Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

040.0579.090616

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հունիսի 2016 թվականի N 579-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 4-րդ կետի`

i

ա. 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «սպասարկման կազմակերպումը, այդ թվում` տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ընտրության նպատակով մրցույթի կազմակերպումը» բառերը փոխարինել «սպասարկումը» բառով,

բ. 3-րդ ենթակետում «իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև նրանց» բառերը փոխարինել «գրասենյակի» բառով.

i

2) որոշման 5-րդ կետը «տրամադրում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում» բառերով.

i

3) որոշումը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

«5.1. Թույլատրել գրասենյակին`

1) նախորդ տարվա արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար մեկ հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման ամսական գինը սահմանել մինչև 3600 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) նախորդ տարվա արդյունքներով 115.0 մլն դրամից մինչև 500 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար մեկ հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման ամսական գինը սահմանել մինչև 3000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում չնշված հարկ վճարողների համար (բացառությամբ գյուղերում (այդ թվում` սահմանամերձ) հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար գյուղերում (այդ թվում` սահմանամերձ) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների) մեկ հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման ամսական գինը սահմանել մինչև 1200 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) գյուղերում (բացառությամբ` սահմանամերձ) հաշվառված և գյուղերում (բացառությամբ` սահմանամերձ) փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար գյուղերում (բացառությամբ` սահմանամերձ) տեղադրված մեկ հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման ամսական գինը սահմանել մինչև 900 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

5) սահմանամերձ գյուղերում հաշվառված և սահմանամերձ գյուղերում փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար սահմանամերձ գյուղերում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկումն իրականացվում է անվճար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.06.2016
N 579-Ն
Որոշում