Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ Օ ...

 

30.11.2017 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

10 դեկտեմբերի 2015 թվականի N 54

 

10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում ռազմավարությանը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում 2016-2020 թվականների գործողությունների ազգային ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թ. դեկտեմբերի 10-ի նիստի

N 54 արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Կենսաբանական բազմազանությունը (այսուհետ` կենսաբազմազանություն) մարդկային քաղաքակրթության գոյության առաջնային պայմանն է, որն ապահովում է կյանքի հարատևումը և սոցիալ-տնտեսական համակարգերի զարգացումը: Բնական էկոհամակարգերում կատարվում են նյութական, էներգետիկ և տեղեկատվական փոխանակումներ, որոնք ապահովում են էկոհամակարգերի արտադրողականությունը, հարմարվողականությունը և ճկունությունը: Էկոհամակարգերի երկարատև գոյատևման ապահովման համար անհրաժեշտ է բացահայտել այն հետևանքները, որոնք կարող են տեղի ունենալ կենսաբազմազանության տեսակների քանակության կրճատման կամ դրանց լրիվ անհետացման դեպքում: Այդ առումով կենսաբազմազանության պահպանությունը չափազանց կարևոր է կյանքի ցանկացած ձևի, այդ թվում` և մարդու, գոյատևման ապահովման համար: Նույնքան կարևոր է կենսաբազմազանության դերը էկոհամակարգերի կողմից տրամադրվող ծառայությունների ապահովման առումով` հողակլիմայական պայմանների կարգավորման, ջրի մաքրման, բնական աղետների հետևանքների մեղմացման և այլն: Ընդ որում` Էկոհամակարգերի կողմից տրամադրվող ծառայությունները հիմնականում ունեն ապահովող (սնունդ, մաքուր ջուր, թարմ օդ, վառելիք, հումք), կարգավորիչ (կլիմա, բնական աղետների և համաճարակների կանխում, ապաստաններ, կենսամիջավայր, էրոզիայի կանխում), մշակութային (գեղագիտական, կրոնական, գիտաճանաչողական, սոցիալական և հոգևոր արժեքներ, ավանդույթների ձևավորում, ռեկրեացիոն ռեսուրսներ) և աջակցող (հողագոյացում, ֆոտոսինթեզ, ազոտի, ածխածնի, թթվածնի, ջրի շրջանառություն) նշանակություն:

2. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է կենսաբազմազանությանն առնչվող մի շարք միջազգային բնապահպանական համաձայնագրեր, կոնվենցիաներ և դրանց արձանագրություններ, որոնցով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը նպաստում է շրջակա միջավայրի և կենսաբազմազանության արդյունավետ պահպանությանը: Վերլուծելով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած բնապահպանական նշանակության միջազգային պարտավորությունները` ակնհայտ է դառնում դրանց փոխկապակցվածությունը, որը հնարավորություն է տալիս երկկողմ և բազմակողմ գործողությունների համակարգված իրականացման համար: Նման մոտեցումը բարենպաստ պայմաններ է ապահովում միջազգային համագործակցության ընդարձակման համար:

3. «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի ա) կետի պահանջներին համապատասխան` 1999 թվականին մշակվել և Կոնվենցիայի քարտուղարությանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը» (այսուհետ` ԿՌԳԾ), որն ընդունվել է Կոնվենցիայի քարտուղարության կողմից (տես` Կոնվենցիայի պաշտոնական կայք էջը www.cbd.int): Այսուհետ ԿՌԳԾ-ին առնչվող փաստաթղթերն ընդունվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` համաձայն «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի: Սույն փաստաթուղթը պլանավորվել էր 2000-2004 թվականների համար: Անցած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում զգալի փոփոխություններ են արձանագրվել կենսաբազմազանությանն առնչվող օրենսդրության կատարելագործման և ինստիտուցիոնալ համակարգի հզորացման ուղղություններով, առավել ակտիվացել է միջազգային համագործակցությունը, իրականացվել են մի շարք ծրագրեր, կատարվել են նոր ուսումնասիրություններ: Բացի այդ` 2010 թ.-ին Կոնվենցիայի կողմ երկրների 10-րդ նստաշրջանի կողմից (2010 թ. հոկտեմբերի 18-29, Նագոյա (Ճապոնիա)) ընդունվել է Կոնվենցիայի 10-ամյա Ռազմավարական պլանը (այսուհետ` Պլան) 2011-2020 թվականների համար և Այիչիի քսան Նպատակային խնդիրները (այսուհետ` Խնդիրներ), որոնք ամրագրում են կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ընդհանուր շրջանակները: Ի կատարումն Այիչիի 17-րդ Նպատակային խնդրի պահանջների` վերանայվել է ԿՌԳԾ-ն:

4. Հիմք ընդունելով Պլանը և Խնդիրները, ինչպես նաև հաշվի առնելով վերջին տասնամյակներում Հայաստանի Հանրապետությունում կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ուղղությամբ իրականացված գործողությունների արդյունքները, սույն փաստաթղթում ամփոփվել և վերլուծվել են կենսաբազմազանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում գործողությունների իրականացման արդյունքները, մշակվել է «Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը»:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

 

5. Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը ներառում է` օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործումը, նոր բնության հատուկ պահպանվող տարածքների (այսուհետ` ԲՀՊՏ) ստեղծումը, կենսաբազմազանության հաշվառման և մոնիթորինգի մեխանիզմների ներդրման համար նախադրյալների ստեղծումը, գիտական հետազոտությունների ընդլայնումը, հասարակության իրազեկության և էկոկրթական աշխատանքների իրականացումը:

6. Զգալի աշխատանք է կատարվել միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Զարգացած երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցության արդյունքում 1995-2015 թվականների ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում նպատակաուղղված են անտառային էկոհամակարգերի կայուն կառավարման, տեղական համայնքների ներգրավմամբ անտառվերականգնման աշխատանքների կազմակերպման, նոր ԲՀՊՏ-ի (այդ թվում` անդրսահմանային) և էկոլոգիական միջանցքների ստեղծման, քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանման և կայուն օգտագործման, կարևոր բուսական ու կենդանական տեսակների և դրանց բնակության վայրերի պահպանման ապահովմանը: Շարունակվում է համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային միջազգային կառույցների` ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF), Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD), Եվրոմիության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Գերմանիայի զարգացման բանկի (KfW), Համաշխարհային բանկի (WB), Կովկասի բնության հիմնադրամի (CNF), Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (RECC), ինչպես նաև մի շարք օտարերկրյա պետությունների հետ: Միջազգային ծրագրերի իրականացման շրջանակներում 2013 թ.-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն շնորհել է «Եվրոպական պահպանվող տարածքի» դիպլոմ, որն առաջինն է տարածաշրջանում: Հարկ է նշել նաև, որ «Կովկասյան էկոտարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության ծրագիրը» (ECP) 2012 թ.-ին արդիականացվել է կովկասյան էկոտարածաշրջանի երկրների համար` արտացոլելով կենսաբազմազանության պահպանության նմանատիպ խնդիրներ: Դրանց ներառումը բնապահպանական ուղղվածության ազգային ծրագրերում ստեղծում է ամուր հիմքեր` տարածաշրջանային մակարդակով երկրի միջազգային պարտավորությունների կատարման առումով:

7. Կենսաբազմազանության ex-situ պահպանության բնագավառում մեծ առաջընթաց է նկատվել վերջին հինգ տարվա ընթացքում: Այսպես` Հայաստանի Հանրապետության ազգային ագրարային համալսարան հիմնադրամի Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի լաբորատորիայի նմուշների թիվը 2008-2013 թվականների ընթացքում աճել է 24%-ով, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) հավաքածուի քանակը` 3.5 անգամ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ինը` 2.8 անգամ: Պարենի և գյուղատնտեսության համար օգտագործվող բույսերի գենետիկական ռեսուրսների ազգային գենետիկական բանկում 2008-2013 թվականների ընթացքում նմուշների թիվն աճել է 8 անգամ:

8. Վերջին հնգամյակում Հայաստանի Հանրապետության բնապահպանական ոլորտի գործունեությունն իրականացվում է հիմք ընդունելով մի շարք ազգային ռազմավարական փաստաթղթերում ամրագրված հիմնարար դրույթները և գործողությունները, որոնք նպաստում են կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման խնդիրների լուծմանը: Դրանցից են` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի կայուն զարգացման ծրագիրը» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 33 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների երկրորդ ազգային ծրագիրը»:

9. Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը, Կոնվենցիայի 26-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, ներկայումս 5 Ազգային զեկույցներ ներկայացրել է Կոնվենցիայի քարտուղարությանը:

10. Հայաստանի Հանրապետության ԿՌԳԾ-ն ներառում է 245 գործողություն` ընդգրկելով օրենսդրության և ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործումը, կենսաբազմազանության արդյունավետ պահպանությունը և կայուն օգտագործման կարգավորումը: ԿՌԳԾ-ի կառուցվածքը, ռազմավարական ուղղությունները և դրանց կատարմանն ուղղված գործողությունների իրականացման արդյունքները վերլուծվել և ամփոփվել են Կոնվենցիայի քարտուղարությանը ներկայացված 4-րդ Ազգային զեկույցում: 5-րդ Ազգային զեկույցի մշակման ընթացքում վերլուծվել է ԿՌԳԾ-ի 13 ուղղությունների իրականացման գործողությունների առ այսօր կատարման ընթացքը:

11. ԿՌԳԾ-ի իրականացման դրական արդյունքներից կարելի է նշել.

1) օրենսդրության կատարելագործումը.

2) ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործումը` կապված, հատկապես, ԲՀՊՏ-ների կառավարման հետ.

3) նոր ԲՀՊՏ-ների ստեղծումը («Արփի լիճ» ազգային պարկը` 2009 թ., «Արևիկ» ազգային պարկը` 2009 թ., «Խոր վիրապ» արգելավայրը` 2007 թ., «Զանգեզուր» արգելավայրը` 2009 թ., «Զիկատար» արգելավայրը` 2010 թ., «Խուստուփ» արգելավայրը` 2013 թ.).

4) ԲՀՊՏ-ների սահմանների ճշգրտման և քարտեզագրման աշխատանքների իրականացումը.

5) մշակվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, «Սևան», «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերի կառավարման պլանները.

6) հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող կենդանական տեսակների (կովկասյան ընձառյուծ, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, ազնվացեղ եղջերու, սև անգղ) պահպանության ծրագրերի («Ընձառյուծի պահպանությունը հարավային Հայաստանում», «Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիր», «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման պլանի մշակում») մշակումը և իրականացումը.

7) Հայաստանի Հանրապետության բույսերի և կենդանիների Կարմիր գրքերի հաստատումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 71-Ն և N 72-Ն որոշումներով.

8) բնության հուշարձանների գույքագրումը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 232 բնության հուշարձանների ցանկի հաստատումը (2008 թ.), որոնցից 29-ի անձնագրերը սահմանված կարգով հաստատվել են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից.

9) Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների ամենամյա համալրումները (2009-2014 թթ. ընթացքում շուրջ 2,5 մլն. մանրաձուկ).

10) անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ են կատարվել 2004-2014 թթ. «Հայանտառ» ՊՈԱԿ-ում և ԲՀՊՏ-ներում («Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկեր) 32 100 հա տարածքի վրա.

11) «Հայաստանի Հանրապետության բույսերի գենետիկական ռեսուրսների կառավարման և օգտագործման ազգային ռազմավարության» մշակման գործընթացի մեկնարկը.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 47 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական և միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգը»:

12. ԿՌԳԾ-ի վերլուծության արդյունքում պարզվել է, որ մասամբ և չիրականացված գործողությունների հիմնական խոչընդոտող գործոններն են`

1) կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների կարևորության թերագնահատումը, որոնց արժեքը և ստացվող օգուտները դեռևս գնահատված չեն և հաշվի չեն առնվում տնտեսական զարգացման ծրագրերում.

2) կենսաբազմազանության բաղադրիչների պետական հաշվառման և մոնիթորինգի անբավարար իրականացումը, ինչը թույլ չի տալիս կանխատեսել դրանց վիճակի փոփոխությունները և իրատեսական ու հիմնավորված որոշումներ ընդունել դրանց պահպանության և օգտագործման վերաբերյալ.

3) տարբեր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության պակասը, միջճյուղային կապերի թերի զարգացումը, ճյուղային քաղաքականություններում կենսաբազմազանության խնդիրների սակավ ներգրավումը.

4) բնապահպանական օրենքների կիրարկման մեխանիզմների անկատարությունը:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ

 

13. Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանությունը

1) Հայաստանի Հանրապետությունը, ըստ աշխարհագրական դիրքի, գտնվում է երեք կենսաաշխարհագրական շրջանների հատման վայրում: Կլիմայական պայմանների զանազանությունը և երկրաբանական ակտիվ գործընթացները հանգեցրել են տարբեր էկոհամակարգերի և բարձր աստիճանի էնդեմիզմ ունեցող հարուստ կենսաբազմազանության առաջացմանը (աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1.

 

Հայաստանի Հանրապետությունում բուսական ու կենդանական տեսակների

քանակը ըստ կարգաբանական խմբերի

._____________________________________________________________________.

|Թագավորու-|Խումբ                               |Տեսակների|Էնդեմիկների|

|թյուն     |                                    |քանակը   |քանակը     |

|__________|____________________________________|_________|___________|

|Սնկեր     |Միկրոսնկեր                          |  2987   |           |

|          |____________________________________|_________|___________|

|          |Մակրոսնկեր                          |  1220   |     2     |

|_______________________________________________|_________|___________|

|           ԸՆԴԱՄԵՆԸ                            |  4207   |     2     |

|_______________________________________________|_________|___________|

|Կենդանիներ|       Անողնաշար կենդանիներ         |         |           |

|          |____________________________________|_________|___________|

|          |Տափակ որդեր                         |   300   |           |

|          |____________________________________|_________|___________|

|          |Կլոր որդեր                          |   500   |           |

|          |____________________________________|_________|___________|

|          |Օղակավոր որդեր                      |   200   |           |

|          |____________________________________|_________|___________|

|          |Փափկամարմիններ                      |   155   |     6     |

|          |____________________________________|_________|___________|

|          |Հատվածոտանիներ                      | 15 999  |    473    |

|          |____________________________________|_________|___________|

|          |Ընդամենը                            | 17 154  |    479    |

|          |____________________________________|_________|___________|

|          |        Ողնաշարավոր կենդանիներ      |         |           |

|          |____________________________________|_________|___________|

|          |Ձկներ                               |    39   |     3     |

|          |____________________________________|_________|___________|

|          |Երկկենցաղներ                        |    7    |           |

|          |____________________________________|_________|___________|

|          |Սողուններ                           |    53   |     6     |

|          |____________________________________|_________|___________|

|          |Թռչուններ                           |   357   |     1     |

|          |____________________________________|_________|___________|

|          |Կաթնասուններ                        |    93   |     6     |

|          |____________________________________|_________|___________|

|          |Ընդամենը                            |   549   |     16    |

|_______________________________________________|_________|___________|

|          ԸՆԴԱՄԵՆԸ                             |  17703  |    495    |

|_______________________________________________|_________|___________|

|Բույսեր   |        Ստորակարգ բույսեր           |         |           |

|          |____________________________________|_________|___________|

|          |Ջրիմուռներ                          |   428   |           |

|          |____________________________________|_________|___________|

|          |Քարաքոսեր                           |   464   |           |

|          |____________________________________|_________|___________|

|          |        Բարձրակարգ բույսեր          |         |           |

|          |____________________________________|_________|___________|

|          |Մամուռներ                           |   399   |           |

|          |____________________________________|_________|___________|

|          |Անոթավոր բույսեր                    |  3800   |    142    |

|_______________________________________________|_________|___________|

|          ԸՆԴԱՄԵՆԸ                             |  5091   |    142    |

._____________________________________________________________________.

 

2) Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհը

ա. Ֆլորան. Հայաստանի Հանրապետության ֆլորան այժմ ներկայացված է շուրջ 3800 տեսակի անոթավոր բույսերով` 160 ընտանիքից և 913 ցեղից: Ներկայումս Հայաստանի Հանրապետության ֆլորայի կազմում առկա է 142 էնդեմիկ տեսակ (ամբողջ ֆլորայի 3.8%-ը): Հայաստանի Հանրապետությունում Ֆլորիստիկական ուսումնասիրությունների վերլուծությունները մեծ ծավալներով իրականացվել են «Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի լրամշակում» ծրագրի շրջանակներում (2007-2009 թթ.), որի ընթացքում առկա տվյալների և դաշտային նոր հետազոտությունների հիման վրա պատրաստվել է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի երկհատորյակը` հայերեն և անգլերեն լեզուներով: Արդյունքում` Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում ընդգրկվել են անոթավոր բույսերի 452 տեսակ (Հայաստանի Հանրապետության ֆլորայի 11.89%), սնկերի` 40 տեսակ (Հայաստանի Հանրապետության բիոտայի 1.05%): Գրանցված տեսակների կատեգորիաները սահմանվել են ըստ Բնության պահպանության միջազգային միության (այսուհետ` IUCN) չափորոշիչների: Դրանք են` կրիտիկական վիճակում գտնվողներ (CR)-143 տեսակ, վտանգվածներ (EN) - 249 տեսակ, խոցելի տեսակներ (VU)-60 տեսակ: Բացի այդ` բույսերի Կարմիր գրքում բերվում է տեղեկատվություն անհետացման վիճակին մոտ գտնվող (NT)` 21, տվյալներն անբավարար են (DD)` 96 և քիչ մտահոգող {LC)` 106 տեսակների վերաբերյալ: Բույսերի Կարմիր գրքում գրանցված մակրոսկոպիկ սնկերի կատեգորիաները հետևյալն են` անհետացած (EX)-1 տեսակ, կրիտիկական վիճակում գտնվող (CR)-6 տեսակ, վտանգված (EN)-15 տեսակ, խոցելի (VU)-12 տեսակ, անհետացման եզրին գտնվող (NT)-2 տեսակ, տվյալներն անբավարար են (DD)-4 տեսակ: Նշված սնկերից 5-ը ընդգրկված են սնկերի Եվրոպական Կարմիր ցուցակում: Բացի այդ, Եվրոպայում սնկերի վտանգված տեսակների քարտեզում ներկայացված են Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերված 10 տեսակի սնկեր: Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների բաշխումը ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի հետևյալն է` Արագածոտնի մարզ-42, Արարատի մարզ-137, Արմավիրի մարզ-26, Գեղարքունիքի մարզ-39, Լոռու մարզ-47, Կոտայքի մարզ-60, Շիրակի մարզ-38, Սյունիքի մարզ-186, Վայոց Ձորի մարզ-98, Տավուշի մարզ-52: 2010 թ.-ին ավարտվել է «Բույսերի Կարմիր ցուցակի պատրաստում» միջազգային ծրագիրը (CEPF), որի արդյունքում Միջազգային Կարմիր ցուցակում ներառվել են Կովկասի էկոտարածաշրջանի ֆլորայի 375 էնդեմիկ տեսակներ, այդ թվում` 109 տեսակ Հայաստանից:

բ. Բուսականությունը. Հայաստանի Հանրապետությունում զարգացած բուսական տիպերի ծագումը, ձևավորումը և բուսաաշխարհագրական տարածումը պայմանավորված է երկրի լեռնային ռելիեֆով, բարձունքային գոտիականությամբ, կլիմայական պայմաններով, ֆլորիստիկ տարբեր երկրամասերի հատման տեղում տաղաբաշխմամբ: Բուսականությունն աչքի է ընկնում համակեցությունների բազմազանությամբ, տեսակային հարուստ կազմով, էնդեմիզմի բարձր մակարդակով: Բուսականության հիմնական տիպերը ներկայացված են աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2

 

Հայաստանի Հանրապետության բուսականության հիմնական տիպերի բնութագիրը

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Բուսականության|Բնութագիրը                                        |

|   |տիպը          |                                                  |

|___|______________|__________________________________________________|

|1. |Կիսաանապատներ |Զարգացած են ծովի մակարդակից 400-1250 մ            |

|   |և  անապատներ  |բարձրությունների վրա` զբաղեցնելով շուրջ 4550 կմ2  |

|   |              |տարածք, որի 80-90%-ը օգտագործվում է               |

|   |              |գյուղատնտեսական նպատակներով: Մերձարաքսյան         |

|   |              |հատվածում տեղ-տեղ կան ավազային կուտակումներ, իսկ  |

|   |              |ցածրադիր աղակալված հողերի վրա ձևավորվել  են       |

|   |              |աղուտային անապատները, որի առավել հետաքրքիր        |

|   |              |հատվածը` ջուզգունային (Calligonum) անապատը, միակ  |

|   |              |տեղամասն է Փոքր Կովկասում: Կիսաանապատային         |

|   |              |էկոհամակարգերը 623.14 հա ընդհանուր տարածքով       |

|   |              |պահպանության են վերցված «Էրեբունի» և  «Խոսրովի    |

|   |              |անտառ» արգելոցներում, «Արևիկ»  ազգային պարկում,   |

|   |              |«Որդան կարմիր» ու «Գոռավանի ավազուտներ»           |

|   |              |արգելավայրերում, ինչը ԲՀՊՏ-ների ողջ տարածքի       |

|   |              |0.2%-ն է:                                         |

|___|______________|__________________________________________________|

|2. |Տափաստաններ   |Զարգացած են ծովի մակարդակից 1200-2500 մ           |

|   |              |բարձրությունների վրա` զբաղեցնելով շուրջ 8000 կմ2  |

|   |              |տարածք: Լեռնային տափաստանները, ի տարբերություն    |

|   |              |հարթավայրային ընդարձակ և  միատիպ տափաստանների,    |

|   |              |խիստ խայտաբղետ են և  աչքի են ընկնում բուսական     |

|   |              |համակեցությունների բազմազանությամբ ու տեսակային   |

|   |              |կազմի հարստությամբ: Բնորոշ է չորասեր, գուղձավոր,  |

|   |              |պնդաճիմ հացազգի խոտաբույսերի, փշաբարձիկավոր       |

|   |              |տարախոտերի առկայությունը: Համակեցություններում    |

|   |              |հանդիպում են մոտ 1600 տեսակի բարձրակարգ բույսեր,  |

|   |              |որոնցից 46-ը էնդեմիկներ են: Տափաստանային          |

|   |              |էկոհամակարգերի պահպանությունը կատարվում է «Խոսրովի|

|   |              |անտառ» արգելոցում, «Սևան»,  «Դիլիջան», «Արփի      |

|   |              |լիճ», «Արևիկ»  ազգային պարկերում, մի շարք         |

|   |              |արգելավայրերում, որտեղ դրանց մակերեսը կազմում է   |

|   |              |61 391.7 հա, ինչը ԲՀՊՏ-ների ողջ տարածքի 15.8%-ն է:|

|___|______________|__________________________________________________|

|3. |Չորասեր       |Բուսականության ամենահին տիպերից է, որը            |

|   |նոսրանտառներ  |ներկայացված է ինչպես ասեղնատերև  (գիհուտներ),     |

|   |              |այնպես էլ սաղարթավոր տեսակներով (պիստակենի        |

|   |              |բթատերև,  թխկի վրացական, փռշնի ներկատերև,  տանձենի|

|   |              |ուռատերև,  նշենի ֆենցլի և  այլն) ու շիբլյակով:    |

|   |              |Զարգացած են ծովի մակարդակից 600-2200 մ            |

|   |              |բարձրություններում` զբաղեցնելով մոտ 2000 կմ2      |

|   |              |տարածք: Համակեցություններում հանդիպում են մոտ 900 |

|   |              |տեսակի բարձրակարգ բույսեր, որոնցից 35-ը էնդեմիկներ|

|   |              |են: Չորասեր նոսրանտառների պահպանությունը կատարվում|

|   |              |է «Խոսրովի անտառ» արգելոցում, «Սևան»,  «Դիլիջան», |

|   |              |«Արևիկ»  ազգային պարկերում, «Հեր-Հերի             |

|   |              |նոսրանտառային» և  «Գիհու նոսրանտառային»           |

|   |              |արգելավայրերում:                                  |

|___|______________|__________________________________________________|

|4. |Անտառներ      |Զարգացած են ծովի մակարդակից 550-2400 մ            |

|   |              |բարձրությունների վրա` զբաղեցնելով շուրջ 3340 կմ2  |

|   |              |տարածք: Տարածված են նախալեռնային, ստորին և  միջին |

|   |              |լեռնային գոտիներում` 20-25o թեքության             |

|   |              |լեռնալանջերին: Անտառների ստորին սահմանը հյուսիսում|

|   |              |անցնում է ծովի մակարդակից 500 մ բարձրության վրա,  |

|   |              |իսկ վերին սահմանը հասնում է 2300-2400 մ           |

|   |              |բարձրությունները: Ներկայացված են ծառերի (125      |

|   |              |տեսակ), թփերի (111), թփիկների (30), կիսաթփերի (48)|

|   |              |և  բնափայտավոր լիանների (9) արժեքավոր             |

|   |              |ներկայացուցիչներով: Առավել բարձր արտադրողական     |

|   |              |անտառներ առաջացնում են կաղնին և  հաճարենին, որոնք |

|   |              |կենտրոնացված են 1300-1600 մ բարձրություններում:   |

|   |              |Անտառային համակեցություններում տարածված են շուրջ  |

|   |              |870 տեսակի բարձրակարգ բույսեր, որոնցից 23-ը       |

|   |              |էնդեմիկներ են: Անտառների պահպանությունն           |

|   |              |իրականացվում է «Խոսրովի անտառ» և  «Շիկահող»       |

|   |              |արգելոցներում, «Դիլիջան», «Սևան»,  «Արևիկ»        |

|   |              |ազգային պարկերում, շուրջ 13 արգելավայրերում, որտեղ|

|   |              |անտառային լանդշաֆտները զբաղեցնում են 110 269.2 հա`|

|   |              |կազմելով ԲՀՊՏ-ների ընդհանուր տարածքի 28.5%-ը:     |

|___|______________|__________________________________________________|

|5. |Մերձալպյան և  |Զարգացած են ծովի մակարդակից 2200-4000 մ           |

|   |ալպյան        |բարձրությունների վրա` զբաղեցնելով շուրջ 4000 կմ2  |

|   |մարգագետիններ |տարածք: Այստեղ հանդիպում են մոտ 1100 տեսակի       |

|   |              |բարձրակարգ բույսեր, որոնցից 24-ը էնդեմիկներ են:   |

|   |              |ԲՀՊՏ-ների համակարգում կազմում են 87 516.24 հա`    |

|   |              |զբաղեցնելով ԲՀՊՏ-ների ընդհանուր տարածքի 22.6%-ը:  |

|   |              |Առավել լավ են ներկայացված «Արփի լիճ» և            |

|   |              |«Արևիկ»  ազգային պարկերում, «Զանգեզուր»,          |

|   |              |«Խուստուփ», «Արագածի ալպյան», «Սև  լիճ» և         |

|   |              |«Ջերմուկի ջրաբանական» արգելավայրերում:            |

|___|______________|__________________________________________________|

|6. |Ջրաճահճային   |Տարածված են բարձունքային բոլոր գոտիներում`        |

|   |բուսականու-   |զբաղեցնելով շուրջ 1774 կմ2 տարածք: Բազմազան       |

|   |թյուն         |դրսևորումներով  զարգացած են լճերում, գետերում,    |

|   |              |առվակներում, ճահճակալած վայրերում և  փոփոխվում են |

|   |              |կախված միջավայրի պայմաններից ու բարձրությունից:   |

|   |              |Համակեցություններում հանդիպում են շուրջ 630 տեսակի|

|   |              |բույսեր, որոնցից երեքը էնդեմիկներ են:             |

|___|______________|__________________________________________________|

|7. |Պետրոֆիլ      |Տարածված են բարձունքային բոլոր գոտիներում`        |

|   |բուսականու -  |զբաղեցնելով մոտ 800 կմ2 տարածք: Զարգացած են       |

|   |թյուն         |ժայռոտ, քարափլվածքային, քարացրոնային լանջերին:    |

|   |              |Համակեցություններն աչքի են ընկնում տեսակային կազմի|

|   |              |մեծ բազմազանությամբ: Այստեղ հանդիպում են ավելի քան|

|   |              |1100 տեսակի բույսեր, որոնցից 27-ը էնդեմիկներ են:  |

._____________________________________________________________________.

 

3) Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի բազմազանությունը նույնպես աչքի է ընկնում տեսակային կազմի հարստությամբ: Վերջին 10-ամյակում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ողնաշարավոր կենդանիների տեսակային կազմի պարզաբանման գործընթացը գրեթե ավարտված է, ինչը չի կարելի ասել անողնաշար կենդանիների մասին` ուսումնասիրված է մոտ 30%-ը: Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհն աչքի է ընկնում բարձր էնդեմիզմով` 495 տեսակ (ֆաունայի շուրջ 3%-ը), որոնց գերակշռող մասը պատկանում են անողնաշար կենդանիներին (աղյուսակ 1): Հայաստանի Հանրապետությունում կենդանաբանական ուսումնասիրությունների վերլուծությունները մեծ ծավալներով իրականացվել են «Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի լրամշակում» ծրագրի շրջանակներում (2007-2009 թթ.): Արդյունքում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում ընդգրկվել են անողնաշար կենդանիների 155 և ողնաշարավոր կենդանիների 153 տեսակներ (աղյուսակ 3): Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների բաշխումը ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի ներկայացված է աղյուսակ 4-ում:

 

Աղյուսակ 3.

 

Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում (2010 թ.)

գրանցված տեսակները և դրանց կարգավիճակը ըստ IUCN-ի չափորոշիչների

 

._____________________________________________________________________.

|Կարգավիճակը ըստ    |Անհե- |Տարածա-  |Կրիտի-|Վտանգ-|Խո- |Տվյալները|Ըն-|

|IUCN-ի             |տացած |շրջանում |կական |ված   |ցելի|անբավարար|դա-|

|չափորոշիչների      |(EX)  |անհետացած|վիճա- |(EN)  |(VU)|են (DD)  |մե-|

|___________________|      |(RE)     |կում  |      |    |         |նը |

|Կարգաբանական խումբը|      |         |գտնվող|      |    |         |   |

|                   |      |         |(CR)  |      |    |         |   |

|_____________________________________________________________________|

|                    Անողնաշար կենդանիներ (Invertebrata)              |

|_____________________________________________________________________|

|                       Տիպ Փափկամարմիններ (Mollusca)                 |

|_____________________________________________________________________|

|Դաս Փորոտանիներ    |      |         |  11  |   3  |    |         | 14|

|(Gastropoda)       |      |         |      |      |    |         |   |

|___________________|______|_________|______|______|____|_________|___|

|Դաս Երկփեղկանիներ  |      |         |   2  |      |    |         |  2|

|(Bivalvia)         |      |         |      |      |    |         |   |

|_____________________________________________________________________|

|                      Տիպ Հոդվածոտանիներ (Artհropoda)                |

|_____________________________________________________________________|

|Դաս Միջատներ       |  1   |         |  35  |  62  |  40|    1    |139|

|(Insecta)          |      |         |      |      |    |         |   |

|___________________|______|_________|______|______|____|_________|___|

|Ընդամենը           |  1   |         |  48  |  65  |  40|    1    |155|

|_____________________________________________________________________|

|                    Ողնաշարավոր կենդանիներ (Vertebrata)              |

|_____________________________________________________________________|

|Դաս Ձկներ          |2 ռասա|         |2 ռասա|   1  | 3  |     2   | 7 |

|(Osteicհties)      |      |         |      |      |    |         |   |

|___________________|______|_________|______|______|____|_________|___|

|Դաս Երկկենցաղներ   |      |         |  1   |      | 1  |         | 2 |

|(Amphibia)         |      |         |      |      |    |         |   |

|___________________|______|_________|______|______|____|_________|___|

|Դաս Սողուններ      |      |         |  7   |   2  | 10 |         | 19|

|(Reptilia)         |      |         |      |      |    |         |   |

|___________________|______|_________|______|______|____|_________|___|

|Դաս Թռչուններ      |      |         |      |  18  | 65 |    13   | 96|

|(Aves)             |      |         |      |      |    |         |   |

|___________________|______|_________|______|______|____|_________|___|

|Դաս Կաթնասուններ   |      |    3    |  3   |  10  | 12 |    1    | 29|

|(Mammalia)         |      |         |      |      |    |         |   |

|___________________|______|_________|______|______|____|_________|___|

|Ընդամենը           |  1   |    3    |  11  |  31  | 91 |    16   |153|

|___________________|______|_________|______|______|____|_________|___|

|Ընդհանուր          |  2   |    3    |  59  |  96  |131 |    17   |308|

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 4.

 

Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված

տեսակների բաշխումը ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի

 

.____________________________________________.

|ՀՀ մարզեր   |Անողնաշար |Ողնաշարավոր|Ընդամենը|

|            |կենդանիներ|կենդանիներ |        |

|____________|__________|___________|________|

|Արագածոտնի  |    22    |     38    |   60   |

|____________|__________|___________|________|

|Արարատի     |    51    |     92    |   143  |

|____________|__________|___________|________|

|Արմավիրի    |    15    |     52    |   67   |

|____________|__________|___________|________|

|Գեղարքունիքի|    30    |     74    |   104  |

|____________|__________|___________|________|

|Լոռու       |     7    |     47    |   54   |

|____________|__________|___________|________|

|Կոտայքի     |    62    |     28    |   90   |

|____________|__________|___________|________|

|Շիրակի      |    12    |     44    |   56   |

|____________|__________|___________|________|

|Սյունիքի    |    57    |     65    |   122  |

|____________|__________|___________|________|

|Վայոց Ձորի  |    29    |     49    |   78   |

|____________|__________|___________|________|

|Տավուշի     |    18    |     42    |   60   |

.____________________________________________.

 

Ինչպես արդեն նշվել է` լեռնային ռելիեֆը Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության հարստության և դրա բաշխվածության որոշիչ գործոն է հանդիսանում, որի ազդեցությունն էական է նաև ըստ բարձունքային գոտիների կենդանական աշխարհի բաշխվածության վրա: Այդ տեսակետից հիմնական առանձնահատկություններ են`

ա. Կիսաանապատային գոտի. Այստեղ ցամաքային էկոհամակարգերում գրանցված է ողնաշարավոր կենդանիների 101 տեսակ (երկկենցաղների` 4, սողունների` 30, թռչունների` 23, կաթնասունների 44) և անողնաշար կենդանիների 1687 (այդ թվում` փափկամարմինների 59, սարդակերպերի 97, միջատների 1531): Որոշ սողուններ բնորոշ են քսերոֆիտ բուսականությամբ ոչ ընդարձակ անապատային տարածքներին: Կիսաանապատներում հանդիպում են բազմաթիվ էնդեմիկ անողնաշար տեսակներ, ներառյալ միջերկրածովային, իրանական, կովկասյան և ղրիմյան ծագում ունեցողները: Աղուտային հալոֆիլ համակեցությունների հետ է կապված էնդեմիկ տեսակի` Արարատյան որդանի (Porpհiropհora hamelii) գոյությունը: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում եզակի և քիչ ուսումնասիրված Արմավիրի մարզի հարավ-արևմուտքում` Արաքս գետի հովտում գտնվող կիսաանապատային լանդշաֆտը: Տեղանքի բնական պայմանների շնորհիվ այստեղ պահպանվել են ֆաունայի հազվագյուտ, անհետացող և էնդեմիկ տեսակներ, որոնք այլ լանդշաֆտներում գրեթե չեն հանդիպում: Հայաստանի Հանրապետությունում տարածված 51 տեսակի սողուններից շատերը հանդիպում են Արարատյան դաշտում, այդ թվում` Արմավիրի մարզում:

բ. Տափաստանային գոտի. Հայաստանի Հանրապետության տափաստաններին բնորոշ տեսակներից գրանցված է ողնաշարավոր կենդանիների 96 (երկկենցաղների 4, սողունների 32, թռչունների 19, կաթնասունների 41) և անողնաշար կենդանիների 992 տեսակ (փափկամարմինների 81, սարդակերպերի 126, միջատների 785):

գ. Անտառային գոտի. Վերջին տարիներին ճշգրտված տվյալների համաձայն անտառներին բնորոշ տեսակներից գրանցված է ողնաշարավոր կենդանիներից 90-ը (երկկենցաղների 6, սողունների 25, թռչունների 42, կաթնասունների 17) և անողնաշարներից 2212-ը (փափկամարմինների 95, սարդակերպերի 85, միջատների 2032): Անտառային համակարգերն աչքի են ընկնում անողնաշար կենդանիների ամենաբարձր տեսակային բազմազանությամբ:

դ. Մերձալպյան և ալպյան մարգագետնային գոտի. Այս գոտու ֆաունայի կազմում գրանցված է ողնաշարավոր կենդանիների 58 տեսակ (երկկենցաղների 3, սողունների 10, թռչունների 12, կաթնասունների 33) և անողնաշարների 508 (փափկամարմինների 49, սարդակերպերի 12, միջատների 447) տեսակ:

ե. Ջրաճահճային տարածքներ. Ջրաճահճային էկոհամակարգերում ֆաունայի ներկայացուցիչներից գրանցված է ողնաշարավոր կենդանիների 255 տեսակ (երկկենցաղների 7, սողունների 5, թռչունների 213, կաթնասունների 30), անողնաշարների 786 (փափկամարմինների 50, սարդակերպերի 12, միջատների 724): Արարատյան հարթավայրի ջրաճահճային հանդակները բնադրավայր ու ապրելավայր են հանդիսանում թռչունների ավելի քան 200 տեսակի համար: Արմաշի ձկնաբուծական լճերը IUCN-ի կարմիր ցուցակում ընդգրկված սպիտակագլուխ բադի և մարմարյա մրտիմնի Հայաստանում բնադրման միակ վայրն են:

14. Կենսաբազմազանության կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար

1) Հայաստանի Հանրապետության բնակչության բարեկեցությունը մեծապես կախված է բուսական և կենդանական աշխարհի պաշարների (այնուհետ` կենսաբանական պաշարներ) առկայությունից, որոնք երկրի համար հանդիսանում են ռազմավարական ռեսուրսներ: Այդ տեսակետից Հայաստանի Հանրապետության հարուստ կենսաբազմազանությունը, ունենալով էկոհամակարգերի կայունությունը ապահովող բարձր հատկանիշներ, միաժամանակ հանդիսանում է երկրի տնտեսական զարգացման նախապայմանը: Վայրի օգտակար բույսերի և կենդանիների էնդեմիկ ցեղերի ներկայացուցիչները պայմանավորում են գյուղատնտեսության այնպիսի բնագավառների զարգացումը, ինչպիսիք են բուսաբուծությունը, անասնաբուծությունը, մեղվաբուծությունը, ձկնաբուծությունը, թեթև և սննդարդյունաբերության որոշ կարևոր ճյուղերը: Անգնահատելի է կենսաբազմազանության դերը էկոհամակարգերի ծառայությունների (այսուհետ` ԷԾ) քանակական և որակական հատկանիշների պահպանման գործում, հատկապես` գենոֆոնդի պահպանության, սելեկցիայի, դեղամիջոցների ստացման և կենսատեխնոլոգիաների միջոցով նոր նյութերի արտադրման համար: Որպես սննդամթերք օգտագործվող Հայաստանի Հանրապետության ֆլորայի և մակրոսնկերի օգտակար տեսակները ներկայացված են հետևյալ խմբերով`

ա. ուտվող խոտաբույսեր` շուրջ 200 տեսակ.

բ. վայրի պտղահատապտղատուներ` շուրջ 120 տեսակ.

գ. մեղրատու բույսեր` շուրջ 350 տեսակ.

դ. ուտելի սնկեր` 290 տեսակ:

2) Կենդանական աշխարհը ևս հարուստ է սնունդ հանդիսացող կենդանիներով` ձկներ (Սևանի իշխան, Սևանի կողակ, Սևանի բեղլու, կարմրախայտ, գետային կողակ, լոքո, Արաքսի ենթաբերան, ծածան, կարաս և այլն), խեցգետին, թռչուններ (լոր, քարակաքավ, բադերի տեսակներ, վայրի աղավնի և այլն) և կաթնասունների շատ տեսակներ (վարազ, այծյամ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն և այլն):

3) Անտառներից ստացվող բնափայտն օգտագործվում է կենցաղում որպես վառելափայտ և շինանյութ: Բարձր է գնահատվում կաղնու, հաճարենու, բոխու բնափայտը: Ընդ որում շինափայտը կազմում է տարեկան հատված փայտանյութի ընդհանուր ծավալի 8-11 տոկոսը:

4) Դեղաբույսերը կազմում են երկրի ֆլորայի տեսակային կազմի շուրջ 10 տոկոսը: Ապացուցված է, որ լեռնային շրջաններում աճող վայրի դեղաբույսերի օգտակար հատկություններն ակնհայտորեն բարձր են: Շուրջ 15 տեսակ օգտագործվում է զովացուցիչ և բուժիչ թեյերի պատրաստման համար, որոնք մեծ պահանջարկ ունեն Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս: Դեղաբանական հատկություններ ունեն երկրում աճող 122 տեսակի մակրոսնկեր: Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից դեղագործական նպատակներով օգտագործվում է ձեռնաթևավորների թռչնաղբը, գորշուկի յուղը, թունավոր օձերի (հայկական իժ, անդրկովկասյան գյուրզա) թույնը` էպիլեպսիայի, հեմոֆիլիայի, քաղցկեղի և բրոնխների ասթմայի բուժման համար և այլն:

5) Կերային բույսերից հայտնի են ավելի քան 2000 տեսակներ: Եթերայուղային բույսերը ներկայացված են շուրջ 150, իսկ ներկատու բույսերը` մոտ 120 տեսակով: Տնտեսական նշանակություն ունեն նաև բազմաթիվ վիտամինատու, դաբաղանյութեր պարունակող և խեժատու բույսերը:

6) Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերված մշակաբույսերի վայրի ցեղակիցները (հացազգիները, պտղատու ծառերը և այլն) գենետիկական նյութի աղբյուր են հանդիսանում: Հայաստանի Հանրապետության տարածքը պատկանում է մշակաբույսերի (փափուկ և կարծր ցորեն, ոլոռ, ոսպ, խաղող) առաջացման Առաջավոր Ասիական կենտրոնին: Մշակաբույսերի վայրի ցեղակիցների հարուստ գենոֆոնդը օգտագործվում է բուժիչ, երաշտադիմացկուն, ցրտադիմացկուն և հարմարվողականության այլ հատկանիշներով օժտված նոր սորտերի ստացման համար: Գիտությանը հայտնի ցորենի չորս վայրի տեսակներից Հայաստանի Հանրապետության տարածքում աճում է երեքը` վայրի միահատիկը, ուրարտու միահատիկը և վայրի երկհատիկավոր արարատյանը: Հայաստանի Հանրապետության տարածքում աճում են հատիկաընդեղեն մշակաբույսերի բազմաթիվ վայրի տեսակներ, բանջարանոցային (280 տեսակ), յուղատու, դեղատու, համեմունքային բույսերի վայրի ազգակիցներ: Պտղահատապտղայիններից` աճում են մոտ 30 տեսակի վայրի ազգակիցներ:

15. Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության վիճակի վրա ազդող գործոնները և միտումները

1) Հայաստանի Հանրապետության տարածքի 44%-ը բարձր լեռնային է: Տարածքների իրացվածության աստիճանը խիստ անհամաչափ է: Ինտենսիվ իրացված գոտիները կազմում են Հայաստանի Հանրապետության տարածքի 18.2%-ը, որտեղ կենտրոնացված է բնակչության 87.7%-ը, որի խտությունը այստեղ մի քանի անգամ գերազանցում է խտության էկոլոգիական շեմային չափանիշը (200 մարդ/կմ2)` հասնելով 480-558 մարդ/կմ2: Թույլ իրացված գոտիները կազմում են տարածքի 38.0%-ը, որտեղ բնակվում է բնակչության ընդամենը 12.3%-ը և բնակչության խտությունը շատ ցածր է` 11-20 մարդ/կմ2:

2) Ինտենսիվ բնօգտագործման հետևանքով բնական լանդշաֆտների մարդածին փոփոխությունների աստիճանը մեծ է: Տարածքի ավելի քան 60%-ը ներառված է գյուղատնտեսության ակտիվ ոլորտ, իսկ կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում այդ թիվը հասնում է 80-90%: Գերօգտագործման հետևանքով տեղի է ունեցել վայրի կենսաբազմազանությամբ զբաղեցված տարածքների կրճատում, աղտոտում, առանձին տեսակների բնակմիջավայրերի կորուստ, ԷԾ-ների փոփոխություն: Ընդ որում` բնական գործոնները, որոնք ռիսկային են էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների համար, հիմնականում պայմանավորված են բնության հանդեպ մարդու անբարեխիղճ մոտեցումներով: Հետխորհրդային վաղ շրջանում դրա պատճառները կապված էին ծանր սոցիալ-տնտեսական պայմանների, էներգետիկ ճգնաժամի և ազգաբնակչության լայն խավերի չքավորության եզրին հայտնվելու հետ: Վերջին ժամանակներում կենսաբազմազանության վրա բացասական ճնշումը և էկոհամակարգերի դեգրադացման տեմպերի աճը պայմանավորված է տնտեսական և հասարակական գործունեության որոշակի ակտիվացմամբ, որն արտահայտվում է կենսառեսուրսների գերօգտագործմամբ, հանքավայրերի շահագործմամբ, կառուցապատված տարածքների ընդլայնմամբ, գյուղատնտեսության ոլորտի տեսանելի աշխուժացմամբ, զբոսաշրջության զարգացմամբ: Ըստ էության Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության վրա այս կամ այն չափով ազդում են IUCN-ի կողմից առաջարկված հիերարխիկ դասակարգման գրեթե բոլոր մարդածին սպառնալիքները, որոնց վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում համալիր վերլուծություն և գնահատում գրեթե չի կատարվել: Այդ սպառնալիքների թվին են պատկանում կենսաբազմազանության բնակմիջավայրի կորուստը, կենսառեսուրսների գերօգտագործումը, շրջակա միջավայրի աղտոտումը, օտարածին տեսակների ներթափանցումը, կլիմայի փոփոխությունը:

3) Բնակմիջավայրի կորուստը պայմանավորված է բաց եղանակով հանքարդյունահանմամբ, շինարարության ծավալմամբ, գյուղատնտեսական գործունեությամբ, անտառահատումներով, հիդրոէներգետիկայի զարգացմամբ, ռեկրեացիայի և զբոսաշրջության զարգացմամբ:

ա. Հանքարդյունահանում. Հայաստանի Հանրապետության տարածքի հազարավոր հեկտարներ ծածկված են բաց հանքերով և թափոնների պոչամբարներով: Ըստ Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռի` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերը կազմել են 2011 թ.-ին` 33.0 հազ.հա, 2012 թ.-ին` 33.6 հազ.հա, 2013 թ.-ին` 34.9 հազ.հա, 2014 թ.-ին` 36.4 հազ.հա, 2015 թ.-ին` 36.5 հազ.հա, այսինքն` օգտագործվող հողատարածքների մակերեսն աստիճանաբար մեծանում է, հատկապես` ընդերքօգտագործման հողերի հաշվին: Հանքարդյունաբերության պատճառով առաջացող հետևանքներն են` հողային ծածկույթի խախտումը, պոչամբարների ընդլայնումը, թափոնների կուտակումները, որոնք հազարավոր հեկտարներով մասնատում են բուսական և կենդանական պոպուլյացիաներն ու համակեցությունները, խախտում են կենդանիների միգրացիոն ուղիները և սպառնում են որոշ հազվագյուտ տեսակների գոյատևմանը: Առավել մտահոգիչ է բաց եղանակով հանքերի շահագործումը անտառային տարածքներում, որտեղ կատարվում են անտառների հատման աշխատանքներ, պոչամբարների կառուցում, նոր ենթակառուցվածքների ստեղծում և այլն:

բ. Շինարարություն. 2010-2014 թթ. շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի անկման պատճառով ներկայումս էկոհամակարգերի վրա դրանց ազդեցության վտանգը մեծ չէ: Առավել մեծ վնաս է հասցնում ճանապարհների անկանոն բացումը այն վայրերում, որտեղ իրականացվում են երկրաբանական որոնողական աշխատանքներ, երբ համապատասխան տեխնիկայի տեղադրումը կատարվում է խիտ ճանապարհային ցանցի ստեղծման միջոցով: Ընդ որում` հիմնականում այդ աշխատանքների ավարտից հետո լանդշաֆտի նախկին վիճակը չի վերականգնվում:

գ. Գյուղատնտեսություն. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում շրջակա միջավայրին առնչվող խնդիրներն են` ոռոգման անարդյունավետության հետևանքով առաջացող ջրի կորուստները, հողի աղակալումը, էրոզիան, գյուղատնտեսական թափոնների հետևանքով առաջացող աղտոտումը: Ներկայումս վարելահողերի շուրջ 25%-ը կամ 115 հազ. հա տարբեր պատճառներով նպատակային նշանակությամբ չի օգտագործվում: Դա վտանգ է ներկայացնում վայրի կենսաբազմազանության համար, քանի որ լքված մշակահողերը ծածկվում են ագրեսիվ մոլախոտերով և հանդիսանում են վերջիններիս բազմացման օջախ: Որպես արոտավայր օգտագործվող բնական էկոհամակարգերի համար առավել մեծ վտանգ է ներկայացնում արոտավայրային ծանրաբեռնվածության անհավասարաչափ բաշխումը` հեռավոր արոտավայրերը տուժում են թերարածեցումից, որի պատճառով տեղի է ունենում էկոհամակարգերի փոփոխություն, մասնավորապես` ալպյան գորգերը փոխարինվում են ալպյան մարգագետիններով, ինչպես նաև մերձալպյան մոլախոտերն ակտիվ ներխուժում են ալպյան էկոհամակարգեր: Ներկայումս բնական կերհանդակներում նկատվում է նաև ջրային էրոզիայի ակտիվացում, ճահճուտների ընդարձակում: Գյուղատնտեսական և էներգետիկ նպատակներով կատարվող ջրառի արդյունքում հաճախ չորանում է գետերի հունը, որի պատճառով ոչնչանում են ափամերձ և ջրային էկոհամակարգերի տարրերը, հատկապես ձկնատեսակներն ու նրանց կերային բազան: Հաճախ կամայական ձևով կազմակերպվում են հուների մաքրման և փոփոխման աշխատանքներ, որի արդյունքում ոչնչանում են գետերի ձևավորված բիոտոպերը` զրկելով ձկներին կերային բազայից և ձվադրելումից:

դ. Անտառհատումներ. Համատարած անտառհատման ենթարկված տարածքներում էկոլոգիական վիճակի բացասական փոփոխությունները երկարաժամկետ բնույթ են կրում: Սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրների և փայտանյութի բարձր պահանջարկի հետևանքով անտառհատումները դեռևս գերազանցում են անտառի բնական վերականգնման ծավալները: Դրան նպաստում են փայտանյութի մատչելիությունը, էներգակիրների գների բարձրացումը, բնակչության սոցիալապես անապահով խավերի ցածր վճարունակությունը: Անտառհատումների արդյունքում ինտենսիվ բնույթ են կրում անտառի կազմի անցանկալի փոփոխությունները` անտառի նոսրացում, տնտեսապես բարձրարժեք կաղնուն և հաճարենուն փոխարինում է ցածրարժեք բոխին, անտառի ստորին գոտու տեսակների (այդ թվում` Կարմիր գրքում գրանցված) անհետացմանը: Սերմնային ծագման անտառների տարածքները պակասել և փոխարենը ավելացել են կոճղաշիվային և երկրորդական նշանակության ծառատեսակներն ու թփատեսակները: Վերջին տարիներին անտառային զանգվածների հատված տեղամասերում և դրանց հարող տարածքներում նկատվում է հողմատապալ կամ ձնատապալ տարածքների ընդարձակում, հողատարման, ձորակառաջացման, սողանքների, էրոզիոն-սելավային պրոցեսների ակտիվացում, աղբյուրների չորացում, փոշու ամպերի գոյացում և այլ երևույթներ, որոնք մեծ վնաս են հասցնում համայնքներին և գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին: Որպես անտառային էկոհամակարգերի որակական հատկանիշների փոփոխման հետևանք կարող են դիտվել վնասատուների զանգվածային համաճարակները: Ավելացել են անտառային հրդեհների ծավալները, որոնց դեմ պայքարի միջոցառումների արդյունավետ իրականացմանը խոչընդոտում են բարդ ռելիեֆը, անտառային ճանապարհային ցանցի անմխիթար վիճակը, հրդեհների մարման տեխնիկական սարքավորումների բացակայությունը և այլն:

ե. Հիդրոէներգետիկա. Հայաստանի Հանրապետությունում փոքր հիդրոէլեկտրակայանների (այսուհետ` ՓՀԷԿ) կառուցումը համարվում է վերականգնվող էներգետիկայի զարգացման առաջատար ուղղություն: 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ էլեկտրաէներգիա են արտադրել 170 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 294 ՄՎտ, իսկ էլեկտրաէներգիայի նախագծային տարեկան արտադրանքը` 831 մլն.կվտժ: Վերջին տարիներին վերլուծվել է ՓՀԷԿ-երի ազդեցությունը մի շարք գետերի ջրային ռեժիմի, կենսաբազմազանության կորստի, բնական աղետների առաջացման, զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Պարզվել է, որ ՓՀԷԿ-երի նախագծման և շահագործման ընթացքում հիմնականում հաշվի չեն առնվում ջրային ֆաունայի կարիքները, իսկ լեռնային գետերի ջրային ռեժիմի փոփոխության ազդեցությունը ափամերձ և ջրային էկոհամակարգերի ու կենսաբազմազանության վրա չի ուսումնասիրվել: Ձվադրավայր հանդիսացող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երը, որոնք հիմնականում չունեն նորմերին համապատասխանող ձկնանցարաններ և ձկնապաշտպան կառույցներ, ուղղակիորեն վտանգում են ձկնատեսակների սեռահասուն առանձնյակների գոյությունը, որոնք ձվադրավայրեր հասնելու համար գետերով բարձրանում են դեպի վեր: Բացի այդ, որոշ ՓՀԷԿ-եր չեն պահպանում ջրի թույլատրելի էկոլոգիական թողքերի սահմանված չափաքանակները, ինչը նույնպես բերում է գետերի Էկոհամակարգերի դեգրադացման:

զ. Ռեկրեացիա և զբոսաշրջություն. Էկոհամակարգերի վրա ռեկրեացիայի և զբոսաշրջության ազդեցությունը դրսևորվում է բուսածածկի ռեկրեացիոն տրորմամբ, խնջույքների վայրերի կենցաղային թափոններով աղտոտմամբ, մանավանդ երբ այդ վայրերը նման հանգստի համար հարմարեցված չեն և չեն սպասարկվում: Գեղազարդ ծաղիկների հավաքը, հատկապես հանգստյան վայրերում, սպառնալիք է հանդիսանում տվյալ տարածքում որոշ բուսատեսակների պաշարների կրճատման և բուսական աշխարհի տեսակային կազմի փոփոխության առումով:

է. Կենսառեսուրսների գերօգտագործումը. Այս երևույթի հիմնական հետևանքներն են` բնական լանդշաֆտների վրա մարդածին ծանրաբեռնվածության մեծացումը, անտառային, կիսաանապատային, մարգագետնային, տափաստանային էկոհամակարգերի խաթարումը և կազմալուծումը, ցամաքային և ջրային համակեցությունների ու պոպուլյացիաների վիճակի խախտումը, դրանց տեսակային կազմի փոփոխությունը, արոտավայրերի բուսածածկի խախտումը, կերային բույսերի բերքատվության նվազումը, տնտեսական արժեք ներկայացնող, հազվագյուտ և անհետացող տեսակների կրճատումը: Սպառնալիքների թվին է պատկանում նաև անօրինական որսորդությունը և որսի կանոնների խախտումը: Կենսաբազմազանության վերաբերյալ լիարժեք տեղեկատվական համակարգի բացակայությունն իր հերթին բացառում է կենսաբազմազանության վրա մարդածին և բնական գործոնների ազդեցության իրական գնահատումը, պատճառած վնասի հաշվառումը և ամենակարևորը` հստակ տեղեկատվության վրա հիմնված որոշումների կայացումը: Կենսառեսուրսների արդյունավետ կառավարման հիմնական անհրաժեշտ տարրը` հաշվառումը, գույքագրումը և մոնիթորինգը իրականացվում են միայն սահմանափակ ծավալներով ԲՀՊՏ-ների համակարգում:

ը. Շրջակա միջավայրի աղտոտումը. Հողերում վնասակար քիմիական նյութերի կուտակման, ստորերկրյա ջրերի և գետերի աղտոտման, արդյունաբերական թափոնների կուտակման և լանդշաֆտների դեգրադացման պատճառով տեղի է ունենում տեսակների աճի, զարգացման և վերարտադրության պայմանների խախտում, անտառային էկոհամակարգերում արժեքավոր, անհետացող և հազվագյուտ տեսակների ոչնչացում, ագրոցենոզների բերքատվության անկում, բերքի որակի վատթարացում: Ներկայումս աղտոտվածության հիմնական վտանգն առաջանում է հանքարդյունաբերական թափոնների առաջացման, կուտակման և պահպանման դեպքում: Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվում են թվով 23 պոչամբարներ, որոնցում կուտակված են շուրջ 220 մլն. մ3 ապարներ: Վնասակար ազդեցություն է գործում նաև ցեմենտի արտադրությունը, որտեղ տեխնիկական սարքավորումների անկատարության պատճառով օդ է արտանետվում ցեմենտային փոշին, որն ազդում է բնական էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների վրա` փոփոխելով հողային պայմանները, ազդելով հատկապես անողնաշար կենդանիների և բույսերի ֆոտոսինթետիկ ակտիվության վրա: Մակերևութային հոսքերն ու լանդշաֆտներն աղտոտվում են նաև կոշտ կենցաղային թափոններով: Գյուղատնտեսությունում հիմնական վտանգն առաջանում է պարարտանյութերի և պեստիցիդների ոչ չափավոր օգտագործումից: Հաճախ օգտագործվում են ժամկետանց նյութեր և արդյունավետության բարձրացման համար մեծացվում է դրանց չափաբաժինը, ինչը գյուղատնտեսական մթերքի միջոցով լուրջ վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության համար:

թ. Օտարածին տեսակների ազդեցությունը. Հայաստանի Հանրապետության ինվազիվ և էքսպանսիվ բուսատեսակների ժամանակակից տարածման վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանցից որոշները վերջին տարիներին զգալիորեն ընդլայնել են իրենց տարածման սահմանները (հավանաբար կապված մարդկանց կողմից օտարածին տեսակների չգիտակցված ներմուծման, կլիմայական պայմանների փոփոխման և խախտված բնակմիջավայրերի տարածքների ընդլայնման հետ): Բարձրացել է այդ տեսակների պոպուլյացիաների խտությունը, սկսվել է բնական էկոհամակարգեր դրանց ներթափանցումը և հաստատումը: Վերջին տարիներին հանրապետությունում կատարվել է ինվազիվ և էքսպանսիվ բուսատեսակների տարածման ընդհանուր գնահատում: Արդյունքում նշվել է 77 օտար ինվազիվ և տեղական էքսպանսիվ տեսակներ, որոնք ներկայումս տարածվում են խախտված բնակմիջավայրերում և արդեն ներխուժել են բնական էկոհամակարգեր:

ժ. Կլիմայի փոփոխությունը. Համաձայն «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Հայաստանի Հանրապետության երկրորդ ազգային հաղորդագրության մշակում» (2010 թ.) ծրագրի շրջանակներում իրականացված վերլուծությունների` կլիմայի փոփոխության արդյունքում Հայաստանում սպասվում է չորային լանդշաֆտների ընդարձակում, անտառային, մերձալպյան և ալպյան լանդշաֆտների զբաղեցրած տարածքների նվազում և անտառների խոցելիության ավելացում: Էկոլոգիապես առավել անկայուն հարավային դիրքադրության անտառներում տեղի կունենա քսերոֆիտացում և չորասեր նոսր անտառների ուղղաձիգ տեղաշարժ դեպի վեր: Անտառների ստորին սահմանում սպասվում է սերմնային վերարտադրության պայմանների վատացում, կիսաանապատային տեսակների ներթափանցում, ինչպես նաև անտառի ստորին սահմանի տեղաշարժ դեպի վեր: Հայաստանի Հանրապետության կենտրոնական և հարավային անտառտարածքների ստորին գոտում զգալի կլինի լեռնատափաստանային բուսականության ազդեցությունը և կոճղաշիվային ծագման ծառուտների նահանջը: Մակերևութային բարձր հոսք ունեցող չորային լանդշաֆտների ընդարձակումը կհանգեցնի էրոզիոն-սելավային երևույթների ինտենսիվության և անտառային հողերի տեղատարման, մակերևութային հոսքի որակական և քանակական բնութագրերի վատթարացմանը, ջրային հաշվեկշռի խախտմանը: Արիդայնության արդյունքում էրոզիոն երևույթների ակտիվացումն իր հերթին կհանգեցնի կենտրոնական և հարավային անտառտարածքների ստորին գոտում և հարավային դիրքադրության լեռնալանջերին անտառաճման պայմանների վատթարացմանը և անտառածածկի նվազեցմանը: Բացի այդ` կլիմայի փոփոխության վտանգը մեծ է տափաստանների, մարգագետնատափաստանների և մարգագետինների մեզոֆիլ տեսակների համար, որոնց պոպուլյացիաները շատ փոքր են, ունեն մեկուսացված աճելավայրեր և հասանելի կդառնան կլիմայի փոփոխության արդյունքում: Կլիմայի փոփոխությունը, մասնավորապես` ջրի ջերմաստիճանի բարձրացումը կարող է հանգեցնել հիդրոբիոնտների ջերմային սթրեսի և հետևաբար օրգանիզմների ֆիզիոլոգիական գործընթացների և վարքագծի խախտման: Կլիմայի տաքացման պայմաններում տեղի է ունենում նաև խորքային սառը շերտերի ջերմացում, որի հետևանքով ամռան ամիսներին խիստ սահմանափակվում է սառը ջրերին հարմարված ձկնատեսակների գոյության համար օպտիմալ տարածքը:

16. Կենսաբազմազանության հետ կապված փոփոխությունների ազդեցությունը ԷԾ-ների վրա և դրա սոցիալ-տնտեսական ու մշակութային հետևանքները

1) Էկոհամակարգերը հանդիսանում են մարդկանց բարեկեցության և երկրի տնտեսական զարգացման հիմքը` ապահովելով պարենի, մաքուր օդի, ջրի առկայությունը և այլ կարիքները: Հաշվի առնելով մեր երկրում բնության վրա մարդու ազդեցության ծավալները` ԷԾ-ների պահպանումը և վերականգնումը պետք է դառնան տնտեսական գործունեության անժխտելի բաղադրիչը, ինչը պահանջում է տնտեսական վարքի նորմերի ու կանոնների, ինչպես նաև համապատասխան քաղաքական որոշումների կայացում: Ընդ որում` էկոհամակարգերի և դրանց գործառույթների թեկուզ մասնակի վերականգնումը սովորաբար շատ ավելի թանկ է, քան դրանց պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը:

2) ԷԾ-ների պահպանումը և կենսաբազմազանության երկարաժամկետ օգտագործումը ենթադրում է բնական պաշարների ինտեգրված կառավարման էկոհամակարգային մոտեցում: Մինչ այժմ մեր երկրում բնական պաշարների կառավարման հետ կապված պահանջները ամբողջական տեսքով ճյուղային քաղաքականություններում ներառված չեն: Դրա հիմնական պատճառը բնական էկոհամակարգերի ապահովող ծառայությունների գնահատման և դրանց հաշվարկված դրամային արժեքի բացակայությունն է: Հետևաբար, կարևոր խնդիր է դարձել բնական պաշարների և ԷԾ-ների արժեքի գնահատումը և կենսաբազմազանության պահպանության ու վերականգնման ծախսերի ներառումը երկրի տնտեսական զարգացման քաղաքականության և ռազմավարության մեջ: Հայաստանի Հանրապետությունում կենսաբազմազանության և ԷԾ-ների թերագնահատումը կապված է մի շարք խնդիրների հետ, որոնք խոչընդոտվում են այն գործընթացները, որոնք կարող են սահմանափակել կենսաբազմազանության հետագա կորուստը և բնական կապիտալի ոչնչացումը: Այդ խնդիրներն են`

ա. իրազեկվածության պակասը` հասարակության ներկայացուցիչները, ԷԾ-ներից օգտվողները, որոշումներ ընդունողները կամ բացառապես անտեղյակ են էկոհամակարգերի նման գործառույթներից, կամ ԷԾ-ները նույնացնում են միայն էկոհամակարգերում առկա ռեսուրսների հետ.

բ. տարբեր էկոհամակարգերի կողմից տրամադրվող ծառայություններից ստացվող օգուտները դեռևս գնահատված չեն և ներառված չեն շուկայական հարաբերություններում.

գ. դրանց արժեքը շատ հաճախ հաշվի չի առնվում տնտեսական գնահատումների և որոշումների ընդունման ժամանակ և չի արտացոլվում երկրի տնտեսական ցուցանիշներում.

դ. կարգավորված չէ ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը:

3) 2013 թ. արվել է առաջին փորձը ԷԾ գաղափարախոսության հիմնական դրույթներն իրավաբանորեն ամրագրելու ուղղությամբ` բնապահպանության ոլորտի նորարարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգի հաստատման միջոցով (Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. ապրիլի 25-ի նիստի N 16 արձանագրային որոշում): Հայեցակարգը մշակվել է կենսաբազմազանության և էկոհամակարգերի թերագնահատման խնդիրների լուծման, շրջակա միջավայրի վրա բացասական ներգործությունները նվազեցնելու և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ապահովելու, ինչպես նաև բնապահպանական ներդրումների և ֆինանսական ռեսուրսների համալրման նպատակներով: Հայեցակարգը կարևորում է ԷԾ-ների վերաբերյալ իրազեկվածության, շուկայական հարաբերությունների ձևավորման, տնտեսական գնահատումների, որոշումների ընդունման, ինչպես նաև ազգային տնտեսության մեջ ինտեգրման խնդիրները: Հայեցակարգում տրված առաջարկներն ուղղված են ԷԾ-ների հետ կապված իրավահարաբերությունների կարգավորմանը, բնական կապիտալի տնտեսական գնահատմանը, ԷԾ տնտեսական կամ արժեքային գնահատման մեթոդաբանության մշակմանը: Մասնավորապես` առաջարկվում է ԷԾ-ների դիմաց վճարների համակարգի ներդրում, որը չի փոխարինելու բնապահպանական և բնօգտագործման վճարների համակարգին, այլ կիրառվելու է դրան զուգահեռ:

4) «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման շնորհիվ զգալիորեն ավելացել են բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով պետական բյուջե մուտքագրվող եկամուտները, ինչպես նաև, առանձին դեպքերում, նվազել են շրջակա միջավայրի վրա ներգործության ծավալները: Չնայած դրան, շարունակվում է արձանագրվել բնօգտագործման և բնապահպանական վճարների ոչ հասցեական օգտագործման փաստը, մասնավորապես` դրանց չնչին չափերով հատկացումը կենսաբանական պաշարների կայուն կառավարմանը: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի կենսաբազմազանության պահպանության տնտեսական մեխանիզմների կատարելագործմանը, մասնավորապես` ԲՀՊՏ-ների ինքնաֆինանսավորման ավելացմանը, տնտեսական գործունեության սահմանափակման դիմաց հողօգտագործողներին հատկացվող փոխհատուցումներին, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանությանն ու կայուն օգտագործմանը նպաստող այլ դրական խթանների մշակմանը:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

17. Կենսաբազմազանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ներառում է հետևյալ իրավական ակտերը`

1) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը`

ա. «Կենսաբանական բազմազանության մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության կոնվենցիա (Ռիո դե Ժանեյրո, 1992 թ.).

բ. «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիա (Բեռն, 1979 թ.).

գ. «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիա» (Ֆլորենցիա, 2000 թ.).

դ. «Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին» կոնվենցիա (Բոնն, 1979 թ.).

ե. «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիա (Վաշինգտոն, 1973 թ.).

զ. «Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրերի մասին» կոնվենցիա (Ռամսար, 1971 թ.).

է. «Անապատացման դեմ պայքարի մասին երաշտի և/կամ անապատացման ենթարկված երկրներում, մասնավորապես, Աֆրիկայում» Միավորված Ազգերի Կազմակերպության կոնվենցիա (Փարիզ, 1994 թ.).

ը. «Կլիմայի փոփոխության մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության շրջանակային կոնվենցիա (Նյու Յորք, 1992 թ.).

թ. «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության ԵՏՀ կոնվենցիա (Էսպո, 1991 թ.).

ժ. «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության ԵՏՀ կոնվենցիա (Օրհուս, 1998 թ.).

2) Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերը, այդ թվում`

ա. Հայաստանի Հանրապետության 7 օրենսգրքեր,

բ. Հայաստանի Հանրապետության շուրջ 14 օրենքներ.

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության ավելի, քան 30 որոշումներ:

18. Կառավարման համակարգը

1) Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության կառավարումն իրականացվում է համաձայն «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում ամրագրված լիազոր մարմինների իրավասությունների շրջանակում: Որպես լիազոր մարմիններ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն և 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշումների, հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունները, մասնավորապես`

ա. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը կենսաբազմազանության կառավարումն իրականացնում է աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության և կենսառեսուրսների կառավարման գործակալության միջոցով:

բ. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը կենսաբազմազանության կառավարումն իրականացնում է աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության, անասնաբուծության և անասնաբուժության վարչությունների, գիտական և գյուղատնտեսության աջակցության կենտրոնների համակարգման և անտառային տնտեսության բաժինների միջոցով:

2) Կենսաբազմազանության կառավարման համակարգում կարևոր դերակատարություն ունեն ԲՀՊՏ-ների և անտառային տարածքների պահպանությունն իրականացնող ՊՈԱԿ-ները: ԲՀՊՏ-ների կառավարման առանձնահատկությունները հանգամանալիորեն բերված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1059-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման բնագավառի պետական ծրագրում»:

3) Կենսաբազմազանության ex-situ (բնակմիջավայրից դուրս) կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն», «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ների և Գյումրիի սելեկցիոն կայանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ի, Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի լաբորատորիայի միջոցով:

 

V. ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

19. Կոնվենցիայի 2011-2020 թվականների Պլանը

1) Կոնվենցիայի 2011-2020 թվականների Պլանի առաքելությունը կենսաբազմազանության կորստի կանխման արդյունավետ միջոցների սահմանումն է, որպեսզի մինչև 2020 թ. ապահովվի էկոհամակարգերի կայունությունը` երաշխավորելով մոլորակի վրա կյանքի բազմազանությունը և ներդրումը մարդկանց աղքատության վերացման գործում: Պլանի անկյունաքարն է այն դրույթը, որ կենսաբազմազանությունը հանդիսանում է էկոհամակարգերի գործունեության և մարդկանց բարեկեցության հիմքը, որն ապահովում է պարենի, մարդկանց առողջության, մաքուր օդի և ջրի առկայությունը, ինչպես նաև երկրների տնտեսական զարգացումը: Պլանն ամրագրում է կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ընդհանուր շրջանակները, որոնք ներառում են հինգ նպատակներ`

ա. կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառների դեմ պայքարի իրականացում` ներառելով կենսաբազմազանության թեմատիկան կառավարության և հասարակության գործունեությունում.

բ. կենսաբազմազանության վրա ուղղակի ծանրաբեռնվածության կրճատում և կայուն օգտագործման խթանում.

գ. կենսաբազմազանության վիճակի բարելավում` պահպանելով էկոհամակարգերի, տեսակների և գենետիկական բազմազանությունը.

դ. կենսաբազմազանության և ԷԾ-ների ապահովմամբ մարդկանց օգուտների ծավալի մեծացում.

ե. գիտելիքների կառավարման և ներուժի ստեղծման շնորհիվ կենսաբազմազանության պահպանության և օգտագործման արդյունավետության բարձրացում:

2) Այս նպատակների բովանդակային կողմն առավել մանրամասն բացահայտվեց Այիչիյի Նպատակային 20 խնդիրներում (տես` Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության 5-րդ ազգային զեկույցի հայերեն հրատարակության 92-105 էջերը), որոնք ներառում են կենսաբազմազանության կորուստը կանխող մոտեցումներն ու գործողությունները: Վերջիններս անհրաժեշտ է ներդնել ազգային ռազմավարություններում և պլաններում: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ինտեգրել կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման սկզբունքները ճյուղային և միջճյուղային պլանների, ծրագրերի և քաղաքականության մեջ:

20. Կոնվենցիայի Պլանի և Խնդիրների փոխկապակցվածությունը այլ բնապահպանական կոնվենցիաների նպատակների հետ

1) Բացի Կոնվենցիայից` մի շարք այլ միջազգային պայմանագրեր և համաձայնագրեր նպատակաուղղված են կենսաբազմազանության պահպանության ապահովմանը:

2) «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային, «Կենսաբազմազանության մասին» և «Անապատացման դեմ պայքարի» ՄԱԿ-ի կոնվենցիաների գլխավոր նպատակներն իրենց բնույթով ունեն խոր արմատական ընդհանրություններ, ինչը միանշանակ դրսևորվում է Կոնվենցիայի Պլանի դրույթներում և Խնդիրներում, որոնք միտված են կլիմայի գլոբալ տաքացման և հողերի դեգրադացման գործընթացների կանխարգելմանը: Ապացուցված է, որ Երկրի մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի քանակի անընդհատ ավելացումն ու մարդու կողմից կանաչ զանգվածների կրճատումը նպաստում են գլոբալ տաքացման գործընթացի ակտիվացմանը, որի արդյունքում մեծանում է կլիմայական բաղադրիչի բացասական ազդեցությունը կենսաբազմազանության վրա: Այն արտահայտվում է պոպուլյացիաների և տեսակների թվաքանակի կրճատմամբ, տեսակների տարածման արեալների փոփոխությամբ, վնասատուների թվաքանակի և հիվանդությունների զանգվածային բռնկումների ավելացմամբ, մրցակից տեսակների միջև հավասարակշռության խախտմամբ, ինվազիվ տեսակների և հիվանդածին օրգանիզմների տարածմամբ և այլն: Այսպիսի բազմաբնույթ փոփոխությունները բնականաբար խոր ազդեցություն են թողնում ինչպես բնական ռեսուրսների քանակական և որակական հատկանիշների, այդպես էլ հասարակության առողջ ապրելակերպի վրա: Չորային և կիսաչորային տարածքներում ԷԾ-ների պահպանությունը խորապես կապված է բուսածածկի և դրա ֆիզիկական կառուցվածքի հետ, որի բարվոք վիճակը և բազմազանությունն օժանդակում են հողերի պահպանությանը և կազմավորմանը, ինչպես նաև կարգավորում են ջրերի մակերևութային հոսքը, տեղային կլիման և հողերի կողմից մթնոլորտային տեղումների կլանումը: Ընդ որում` ԷԾ-ների փոխկապակցվածության խախտումը հանդիսանում է չորային և կիսաչորային տարածքների անապատացման առանցքային գործոններից մեկը: Այդ խախտումները տեղի են ունենում, երբ բնական ռեսուրսների էկոլոգիապես ոչ գրագետ երկարատև տնտեսավարումը չի համապատասխանում բնական լանդշաֆտների ու էկոհամակարգերի էկոլոգիական բարվոք վիճակն ապահովող պոտենցիալ հնարավորություններին: Վերը նշվածը թույլ է տալիս դրսևորել համալիր մոտեցում Ռիոյի երեք գլոբալ բնապահպանական կոնվենցիաների սիներգիկ հիմնախնդիրների լուծման համար:

3) Կենսաբազմազանության պահպանության ոլորտում կարևորվում է նաև «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» (Բեռն, 1979 թ.) կոնվենցիան, որին Հայաստանը անդամակցում է 2008 թ.-ից: Կոնվենցիայի հիմնական նպատակն է ապահովել վայրի ֆլորայի, ֆաունայի ու դրանց ներկայացուցիչների բնակության միջավայրերի պահպանությունը, որն անհրաժեշտ է իրականացնել մի շարք պետությունների համատեղ ուժերով` սերտ համագործակցության միջոցով: Բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքների` «Էմերալդ ցանցի» (Emerald Network) առանձնացումը նպատակ է հետապնդում հատուկ պահպանության ռեժիմների միջոցով ստեղծել Եվրոպայի ողջ տարածաշրջանում պահպանության համընդհանուր ցանց` վայրի բուսական և կենդանական տեսակներին սպառնացող վտանգները մեղմելու համար:

4) Ավելի լայն աշխարհագրական շրջանակներ ունի «Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին» (Բոնն, 1979 թ.) կոնվենցիան, որին անդամակցող Կողմերն ընդունում են միգրացվող տեսակների պահպանության անհրաժեշտությունը և համապատասխան քայլեր են ձեռնարկում այդպիսի տեսակների և դրանց բնակության վայրերի պահպանման համար: Կոնվենցիայի դրույթները տարածվում են միգրացվող այն տեսակների վրա, որոնց մասին առկա են ստույգ, գիտականորեն հիմնավորված փաստեր դրանց վտանգված լինելու վերաբերյալ կամ որոնք ունեն պահպանության անբավարար կարգավիճակ: Կոնվենցիան շեշտադրում է, որ վայրի կենդանիները հանդիսանում են աշխարհի բնական համակարգի անփոխարինելի մասը և մարդկության յուրաքանչյուր սերունդ պետք է պահպանի կենսաբազմազանությունը` երաշխավորելով այդ ժառանգության խելամիտ օգտագործումը հանուն մարդկանց բարեկեցության:

5) «Միջազգային կարևորության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրերի մասին» կոնվենցիային (Ռամսար, 1971 թ.) Հայաստանի Հանրապետությունը միացել է 1993 թ.-ին: Կոնվենցիայի գլխավոր նպատակն է պահպանել և խելամիտ օգտագործել բոլոր ջրաճահճային տարածքները` տեղական, ազգային և միջազգային համագործակցության իրականացման միջոցով: Կոնվենցիայի կողմից տրված չափանիշներին համապատասխան` յուրաքանչյուր անդամակցող երկիր առանձնացնում է իր տարածքում այսպես կոչված «ռամսարյան կերհանդակներ»` ջրաճահճային տարածքներ, որոնք ունենալով կարևոր տնտեսական, ռեկրեացիոն և մշակութային նշանակություն, միաժամանակ տրամադրում են այնպիսի ԷԾ-ներ, որոնց շնորհիվ կատարում են ջրային ռեժիմի կարգավորման, ֆլորայի և ֆաունայի ներկայացուցիչների գոյության համար ապրելավայրերի ապահովման, կլիմայի կարգավորման և ածխածնի կուտակման գործառույթներ:

6) «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» (CITES) կոնվենցիան նպատակաուղղված է ապահովելու կենսաբազմազանության որոշ ներկայացուցիչների միջազգային առևտրի վերահսկողությունը` անհետացող, կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված տեսակների ներմուծման, արտահանման և ինտրոդուկցիայի իրավական կանոնակարգման միջոցով: Այդ տեսակների գոյատևմանը սպառնացող օգտագործումից խուսափելու նպատակով գործում է թույլտվությունների և վկայագրերի հստակ համակարգ:

21. Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության և օգտագործման ռազմավարության նպատակը և ուղղությունները

1) Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության և օգտագործման ռազմավարության նպատակն է` կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանության և կայուն օգտագործման միջոցով կանխարգելել կենսաբազմազանության կորստի և բնական միջավայրերի դեգրադացումը` ապահովելով բնության բազմազանությունը և մարդկանց բարեկեցությունը: Հիմք ընդունելով սույն նպատակը և Պլանի նպատակները, ինչպես նաև Խնդիրները` բացահայտվել են Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության և օգտագործման հետևյալ ռազմավարական ուղղությունները`

ա. կենսաբազմազանությանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության և կառավարման համակարգի բարելավումը.

բ. կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանության բարելավումը և խախտված բնակմիջավայրերի վերականգնումը.

գ. կենսաբազմազանության վրա ուղղակի ճնշման կրճատումը և կայուն օգտագործման խթանումը.

դ. կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառների վերացումը` միջճյուղային հարաբերությունների կարգավորման և բնակչության իրազեկության բարձրացման միջոցով.

ե. կենսաբազմազանության պահպանության և բնական պաշարների կայուն օգտագործման ոլորտում գիտական հետազոտությունների, գիտելիքների կառավարման և ներուժի ստեղծման ակտիվացումը:

2) Միաժամանակ, ազգային առանձնահատկություններից ելնելով, սահմանվել են կենսաբազմազանության ռազմավարական ուղղություններին համահունչ ազգային նպատակային խնդիրները:

22. Կենսաբազմազանությանն առնչվող օրենսդրության և կառավարման համակարգի բարելավում

1) Կենսաբազմազանությանն առնչվող օրենսդրության և կառավարման համակարգի բարելավման ռազմավարական ուղղության իրականացման ազգային նպատակային խնդիրներն են`

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրել կենսաբազմազանության և ԷԾ-ների գնային արժեքի գնահատման մեխանիզմները.

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հստակեցնել կենսաբանական պաշարների գնահատման և օգտագործման ենթակա չափաքանակների որոշման մեխանիզմները, կատարելագործել կենսապաշարների կառավարման համակարգը.

գ. ապահովել գենետիկական պաշարների վերաբերյալ տվյալների մատչելիությունը:

2) Նշված նպատակային խնդիրների լուծման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով.

ա. Հայաստանի Հանրապետության էկոհամակարգերը կատարում են էկոլոգիական անվտանգության ապահովման, կլիմայակարգավորման, տնտեսության կայուն զարգացման, առողջության պահպանման և բնակչության կյանքի մակարդակի բարձրացման համար առանցքային նշանակություն ունեցող գործառույթներ: Հաշվի առնելով կենսաբազմազանության և էկոհամակարգերի բազմաբնույթ և անփոխարինելի դերը բնակչության բարեկեցության համար, կենսաբազմազանության և ԷԾ-ների արժեքային գնահատման խնդրի ընկալումը բոլոր մակարդակներում դարձել է անհրաժեշտ պայման` երկրի կայուն զարգացման առումով: Առ այսօր կենսաբազմազանության և ԷԾ-ների արժեքները լիովին հաշվի չեն առնվում որոշումներ կայացնելու գործընթացներում, ինչպես նաև արտացոլված չեն երկրի ու դրա մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման պլաններում: Կենսաբազմազանության և ԷԾ-ների արժեքի ներառումը զարգացման և աղքատության կրճատման ռազմավարություններում և պլանավորման գործընթացներում երկրից կպահանջի պատշաճ ձևով գնահատել դրանք և ուժեղացնել համագործակցությունը տարբեր շահագրգիռ կողմերի և կառավարության միջև: Կախված երկրի հնարավորություններից` կենսաբազմազանության և ԷԾ-ների արժեքային գնահատումը կարելի է իրականացնել փուլ առ փուլ, նախ և առաջ գնահատելով այն արժեքները, որոնք ավելի հեշտ են ենթարկվում հաշվառման` հետագայում ընդլայնելով և զարգացնելով այդ գործընթացը: Մինչ այժմ Հայաստանի Հանրապետությունում կարգավորվել է միայն անտառների և կերհանդակների հիմնական արտադրական ծառայությունների հաշվառումը: Սակայն այդ ծառայությունները դիտարկվում են ոչ թե որպես էկոհամակարգերի կողմից տրամադրվող բարիքների, այլ արտադրական և գյուղատնտեսական գործունեության արդյունք, որի հետևանքով թերի ուշադրություն է դարձվում ինչպես էկոհամակարգերի, այնպես էլ դրա բաղադրիչների պահպանության վրա: Այսպես` անտառների կայուն կառավարումը, որը նախատեսում է անտառային ԷԾ-ների ամբողջ սպեկտրի պահպանումը, որոշ չափով ամրագրված է անտառտնտեսությունների կառավարման պլաններում, սակայն դեռևս չեն իրականացվում հատուկ գործողություններ անտառային կենսաբազմազանությամբ հարուստ, հազվագյուտ և վտանգված տեսակներ ներառող, ինչպես նաև բնության և մարդկանց գոյության համար անհրաժեշտ ԷԾ-ներ տրամադրող տարածքների պահպանության համար, որտեղ ընդհանրապես չպետք է կատարվեն անտառհատումներ: Արոտավայրերի կառավարման իրատեսական պլանների մշակման համար առաջին հերթին անհրաժեշտ է անցկացնել արոտավայրերի գույքագրում` դրանց արդյունավետության և էրոզիայի ենթարկվածության աստիճանի գնահատմամբ, ստեղծել Հայաստանի Հանրապետության արոտավայրերի կադաստր և, այդ չափանիշներից ելնելով, հաստատել օպտիմալ արոտավայրային ճնշման չափը, որոշել արոտավայրերի օգտագործման ժամկետները և արոտավայրերի վիճակը բարելավող անհրաժեշտ միջոցառումները: Ընդ որում` կառավարման պլաններում պետք է հաշվի առնել ինչպես կենսաբազմազանության պահպանման անհրաժեշտությունը, այնպես էլ հողում հումուսի, որպես ածխածնի հիմնական կուտակիչ, կուտակման բնական գործընթացները: Հայաստանի Հանրապետությունում առ այսօր կենսաբազմազանության ամբողջական տնտեսական գնահատման խնդիրը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորման ժամանակ ԷԾ-ների և կենսաբազմազանության արժեքի հաշվառման հարցերը դեռևս բաց են մնում: Առկա են միայն կենդանիների և բույսերի առանձին տեսակների ոչնչացման համար նախատեսված տույժերի գնահատման մեթոդները և չափերը:

բ. Այսօր Հայաստանի Հանրապետությունում ավանդական շուկայական համակարգն ի վիճակի չէ ադեկվատ գնահատել կենսաբանական ռեսուրսները, դրանց արժեքն իջեցված է կամ ընդհանրապես բացակայում է: Հայտնի է, որ բնական էկոհամակարգերում կենսաբազմազանության ամբողջական նշանակության արժեքը շատ ավելի բարձր է, քան դրա բաղադրամաս կազմող կենդանիների կամ բույսերի անմիջական արժեքը, որը սովորաբար հաշվարկվում է ըստ իրենց գնի որպես որսի օբյեկտներ կամ ըստ դրանց ոչնչացման համար բնապահպանական տույժերի: Այս խնդիրը առավել ցայտուն է ջրային էկոհամակարգերի համար, հատկապես` Սևանա լճի ձկան պաշարների և խեցգետնանմանների որսի առումով: Վերջիններիս սահմանման արդյունքում անհրաժեշտ կլինի վերանայել նաև թույլտվությունների տրամադրման կարգը: Անտառային կենսաբազմազանության պահպանման գործում բավարար չէ միայն արտադրական տեսանկյունից մշակել և իրականացնել անտառների վիճակի բարելավմանն ուղղված անտառտնտեսական միջոցառումները: Կառավարման պլաններում պետք է հաշվի առնվեն ինչպես «բարձրարժեք բնապահպանական անտառների», այնպես էլ տնտեսապես արժեքավոր և «հասուն» անտառային զանգվածների վիճակը, որոնք անտառային կենսաբազմազանության շատ ներկայացուցիչների համար ապահովում են գոյության պայմաններ: Այդ նպատակով անհրաժեշտ է վերանայել անտառտնտեսությունների կառավարման պլանները, ինչպես նաև նոր ԲՀՊՏ-ներ ստեղծելիս հաշվի առնել բարձր բնապահպանական արժեք ներկայացնող անտառային տարածքները:

գ. Ինչ վերաբերում է գենետիկական ռեսուրսների հասանելիության (մատչելիության) կարգավորման և դրանց կիրառումից ստացված օգուտների արդար ու հավասարաչափ բաշխմանը, ապա այս խնդրի լուծումը ենթադրում է համապատասխան օրենսդրության, մարդկային և տեխնիկական ռեսուրսների, ինստիտուցիոնալ կառույցների առկայություն: Այդ տեսակետից կարևոր նշանակություն ունի 2007 թվականից Հայաստանի Հանրապետության անդամակցությունը «Պարենի արտադրության և գյուղատնտեսության վարման համար օգտագործվող բույսերի գենետիկական ռեսուրսների միջազգային դաշնագրին», որով երկիրը ստանձնել է պարտավորություն նպաստելու բույսերի գենետիկական ռեսուրսների մատչելիության ապահովմանը և դրանց օգտագործումից ստացված օգուտների արդար և հավասար բաշխմանը: Գենետիկական ռեսուրսների մատչելիության ապահովման գործում մեծ դեր ունի ազգային մակարդակով պահպանվող գենետիկական պլազմայի վերաբերյալ տեղեկատվությունը, քանի որ սերմերի հավաքածուների նմուշները ծառայում են որպես մատչելիության ապահովման և փոխանակման առարկա: Այն հնարավորություն է տալիս ֆերմերներին ծանոթանալ նոր սորտերին և ավելի նպատակային օգտագործել դրանք` ձեռք բերելով ցանկալի հատկանիշով նմուշներ: Ներկայումս բույսերի գենետիկական ռեսուրսների կենտրոնացված տվյալների բազան` որպես ազգային կատալոգ, վարվում և պարբերաբար թարմացվում է ազգային գենբանկի կողմից: Սակայն համացանցում տեղադրված չլինելու պատճառով այդ կատոլոգը հասանելի չէ գիտական կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին, ֆերմերներին, հասարակական կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերին:

23. Կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանության բարելավումը, խախտված բնակմիջավայրերի վերականգնումը

1) Կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանության բարելավման, խախտված բնակմիջավայրերի վերականգնման ռազմավարական ուղղության իրականացման ազգային նպատակային խնդիրներն են`

ա. բարելավել կենսաբազմազանության բնակմիջավայրերի պահպանությունը` նվազագույնի հասցնելով դրանց դեգրադացումը.

բ. բարելավել կենսաբազմազանության in-situ և ex-situ պահպանությունը:

2) Նշված նպատակային խնդիրների լուծման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով.

ա. Բնակմիջավայրերի փոփոխությունը, ներառյալ դեգրադացումը և ֆրագմենտացիան, կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառներն են: Ֆլորայի և ֆաունայի համար բնակության միջավայրեր հանդիսացող էկոհամակարգերի քայքայումը առաջին հերթին կապված է կենսապաշարների անկանոն օգտագործման, բնական պաշարների արդյունաբերական և անկանոն շահագործման, տարածքների յուրացման հետ` հանքարդյունաբերություն, շինարարություն, անտառհատում, տափաստանների հերկում, ճահիճների չորացում, ջրամբարների և ՓՀԷԿ-երի կառուցում և այլն: Հայաստանի Հանրապետության համար, որն ունի փոքր տարածք և սակավաթիվ կանաչ զանգվածներ, բնական բնակմիջավայրերի կրճատման խնդիրը դառնում է առավել վտանգավոր: Կենսաբազմազանության բնակմիջավայրերի կորստի տեմպերի կրճատման նպատակով անհրաժեշտ է անցկացնել ուղղակի և անուղղակի պատճառների գույքագրում և բացասական ազդեցության վնասի գնահատում: Անհրաժեշտ է մշակել նաև դեգրադացված բնակմիջավայրերի վերականգնման համալիր միջոցառումներ: Բացի այդ` անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել էկոհամակարգերի դիմադրողականությանը: Համաձայն ՄԱԿ-ի Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության կողմից 2010 թ.-ին կատարված «Գլոբալ անտառային պաշարների գնահատման զեկույցում» բերված տվյալների` Հայաստանի անտառների կենսազանգվածում (վերգետնյա և ստորգետնյա օրգաններ) կուտակված ածխածնի պաշարը կազմում է 48 տոննա 1 հա-ի վրա: Ընդ որում` ամբողջ անտառային կենսազանգվածում կուտակված ածխածնի պաշարը 1990-2010 թթ. ընթացքում նվազել է 17 մլն. տոննայից մինչև 13 մլն. տոննա, ինչը կարելի է վերագրել այդ ժամանակահատվածում կատարված զանգվածային անտառահատումներին: Էկոհամակարգերի դիմադրողականությունն ու ածխածնի պաշարների կուտակման գործում կենսաբազմազանության դերն ավելացնելու տեսակետից կարևորվում է նաև ջրաճահճային տարածքների պահպանման և վերականգնման խնդիրը, ինչպես Սևանա լճի ավազանի տարածքում, այդպես էլ այլ մարզերում: Ներկայումս արդիական է բոլոր էկոհամակարգերի կողմից ածխածնի կլանման և կուտակման պոտենցիալ հնարավորությունների ուսումնասիրումն ու գնահատումը, ինչպես նաև առավել կարևոր էկոհամակարգերի վերականգնման ծրագրի մշակումն ու իրականացումը: Տվյալ խնդրի իրականացման համար անհրաժեշտ է անցկացնել հիմնական էկոհամակարգերի վիճակի գույքագրում, առանձնացնել առաջնությունները և մշակել գործողությունների ծրագիր: Մարդածին գործոնների ազդեցությամբ բուսական և կենդանական տեսակների կորստի սպառնալիքի նվազումն ապահովելու համար պահանջվում է անհետացումն առաջացնող ուղղակի և միջնորդված վտանգների դեմ միջոցառումների իրականացում: Կրիտիկական վիճակում գտնվող տեսակների սպասվող անհետացումը կարող է կանխարգելվել դրանց ապրելավայրերի պահպանության և վերականգնման, նոր ԲՀՊՏ-ների ստեղծման և ex-situ պահպանության միջոցով: Կլիմայի փոփոխությունը նույնպես հանդիսանում է էկոհամակարգերի և դրանց կենսաբազմազանության պահպանությանը սպառնացող վտանգներից: Հայաստանի Հանրապետությունում կլիմայական փոփոխությունների նկատմամբ առավել խոցելի էկոհամակարգերի վիճակը գնահատվել է Կլիմայի փոփոխության ազգային հաղորդագրություններում (1998 թ., 2010 թ., 2015 թ.), սակայն կատարված ուսումնասիրությունները դեռ բավարար չեն: Անհրաժեշտ են լրացուցիչ դաշտային հետազոտություններ և մշտական մոնիթորինգ, ինչպես հիմնական էկոհամակարգերի, այնպես էլ առանձին բուսակենդանական տեսակների (հազվագյուտ և անհետացող, ինդիկատորային, ինվազիվ և էքսպանսիվ) պոպուլյացիաների նկատմամբ:

բ. Կենսաբազմազանության պահպանությունը in-situ պայմաններում առաջին հերթին պահանջում է ԲՀՊՏ-ների համակարգի զարգացում, որի համար հանրապետությունում կա քաղաքական կամք և համապատասխան նախադրյալներ: Դրանք արտացոլված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թ. սեպտեմբերի 25-ի N 1059-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման բնագավառում պետական ծրագիրը» փաստաթղթում, որում կարևոր նշանակություն է տրվում ԲՀՊՏ-ներում լանդշաֆտների և Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված տեսակների ներկայացվածության բարձրացմանը:

24. Կենսաբազմազանության վրա ուղղակի ճնշման կրճատումը և կայուն օգտագործման խթանումը

1) Կենսաբազմազանության վրա ուղղակի ճնշման կրճատման և կայուն օգտագործման խթանման ռազմավարական ուղղության իրականացման ազգային նպատակային խնդիրներն են`

ա. ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ կրճատելու կենսաբազմազանության վրա ուղղակի ճնշումները.

բ. սահմանել խրախուսման մեխանիզմներ կենսաբազմազանության պահպանության ու կայուն օգտագործման համար.

գ. բարելավել մշակովի բույսերի և ընտանի կենդանիների վայրի ցեղակիցների, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ու մշակութային տեսակետից արժեքավոր տեսակների գենետիկական բազմազանության պահպանությունը:

2) Նշված նպատակային խնդիրների լուծման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով.

ա. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ձևավորված զարգացման տնտեսական մոդելը հաճախ հանգեցնում է էկոհամակարգերի և կենսաբազմազանության դեգրադացման ուժեղացմանը: Տնտեսական ցուցանիշների հիման վրա հաշվարկված միտումների դրական պատկերը (համախառն ներքին արտադրանքի աճ, ազգային եկամտի աճ և այլն) հաճախ կարող են ուղեկցվել բնության, մասնավորապես` կենսաբազմազանության հյուծմամբ և սոցիալական խնդիրների սրացմամբ: Այդ տեսակետից նախ անհրաժեշտ է կանխարգելել կենսաբազմազանությանը վնաս հասցնող այնպիսի բացասական խթանները, ինչպիսիք են` էկոլոգիապես խոցելի տարածքներում նոր հանքավայրերի շահագործումը և ճանապարհաշինությունը, ապօրինի անտառհատումները, շրջակա միջավայրի աղտոտումը և այլն: Հայաստանի Հանրապետությունում էկոհամակարգերի վիճակի վատթարացումը պայմանավորված է ինչպես կենսաբազմազանության բաղադրիչների ապրելավայրերի/աճելավայրերի ուղղակի քայքայմամբ, այնպես էլ բնական պաշարների (հող, ջուր, կենսառեսուրսներ, ընդերքի պաշարներ) անկանոն օգտագործմամբ: Արդյունքում հաճախ տեղի է ունենում առանձին պոպուլյացիաների և տեսակների բնակմիջավայրերի մասնատում (ֆրագմենտացիա):

բ. Ինչ վերաբերում է կենսաբազմազանության պահպանության ու կայուն օգտագործման համար խրախուսման մեխանիզմների սահմանմանը, ապա հարկ է նշել, որ որոշակի հիմքեր ստեղծված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Ըստ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` համայնքին տրվող նպատակային օգտագործման հատկացումները լրացուցիչ գումարներ են, որոնք կարող են օգտագործվել որոշակի բնապահպանական, այդ թվում` կենսաբազմազանության և անտառների պահպանման, ԲՀՊՏ-ների կենսաբանական ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման գծով գործողությունների իրականացման համար: «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքի 62-րդ հոդվածում տրվում են ընդերքօգտագործման վճարներից ազատվելու դեպքերը, որտեղ 4-րդ կետով նշվում է, որ ընդերքօգտագործման վճար չեն վճարում այն ընդերքօգտագործողները, որոնք իրականացնում են եզակի երկրաբանական գոյացությունների, բնության հուշարձանների ուսումնասիրություն, նկարագրում և պահպանում: Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 23-րդ հոդվածով խթանվում է անտառների հիմնումը ոչ անտառածածկ և բնական վերաճ չունեցող տարածքներում, որոնք տրամադրվում են անհատույց, եթե անտառօգտագործողը իր միջոցների հաշվին պատրաստվում է անտառ հիմնել այդ տարածքում: Անտառի շարք անցնելուց հետո տարածքը դառնում է անտառօգտագործողի սեփականությունը: Կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործմանը նպաստող դրական խթանների պրակտիկ ներդրման համար անհրաժեշտ է մշակել ու ներդնել իրավական և տնտեսական մեխանիզմներ` մատուցվող ԷԾ-ների դիմաց վճարումների գծով:

գ. Կենսաբազմազանության համար ԲՀՊՏ-ներում գենետիկական ռեսուրսների in-situ պահպանությունը համարվում է առավել արդյունավետ միջոց, իսկ ex-situ պահպանությունը հնարավորություն է ընձեռում վերականգնել բնական աղետների կամ մարդկային գործոնի հետևանքով վտանգված կամ ոչնչացված ռեսուրսները: Չնայած վերջին տասնամյակում գենետիկական ռեսուրսների ex-situ պահպանության բնագավառում արձանագրվող նվաճումներին, երկրի տեսակային բազմազանությունը դեռևս լիարժեք ներկայացված չէ առկա սերմային հավաքածուներում, որոնք միաժամանակ տեխնիկական, ֆինանսական, մարդկային ներուժի անբավարարության պայմաններում չեն կարող ժամանակակից մակարդակով ապահովել սերմերի պաշտպանվածությունը և վերարտադրման ունակությունը: Այս տեսակետից անհրաժեշտ են գործողություններ` ուղղված ինչպես առկա ex-situ հավաքածուների ընդլայնմանը, դրանց հարստացմանը նմուշներով, ժամանակակից սարքավորումներով ապահովմանը, այնպես էլ նեղ մասնագիտական հավաքածուների ստեղծմանը` առանձին տեսակների ամբողջ ներտեսակային հարստությամբ պահպանման համար: Գյուղատնտեսական արտադրության և սելեկցիայի զարգացմանը զուգընթաց` մշակությունից աստիճանաբար դուրս են մնում մշակաբույսերի տեղական սորտ-պոպուլյացիաները, որոնք թեև զիջում են ժամանակակից սելեկցիոն սորտերին բերքատվության ցուցանիշներով, սակայն տեղական պայմաններին հարմարվողականության, դիմացկունության և կենսաբանական հատկությունների շնորհիվ արժեքավոր ելանյութ են համարվում սելեկցիայի համար: Դրանք ավելի լավ են հարմարված տեղական պայմաններին և ավելի կայուն են տեղական հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ: Անհրաժեշտ է նախաձեռնել միջոցառումներ, ուղղված տեղական ավանդական սորտերի գենետիկական էրոզիայի նվազեցմանը` հաշվի առնելով դրանց բազմազանության կարևորությունը որպես սելեկցիոն և յուրահատուկ համային հատկանիշներ ունեցող ելանյութ, որը բնորոշում է հայկական խոհանոցը և ավանդույթների հետ կապված մշակույթը:

25. Կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառների վերացումը` միջճյուղային հարաբերությունների կարգավորման և բնակչության իրազեկության բարձրացման միջոցով

1) Կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառների վերացումը` միջճյուղային հարաբերությունների կարգավորման և բնակչության իրազեկության բարձրացման միջոցով ռազմավարական ուղղության իրականացման ազգային նպատակային խնդիրներն են`

ա. միջոցներ ձեռք առնել տնտեսության միջճյուղային հարաբերություններում ներդնելու մեխանիզմներ, որոնք կբացառեն բնական ռեսուրսների օգտագործման հետևանքով էկոլոգիական կայունության խախտումները.

բ. ուժեղացնել համագործակցությունը պետական կառույցների և քաղաքացիական հասարակության միջև, բարձրացնել բնակչության իրազեկությունը կենսաբազմազանության հիմնախնդիրների մասին:

2) Նշված նպատակային խնդիրների լուծման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով.

ա. Կենսառեսուրսների անկանոն օգտագործումը պայմանավորված է նորմավորման և չափաքանակների որոշման թերի իրավական ակտերով, կենսառեսուրսների օգտագործման վերահսկողության անբավարար վիճակով, հաշվառման, գույքագրման և մոնիթորինգի ոչ լիարժեք իրականացմամբ, կենսաբազմազանության վերաբերյալ լիարժեք տեղեկատվական համակարգի անկատարությամբ: Արդյունքում նվազում է էկոհամակարգերի կողմից տրամադրվող բարիքների ծավալն ու քանակը, խորանում է բնակչության աղքատության մակարդակը, ինչը ստիպում է մարդկանց կրկին ուժեղացնել ճնշումը բնական էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների վրա: Նման պայմաններում կարևոր է նաև գնահատել կենդանական ու բուսական տեսակների վիճակը ըստ վտանգավորության աստիճանի, ինչպես նաև վերագնահատել Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված տեսակները` հաշվի առնելով դրանց պահպանությանն ուղղված միջոցառումների արդյունքները: Կենսառեսուրսների կայուն օգտագործման համար կարևորվում է նաև ստեղծել համագործակցության եզրեր կենսառեսուրսներից օգտվող բոլոր օղակների միջև, տնտեսության տարբեր ճյուղերի քաղաքականություններում ներդնել կենսառեսուրսների կառավարման ժամանակակից սկզբունքները, ընդլայնել այդ բնագավառի գիտական հետազոտությունները: Հարկ է նշել, որ տարբեր շահագրգիռ կառույցների միջև համակարգված աշխատանքների օրինակները շատ քիչ են, քանի որ շահագործող կազմակերպությունների համար ԷԾ-ների պահպանությունը չի գիտակցվում որպես առաջնային հիմնախնդիր: Ընդ որում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թ. N 442-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման Ռազմավարական ծրագիրը», որում հաշվի են առնվել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված զարգացումներն ու նոր իրողությունները: Ծրագրում նշվում է, որ 2009-2011 թթ. Հայաստանի Հանրապետությունում բնապահպանության ոլորտի զարգացումներն իրականացվել են կայուն զարգացման գերակայությունների շրջանակներում` համապատասխանելով «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության գործողությունների երկրորդ ազգային ծրագրին»: Առաջիկայում անհրաժեշտ է տնտեսության աճի բարձր տեմպերին զուգահեռ նվազեցնել բնապահպանական ռիսկերը, մասնավորապես` ապօրինի անտառահատումները, ջրային ռեսուրսների գերշահագործումը, անապատացման վտանգի աճը: Սույն Ռազմավարական ծրագիրը հստակեցնում է ճյուղային քաղաքականությունների շրջանակները և ամրացնում է միջճյուղային կապերի զարգացման հիմքերը: Վերջին տասնամյակում մեծ տարածում ստացած կանաչ էկոնոմիկայի սկզբունքները հենված են էկոհամակարգային մոտեցման վրա` որպես գերակայություն ընդունելով էկոհամակարգերի ամբողջականությունը: Այս սկզբունքների կիրառման պարագաներում արդիական է դառնում բնապահպանական խնդիրների ներգրավումը երկրի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման ծրագրերում և ռազմավարություններում: Հետևաբար` գյուղատնտեսության, արդյունաբերության և էներգետիկայի ոլորտի քաղաքականությունները պետք է համահունչ լինեն բնապահպանական քաղաքականությանը: Այդ տեսակետից հանրության լայն շերտերի իրազեկվածությունն անշուշտ կօժանդակի տնտեսության տարբեր ճյուղերի քաղաքականություններում և ծրագրերում բնապահպանական բաղադրիչի հզորացմանը, երկրում ընթացող գործընթացների համագործակցված և համակարգված պլանավորման ու կառավարման իրականացմանը: Քաղաքական որոշումների կայացումը պետք է հիմնվի գիտական տեղեկատվության վրա` էկոհամակարգերի և կենսաբազմազանության դերի ու արժեքների մասին: Բնակչության կենսամակարդակի աճը պետք է ապահովվի տնտեսական գործունեության մեջ վերականգնվող բնական ռեսուրսների օգտագործման այնպիսի մեթոդներով, որոնք բացառում են դրանց սպառումը և երաշխավորում են վերականգնումը` ի շահ ապագա սերունդների: Անհրաժեշտ է նաև ուժեղացնել համագործակցությունը գիտական և կենսառեսուրսների օգտագործման հարցերով զբաղվող շահագրգիռ կողմերի և կազմակերպությունների (գյուղատնտեսական, անտառային և ձկնաբուծական տնտեսություններ) միջև: Կենսաբազմազանության կայուն օգտագործման կարգավորման նպատակները և մեթոդները պետք է նախատեսեն ԷԾ-ների, էկոհամակարգերի կառուցվածքի, գործառույթների և դրանց բաղադրիչների վրա անբարենպաստ ազդեցության կանխարգելումը կամ առավելագույն նվազեցումը:

բ. Ակնհայտ է, որ էկոլոգիական խնդիրներին բնակչության ճիշտ արձագանքման և հանրության ու պետության միջև փոխվստահելի հարաբերությունների ձևավորման համար անհրաժեշտ է համապատասխան տեղեկատվության առկայություն և բնակչության լայն շրջանակներում դրա տարածում, ուսուցանված և կրթված մարդկային ռեսուրսների առկայություն: Նշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է մշակել և իրականացնել կենսաբազմազանության նշանակության, մարդկանց բարեկեցության համար դրա արժեքի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացման և տեղեկատվության տրամադրման ծրագիր` օգտագործելով լրատվամիջոցները և ժամանակակից այլ տեխնոլոգիաները, ստեղծել որակավորման բարձրացման հնարավորություններ բնակչության տարբեր շերտերի համար և այլն:

26. Կենսաբազմազանության պահպանության և բնական պաշարների կայուն օգտագործման ոլորտում գիտական հետազոտությունների, գիտելիքների կառավարման և ներուժի ստեղծման ակտիվացումը

1) Կենսաբազմազանության պահպանության և բնական պաշարների կայուն օգտագործման ոլորտում գիտական հետազոտությունների, գիտելիքների կառավարման և ներուժի ստեղծման ակտիվացումը ռազմավարական ուղղության իրականացման ազգային նպատակային խնդիրներն են`

ա. կատարելագործել կենսաբազմազանության վիճակի և միտումների, դրա գնային արժեքի, ինչպես նաև կորստի հետևանքների հետ կապված գիտելիքները, գիտական բազան և տեխնոլոգիաները.

բ. ուժեղացնել կենսաբազմազանության ուսումնասիրման ոլորտում մասնագետների պատրաստման գործընթացը և բարձրացնել նրանց որակը:

2) Նշված նպատակային խնդիրների լուծման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով.

ա. Կենսաբազմազանության վիճակը և տեղի ունեցած փոփոխությունների բացահայտման, վերլուծելու և գնահատելու համար հավաստի տվյալների ստացումը պահանջում է շարունակական ուսումնասիրությունների և մոնիթորինգի առկայություն, ինչը հիմնվում է համապատասխան մասնագետների, կառույցների, մեթոդաբանության, նյութատեխնիկական ռեսուրսների և ֆինանսական միջոցների բավարար մակարդակի վրա: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են կենսաբազմազանության վիճակի, միտումների, ինչպես նաև դրա կորստի հետևանքների վերաբերյալ ակտիվ ուսումնասիրությունները: Սակայն անհրաժեշտություն է առաջացել ավելի մեծ ուշադրություն դարձնել կենսաբազմազանության և ԷԾ-երի ինքնարժեքային նշանակությանը և դրա գնահատմանը, հատկապես ԲՀՊՏ-ների համակարգում, ինչպես նաև ինվազիվ բուսական և կենդանական տեսակների ուսումնասիրման հարցերին: Ինվազիվ տեսակների տարածումը բնական էկոհամակարգերին և կենսաբազմազանությանը սպառնացող հիմնական վտանգներից է, որը մարդու ուղղակի ազդեցության հետևանք է: Դա վերաբերում է նաև էքսպանսիվ տեսակներին, որոնք վերջին տարիներին, կապված պայմանների որոշակի փոփոխությունների հետ, սկսել են ինտենսիվ կերպով տարածվել իրենց ծագման երկրում` նվաճելով բնակեցման նոր տարածքներ և ներթափանցելով իրենց ոչ բնորոշ էկոհամակարգեր: Օտարածին տեսակների, այդ թվում` միկրոօրգանիզմների ներթափանցումը բնական համակեցություններ համարվում է կենսաբանական աղտոտում, որի հետևանքները անդառնալի են: Օտարածին տեսակներից շատերը բնութագրվում են բարձր հարմարվողականությամբ, բազմացման ինտենսիվությամբ և բարձր մրցունակությամբ: Հարկ է նշել, որ վերջին տասնամյակներում, մարդու տնտեսական գործունեության արդյունքում, Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցեցին մի շարք օտարածին տեսակներ: Հաշվի առնելով հանրապետության աշխարհագրական դիրքը և սոցիալ-տնտեսական զարգացման միտումները` օտարածին տեսակների ինվազիայի գործընթացը գնալով կուժեղանա: Ընդ որում` եթե ինվազիվ բուսատեսակների վերաբերյալ տարվում են համեմատաբար ինտենսիվ ուսումնասիրություններ, ապա օտարածին կենդանատեսակների ի հայտ բերման, դասակարգման և բնական էկոհամակարգերի վրա դրանց ազդեցության վերաբերյալ աշխատանքներ գրեթե չեն տարվել: Հետևաբար անհրաժեշտ է որոշել ինվազիվ կենդանիների տեսակային կազմը և բացահայտել դրանց ներթափանցման մեխանիզմներն ու գնահատվի ազդեցությունը բնական էկոհամակարգերի վրա:

բ. Միջազգային ու տարածաշրջանային բնապահպանական հիմնախնդիրների սրացումը և միաժամանակ դրանց լուծմանը նպատակաուղղված ջանքերը պահանջում են բարձր մասնագիտական կարողություններ, կայացած ինստիտուցիոնալ և մարդկային ներուժ, գիտական լայնածավալ հետազոտություններ, այդ գործընթացների մասին տեղեկատվության փոխանակում ու տարածում, ինչպես նաև հասարակական նոր մտածելակերպի ու գիտակցության ձևավորում: Միջազգային բնապահպանական գործընթացները չեն կարող դիտարկվել առանձին, դրանք սերտորեն միահյուսված են տեղական (ազգային) խնդիրների հետ, որոնք օրեցօր աճող ուժգնությամբ իրենց զգացնել են տալիս և պահանջում շուտափույթ լուծում` գիտական ուսումնասիրությունների խորացման, կադրերի պատրաստման և վերապատրաստման գործուն և արդյունավետ համակարգի, ինչպես նաև բնապահպանական ոլորտը լուսաբանող ու հասարակության տարբեր խավերն իրազեկող մեխանիզմի ստեղծման միջոցով: Մինչդեռ կենսաբազմազանության ուսումնասիրման ասպարեզում գիտական հետազոտությունների ֆինանսավորումը և մասնագետների պատրաստումը ներկայումս գտնվում են խիստ անբավարար վիճակում: Բարդ իրավիճակ է նկատվում նաև ԲՀՊՏ-ներում` կապված համապատասխան մասնագետների քանակի ու որակի հետ: Կենսաբազմազանության ոլորտային խնդիրների լուծման համար անհրաժեշտ Ֆինանսական միջոցների կենտրոնացման և կուտակման նպատակով 2008-2015 թթ. ժամանակահատվածի համար «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմից մշակվել է «Ռեսուրսների մոբիլիզացման ռազմավարությունը», որն ընդունվել է կոնվենցիայի կողմերի Կոնֆերանսի IX/11 որոշմամբ: Դրա նպատակն է ապահովել կենսաբազմազանության համար անհրաժեշտ միջազգային ֆինանսական հոսքերի զգալի ավելացումը և ներքին ֆինանսավորման ընդլայնումը: Ազգային մակարդակում նշված ռազմավարության սկզբունքների ներդրումը կարող է լավ հիմքեր ստեղծել գիտական հետազոտությունների ընդլայնման, մարդկային և տեխնիկական ներուժի ստեղծման առումով: Անհրաժեշտ է նպաստել և աջակցել կենսաբազմազանության օգտագործման և պահպանման ոլորտում միջճյուղային գիտական հետազոտությունների անցկացմանը, ինչպես նաև այս թեմայի շուրջ իրականացնել հասարակության իրազեկման բարձրացման և կրթական ծրագրեր:

 

VII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

 

27. Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում 2016-2020 թվականների գործողությունների ազգային ծրագրի (այսուհետ` Ծրագիր) նպատակն է` կենսաբազմազանության պահպանության և կառավարման առաջնահերթ ռազմավարական խնդիրների իրականացմանը նպաստող իրատեսական գործողությունների և դրանց կատարման համար բանական ժամկետների սահմանումը (Հավելված 2):

28. Ծրագրի բովանդակությունն ընդգրկում է սույն փաստաթղթի 21-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ռազմավարական ուղղությունները և դրանց իրականացմանը նպաստող գործողությունները: Յուրաքանչյուր գործողության համար նշվում են նպատակները, կատարողները, կատարման ժամկետները, ֆինանսական ապահովումը և ակնկալվող արդյունքը:

29. Ծրագրի ֆինանսավորման աղբյուրներն են.

1) Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեները.

2) Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության պահպանությունն իրականացնող կազմակերպությունների կողմից տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումները, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ մուտքերը.

3) ազգային մակարդակով գործարարների, հիմնադրամների, ոչ կառավարական և այլ կազմակերպությունների ներդրումները.

4) միջազգային աղբյուրները:

30. Ծրագրի իրականացումը կարող է կազմակերպվել ինչպես վերը նշված ֆինանսավորման առանձին աղբյուրների, այնպես էլ դրանց համատեղման հաշվին:

31. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության հիմնախնդիրների լուծման համար արդյունավետ և իրատեսական կառավարման մեխանիզմների մշակումն ու ներդրումը.

2) կենսաբազմազանությանը և էկոհամակարգերին սպառնացող հիմնական վտանգների բացահայտումն ու կանխարգելումը.

3) կենսաբազմազանության կառավարման միջճյուղային հարաբերությունների կատարելագործումը.

4) կենսառեսուրսների կայուն օգտագործման միջոցով բնակչության համար սոցիալական և տնտեսական օգուտների ստեղծումը.

5) կենսաբազմազանության հիմնախնդիրների վերաբերյալ բնակչության լայն շերտերի իրազեկվածության բարձրացումը, որոշումներ ընդունելու գործընթացներին ներգրավումը:

32. Ծրագրի իրականացման արդյունավետությունը պայմանավորված է մի շարք հնարավոր ռիսկային գործոնների մեղմացումով կամ կանխարգելումով: Ռիսկային գործոնները, դրանց հնարավոր հետևանքները և կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները բերված են աղյուսակ 5-ում:

 

Աղյուսակ 5

 

Ծրագրի իրականացման ռիսկային գործոնները, հետևանքները և դրանց

մեղմացմանը կամ կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Ռիսկը         |Հետևանքը     |Մեղմացման կամ         |Գործողության |

|   |              |             |կանխարգելման          |պատասխանատուն|

|   |              |             |գործողությունը        |             |

|___|______________|_____________|______________________|_____________|

|1. |Ֆինանսավորման |Ծրագիրը չի   |Դոնոր                 |Հայաստանի    |

|   |բացակայություն|իրականացվում |կազմակերպությունների  |Հանրապետու-  |

|   |              |             |հետ բանակցային        |թյան բնա-    |

|   |              |             |գործընթացների         |պահպանության |

|   |              |             |իրականացում.          |նախարարու-   |

|   |              |             |                      |թյուն.       |

|___|______________|_____________|______________________|_____________|

|2. |Պետական ծրագրի|Ծրագրի       |Պետական ծրագրի        |Հայաստանի    |

|   |վերաբերյալ    |իրականացման  |նպատակների, նախատեսվող|Հանրապետու-  |

|   |շահագրգիռ     |ժամանակ      |միջոցառումների,       |թյան բնա-    |

|   |կողմերի       |մասնակցային  |ակնկալվող արդյունքների|պահպանության |

|   |անբավարար իրա-|գործընթացների|վերաբերյալ իրազեկման  |նախարարու-   |

|   |զեկվածություն |ձախողում     |աշխատանքներ           |թյուն.       |

|   |              |             |                      |ԶԼՄ-ներ      |

|   |              |             |                      |(համաձայնու- |

|   |              |             |                      |թյամբ).      |

|   |              |             |                      |ՀԿ-ներ (համա-|

|   |              |             |                      |ձայնությամբ).|

|___|______________|_____________|______________________|_____________|

|3. |Ծրագրի        |Ծրագիրը չի   |Բացատրական և          |Հայաստանի    |

|   |իրականացման   |ծառայում իր  |իրազեկման աշխատանքներ |Հանրապետու-  |

|   |գործընթացնե-  |նպատակներին  |կենսաբազմազանության   |թյան         |

|   |րում շահագրգիռ|             |պահպանման և  դրա      |բնապահպանու- |

|   |կողմերի թույլ |             |սոցիալ-տնտեսական      |թյան նախարա- |

|   |ներգրավվածու- |             |նշանակության          |րություն.    |

|   |թյուն         |             |վերաբերյալ            |ԶԼՄ-ներ      |

|   |              |             |                      |(համաձայնու- |

|   |              |             |                      |թյամբ)       |

|___|______________|_____________|______________________|_____________|

|4. |Ծրագրում նշված|Խոչընդոտվում |Իրավական ակտերի       |Հայաստանի    |

|   |իրավական      |է կենսաբազ-  |նախագծերի մշակման և   |Հանրապետու-  |

|   |ակտերի        |մազանության  |քննարկումների         |թյան բնա-    |

|   |նախագծերի     |պահպանման և  |իրականացման           |պահպանության |

|   |մշակման,      |կայուն       |պատասխանատուների      |նախարարու-   |

|   |քննարկումների |օգտագործման  |սահմանում և           |թյուն        |

|   |և  ընդունման  |կազմակերպման |ժամանակացույցի կազմում|             |

|   |գործընթացների |գործընթացը   |                      |             |

|   |ձգձգումներ    |             |                      |             |

._____________________________________________________________________.

 

33. Ծրագրի իրականացման մոնիթորինգը և գնահատումը

 

1) Ծրագրի իրականացման մոնիթորինգի և գնահատման նպատակն է ապահովել նախատեսված ժամկետներում դրա արդյունավետ իրականացումը: Այն հնարավորություն կտա դասեր քաղել գործողությունների իրականացման արդյունքներից և անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ ու ճշգրտումներ կատարել ծրագրում, կապահովի համապատասխան գործընթացների օբյեկտիվությունը, թափանցիկությունը և կորպորատիվ պատասխանատվությունը: Տարեկան կտրվածքով մոնիթորինգի ենթակա են սույն ծրագրի շրջանակներում իրականացվող բոլոր գործողությունները: Այդ տեսակետից, որպես մոնիթորինգի չափորոշիչներ, հանդես են գալիս.

ա. յուրաքանչյուր գործողության իրականացման համար նախատեսված ժամկետը.

բ. գործողությունների իրականացման գործընթացների համապատասխանությունը գործողությունների նպատակին.

գ. յուրաքանչյուր գործողության իրականացման համար տարեկան կտրվածքով հատկացված ֆինանսական միջոցների ծախսը.

դ. յուրաքանչյուր գործողության իրականացման համար սահմանված ժամկետներում և ձևաչափով ներկայացված հաշվետվությունները.

ե. իրականացվող գործողություններում շահագրգիռ կողմերի ներգրավվածության մակարդակը և կատարված աշխատանքի մասնաբաժինը:

2) Ծրագրի իրականացման մոնիթորինգն ու գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված «Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջգերատեսչական համակարգող խորհրդի» կողմից, որը պայմանավորված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի բ) կետով սահմանված կենսաբազմազանության պահպանմանն ու կայուն օգտագործմանն ուղղված միջոցների ինտեգրման անհրաժեշտությամբ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թ. դեկտեմբերի 10-ի նիստի

N 54 արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

._________________________________________________________________________.

|Գործողության   |Նպատակը     |Կատարողներ     |Կատար-|Ֆինան- |Ակնկալվող    |

|անվանումը      |            |               |ման   |սական  |արդյունքը    |

|               |            |               |վերջ- |ապա-   |             |

|               |            |               |նաժամ-|հովումը|             |

|               |            |               |կետը  |       |             |

|_________________________________________________________________________|

|Ռազմավարական ուղղություն 1. Կենսաբազմազանությանն առնչվող օրենսդրության   |

|և  կառավարման համակարգի բարելավում                                       |

|_________________________________________________________________________|

|1.1. Որոշել    |Ստեղծել     |ՀՀ             |2019թ.|ՀՀ     |Կստեղծվեն    |

|էկոհամակարգային|նորմատիվա-  |բնապահպանության|      |օրենքով|նախադրյալներ |

|ծառայություննե-|մեթոդական   |նախարարություն.|      |չարգել-|ԷԾ-ների      |

|րի գնային      |հիմքեր էկո- |ՀՀ գյուղա-     |      |ված    |գնային արժեքի|

|արժեքի (ջրային,|համակարգային|տնտեսության    |      |աղբ-   |իրատեսական   |

|հողային և      |ծառայու-    |նախարարություն.|      |յուրներ|գնահատման    |

|կենսաբանական   |թյունների   |               |      |       |համար:       |

|պաշարների գնի  |արժեքավորման|               |      |       |             |

|որոշում)       |գործընթացը  |               |      |       |             |

|գնահատման մեթո-|ներդնելու   |               |      |       |             |

|դաբանությունը  |համար:      |               |      |       |             |

|և  փորձարկել   |            |               |      |       |             |

|բնության հատուկ|            |               |      |       |             |

|պահպանվող      |            |               |      |       |             |

|տարածքներում:  |            |               |      |       |             |

|_______________|____________|_______________|______|_______|_____________|

|1.2. Մշակել և  |Սահմանել    |ՀՀ             |2017թ.|Ֆինան- |Կենսաբանական |

|ՀՀ             |կենսաբանական|բնապահպանության|      |սական  |պաշարների    |

|կառավարության  |պաշարների   |նախարարություն.|      |ապա-   |կառավարումը  |

|քննարկմանը     |գնահատման և |ՀՀ             |      |հովում |կկատարելա-   |

|ներկայացնել ՀՀ |օգտագործման |Գիտությունների |      |չի պա- |գործվի:      |

|օրենքի նախագիծ |ենթակա չափա-|ազգային        |      |հանջում|             |

|«Բուսական      |քանակների   |ակադեմիա (համա-|      |       |             |

|աշխարհի մասին» |որոշման     |ձայնությամբ)   |      |       |             |

|և  «Կենդանական |մեխանիզմ-   |               |      |       |             |

|աշխարհի մասին» |ները:       |               |      |       |             |

|ՀՀ օրենքներում |            |               |      |       |             |

|փոփոխություններ|            |               |      |       |             |

|կատարելու      |            |               |      |       |             |

|մասին»:        |            |               |      |       |             |

|_______________|____________|_______________|______|_______|_____________|

|1.3. Մշակել ՀՀ |Նպաստել     |ՀՀ             |2020թ.|ՀՀ     |Կորոշվեն     |

|կառավարության  |անտառների   |բնապահպանության|      |օրենքով|բնապահպանական|

|արձանագրային   |կայուն      |նախարարություն.|      |չարգել-|բարձր արժեք  |

|որոշման        |կառավարմանը |ՀՀ գյուղա-     |      |ված    |ունեցող      |

|նախագիծ` ՀՀ    |            |տնտեսության    |      |աղբ-   |անտառները և  |

|բնապահպանական  |            |նախարարություն.|      |յուրներ|կբարելավվի   |

|բարձր արժեք    |            |               |      |       |դրանց        |

|ունեցող        |            |               |      |       |կառավարումը: |

|անտառների      |            |               |      |       |             |

|որոշման        |            |               |      |       |             |

|չափանիշների    |            |               |      |       |             |

|մասին:         |            |               |      |       |             |

|_______________|____________|_______________|______|_______|_____________|

|1.4. Մշակել    |Ապահովել    |ՀՀ             |2018թ.|ՀՀ     |Համալրված    |

|ex-situ        |գենետիկական |բնապահպանության|      |օրենքով|կատալոգները  |

|(տեսակների     |ռեսուրսների |նախարարություն.|      |չարգել-|հիմք         |

|պահպանությունը |մատչելիու-  |ՀՀ գյուղա-     |      |ված    |կհանդիսանան  |

|բնակմիջավայրից |թյունը:     |տնտեսության    |      |աղբ-   |հավաքածուների|

|դուրս)         |            |նախարարություն.|      |յուրներ|արդյունավետ  |

|հավաքածուներ   |            |ՀՀ             |      |       |կառավարման և |

|պահպանող հաս-  |            |Գիտությունների |      |       |տվյալների    |

|տատությունների |            |ազգային        |      |       |մատչելիության|

|միջև  տվյալների|            |ակադեմիա (համա-|      |       |ապահովման    |

|փոխանակման կարգ|            |ձայնությամբ)   |      |       |համար:       |

|և  ներառել     |            |               |      |       |             |

|ազգային ու     |            |               |      |       |             |

|միջազգային     |            |               |      |       |             |

|կատալոգներում  |            |               |      |       |             |

|պահպանվող      |            |               |      |       |             |

|նմուշների      |            |               |      |       |             |

|վերաբերյալ     |            |               |      |       |             |

|անձնագրային և  |            |               |      |       |             |

|բնութագրման    |            |               |      |       |             |

|տվյալներ:      |            |               |      |       |             |

|_________________________________________________________________________|

|   Ռազմավարական ուղղություն 2. Կենսաբազմազանության և  էկոհամակարգերի     |

|    պահպանության բարելավում, խախտված բնակմիջավայրերի վերականգնում        |

|_________________________________________________________________________|

|2.1. Գույքագրել|Աջակցել     |ՀՀ             |2019թ.|ՀՀ     |Կարևոր  էկո- |

|ու քարտեզագրել |կենսաբանական|բնապահպանության|      |օրենքով|համակարգերի  |

|անտառային և    |բազմազանու- |նախարարություն.|      |չարգել-|դեգրադացմանը |

|արոտավայրային  |թյան բնակ-  |ՀՀ գյուղա-     |      |ված    |նպաստող      |

|դեգրադացված ու |միջավայրերի |տնտեսության    |      |աղբ-   |սպառնալիքները|

|մասնատված      |պահպանու-   |նախարարություն.|      |յուրներ|կբացահայտվեն:|

|էկոհամակարգերը,|թյանը:      |ՀՀ տարածքային  |      |       |             |

|բացահայտել     |            |կառավարման և   |      |       |             |

|բնակմիջավայրերի|            |արտակարգ       |      |       |             |

|կորստի ուղղակի |            |իրավիճակների   |      |       |             |

|և  անուղղակի   |            |նախարարություն.|      |       |             |

|պատճառները:    |            |ՀՀ             |      |       |             |

|               |            |Գիտությունների |      |       |             |

|               |            |ազգային        |      |       |             |

|               |            |ակադեմիա (համա-|      |       |             |

|               |            |ձայնությամբ)   |      |       |             |

|_______________|____________|_______________|______|_______|_____________|

|2.2. Անցկացնել |Նպաստել     |ՀՀ             |2020թ.|ՀՀ     |Կբացահայտվի  |

|կլիմայի        |կլիմայի     |բնապահպանության|      |օրենքով|հազվագյուտ   |

|կանխատեսվող    |փոփոխության |նախարարություն.|      |չարգել-|էկոհամակարգե-|

|փոփոխության հետ|նկատմամբ    |ՀՀ գյուղա-     |      |ված    |րի խոցելիու- |

|կապված ՀՀ      |հազվագյուտ  |տնտեսության    |      |աղբ-   |թյունը       |

|հազվագյուտ     |էկոհամա-    |նախարարություն.|      |յուրներ|կլիմայի      |

|էկոհամակարգերի |կարգերի     |ՀՀ             |      |       |փոփոխության  |

|խոցելիության   |հարմարողակա-|Գիտությունների |      |       |դեպքում և    |

|գնահատում`     |նության     |ազգային        |      |       |հնարավոր     |

|ներառյալ փոփո- |ուժեղացմանը |ակադեմիա (համա-|      |       |կլինի        |

|խությունների   |            |ձայնությամբ)   |      |       |բարելավել    |

|համակարգչային  |            |               |      |       |դրանց վիճակը:|

|մոդելավորումը: |            |               |      |       |             |

|_______________|____________|_______________|______|_______|_____________|

|2.3. Շարունակել|Ապահովել նոր|ՀՀ             |2018- |ՀՀ     |Կենսաբանական |

|կենսաբազմազա-  |ԲՀՊՏ-ների և |բնապահպանության|շարու-|օրենքով|և            |

|նության        |էկոցանցի    |նախարարություն.|նակա- |չարգել-|լանդշաֆտային |

|պահպանության   |ստեղծման    |ՀՀ գյուղա-     |կան   |ված    |բազմազանու-  |

|համար կարևոր   |գործընթացը: |տնտեսության    |      |աղբ-   |թյան         |

|թռչնաբանական և |            |նախարարություն.|      |յուրներ|iո-situ      |

|բուսաբանական   |            |ՀՀ             |      |       |պահպանության |

|տարածքների,    |            |Գիտությունների |      |       |համար գիտական|

|ինչպես նաև     |            |ազգային        |      |       |եզրահանգում- |

|Ռամսար         |            |ակադեմիա (համա-|      |       |ներն առկա    |

|տարածքների     |            |ձայնությամբ)   |      |       |կլինեն:      |

|գույքագրումը:  |            |               |      |       |             |

|_______________|____________|_______________|______|_______|_____________|

|2.4. Անցկացնել |Նպաստել     |ՀՀ             |2020թ.|ՀՀ     |Կստեղծվեն    |

|բուսակենդանական|բուսական և  |բնապահպանության|      |օրենքով|նախադրյալներ |

|տեսակների      |կենդանական  |նախարարություն.|      |չարգել-|տեսակների    |

|գնահատում ըստ  |տեսակների   |ՀՀ             |      |ված    |ավելի        |

|Բնության       |անհետացման  |Գիտությունների |      |աղբ-   |արդյունավետ  |

|պահպանության   |կանխարգել-  |ազգային        |      |յուրներ|պահպանության |

|միջազգային     |մանը:       |ակադեմիա (համա-|      |       |համար:       |

|միության       |            |ձայնությամբ)   |      |       |             |

|չափանիշների,   |            |               |      |       |             |

|պատրաստել      |            |               |      |       |             |

|վտանգված       |            |               |      |       |             |

|տեսակների      |            |               |      |       |             |

|բնակմիջավայրերի|            |               |      |       |             |

|երկրատեղեկատվա-|            |               |      |       |             |

|կան համակարգի  |            |               |      |       |             |

|քարտեզները:    |            |               |      |       |             |

|_______________|____________|_______________|______|_______|_____________|

|2.5. Մշակել և  |Ապահովել    |ՀՀ             |2017- |ՀՀ     |Խոշոր        |

|ներդնել        |վտանգված    |բնապահպանության|շարու-|օրենքով|կաթնասունների|

|Հայաստանում    |կենդանա-    |նախարարություն.|նակա- |չարգել-|պոպուլյացիա- |

|խոշոր          |տեսակների   |ՀՀ             |կան   |ված    |ների վիճակը  |

|կաթնասունների  |պահպանու-   |Գիտությունների |      |աղբ-   |կբարելավվի:  |

|(մուֆլոն,      |թյունը և    |ազգային        |      |յուրներ|             |

|բեզոարյան այծ, |վերականգնու-|ակադեմիա (համա-|      |       |             |

|ազնվացեղ       |մը:         |ձայնությամբ)   |      |       |             |

|եղջերու,       |            |               |      |       |             |

|ընձառյուծ)     |            |               |      |       |             |

|պահպանության   |            |               |      |       |             |

|գործողություն- |            |               |      |       |             |

|ների ծրագրեր:  |            |               |      |       |             |

|_________________________________________________________________________|

|  Ռազմավարական ուղղություն 3. Կենսաբազմազանության վրա ուղղակի ճնշման     |

|                     կրճատումը և  կայուն օգտագործման խթանումը            |

|_________________________________________________________________________|

|3.1. Գնահատել  |Նվազեցնել   |ՀՀ             |2020թ.|ՀՀ     |Գնահատման    |

|կենսաբազմազա-  |էկոհամա-    |բնապահպանության|      |օրենքով|արդյունքները |

|նության և  էկո-|կարգերի վրա |նախարարություն.|      |չարգել-|կօգտագործվեն |

|համակարգային   |մարդածին    |ՀՀ գյուղա-     |      |ված    |բնապահպանական|

|ծառայություննե-|ճնշումը:    |տնտեսության    |      |աղբ-   |փորձաքննու-  |

|րի վրա փոքր    |            |նախարարություն.|      |յուրներ|թյան գործ-   |

|հիդրոէլեկտրա-  |            |ՀՀ տարածքային  |      |       |ընթացներում, |

|կայանների և    |            |կառավարման և   |      |       |միջոցառումնե-|

|հանքարդյունա-  |            |արտակարգ       |      |       |րի           |

|հանման         |            |իրավիճակների   |      |       |իրականացման  |

|ազդեցությունը, |            |նախարարություն.|      |       |շնորհիվ      |

|մշակել և       |            |ՀՀ էներգետիկայի|      |       |կգրանցվի     |

|ներդնել դրա    |            |և  բնական      |      |       |բացասական    |

|վերացման/      |            |պաշարների      |      |       |ազդեցության  |

|նվազեցման      |            |նախարարություն |      |       |նվազեցում:   |

|միջոցառումների |            |               |      |       |             |

|պլան:          |            |               |      |       |             |

|_______________|____________|_______________|______|_______|_____________|

|3.2. Բացահայտել|Աջակցել     |ՀՀ             |2018թ.|ՀՀ     |Կենսապաշարնե-|

|լայն կիրառում  |կենսապաշար- |բնապահպանության|-     |օրենքով|րի մասին     |

|ունեցող        |ների կայուն |նախարարություն.|շարու-|չարգել-|հստակ տեղե-  |

|բուսատեսակները |կառավարման  |ՀՀ գյուղա-     |նակա- |ված    |կատվության   |

|և  որսակենդանի-|սկզբունքների|տնտեսության    |կան   |աղբ-   |հիման վրա    |

|ները, գնահատել |ներդրմանը:  |նախարարություն.|      |յուրներ|կիրականացվի  |

|դրանց պաշարները|            |ՀՀ             |      |       |կենսաբազմազա-|

|և  որոշել      |            |Գիտությունների |      |       |նության      |

|հավաքի/որսի    |            |ազգային        |      |       |տեսակների    |

|չափաքանակները: |            |ակադեմիա (համա-|      |       |կայուն       |

|               |            |ձայնությամբ)   |      |       |օգտագործում: |

|_______________|____________|_______________|______|_______|_____________|

|3.3. Մշակել    |Նպաստել     |ՀՀ             |2019թ.|ՀՀ     |Կստեղծվեն    |

|առաջարկներ     |կենսաբանական|բնապահպանության|      |օրենքով|նախադրյալներ |

|համայնքային և  |բազմազանու- |նախարարություն.|      |չարգել-|խրախուսման   |

|մասնավոր       |թյան        |ՀՀ գյուղա-     |      |ված    |միջոցով      |

|սեփականության  |պահպանու-   |տնտեսության    |      |աղբ-   |համայնքային  |

|տարածքներում   |թյանը և     |նախարարություն.|      |յուրներ|և  մասնավոր  |

|կենսաբազմազա-  |կայուն օգտա-|ՀՀ տարածքային  |      |       |սեփականության|

|նության        |գործմանը:   |կառավարման և   |      |       |տարածքներում |

|պահպանության   |            |արտակարգ       |      |       |կենսաբազմազա-|

|խրախուսման     |            |իրավիճակների   |      |       |նության      |

|վերաբերյալ:    |            |նախարարություն |      |       |պահպանության |

|               |            |               |      |       |համար:       |

|_______________|____________|_______________|______|_______|_____________|

|3.4. Մշակել և  |Աջակցել     |ՀՀ             |2020թ.|ՀՀ     |Համայնքների  |

|իրականացնել    |բնության    |բնապահպանության|      |օրենքով|համար        |

|համայնքներում  |պահպանու-   |նախարարություն.|      |չարգել-|կապահովվեն   |

|էկո- և  ագրո-  |թյունը      |ՀՀ էկոնոմիկայի |      |ված    |լրացուցիչ/   |

|զբոսաշրջության |չխաթարող    |նախարարություն.|      |աղբ-   |այլընտրան-   |

|զարգացման      |համայնքների |ՀՀ տարածքային  |      |յուրներ|քային        |

|ծրագրերը:      |զարգացման   |կառավարման և   |      |       |եկամուտներ,  |

|               |գործընթացին:|արտակարգ       |      |       |կստեղծվեն    |

|               |            |իրավիճակների   |      |       |պայմաններ    |

|               |            |նախարարություն.|      |       |կենսաբազմազա-|

|               |            |ՀՀ գյուղա-     |      |       |նության      |

|               |            |տնտեսության    |      |       |պահպանության |

|               |            |նախարարություն |      |       |և  կայուն    |

|               |            |               |      |       |օգտագործման  |

|               |            |               |      |       |համար:       |

|_______________|____________|_______________|______|_______|_____________|

|3.5. Գնահատել  |Ապահովել    |ՀՀ             |2016թ.|ՀՀ     |Արժեքավոր    |

|Սևանա  լճի     |արժեքավոր   |բնապահպանության|-     |օրենքով|ձկնատեսակների|

|արժեքավոր      |ձկնատեսակնե-|նախարարություն.|շարու-|չարգել-|պոպուլյացիա- |

|ձկնատեսակների  |րի պահպանու-|ՀՀ գյուղա-     |նակա- |ված    |ների վիճակը  |

|ձվադրավայր     |թյունը և    |տնտեսության    |կան   |աղբ-   |կբարելավվի:  |

|հանդիսացող     |վերականգնու-|նախարարություն.|      |յուրներ|             |

|գետերի         |մը:         |ՀՀ տարածքային  |      |       |             |

|էկոլոգիական    |            |կառավարման և   |      |       |             |

|վիճակը,        |            |արտակարգ       |      |       |             |

|բացահայտել     |            |իրավիճակների   |      |       |             |

|տեսակներին     |            |նախարարություն |      |       |             |

|սպառնացող      |            |               |      |       |             |

|վտանգները,     |            |               |      |       |             |

|մշակել և       |            |               |      |       |             |

|ներդնել դրանց  |            |               |      |       |             |

|պոպուլյացիաների|            |               |      |       |             |

|վերականգնման   |            |               |      |       |             |

|գործողություն- |            |               |      |       |             |

|ների ծրագիր:   |            |               |      |       |             |

|_______________|____________|_______________|______|_______|_____________|

|3.6. Մշակել և  |Նպաստել     |ՀՀ             |2017թ.|ՀՀ     |Մշակաբույսերի|

|իրականացնել    |ավանդական   |բնապահպանության|-     |օրենքով|հին ավանդական|

|մշակաբույսերի  |մշակաբույսե-|նախարարություն.|շարու-|չարգել-|սորտերի      |

|հին ավանդական, |րի սորտերի  |ՀՀ գյուղա-     |նակա- |ված    |գենոֆոնդը    |

|մասնավորապես`  |գենոֆոնդի   |տնտեսության    |կան   |աղբ-   |արդյունավետ  |

|մշակումից դուրս|պահպանու-   |նախարարություն.|      |յուրներ|կպահպանվի:   |

|մղված սորտերի, |թյանը:      |ՀՀ տարածքային  |      |       |             |

|գենոֆոնդի      |            |կառավարման և   |      |       |             |

|վերականգնման և |            |արտակարգ       |      |       |             |

|պահպանման գոր- |            |իրավիճակների   |      |       |             |

|ծողությունների |            |նախարարություն.|      |       |             |

|ծրագիր:        |            |ՀՀ             |      |       |             |

|               |            |Գիտությունների |      |       |             |

|               |            |ազգային        |      |       |             |

|               |            |ակադեմիա (համա-|      |       |             |

|               |            |ձայնությամբ).  |      |       |             |

|               |            |ՀՀ Ագրարային   |      |       |             |

|               |            |համալսարան     |      |       |             |

|               |            |հիմնադրամ      |      |       |             |

|               |            |(համաձայնու-   |      |       |             |

|               |            |թյամբ)         |      |       |             |

|_________________________________________________________________________|

|Ռազմավարական ուղղություն 4. Կենսաբազմազանության կորստի հիմնական          |

|պատճառների վերացումը` միջճյուղային հարաբերությունների կարգավորման և      |

|բնակչության իրազեկության բարձրացման միջոցով                              |

|_________________________________________________________________________|

|4.1. ՀՀ        |Նպաստել     |ՀՀ             |2016թ.|Ֆինան- |Կենսաբազմազա-|

|վարչապետի      |կենսաբանական|բնապահպանության|      |սական  |նության      |

|որոշմամբ       |բազմազանու- |նախարարություն.|      |ապա-   |պահպանության,|

|ստեղծել «Կենսա-|թյան        |ՀՀ գյուղա-     |      |հովում |օգտագործման  |

|բազմազանության |պահպանության|տնտեսության    |      |չի     |և            |

|մասին»         |և           |նախարարություն.|      |պահան- |վերականգնման |

|կոնվենցիայով   |օգտագործման |ՀՀ կրթության և |      |ջում:  |հետ կապված   |

|ստանձնած պարտա-|բնագավառնե- |գիտության      |      |       |տնտեսական և  |

|վորությունների |րում        |նախարարություն.|      |       |սոցիալական   |

|կատարումն      |միջճյուղային|ՀՀ էկոնոմիկայի |      |       |ոլորտներում  |

|ապահովող       |հարաբերու-  |նախարարություն.|      |       |իրականացվող  |

|միջգերատեսչական|թյունների   |ՀՀ տարածքային  |      |       |գործողու-    |

|համակարգող     |կատարելա-   |կառավարման և   |      |       |թյունները    |

|խորհուրդ:      |գործմանը:   |արտակարգ       |      |       |կհամակարգվեն |

|               |            |իրավիճակների   |      |       |և            |

|               |            |նախարարություն.|      |       |կգնահատվեն:  |

|               |            |ՀՀ էներգետիկայի|      |       |             |

|               |            |և  բնական      |      |       |             |

|               |            |պաշարների      |      |       |             |

|               |            |նախարարություն.|      |       |             |

|               |            |ՀՀ             |      |       |             |

|               |            |առողջապահության|      |       |             |

|               |            |նախարարություն.|      |       |             |

|               |            |ՀՀ             |      |       |             |

|               |            |Գիտությունների |      |       |             |

|               |            |ազգային        |      |       |             |

|               |            |ակադեմիա       |      |       |             |

|               |            |(համաձայնու-   |      |       |             |

|               |            |թյամբ)         |      |       |             |

|_______________|____________|_______________|______|_______|_____________|

|4.2. Մշակել    |Ստեղծել     |ՀՀ             |2017թ.|Ֆինան- |Ճյուղային    |

|առաջարկություն-|սիներգիկ    |բնապահպանության|      |սական  |քաղաքական    |

|ներ ոլորտային  |քաղաքական   |նախարարություն.|      |ապա-   |փաստաթղթերում|

|քաղաքականու-   |դաշտ        |ՀՀ գյուղա-     |      |հովում |և  ծրագրերում|

|թյուններում    |կենսաբանական|տնտեսության    |      |չի     |հաշվի կառնվեն|

|կենսաբազմազա-  |բազմազանու- |նախարարություն.|      |պահանջ-|կենսաբազմազա-|

|նության        |թյան ու էկո-|ՀՀ տարածքային  |      |վում:  |նության և    |

|պահպանության և |համակարգային|կառավարման և   |      |       |էկոհամակարգա-|

|էկոհամակարգային|ծառայու-    |արտակարգ       |      |       |յին ծառայու- |

|մոտեցումների   |թյունների   |իրավիճակների   |      |       |թյունների    |

|ներդրման       |պահպանության|նախարարություն.|      |       |պահպանության |

|ուղղությամբ:   |առումով:    |ՀՀ էկոնոմիկայի |      |       |հարցերը:     |

|               |            |նախարարություն.|      |       |             |

|               |            |ՀՀ էներգետիկայի|      |       |             |

|               |            |և  բնական      |      |       |             |

|               |            |պաշարների      |      |       |             |

|               |            |նախարարություն.|      |       |             |

|_______________|____________|_______________|______|_______|_____________|

|4.3. Վերլուծել |Նպաստել     |ՀՀ             |2020թ.|ՀՀ     |Էկոհամակարգե-|

|բնական         |կենսաբանական|բնապահպանության|      |օրենքով|րի և         |

|էկոհամակարգերի |բազմազանու- |նախարարություն.|      |չարգել-|կենսաբազմազա-|

|և  կենսա-      |թյան և  էկո-|ՀՀ գյուղա-     |      |ված    |նության վրա  |

|բազմազանության |համակարգերի |տնտեսության    |      |աղբ-   |տնտեսության  |

|վրա տնտեսության|վրա մարդածին|նախարարություն.|      |յուրներ|տարբեր       |

|տարբեր ճյուղերի|ճնշման      |ՀՀ             |      |       |ճյուղերի     |

|ազդեցության    |նվազեցմանը: |Գիտությունների |      |       |ազդեցության  |

|գնահատման մեթո-|            |ազգային        |      |       |գնահատումը   |

|դաբանությունն  |            |ակադեմիա (համա-|      |       |կիրականացվի  |

|ու միջազգային  |            |ձայնությամբ)   |      |       |ժամանակակից  |

|փորձը`         |            |               |      |       |մեթոդներով:  |

|մեթոդիկաների   |            |               |      |       |             |

|տեղայնացման    |            |               |      |       |             |

|նպատակով:      |            |               |      |       |             |

|_______________|____________|_______________|______|_______|_____________|

|4.4. Մշակել և  |Նպաստել     |ՀՀ             |2019թ.|ՀՀ     |Բնակչության  |

|իրականացնել    |հանրության  |բնապահպանության|      |օրենքով|տարբեր       |

|կենսաբազմազա-  |գիտելիքների |նախարարություն.|      |չարգել-|շերտերը      |

|նության        |ընդլայնմանը`|ՀՀ կրթության և |      |ված    |իրազեկված    |

|պահպանության և |կենսաբանական|գիտության      |      |աղբ-   |կլինեն       |

|կայուն         |բազմազանու- |նախարարություն.|      |յուրներ|կենսաբազմազա-|

|օգտագործման    |թյան վիճակի,|ՀՀ             |      |       |նության հիմ- |

|վերաբերյալ     |կորստի      |Գիտությունների |      |       |նախնդիրների  |

|հանրային       |պատճառների, |ազգային        |      |       |մասին:       |

|իրազեկության   |պահպանու-   |ակադեմիա (համա-|      |       |             |

|բարձրացման և   |թյան,       |ձայնությամբ).  |      |       |             |

|տեղեկատվության |օգտագործման |               |      |       |             |

|տարածման       |և           |               |      |       |             |

|ծրագիրը:       |վերականգնման|               |      |       |             |

|               |վերաբերյալ: |               |      |       |             |

|_______________|____________|_______________|______|_______|_____________|

|4.5. ՀՀ        |Ապահովել    |ՀՀ             |2016թ.|ՀՀ     |Մշտապես      |

|բնապահպանության|ժամանակակից |բնապահպանության|-     |պետական|գործող       |

|նախարարության  |տեխնոլոգիա- |նախարարություն.|շարու-|բյուջե |oո-lain      |

|կայքէջում      |ների միջոցով|               |նակա- |և  ՀՀ  |ռեսուրսի     |

|ստեղծել        |ոլորտային   |               |կան   |օրենքով|միջոցով      |

|տեղեկատվական   |խնդիրների   |               |      |չարգել-|կենսաբազմազա-|

|համացանցային   |մասին իրա-  |               |      |ված    |նության      |

|ռեսուրս կենսա- |զեկությունը:|               |      |աղբ-   |նշանակության |

|բազմազանության |            |               |      |յուրներ|և  արժեքի    |

|պահպանության և |            |               |      |       |մասին լավ    |

|կայուն         |            |               |      |       |տեղեկացված   |

|օգտագործման    |            |               |      |       |հասարակության|

|մասին:         |            |               |      |       |լայն շերտեր: |

|_______________|____________|_______________|______|_______|_____________|

|4.6. Բարձրացնել|Ստեղծել     |ՀՀ             |2018թ.|ՀՀ     |Ավելի իրազեկ |

|շահագրգիռ      |նախադրյալներ|բնապահպանության|      |օրենքով|շահագրգիռ    |

|կողմերի        |Նագոյայի    |նախարարություն.|      |չարգել-|կողմերը      |

|իրազեկությունը |արձանագրու- |ՀՀ գյուղա-     |      |ված    |կնպաստեն     |

|Նագոյայի       |թյան        |տնտեսության    |      |աղբ-   |Նագոյայի     |

|արձանագրության |վավերացման  |նախարարություն.|      |յուրներ|արձանագրու-  |

|վերաբերյալ,    |համար:      |ՀՀ             |      |       |թյան         |

|քննարկել       |            |Գիտությունների |      |       |վավերացման   |

|արձանագրության |            |ազգային        |      |       |գործընթացին: |

|վերաբերյալ     |            |ակադեմիա (համա-|      |       |             |

|ազգային        |            |ձայնությամբ).  |      |       |             |

|մոտեցումները և |            |               |      |       |             |

|նախանշել հետագա|            |               |      |       |             |

|քայլերը:       |            |               |      |       |             |

|_________________________________________________________________________|

|Ռազմավարական ուղղություն 5. Կենսաբազմազանության պահպանության և  բնական   |

|պաշարների կայուն օգտագործման ոլորտում գիտական հետազոտությունների,        |

|գիտելիքների կառավարման և  ներուժի ստեղծման ակտիվացումը                   |

|_________________________________________________________________________|

|5.1. Կենսա-    |Ապահովել    |ՀՀ             |2018թ.|ՀՀ     |Կորոշվեն     |

|բազմազանության |գիտականորեն |բնապահպանության|      |օրենքով|գիտական      |

|հիմնախնդիրներին|հիմնավորված |նախարարություն.|      |չարգել-|հետազոտու-   |

|առնչվող գիտական|կենսաբանական|ՀՀ կրթության և |      |ված    |թյունների    |

|հետազոտություն-|բազմազանու- |գիտության      |      |աղբ-   |հիմնական     |

|ների գերակա    |թյան պահ-   |նախարարության  |      |յուրներ|ուղղություն- |

|ուղղությունների|պանությունը |գիտության      |      |       |ները, գիտական|

|սահմանում և    |և  կենսա-   |պետական կոմիտե.|      |       |հետազոտու-   |

|դրանց          |պաշարների   |ՀՀ             |      |       |թյունների    |

|շրջանակներում  |արդյունավետ |Գիտությունների |      |       |արդյունքները |

|գիտական        |օգտագոր-    |ազգային        |      |       |կօգտագործվեն |

|ծրագրերի       |ծումը:      |ակադեմիա (համա-|      |       |կառավարչական |

|իրականացում:   |            |ձայնությամբ)   |      |       |որոշումներ   |

|               |            |               |      |       |ընդունելիս:  |

|_______________|____________|_______________|______|_______|_____________|

|5.2. Իրականաց- |Ստեղծել     |ՀՀ             |2020թ.|ՀՀ     |Կստեղծվեն    |

|նել ինվազիվ    |նախադրյալներ|բնապահպանության|      |օրենքով|նախապայմաններ|

|տեսակների      |ինվազիվ     |նախարարություն.|      |չարգել-|ինվազիվ      |

|գույքագրում,   |տեսակների   |ՀՀ             |      |ված    |տեսակների    |

|բացահայտել ՀՀ  |բացասական   |Գիտությունների |      |աղբ-   |ազդեցության  |

|տարածք         |ազդեցությու-|ազգային        |      |յուրներ|կանխարգելման |

|ներթափանցելու  |նը կանխելու |ակադեմիա (համա-|      |       |առումով:     |

|ուղիները և     |համար:      |ձայնությամբ)   |      |       |             |

|գնահատել էկո-  |            |               |      |       |             |

|համակարգերում  |            |               |      |       |             |

|տարածվածության |            |               |      |       |             |

|աստիճանը:      |            |               |      |       |             |

|_______________|____________|_______________|______|_______|_____________|

|5.3. Մշակել    |Նպաստել     |ՀՀ             |2017թ.|ՀՀ     |Թիրախային    |

|դասընթացների   |տարբեր      |բնապահպանության|-     |օրենքով|խմբերը իրենց |

|ծրագիր և       |թիրախային   |նախարարություն.|շարու-|չարգել-|գործունեու-  |

|կազմակերպել    |խմբերում    |ՀՀ գյուղա-     |նակա- |ված    |թյան         |

|կենսաբազմազա-  |կենսաբանական|տնտեսության    |կան   |աղբ-   |ընթացքում    |

|նության        |բազմազանու- |նախարարություն.|      |յուրներ|հաշվի կառնեն |

|ոլորտում       |թյան        |ՀՀ կրթության և |      |       |կենսաբազմազա-|

|գիտելիքների    |ոլորտում    |գիտության      |      |       |նության հետ  |

|ձեռքբերման և   |գիտելիքների |նախարարություն.|      |       |կապված       |

|որակավորման    |ձեռքբերման  |ՀՀ             |      |       |խնդիրները:   |

|բարձրացման     |գործընթացին:|Գիտությունների |      |       |             |

|դասընթացներ    |            |ազգային        |      |       |             |

|տարբեր         |            |ակադեմիա (համա-|      |       |             |

|թիրախային      |            |ձայնությամբ).  |      |       |             |

|խմբերի համար:  |            |               |      |       |             |

|_______________|____________|_______________|______|_______|_____________|

|5.4. Կենսա-    |Ստեղծել     |ՀՀ             |2020թ.|Հայաս- |Մոնիթորինգի  |

|բազմազանության |երաշխիքներ  |բնապահպանության|      |տանի   |իրականացումը |

|մոնիթորինգի    |մոնիթորինգի |նախարարություն.|      |Հանրա- |կկատարվի     |

|համակարգի      |որակով և    |ՀՀ կրթության և |      |պետու- |լիարժեք      |

|ներդրման համար |արդյունավետ |գիտության      |      |թյան   |ծավալով և    |

|մշակել         |իրականացման |նախարարություն.|      |օրենքով|որակով:      |

|մասնագետների   |համար:      |ՀՀ             |      |չարգել-|             |

|գիտելիքների և  |            |Գիտությունների |      |ված    |             |

|որակավորման    |            |ազգային        |      |աղբ-   |             |

|բարձրացման     |            |ակադեմիա (համա-|      |յուրներ|             |

|դասընթացների   |            |ձայնությամբ).  |      |       |             |

|ծրագիր և       |            |               |      |       |             |

|կազմակերպել    |            |               |      |       |             |

|մասնագետների   |            |               |      |       |             |

|վերապատրաստում:|            |               |      |       |             |

._________________________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը փոփ. 30.11.17 թիվ 50 արձանագրային որոշում)

 

pin
ՀՀ կառավարություն
10.12.2015
N 54
Արձանագրային որոշում