Սեղմել Esc փակելու համար:
ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ԱԶԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱ ...

 

 

040.0389.200416

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2016 թվականի N 389-Ն

 

ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սիրիայի Արաբական Հանրապետության` ազգությամբ հայ քաղաքացիներին` Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային վարորդական վկայականների հիման վրա, առաջին անգամ դիմելու դեպքում` առանց որակավորման քննություններ հանձնելու հատկացնել Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականներ` մեկ տարի ժամկետով:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված անձինք Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական ստանալու համար քննական մարմին են ներկայացնում`

ա. անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում Հայաստանի Հանրապետությունում անձի հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում` նաև հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկանք,

բ. վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր,

գ. Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային վարորդական վկայականը, ինչպես նաև դրա թարգմանությունը` նոտարական վավերացմամբ.

2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված դեպքում և ժամկետում որակավորման քննությունները բացասական հանձնելու դեպքում առանց որակավորման քննություններ հանձնելու հատկացված` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականները համարվում են ուժը կորցրած.

3) սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական կարող է հատկացվել միայն մեկ անգամ.

4) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը քննական մարմին ներկայացված Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային վարորդական վկայականները ենթակա են վերադարձման` դիմումի հիման վրա, երեք աշխատանքային օրվա ընթացքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա:

(3-րդ կետը փոփ. 13.10.16 թիվ 1055-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2016
N 389-Ն
Որոշում