Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.10.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.04.2016  -ից մինչեւ   01.10.2018  -ը:
 

 

010.0036.260416

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2016 թվականի ապրիլի 7-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասը և 13-րդ հոդվածը «աշխատակազմի ղեկավարը» բառերից հետո լրացնել «, իսկ տեսչական մարմնում` այդ մարմնի ղեկավարը» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այն դեպքում, երբ համապատասխան մարմնի կազմում գործում է օրենքով սահմանված կարգով ստեղծված տեսչական մարմին, ապա տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած հաստիքացուցակը ներառվում է համապատասխան մարմնի հաստիքացուցակում:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 15-րդ հոդվածում`

i

1) 2-րդ և 3-րդ մասերը «գ.1» բառից հետո լրացնել «գ.2» բառով.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.2» կետով.

«գ.2) օրենքով սահմանված կարգով ստեղծված տեսչական մարմնում` այդ մարմնի ղեկավարը.»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 20-րդ հոդվածում`

i

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Տեսչական մարմնում քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում վերապատրաստումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի կամ տեսչական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ:».

2) 3-րդ մասը «ղեկավարի» բառից հետո լրացնել «, իսկ տեսչական մարմնում` տեսչական մարմնի ղեկավարի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

26 ապրիլի 2016 թվականի

ՀՕ-36-Ն

 

 

pin
ՀՀ 07.04.2016
N ՀՕ-36-Ն օրենք