտ է մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների հետ կոմիտեի համագործակցության համար, «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239-րդ հոդվածով` 30000.0 հազ. դրամ.

10) «Մասնագիտական ծառայություններ» 4241-րդ հոդվածով նախատեսվել է 90000.0 հազ. դրամ գումար` գերատեսչական ցանցի սպասարկման աշխատանքների, կոմիտեում ներդրված էլեկտրոնային համակարգերի, համակարգչային սերվերների ծրագրային սպասարկման և պահպանման ծառայությունների, «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ» էլեկտրոնային համակարգի և կոմիտեի կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման, www.e-cadastre.am կայքի սպասարկման ծառայությունների, գազի սպասարկման, ծխատարի տեղադրման և մաքրման ծառայությունների, պետական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման համար, ինչպես նաև` կրթական կենտրոնի գործարկման համար.

11) «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251-րդ հոդվածով նախատեսված ծախսերը 2016 թվականին կազմում են 30 000.0 հազ. դրամ, իսկ «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» 4252-րդ հոդվածով նախատեսված ծախսերը` 28000.0 հազ. դրամ.

12) «Գրասենյակային նյութեր և հագուստ» 4261-րդ հոդվածով նախատեսվում է 2016 թվականին կատարել 30000.0 հազ. դրամի, «Տրանսպորտային նյութեր» 4264-րդ հոդվածով` 50597.3 հազ. դրամի, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267-րդ հոդվածով` 5 000.0 հազ. դրամի չափով ծախսեր.

13) «Պարտադիր վճարներ» 4823-րդ հոդվածով նախատեսվել է 6000.0 հազ. դրամ` աղբահանության (համաձայն Երևան քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված նորմաների և պայմանագրերի), տեխզննման-բնապահպանության և այլ ծախսերի համար.

14) «Պահուստային միջոցներ» 4891-րդ հոդվածով նախատեսվել է 5000.0 հազ. դրամ` սեփականատերերին և օգտագործողներին պատճառված հնարավոր վնասների փոխհատուցման նպատակով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

._____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգումը                         |

|_____________________________________________________________________|

|Բաժին             |   Խումբ          |   Դաս           |Ծրագիր       |

|__________________|__________________|_________________|_____________|

|        01        |        06        |        01       |     11      |

|__________________|__________________|_________________|_____________|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ         |Ընդհանուր բնույթի |Ընդհանուր բնույթի|             |

|ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ  |հանրային          |հանրային         |             |

|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ   |ծառայություններ   |ծառայություններ  |             |

|                  |(այլ դասերին      |(այլ դասերին     |             |

|                  |չպատկանող)        |չպատկանող)       |             |

._____________________________________________________________________.

 

15) «Տրանսպորտային սարքավորումներ» 5121-րդ հոդվածով 2016 թվականի ընթացքում նախատեսվում է կատարել 15000.0 հազ. դրամի չափով ծախս` մեկ ծառայողական ավտոմեքենայի ձեռքբերման համար.

16) «Վարչական սարքավորումներ» 5122-րդ հոդվածով 2016 թվականի ընթացքում նախատեսվում է կատարել 30000.0 հազ. դրամի չափով ծախս` համակարգիչների, տպիչների, սկաների, գրասենյակային կահույքի և այլ սարքավորումների գնման համար.

17) «Ոչ նյութական հիմնական միջոցներ» 5132-րդ հոդվածով նախատեսվում է կատարել 15000.0 հազ. դրամի չափով ծախս` երկու ծրագրային փաթեթներ ձեռք բերելու համար.

18) «Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր» 5133-րդ հոդվածով նախատեսվում է կատարել 451269.6 հազ. դրամի չափով ծախս.

19) «Նախագծահետազոտական ծախսեր» 5134-րդ հոդվածով նախատեսվում է կատարել 2000.0 հազ. դրամի չափով ծախս` ընթացիկ նորոգման և վերանորոգման` սահմանված կարգով փորձաքննություն անցած նախահաշվային և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների ձեռքբերման համար:

4. Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի գծով իրականացվող ծախսերը.

 

._____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների |Ընդհանուր  |

|անվանումները                                             |գումարը    |

|                                                         |(հազ. դրամ)|

|_________________________________________________________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                                         |4304845.0  |

|_________________________________________________________|___________|

|այդ թվում`                                               |           |

|_________________________________________________________|___________|

|Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                                        |3791575.4  |

|_________________________________________________________|___________|

|այդ թվում`                                               |           |

|_________________________________________________________|___________|

|ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ                                 |3224626.6  |

|_________________________________________________________|___________|

|այդ թվում`                                               |           |

|_________________________________________________________|___________|

|Դրամով վճարվող աշխատավարձեր և  հավելավճարներ             |3224626.6  |

|_________________________________________________________|___________|

|այդ թվում`                                               |           |

|_________________________________________________________|___________|

|Աշխատողների աշխատավարձեր և  հավելավճարներ                |2457617.6  |

|_________________________________________________________|___________|

|Պարգևատրումներ,  դրամական խրախուսումներ և  հատուկ վճարներ|611473.4   |

|_________________________________________________________|___________|

|Քաղաքացիական, դատական և  պետական ծառայողների պարգևատրում |155535.6   |

|_________________________________________________________|___________|

|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ                |555948.8   |

|_________________________________________________________|___________|

|ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ                                      |249851.5   |

|_________________________________________________________|___________|

|Էներգետիկ ծառայություններ                                |127170.0   |

|_________________________________________________________|___________|

|Կոմունալ ծառայություններ                                 |1879.8     |

|_________________________________________________________|___________|

|Կապի ծառայություններ                                     |21000.0    |

|_________________________________________________________|___________|

|Ապահովագրական ծախսեր                                     |2000.0     |

|_________________________________________________________|___________|

|Գույքի և  սարքավորումների վարձակալություն                |62311.7    |

|_________________________________________________________|___________|

|Արտագերատեսչական ծախսեր                                  |35490.0    |

|_________________________________________________________|___________|

|ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ              |22000.0    |

|_________________________________________________________|___________|

|այդ թվում`                                               |           |

|_________________________________________________________|___________|

|Ներքին գործուղումներ                                     |12000.0    |

|_________________________________________________________|___________|

|Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր                 |10000.0    |

|_________________________________________________________|___________|

|ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ                |50500.0    |

|_________________________________________________________|___________|

|Վարչական ծառայություններ                                 |500.0      |

|_________________________________________________________|___________|

|Տեղեկատվական ծառայություններ                             |15000.0    |

|_________________________________________________________|___________|

|Ներկայացուցչական ծախսեր                                  |5000.0     |

|_________________________________________________________|___________|

|Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ                    |30000.0    |

|_________________________________________________________|___________|

|ԱՅԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ             |90000.0    |

|_________________________________________________________|___________|

|Մասնագիտական ծառայություններ                             |90000.0    |

|_________________________________________________________|___________|

|ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ (ծառայություններ և         |58000.0    |

|նյութեր)                                                 |           |

|_________________________________________________________|___________|

|Շենքերի և  կառույցների ընթացիկ նորոգում և  պահպանում     |30000.0    |

|_________________________________________________________|___________|

|Մեքենաների և  սարքավորումների ընթացիկ նորոգում և         |28000.0    |

|պահպանում                                                |           |

|_________________________________________________________|___________|

|ՆՅՈՒԹԵՐ                                                  |85597.3    |

|_________________________________________________________|___________|

|Գրասենյակային նյութեր և  հագուստ                         |30000.0    |

|_________________________________________________________|___________|

|Տրանսպորտային նյութեր                                    |50597.3    |

|_________________________________________________________|___________|

|Կենցաղային և  հանրային սննդի նյութեր                     |5000.0     |

|_________________________________________________________|___________|

|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ                                               |11000.0    |

|_________________________________________________________|___________|

|ՀԱՐԿԵՐ, ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԵՎ ՏՈՒՅԺԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ    |6000.0     |

|ՏԱՐԲԵՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ |           |

|_________________________________________________________|___________|

|Պարտադիր վճարներ                                         |6000.0     |

|_________________________________________________________|___________|

|ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ                                     |5000.0     |

|_________________________________________________________|___________|

|Պահուստային միջոցներ                                     |5000.0     |

|_________________________________________________________|___________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ                      |513269.6   |

|_________________________________________________________|___________|

|Հիմնական միջոցներ                                        |513269.6   |

|_________________________________________________________|___________|

|այդ թվում`                                               |           |

|_________________________________________________________|___________|

|Մեքենաներ և  սարքավորումներ                              |45000.0    |

|_________________________________________________________|___________|

|այդ թվում`                                               |           |

|_________________________________________________________|___________|

|Տրանսպորտային սարքավորումներ                             |15000.0    |

|_________________________________________________________|___________|

|Վարչական սարքավորումներ                                  |30000.0    |

|_________________________________________________________|___________|

|Այլ հիմնական միջոցներ                                    |468269.6   |

|_________________________________________________________|___________|

|այդ թվում`                                               |           |

|_________________________________________________________|___________|

|Ոչ նյութական հիմնական միջոցներ                           |15000.0    |

|_________________________________________________________|___________|

|Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր                         |451269.6   |

|_________________________________________________________|___________|

|Նախագծահետազոտական ծախսեր                                |2000.0     |

._____________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 2.
2016 ԹՎԱԿԱՆԻ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

5. 2016 թվականին գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի զարգացման նպատակով նախատեսվում է իրականացնել աշխատանքներ գեոդեզիական, տեղագրական և թեմատիկ քարտեզագրության, երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման և աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի թարմացման աշխատանքների ուղղություններով:

6. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառը նպատակաուղղված է պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին, տնտեսության, պաշտպանության, գիտության ու կրթության բնագավառները և բնակչությանը ժամանակակից քարտեզագրագեոդեզիական նյութերով ապահովելուն:

 

ՍՊԻՏԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԳԵՈԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ ՊՈԼԻԳՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

7. Հայաստանի տարածքը գտնվում է Արաբական և Եվրասիական պլատֆորմների շփման գոտում, ընդ որում, արբանյակային դիտարկումների տվյալներով (ԱՄՆ) Արաբական պլատֆորմը շարժվում է Եվրասիական պլատֆորմի նկատմամբ դեպի հյուսիս-արևմուտք` 28+3 մմ / տարի արագությամբ:

8. Այդ շարժման պատճառով տեղի է ունենում երկրակեղևի մշտական դեֆորմացիա` Արաբական և Եվրասիական պլատֆորմների գոտում` ընդհանրապես, և Հայաստանում` մասնավորապես: Հայաստանի և հարակից տարածքների երկրակեղևի դեֆորմացիաների վերաբերյալ առաջին բարձր ճշտությամբ տվյալներն ստացվել են 1997 թվականին ԱՄՆ-ի Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) և Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկայի ինստիտուտի կողմից:

9. Կախված ապարների խտությունից` դեֆորմացիաները տարբեր մասերում տարբեր են, և սահմանային դեֆորմացիաներին հասնելու արագությունները նույնպես տարբեր են: Երկրակեղևի առավելագույն դեֆորմացված մասերը նրա ամենաթույլ գոտիներն են, այսինքն` խզվածքները: Ըստ սեյսմիկ իրադարձությունների համաշխարհային վիճակագրության տվյալների` ուժգին երկրաշարժերի մեծ մասը տեղի է ունենում ակտիվ խզվածքների երկայնքով:

10. 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժն ամբողջ մարդկության առջև դրեց նոր խնդիր երկրաշարժերը կանխատեսելու վերաբերյալ: Հայաստանը ցնցվեց աղետից, ինչը մարդկությանը դեռ երկար տարիներ կհիշեցնի, որ աշխարհի բոլոր երկրների կառավարությունները պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն երկրաշարժերի կանխատեսման, իսկ հետագայում` նաև կանխարգելման ուղղությամբ:

11. Երկրակեղևի հորիզոնական շարժումներն ուսումնասիրելու նպատակով սույն ծրագրով նախատեսվում է իրականացնել Արբանյակային գեոդեզիական ցանցի` նախկինում դիտարկված և նոր տեղադրվող հիմնակետերի դիտարկման աշխատանքներ` GPS ընդունիչներով, ինչը հնարավորություն կտա այն նույնպես պահելու արդիական վիճակում:

12. Սեյսմատեկտոնիկ ակտիվ խզվածքների գոտում նախատեսված համալիր աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել պարբերաբար` 3 փուլով, տարեկան մեկ փուլ:

13. Համաձայն «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` պետական գեոդինամիկական պոլիգոնի ստեղծումը, թարմացումը և զարգացումը դասվում են պետական նշանակության աշխատանքների շարքը:

14. Ներկայացված ծրագիրը կազմվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի օգոստոսի 8-ի ՆԿ-140-Ն կարգադրության պահանջները (հայեցակարգի 35-րդ կետ), որոնց համաձայն կոմիտեն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) սեյսմիկ վտանգի ռիսկայնության աղետների հնարավոր կանխորոշմանը նպաստելու համար պետական գեոդինամիկական պոլիգոնների ստեղծում, թարմացում և զարգացում` օրենքով սահմանված կարգով.

2) սեյսմիկ ակտիվ գոտիներում երկրակեղևի ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերի հայտնաբերման նպատակով ստեղծված պետական գեոդինամիկական պոլիգոններում դիտարկման տվյալների վերլուծության արդյունքների տրամադրում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ու մյուս իրավասու մարմինների հետ համատեղ ուսումնասիրությունների իրականացման համար:

15. Քանի որ հանրապետությունում առկա են 6 ակտիվ խզվածքներ և հաշվի առնելով Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքները` անհրաժեշտ է տարածաշրջանում ստեղծել հատուկ գեոդինամիկական պոլիգոն` երկրակեղևի հորիզոնական և ուղղաձիգ տեղաշարժերի ուսումնասիրությունների իրականացման նպատակով:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

16. Հայաստանի Հանրապետության սեյսմիկ ակտիվ գոտիներում ճշգրիտ գեոդեզիական չափագրումների ու համատեղ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կարելի է մոտավորապես կանխորոշել, թե որտեղ պետք է տեղադրել երկրաշարժագիտական սարքերն ու համակարգերը: Երկրակեղևի այն մասերում, որտեղ կան կրկնվող նիվելիրային ընթացքներ, ժամանակակից ուղղաձիգ տեղաշարժերի տվյալներով հնարավոր է կանխորոշել դեֆորմացիաների տարածաշրջանները: Երկրակեղևի ուղղաձիգ շարժումների գեոկինեմատիկայի ուսումնասիրման նպատակով բարձր ճշգրտության I դասի նիվելիրացումը պարբերաբար կատարվել է նախկին Խորհրդային Միության սեյսմիկ շրջաններում:

17. Աշխատանքների հիմնական նպատակը փուլային դիտարկումների հիման վրա սեյսմոլոգներին, գեոֆիզիկներին և այլ շահագրգիռ մասնագետներին անհրաժեշտ տվյալների տրամադրումն է, որը կնպաստի անհրաժեշտ վայրերում ճշգրիտ երկրաֆիզիկական սարքավորումների տեղադրմանը:

18. Սպիտակի տարածաշրջանի խզվածքի գոտում անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել բարձր ճշգրտության I դասի նիվելիրացման և արբանյակային GPS դիրքորոշման կայաններով դիտարկման աշխատանքներ: Աշխատանքների հիմնական նպատակը փուլային դիտարկումներից ստացված տվյալների վերլուծության հիման վրա երկրակեղևի ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերի մասին անհրաժեշտ տվյալներ ստանալն է:

19. Համեմատելով Սպիտակի երկրաշարժի գոտում 1979 և 2007 թվականներին իրականացված I դասի նիվելիրացման աշխատանքների արդյունքները, N 2002 գրունտային հենանիշի հավասարակշռված բացարձակ բարձրությունները` կարելի է ենթադրել, որ երկրի կեղևի ուղղաձիգ տեղաշարժը նշված կետում կազմում է 380 մմ:

20. Հաշվի առնելով այդ աշխատանքների կարևորությունը և մեր տարածաշրջանում վերջին տարիների սեյսմիկ ակտիվությունը` 2013 թվականին Սպիտակի տարածաշրջանի գեոդինամիկական պոլիգոնում վերսկսվել են աշխատանքները: Սույն ծրագրով նախատեսվում է իրականացնել I դասի նիվելիրացման և GPS արբանյակային դիրքորոշման կայաններով դիտարկման աշխատանքներ:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

21. Ծրագրի իրականացման նպատակով դիտարկման ժամանակ պարտադիր պայման պետք է հանդիսանան մշտական գործող «Կոմիտաս» և ռեֆերենց կայանների աշխատանքները: Արբանյակային գեոդեզիական ցանցի հիմնակետերը պետք է դիտարկվեն երկհաճախական արբանյակային դիրքորոշման կայանների միջոցով: Հիմնակետերի դիտարկման ավարտից հետո հավասարակշռման և կոորդինատների հաշվարկման աշխատանքների գործընթացում անպայման պետք է օգտագործել Հայաստանի Հանրապետության տարածքում 2013 թվականին ստեղծված մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցի չափման տվյալները:

22. I դասի նիվելիրացման աշխատանքները պետք է կատարել ժամանակակից թվային նիվելիրի միջոցով, որն ավտոմատ կերպով չափաձողերից վերցված հաշվեցույցները մուտքագրում է հիշողության քարտի մեջ` բացառելով սխալների մարդկային գործոնը, իսկ անթույլատրելի պայմանների (թևերի անհավասարության, ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումների, ռեֆրակցիայի և այլնի) դեպքում գործիքը չի չափում:

23. Ծրագրի իրականացման համար նախատեսվում են`

1) I դասի նիվելիրացման աշխատանքներ.

2) GPS հիմնակետերի դիտարկում, հավասարակշռում և կոորդինատների հաշվարկում.

3) I դասի նիվելիրացման նյութերի մշակում, հիմնակետերի կոորդինատների և բարձունքային նիշերի կատալոգի կազմում.

4) տեխնիկական հաշվետվության կազմում:

 

IV. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

24. Ծրագրի իրականացումից ակնկալվում է ունենալ`

1) խզվածքների տարածքում 48 GPS հիմնակետերի դիտարկման և I դասի 111.1 գծ.կմ նիվելիրացման, ինչպես նաև 320.1 գծ.կմ մշակման, հավասարակշռման նյութերը, 118 բարձունքային նիշերի կատալոգը.

2) գրավիմետրական չափումներ` 12 հենանիշի վրա.

3) տեխնիկական հաշվետվությունը:

 

V. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

25. 2016 թվականի գեոդեզիայի բնագավառում Սպիտակի տարածաշրջանի գեոդինամիկական պոլիգոնի ստեղծման գեոդեզիական աշխատանքների իրականացման ժամանակացույցը` ըստ ծավալների, ծախսերի և ժամկետների, ներկայացված է N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ N 1

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ (ՍՊԻՏԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԳԵՈԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ ՊՈԼԻԳՈՆ) ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

.______________________________________________________________________

|NN |Աշխատանքի    |Չափի   |Ծավալը|Միավորի  |Գումարը   |Առաջին եռամսյակ|

|ը/կ|անվանումը    |միավորը|      |արժեքը   |(հազ.     |_______________|

|   |             |       |      |(դրամ)   |դրամ)     |ծավալը|գումարը |

|   |             |       |      |         |          |      |        |

|___|_____________|_______|______|_________|__________|______|________|

|1. |GPS կետերի   |կետ    |48    |145,048  |6,962.289 |      |        |

|   |դիտարկումներ`|       |      |         |          |      |        |

|   |2-րդ դասի    |       |      |         |          |      |        |

|   |ծրագրով      |       |      |         |          |      |        |

|   |(3 փուլով)   |       |      |         |          |      |        |

|___|_____________|_______|______|_________|__________|______|________|

|2. |GPS կետերի   |կետ    |48    |6,040    |289.920   |      |        |

|   |կոորդինատների|       |      |         |          |      |        |

|   |հավասարակշ-  |       |      |         |          |      |        |

|   |ռում         |       |      |         |          |      |        |

|   |և  հաշվարկում|       |      |         |          |      |        |

|___|_____________|_______|______|_________|__________|______|________|

|3. |I դասի       |գծ.կմ  |111   |201,363  |22,371.430|      |        |

|   |նիվելիրացում`|       |      |         |          |      |        |

|   |խզվածքներով  |       |      |         |          |      |        |

|   |(3 փուլով)   |       |      |         |          |      |        |

|___|_____________|_______|______|_________|__________|______|________|

|4. |Գրավիմետրական|կետ    |12    |120,000  |1,440.000 |      |        |

|   |աշխատանքներ  |       |      |         |          |      |        |

|___|_____________|_______|______|_________|__________|______|________|

|5. |I դասի       |գծ.կմ  |320   |5,678    |1,817.528 |      |        |

|   |նիվելիրացման |       |      |         |          |      |        |

|   |նյութերի     |       |      |         |          |      |        |

|   |մշակում և    |       |      |         |          |      |        |

|   |հավասարակշ-  |       |      |         |          |      |        |

|   |ռում         |       |      |         |          |      |        |

|___|_____________|_______|______|_________|__________|______|________|

|6. |I դասի       |հենանիշ|118   |4,450    |525.100   |      |        |

|   |նիվելիրացման |       |      |         |          |      |        |

|   |հենանիշերի   |       |      |         |          |      |        |

|   |բարձրություն-|       |      |         |          |      |        |

|   |ների կատալոգի|       |      |         |          |      |        |

|   |կազմում      |       |      |         |          |      |        |

|___|_____________|_______|______|_________|__________|______|________|

|7. |Տեխնիկական   |հաշվետ-|1     |1,333,671|1,333.671 |      |        |

|   |հաշվետվության|վու-   |      |         |          |      |        |

|   |կազմում      |թյուն  |      |         |          |      |        |

|___|_____________|_______|______|_________|__________|______|________|

|   |Ընդամենը     |       |      |         |34,739.938|      |0.00    |

.______________________________________________________________________

 

.___.________________________________________________________.

|NN ||Առաջին կիսամյակ   |Ինն ամիս         |Տարի              |

|ը/կ||__________________|_________________|__________________|

|   ||ծավալը|գումարը    |ծավալը|գումարը   |ծավալը|գումարը    |

|   ||      |           |      |          |      |           |

|___||______|___________|______|__________|______|___________|

|1. ||48    |6962.288908|48    |6,962.289 |48    |6962.288908|

|   ||      |           |      |          |      |           |

|   ||      |           |      |          |      |           |

|   ||      |           |      |          |      |           |

|   ||      |           |      |          |      |           |

|___||______|___________|______|__________|______|___________|

|2. ||48    |289.92     |48    |289.920   |48    |289.92     |

|   ||      |           |      |          |      |           |

|   ||      |           |      |          |      |           |

|   ||      |           |      |          |      |           |

|   ||      |           |      |          |      |           |

|___||______|___________|______|__________|______|___________|

|3. ||20    |4027.26018 |111.1 |22371.43  |111.1 |22371.4303 |

|   ||      |           |      |          |      |           |

|   ||      |           |      |          |      |           |

|   ||      |           |      |          |      |           |

|___||______|___________|______|__________|______|___________|

|4. ||      |0          |12    |1440.00   |12    |1440       |

|   ||      |           |      |          |      |           |

|___||______|___________|______|__________|______|___________|

|5. ||      |0          |      |          |320.1 |1817.5278  |

|   ||      |           |      |          |      |           |

|   ||      |           |      |          |      |           |

|   ||      |           |      |          |      |           |

|   ||      |           |      |          |      |           |

|   ||      |           |      |          |      |           |

|___||______|___________|______|__________|______|___________|

|6. ||      |0          |      |          |118   |525.1      |

|   ||      |           |      |          |      |           |

|   ||      |           |      |          |      |           |

|   ||      |           |      |          |      |           |

|   ||      |           |      |          |      |           |

|   ||      |           |      |          |      |           |

|___||______|___________|______|__________|______|___________|

|7. ||      |0          |      |          |1     |1333.671   |

|   ||      |           |      |          |      |           |

|   ||      |           |      |          |      |           |

|___||______|___________|______|__________|______|___________|

|   ||      |11,279.469 |      |31,063.639|      |34,739.938 |

.___.________________________________________________________.

 

WGS-84 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔՎԱԶԻԳԵՈՒԴԻ ՄՈԴԵԼԻ ՍՏԵՂԾՄԱՆ, GPS ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ՆԻՎԵԼԻՐԱՑՄԱՆ, ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻՈՆ ՆՈՐ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՈՎ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

I. ՔՎԱԶԻԳԵՈՒԴԻ ՄՈԴԵԼԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

26. Տարբեր տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, հետախուզական, նախագծային, շինարարական և այլ աշխատանքներ իրականացնելու համար GPS դիտարկումներից ստացված WGS-84 համաշխարհային համակարգում գեոդեզիական կոորդինատները Հելմերտի բանաձևի միջոցով վերահաշվարկվում են լոկալ տեղական հարթ ուղղանկյուն կոորդինատային համակարգում` ապահովելով բարձր ճշտություն:

27. Սակայն GPS դիտարկումներից ստացված «գեոդեզիական» բարձրությունից «նորմալ» բարձունքային նիշերին անցումը (1977 թ. Բալթյան համակարգ) չի ապահովում բարձր ճշտություն, քանի որ դա կախված է ոչ միայն հաշվարկային բանաձևերից, այլ նաև Երկրագնդի տվյալ շրջանի գրավիտացիոն դաշտից: Երկրագնդի մարմնում զանգվածների ոչ համաչափ տեղաբաշխման հետևանքով նրա մակերևույթի վրա ծանրության ուժը փոփոխվում է ոչ օրինաչափ ձևով:

28. Այդ խնդիրը լուծելու համար «նորմալ» բարձրությունները հաշվարկվում են տարածքի քվազիգեոիդի թվային մոդելից ստացված ուղղումների օգնությամբ, որոնք արտահայտում են երկրագնդի գրավիտացիոն դաշտի բարդ բնութագիրը: Մոդելը պետք է կառուցել Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված GPS դիտարկումներից ստացված 400 կետերի «գեոդեզիական» և նույն կետերի I և II դասերի նիվելիրացման աշխատանքներից ստացված «նորմալ» բարձունքային նիշերի համադրման, խորը վերլուծությունների, ինչպես նաև բարդ հաշվարկների միջոցով: Սակայն Հայաստանի Հանրապետության լեռնային շրջաններում, որտեղ նման տվյալները բացակայում են, մոդելը հաշվարկված է ինտերպոլացիոն և էքստրապոլացիոն եղանակներով, ինչը չի բավարարում ժամանակակից պահանջները:

29. Սույն ծրագրով Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ բարձրադիր շրջաններում նախատեսվում է իրականացնել GPS դիտարկումներ, II դասի նիվելիրացման աշխատանքներ: Արդյունքում կստանանք քվազիգեոիդի ճշգրտված թվային մոդելը, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության տարածքում տեղադրված իրական ժամանակում մշտական գործող ռեֆերենց կայանների ձևափոխվող` տրանսֆորմացիոն պարամետրերի ճշգրտման մակարդակի բարձրացմանը, որն էլ կապահովի «ՌՈՎԵՐ» դիտարկման GPS կայաններից կետի տեղադիրքի կոորդինատների անմիջապես ստացումը ArmWGS-84 համակարգում:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

30. Սույն ծրագրով Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ բարձրադիր շրջաններում նախատեսվում է իրականացնել GPS դիտարկումներ, II դասի նիվելիրացման աշխատանքներ: Արդյունքում կստանանք քվազիգեոիդի ճշգրտված թվային մոդելը, որը կապահովի GPS դիտարկումներից ստացված «գեոդեզիական» բարձրությունից «նորմալ» բարձունքային նիշերին անցումը` բարձր ճշտությամբ` հնարավորություն տալով խնայելու ժամանակ և ֆինանսական միջոցներ:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

31. Քվազիգեուդի մոդելի ստեղծման աշխատանքների ավարտից հետո արդեն հայտնի 400 ելակետերի հիման վրա կստանանք հաշվարկված ինտերպոլացիոն և էքստրապոլացիոն եղանակներով ստացված տրանսֆորմացիոն նոր գործակիցներ (Dx, Dy, Dz, wx, wy, wz և So):

32. Յուրաքանչյուր 1:200 000 մասշտաբի տեղագրական քարտեզի թերթում WGS-84 կոորդինատային համակարգում պարունակվող վերահաշվարկված կետերի կատալոգների կազմման համար անհրաժեշտ է`

1) կատարել չորս դասի ՊԳՑ ցանցի կետերի կոորդինատների, բարձունքային նիշերի, դիրեկցիոն անկյունների, կողմերի երկարությունների, մերձեցման անկյունների համակարգչային մուտքագրում.

2) հակադարձ գեոդեզիական խնդիրների լուծման միջոցով որոշել կետերի միջև դիրեկցիոն ուղղությունները և կողմերի երկարությունները.

3) հաշվարկել WGS-84 համակարգում գեոդեզիական կետերի միջօրեականների մերձեցման անկյան մեծությունը.

4) կազմել WGS-84 համակարգում գեոդեզիական ցանցի կետերի դասավորության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզի սխեման.

5) Հայաստանի Հանրապետության տարածքի 1:200 000 մասշտաբի 10 կատալոգի հրատարակում (բազմացում, գրքակազմում, կազմի վրա տառերի դրոշմում).

6) կատարել WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ցանցի կետերի դիտարկումներ.

7) կատարել II դասի նիվելիրացման աշխատանքներ.

8) ստեղծել քվազիգեոիդի ճշգրտված թվային մոդելը, որը կապահովի GPS դիտարկումների «գեոդեզիական» կոորդինատներից այլ էլիպսոիդային և «նորմալ» բարձունքային նիշերին անցումը (ակնկալվում է ստանալ պլանային և բարձունքային դիրքի կոորդինատների` մինչև +-40 մմ ճշտության ձևափոխում):

 

IV. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

33. Ծրագրի իրականացումից ակնկալվում է ունենալ`

1) GPS 50 հիմնակետերի դիտարկում և կոորդինատների հավասարակշռում ու հաշվարկում.

2) II դասի 35.0 գծ.կմ նիվելիրացում և նյութերի մշակում:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

34. Ծրագրով նախատեսված WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում գեոդեզիական ցանցերի ուսումնասիրման և հետազոտման, քվազիգեոիդի մոդելի ստեղծման, GPS դիտարկման և նիվելիրացման, տրանսֆորմացիոն նոր գործակիցներով կոորդինատների վերահաշվարկման և կատալոգների կազմման աշխատանքների իրականացման ժամանակացույցը` ըստ ծավալների, ծախսերի և ժամկետների, ներկայացված է N 2 աղյուսակում:

 

Աղյուսակ N 2

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

2016 ԹՎԱԿԱՆԻՆ ՔՎԱԶԻԳԵՈՒԴԻ ՄՈԴԵԼԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

.______________________________________________________________________

|NN |Աշխատանքի    |Չափի   |Ծավալը|Միավորի  |Գումարը   |Առաջին եռամսյակ|

|ը/կ|անվանումը    |միավորը|      |արժեքը   |(հազ.     |_______________|

|   |             |       |      |(դրամ)   |դրամ)     |ծավալը|գումարը |

|   |             |       |      |         |          |      |        |

|___|_____________|_______|______|_________|__________|______|________|

|1. |GPS կետերի   |կետ    |50    |135,884.5|6,794.224 |0     |0       |

|   |դիտարկում    |       |      |         |          |      |        |

|___|_____________|_______|______|_________|__________|______|________|

|2. |Կետերի       |կետ    |50    |6,039.8  |301.990   |0     |0       |

|   |կոորդինատների|       |      |         |          |      |        |

|   |հավասարակշ-  |       |      |         |          |      |        |

|   |ռում և       |       |      |         |          |      |        |

|   |հաշվարկում   |       |      |         |          |      |        |

|___|_____________|_______|______|_________|__________|______|________|

|3. |II դասի      |գծ. կմ |35.0  |164,285.2|5,749.981 |0     |0       |

|   |նիվելիրացում |       |      |         |          |      |        |

|___|_____________|_______|______|_________|__________|______|________|

|4. |II դասի      |գծ. կմ |35.0  |5,678.0  |198.730   |      |0       |

|   |նիվելիրացման |       |      |         |          |      |        |

|   |նյութերի     |       |      |         |          |      |        |

|   |մշակում      |       |      |         |          |      |        |

|___|_____________|_______|______|_________|__________|______|________|

|   |Ընդամենը     |       |      |         |13,044.925|      |0.000   |

.______________________________________________________________________

 

.___.____________________________________________________.

|NN ||Առաջին կիսամյակ|Ինն ամիս         |Տարի             |

|ը/կ||_______________|_________________|_________________|

|   ||ծավալը|գումարը |ծավալը|գումարը   |ծավալը|գումարը   |

|   ||      |        |      |          |      |          |

|___||______|________|______|__________|______|__________|

|1. ||0     |0       |50    |6794.224  |50    |6794.224  |

|   ||      |        |      |          |      |          |

|___||______|________|______|__________|______|__________|

|2. ||0     |0       |50    |301.990   |50    |301.990   |

|   ||      |        |      |          |      |          |

|   ||      |        |      |          |      |          |

|   ||      |        |      |          |      |          |

|   ||      |        |      |          |      |          |

|___||______|________|______|__________|______|__________|

|3. ||0     |0       |35    |5749.981  |35    |5749.981  |

|   ||      |        |      |          |      |          |

|___||______|________|______|__________|______|__________|

|4. ||      |0       |      |          |35    |198.73    |

|   ||      |        |      |          |      |          |

|   ||      |        |      |          |      |          |

|   ||      |        |      |          |      |          |

|___||______|________|______|__________|______|__________|

|   ||      |0.000   |      |12,846.195|      |13,044.925|

.___.____________________________________________________.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՔԻ ՍՏԵՂԾՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ) ՀԱՄԱՐ ԲԱԶԱՅԻՆ ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՔԻ ՍՏԵՂԾՈՒՄ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ (1396.1 ՀԵԿՏԱՐ)

 

I. ԲՆԱԳԱՎԱՌԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

35. Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի իրականացման ծրագիրը մշակվել է` ելնելով «Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 197-Ն որոշմամբ հաստատված երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգի պահանջներից:

36. Այս ուղղությամբ 2005-2012 թվականներին Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում (այդ թվում` Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում), իրականացվել են բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներ, որոնց հիմնական նպատակն աշխարհագրական անվանումների, հողային ֆոնդի, անշարժ գույքի նպատակային, գործառնական նշանակության, հողատեսքերի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների օբյեկտների մասին քարտեզագրական և տեքստային տվյալների տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումն էր:

37. Պետական մակարդակով երկրատեղեկատվական համակարգերի ստեղծումը և ներդրումը թույլ կտան բացառել ոչ բավարար հիմնավորում ունեցող որոշումների ընդունումը և անցնել պետական կառավարման որակապես նոր մակարդակի:

38. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառում օգտագործվում է ժամանակակից երկրատեղեկատվական համակարգը:

39. Ժամանակակից երկրատեղեկատվական համակարգի օգտագործումը կնպաստի`

1) Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների տնտեսական ծրագրերի արդյունավետ մշակմանը.

2) կառավարման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման և մշակման ստանդարտացման աստիճանի բարձրացմանը.

3) տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվող տարածական տեղեկատվության անհարկի կրկնօրինակման և տվյալների հակասականության բացառմանը.

4) տարածական տվյալների ստեղծման գործընթացի հեշտացմանը, օպերատիվության բարձրացմանը և ծախսերի նվազեցմանը.

5) տարածական տվյալների մատչելիության ապահովմանը.

6) հանրության համար տեղեկատվության հասանելիության ապահովմանը.

7) տվյալների ամբողջականության, հավաստիության, ճշտության ստուգման ներքին մեխանիզմների մշակմանը.

8) տարածական տվյալների արդիականության և անընդհատության ապահովմանը:

40. Երկրատեղեկատվական համակարգի (ԵՏՀ) ստեղծումն աշխարհագրական բոլոր տեսակի կապակցված տեղեկատվության ներդրումն է, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր օբյեկտակողմնորոշիչ հանգամանքում տալ օպերատիվ լուծումներ և դրանով ստանալ անհրաժեշտ քարտեզագրական և թեմատիկ տեղեկատվություն:

41. Երկրատեղեկատվական տվյալների թեմատիկ բանկի առկայությունը պայմանավորված է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հավաստի, օպերատիվ ու արդիական տարածական տվյալների սպառման պահանջներով:

42. 2013 թվականին սկսվել են Գյումրի քաղաքի բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները` 817 հեկտար տարածքի վրա, 2014 թվականին` 820 հեկտար, իսկ 2015 թվականին` 1396,1 հեկտար տարածքների վրա:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

43. Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջները բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է, որն անհրաժեշտ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծման, հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների վերաբերյալ տվյալների (ինչպես քարտեզագրական, այնպես էլ` տեքստային) պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծման և հանրապետության ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման համար:

44. Հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է ունենալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության և նրա առանձին վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի ու բնական ռեսուրսների վերաբերյալ, այդ թվում` հողային, ջրային, անտառային ռեսուրսների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների, անշարժ գույքի, բնակչության տեղաբաշխման, ճանապարհային ցանցի ու ենթակառուցվածքների այլ տարրերի, էկոլոգիական վիճակի մասին:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

45. Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխան ստեղծելու և ներդնելու նպատակով 2016 թվականին նախատեսվում է իրականացնել Գյումրի-1396,1 հեկտարի համար ԵՏՀ-ի աշխատանքները:

46. Հայաստանի Հանրապետության բազային երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով իրականացվելու են հետևյալ միջոցառումները`

1) քարտեզագրվող տարածքների օրթոֆոտոհատակագծերի ստեղծում, որոնց շնորհիվ աշխատանքները կիրականացվեն առավել արդյունավետ.

2) նշված տարածքների համար 1:2000 մասշտաբի տեղագրական թվային արդիական իրավիճակով և ռելիեֆով հատակագծերի ստեղծում.

3) ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում և համաձայնեցում շահագործող կազմակերպությունների հետ.

4) բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ շերտերի ու տեքստային տվյալների ստեղծում և մուտքագրում տվյալների բազա:

 

IV. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

47. Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք Երևանի և Գյումրու քաղաքային համայնքների համար ստեղծված բազային ԵՏՀ-ի տեղեկատվական բանկ, որը հիմք կհանդիսանա գերատեսչական տարբեր ոլորտների, այդ թվում` քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերական, անշարժ գույքի կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների կայացման, հանրապետության մարզերի, համայնքների և առանձին տարածքների զարգացման, օպտիմալ պլանավորման և այլ ոլորտների խնդիրների լուծման համար:

 

V. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

48. Հայաստանի Հանրապետության բազային երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման համար 2016 թվականին նախատեսվող աշխատանքների իրականացման ժամանակացույցը` ըստ ծավալների, ծախսերի և ժամկետների, ներկայացված է N 3 աղյուսակում:

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.03.2016
N 331-Ա
Որոշում