Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» Ե ...

 

 

040.0271.210316

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մարտի 2016 թվականի N 271-Ն

 

i

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՈՒ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 883-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 18-րդ և 21-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1233-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 883-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 888-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 243-Ն որոշումները և նկատի ունենալով գործընթացների անցումային խորհրդատուի առաջարկը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու գործընթացի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքներին և հաստատել նախաորակավորված մասնակիցների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հավանություն տալ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու գնման ընթացակարգի մասնակցության «Հայտերի ներկայացման հրավերին» (այսուհետ` հրավեր)` համաձայն N 2 հավելվածի` բաղկացած «Հրահանգ մասնակիցներին» և գույքի «Վարձակալության պայմանագիր» մասերից:

3. Սահմանել, որ գնման ընթացակարգի շրջանակում գույքի ապագա վարձակալի ընտրությունը կազմակերպվելու է սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած հրավերի «Հրահանգ մասնակիցներին» մասում սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

1) ապահովել սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած «Հայտերի ներկայացման հրավերի» և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մարտի 9-ի որոշմամբ հաստատված «Ապագա վարձակալ ընկերության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» N 41-Ա որոշմամբ հաստատված փաստաթղթերի տրամադրումը նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցներին.

2) գնման ընթացակարգն իրականացնել ղեկավարվելով սույն որոշման 3-րդ կետով սահմանված կարգով:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի «Պետական-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանն ուղղված` Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխումների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 883-Ն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի 6-րդ կետի 4-րդ սյունակում «հուլիս» բառը փոխարինել «սեպտեմբեր» բառով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի մարտի 10-ի

N 271-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՈՒ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

 

1. «ՍԱՈՒՐ ՍԱՍ»

2. «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ԿԲԸ

3. «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ, դեկոն ինտերնացիոնալ ՋիԷմբի Էյչ, Կոնսուլակվա Համբուրգ եղաթունգսգեզելշաֆթ ԷմբիԷյչ և Եվրավասեր Աուֆբեղայթունգսունդ Էնթզորգունգս ՋիԷմբիԷյչ Կոնսորցիում

4. «ԱԿԵԱ ՍպԱ»

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի մարտի 10-ի

N 271-Ն որոշման

 

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

 

«Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու գնման ընթացակարգի մասնակցության

 

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՂ ԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

[ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե]

 

Նախաորակավորված հայտատուի անվանումը և հասցեն

 

Հարգելի պարոն/տիկին,

 

1. Վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարեփոխումներ է իրականացրել ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում` արձանագրելով նշանակալի արդյունքներ: Այս ոլորտում պետական - մասնավոր գործընկերության (ՊՄԳ) փորձի առումով Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում առաջատարներից մեկն է: Մասնավոր օպերատորների հետ կնքվել են կառավարման ու վարձակալության պայմանագրեր և կատարվել են ջրային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված մեծածավալ ներդրումներ: Արդյունքում, արձանագրվել է սպասարկման որակի նշանակալի բարելավում, ընկերությունների գործառնական ծախսերի կրճատում և եկամուտների աճ:

2. Սույն հրավերի առարկա է հանդիսանում «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցումն է: Ներկայումս գործող բոլոր ՊՄԳ պայմանագրերի ժամկետը լրանում է 2016 թվականին և նախատեսվում է համապատասխան ծառայությունների մատուցումն իրականացնել մեկ վարձակալական պայմանագրի շրջանակում: Նախաորակավորման ընթացակարգի արդյունքում, Ձեր ընկերությունը/կոնսորցիումը ընդգրկվել է նախաորակավորված հայտատուների ցուցակում:

3. Սույնով ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն հրավիրում է առաջարկներ ներկայացնել «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը 15 տարով վարձակալությամբ փոխանցելու նպատակով:

4. Հայտեր ներկայացնելու հրավերը (Հրավերը) ուղարկվել է նախաորակավորված հետևյալ հայտատուներին`

(A)

(B)

(C)

(D)

Հայտերը պետք է ներկայացվեն ներքոհիշյալ հասցեով` մինչև [ամսաթիվ] ժամը [...]:

5. Հայտատուի ընտրությունը կատարվելու է ՀՀ գնումների օրենսդրությանը համապատասխան` ՀՀ կառավարության 2016 թ. մարտի 10-ի թիվ xx որոշմամբ սահմանված կարգով:

6. Խնդրում ենք հաշվի առնել, որ դուք իրավունք չունեք փոխանցելու սույն Հրավերը մեկ այլ ընկերության և չեք կարող կոնսորցիում կազմել նախաորակավորված հայտատուների ցանկում ընդգրկված մասնակցի հետ:

7. Մրցութային փաստաթղթերի փաթեթը ներառում է`

(i) Հայտեր ներկայացնելու հրավեր (Հրավեր).

(ii) Հրավերի Հավելված Ա - վարձակալության պայմանագրի նախագիծ, որը ներառում է`

a) Գործարքի ձևը,

b) Պայմանագրի ընդհանուր պայմանները և

c) Պայմանագրի ընդհանուր պայմանների հավելվածները.

(iii) Հրավերի Հավելված Բ - Հայտի ապահովության ձև.

(iv) Հրավերի Հավելված Գ - Գնային առաջարկի ձև.

(v) Հրավերի Հավելված Դ - Հայտի ներկայացման գրության ձև.

(vi) Հրավերի Հավելված Ե - Տեղեկությունների տրամադրման ձևաչափեր.

(vii) Հրավերի Հավելված Զ - Ինքնակենսագրության (CV) ձև.

(viii) Հրավերի Հավելված Է - Ֆինանսական մոդելի ներկայացման ձևաչափ:

 

Սույն Հրավերին կից ներկայացվում է նաև Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թ. մարտի 9-ի թիվ 41 Ա որոշմամբ հաստատված «Ապագա վարձակալ ընկերության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման N ___ լիցենզիայի պայմանները»:

 

8. Խնդրում ենք տեղեկացնել, որ

 

(i) Ստացել եք սույն հրավերը,

(ii) և մտադիր եք արդյոք ներկայացնել Հայտը թե՞ ոչ:

 

Հարգանքով`

 

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՈՒ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

Հայտերի ներկայացման

ՀՐԱՎԵՐ

 

Մարտ, 2016 թ.

 

Բովանդակություն

 

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (էջ 3)

ՀԱՎԵԼՎԱԾ Ա - ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ (ներկայացվում է առանձին)

ՀԱՎԵԼՎԱԾ Բ - ՀԱՅՏԻ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ (էջ 48)

ՀԱՎԵԼՎԱԾ Գ - ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՁԵՎ (էջ 51)

ՀԱՎԵԼՎԱԾ Դ - ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎ (էջ 54)

ՀԱՎԵԼՎԱԾ Ե - ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԵՐ (էջ 58)

ՀԱՎԵԼՎԱԾ Զ - ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ (CV) ՁԵՎԱՉԱՓ (էջ 64)

ՀԱՎԵԼՎԱԾ Է - ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՁԵՎԱՉԱՓ (էջ 67)

 

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1 Բաժին 1. Գնման առարկայի (Ծրագրի) ելքային պայմաններ

1.1 Ընդհանուր դրույթներ

1.2 Ծրագրի իրականացում

2 Բաժին 2. Ֆինանսավորման աղբյուրներ

2.1 Ընդհանուր դրույթներ

3 Բաժին 3. Հրավերի փաստաթղթերը, տեղեկատվության հավաքագրումը,

պարզաբանումների գործընթացը և Հրավերի ժամանակացույցը

3.1 Ներածություն

3.2 Հրավերի փաստաթղթերը

3.3 Անհամապատասխան Հայտեր

3.4 Հրավերի պարզաբանումները և տեղեկատվության

տրամադրումը

3.5 Տարածքների այցելության կարգը

3.6 Տվյալների սենյակ

3.7 Նախամրցութային հանդիպում (կոնֆերանս)

3.8 Դիտողություններ Պայմանագրի նախագծի վերաբերյալ

3.9 Հայտերի ներկայացման հրավերի փոփոխությունը

3.10 Պարզաբանումներ ստանալու համար ՀՀ ԳՆ ջրային

տնտեսության պետական կոմիտեի հետ կապի հաստատումը

3.11 ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից տրամադրված

տեղեկությունները

3.12 Ժամանակացույց

4 Բաժին 4. Հայտի ձևը և բովանդակությունը

4.1 Հայտի բովանդակությունը

4.2 Տեխնիկական առաջարկ - Մաս I - Բիզնես ծրագիր և տեղեկություններ

աշխատողների մասին

4.3 Տեխնիկական առաջարկ, մաս II - Հայտի ապահովություն

4.4 Տեխնիկական առաջարկ, մաս III - Հայտի ներկայացման գրություն

4.5 Տեխնիկական առաջարկ, մաս IV - Կոնսորցիումի համար անհրաժեշտ

փաստաթղթերը և պահանջները

4.6 Տեխնիկական առաջարկ, մաս V - Լիազորագրեր

4.7 Տեխնիկական առաջարկ, մաս VI - Տպագիր տեղեկություններ

4.8 Տեխնիկական առաջարկ, մաս VII - Տեղեկատվություն Հայտատուի կամ

կոնսորցիումի մասնակցի ընկերությունների վերաբերյալ

4.9 Ֆինանսական առաջարկ

4.10 Հայտը և վարձակալության պայմանագիրը

4.11 Հայտը` որպես պարտավորեցնող առաջարկ

4.12 Հայտերի ներկայացման հետ կապված ծախսերը

4.13 Գաղտնիություն

4.14 Հայտերը ընդունելու կամ մերժելու իրավունքը

5 Բաժին 5. Հայտերի ներկայացումը, ընդունումը և ստորագրումը

5.1 Բնօրինակներ, պատճեններ և Հայտի ստորագրում

5.2 Տեխնիկական և ֆինանսական առաջարկների կնքումը և դրոշմավորումը

5.3 Հայտերի ներկայացման վերջնաժամկետը

5.4 Հայտերի վավերականության ժամկետը

5.5 Հայտի փոփոխությունը

5.6 Հայտի հետ կանչելը

6 Բաժին 6. Հայտերի բացումը և գնահատումը

6.1 Հայտերի բացումը

6.2 Տեխնիկական առաջարկների բացումը

6.3 Ֆինանսական առաջարկի բացումը

6.4 Հայտերի գնահատում

6.5 Տեխնիկական առաջարկների գնահատում

6.6 Ֆինանսական առաջարկների գնահատում

6.7 Համեմատության համար միջին սակագնի փոխակերպումը

6.8 Հայտերի վերջնական գնահատումը

6.9 Գնահատող հանձնաժողովի իրավունքը Հայտերի ուսումնասիրության

և պարզաբանումներ պահանջելու առումով

6.10 ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և գնահատող հանձնաժողովի

հետ կապ հաստատելը

6.11 Կաշառք և կեղծիք պարունակող գործողություններ

6.12 Շահերի բախում

7 Բաժին 7. Պայմանագրի կնքումը

7.1 Հաղթող ճանաչված Հայտատուն

7.2 Պայմանագիր ստորագրելու իրավունքի շնորհումը

7.3 Վարձակալության պայմանագրի ստորագրումը

7.4 Կատարողական երաշխիքը

7.5 Պայմանագիր չստորագրելու և Կատարողական երաշխիքը չներկայացնելու

հետևանքները

7.6 Լիցենզիա ստանալու համար դիմելու պարտավորությունը

 

Հրահանգ Հայտատուներին

 

1 Բաժին 1. Գնման առարկայի (Ծրագրի) ելքային պայմաններ

 

1.1 Ընդհանուր դրույթներ

 

1.1.1 Գնման առարկա է հանդիսանում «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցումը:

1.1.2 Վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարեփոխումներ է իրականացրել ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում` արձանագրելով նշանակալի արդյունքներ: Այս ոլորտում պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) փորձի առումով Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում առաջատարներից մեկն է: Մասնավոր օպերատորների հետ կնքվել են կառավարման ու վարձակալության պայմանագրեր և կատարվել են ջրային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված մեծածավալ ներդրումներ: Արդյունքում, արձանագրվել է սպասարկման որակի նշանակալի բարելավում, ընկերությունների գործառնական ծախսերի կրճատում և եկամուտների աճ:

1.1.3 Ներկայումս, Հայաստանում գործում են հինգ ջրամատակարար ընկերություններ, որոնք կառավարվում են երեք մասնավոր օպերատորների կողմից: Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարումը փոխանցված է հետևյալ ընկերություններին`

- «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերություն` վարձակալության պայմանագիր «Վեոլիա» ընկերության հետ, սպասարկում է մեկ միլիոն բնակչություն.

- «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություն` կառավարման պայմանագիր «Սաուռ» ընկերության հետ, սպասարկում է 0.62 մլն բնակչություն.

- «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններ` կառավարման պայմանագիր «Էմ-Վի-Վի Դեկոն», «Էմ-Վի-Վի էներջի» «Էյ-Ի-Ջի Սերվիս» և «Սաուռ» ընկերությունների կոնսորցիումի հետ (որը ղեկավարվում է վերջինիս կողմից` սկսած 2014 թ. հունվարի 1-ից), սպասարկում է 0.32 մլն բնակչություն:

1.1.4 Բոլոր այս ՊՄԳ պայմանագրերի ժամկետը լրանում է 2016 թվականին, և նախատեսվում է նոր մրցույթ անցկացնել, որը հնարավորություն կտա «երկրորդ սերնդի» բարեփոխումների իրականացման համար` հիմնվելով կատարված բարեփոխումների ձեռքբերումների վրա և ընդլայնելով բարեփոխումների շրջանակը: Նախատեսվող բարեփոխումները վերաբերելու են ջրային ռեսուրսների կառավարմանը, ոլորտի իրավական և կարգավորող շրջանակին ու սակագներին առնչվող հարցերին:

1.1.5 Սույն ընթացակարգի հաղթողին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի (այսուհետ` «Գույք») վարձակալության պայմանագիր (այսուհետ` «Պայմանագիր»):

1.1.6 Պայմանագիրն ընդգրկելու է այն ծառայությունները, որոնք անհրաժեշտ են տասնհինգամյա ժամկետով ջրային համակարգերը կառավարելու, շահագործելու և պահպանելու համար: Նախատեսված ծառայությունները կառնչվեն թե՛ ներկայումս սպասարկման տարածքում գոյություն ունեցող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին, և թե՛ սպասարկման տարածքում պայմանագրի ընթացքում նոր կառուցված լրացուցիչ օբյեկտներին:

1.1.7 Սույն ընթացակարգի Հաղթող Հայտատուն ՀՀ-ում կհիմնի տեղական ընկերություն («Վարձակալ»), որը տասնհինգ տարի ժամկետով վարձակալության պայմանագիր կկնքի ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի (»Վարձատու») հետ` սույն Հայտերի ներկայացման հրավեր (»Հրավեր») Հավելված Ա-ում ներկայացված վարձակալության պայմանագրի նախագծով (այսուհետ` «Պայմանագրի նախագիծ») նախատեսված մատուցվելիք ծառայություններին վերաբերող հիմնական պահանջներին համապատասխան: Հաղթող Հայտատուի ընտրությունը (»Ընտրության գործընթաց») կատարվելու է ՀՀ գնումների օրենսդրությանը համապատասխան` ՀՀ կառավարության 2016 թ. [ամիս]ի [օր]-ի թիվ xx որոշմամբ սահմանված կարգով:

1.1.8 Վերջին տարիների ընթացքում Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները (տե՛ս Պայմանագրի նախագիծ, Հավելված 2) ուսումնասիրվել են տարբեր խորհրդատվական ընկերությունների կողմից` տեխնիկատնտեսական հիմնավորվածության, ինստիտուցիոնալ և մասնավոր ընկերությունների ներգրավման տեսանկյուններից: ՈՒսումնասիրությունների արդյունքները Հայտատուների համար հասանելի են Տվյալների սենյակում (Data Room): Հայտատուներին հասանելի այլ տեղեկատվական նյութերը կրում են զուտ տեղեկատվական բնույթ: Տվյալների սենյակում (Data Room) առկա, ինչպես նաև Հայտատուներին հասանելի դարձրած այլ տեղեկատվական նյութերի արժանահավատությունը չի երաշխավորվում և դրանց վրա տարածվում են սույն Հրավերի Հոդված 3.11.2-ի դրույթները:

 

1.2 Ծրագրի իրականացում

 

1.2.1 Պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո, Հաղթած Հայտատուն պարտավոր է հիմնել ինքնուրույն իրավաբանական անձ («Վարձակալ»)` Վարձատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով: Հայտը ներկայացնելու ժամանակ Հայտատուն պետք է ընդամենը հաստատի իր մտադրությունը սույն Հրավերով նախատեսված ընկերության հիմնադրման և գրանցման վերաբերյալ: Հաղթած Հայտատուն պետք է երաշխավորի, որ հիմնադրվելիք ընկերությունը կունենա Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ իրավասություն, և որ այն կհամապատասխանի Կիրառվող Օրենսդրության բոլոր պահանջներին: ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն ՀՀ կառավարության անունից Հաղթած Հայտատուի կողմից հիմնադրված Վարձակալի հետ կկնքի պայմանագիր` ջրամատակարարման և ջրահեռացման Գույքը և ենթակառույցները վարձակալելու և սահմանված սպասարկման տարածքում վերոհիշյալ ծառայությունները մատուցելու վերաբերյալ` սույն Հրավերի 1.1.6 ենթակետում նշված ժամկետի համար: Վարձակալը պետք է վճարի Վարձակալության Վճար: Պայմանագրի Կատարողական երաշխիք ներկայացնելուց բացի, Հաղթած Հայտատուն նաև համաստորագրելու է Պայմանագիրը ու Վարձակալի հետ համատեղ և համապարտ պատասխանատվություն է կրելու Պայմանագրի պահանջների կատարման համար:

1.2.2 ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն իր իրավասության շրջանակում Վարձակալին կփոխանցի սպասարկման տարածքում գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի և ենթակառուցվածքների կառավարման, շահագործման և պահպանման լիազորությունները, ինչպես նաև տնօրինման և շահագործման հետևանքով առաջացող պատասխանատվությունը Պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար:

1.2.3 Հայտատուն իր Հայտով առաջարկելու է սակագին, որը հանդիսանալու վարձակալության ամբողջ ժամանակահատվածում Բաժանորդների համար սակագների սահմանման հիմք: Վարձակալը ծառայություններ է մատուցում Վարձակալության պայմանագրի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված Լիցենզիայի պահանջների համաձայն:

1.2.4 ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն, Գնահատող Հանձնաժողովի միջոցով ընտրում է Հաղթող Հայտատուին և, գնման ընթացակարգի արդյունքները, ինչպես նաև գնման ընթացակարգի արդյունքներով կնքվելիք պայմանագրի նախագիծը ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո, ստորագրում է Պայմանագիր Վարձակալի և Հաղթած Հայտատուի հետ:

1.2.5 Վարձակալի կողմից իր պայմանագրային պարտավորությունների կատարման հանդեպ վերահսկողություն իրականացնելու նպատակով Վարձատուն ընտրում է Անկախ Տեխնիկական Աուդիտոր:

 

2 Բաժին 2. Ֆինանսավորման աղբյուրներ

 

2.1 Ընդհանուր դրույթներ

 

2.1.1 Ներկայումս Ասիական Զարգացման Բանկի, Եվրոպական Միության, Եվրոպական Ներդրումային Բանկի, KFW բանկի, Համաշխարհային Բանկի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից տրամադրված դրամաշնորհային և վարկային միջոցներով ՀՀ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում իրականացվում են մի շարք ներդրումային ծրագրեր: ՀՀ կառավարությունը մտադիր է շարունակել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը այս ոլորտում և 2016-2020 թթ. ակնկալում է շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերի իրականացում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում:

 

3 Բաժին 3. Հրավերի փաստաթղթերը, տեղեկատվության հավաքագրումը,

պարզաբանումների գործընթացը և Հրավերի ժամանակացույցը

 

3.1 Ներածություն

 

3.1.1 Սույն Հրավերով ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն պաշտոնապես հրավիրում է նախաորակավորված ընկերություններին/ ընկերությունների կոնսորցիումներին («Հայտատու» կամ «Հայտատուներ») ներկայացնել մրցույթին մասնակցելու հայտ (»Հայտ»), որը բաղկացած է առանձին տեխնիկական և ֆինանսական առաջարկներից:

3.1.2 Սույն ընթացակարգով Ընտրության Գործընթացն իրականացվելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ղեկավարությամբ գործող գնահատող հանձնաժողովի (այսուհետ` «Գնահատող հանձնաժողով») կողմից, որը ձևավորվել է ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 2015 թ. դեկտեմբերի 15-ի թիվ 151-Ա հրամանով` առաջնորդվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով և հաշվի առնելով ՀՀ կառավարության 2015 թ. հոկտեմբերի 15-ի թիվ 1233-Ն որոշման դրույթները: Գնահատող հանձնաժողովը որոշումներ է ընդունելու Հայտերի գնահատմանն ու պայմանագրի շնորհմանն առնչվող հարցերի վերաբերյալ: Այնուհետև, Գնահատող Հանձնաժողովը ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացնի Հաղթած Հայտատուի հետ Պայմանագիր կնքելու իր առաջարկությունը:

 

3.2 Հրավերի փաստաթղթերը

 

3.2.1 Սույն Հրավերով սահմանվում են սպասարկման տարածքը, Վարձակալի կառավարմանը, շահագործմանն ու պահպանմանը հանձնվող գույքը, մատուցվելիք ծառայությունների նկարագրությունը, Ընտրության գործընթացի ընթացակարգերը, և Պայմանագրի նախագծի հիմնական պայմաններն ու պահանջները: Հրավերը բաղկացած է հետևյալ փաստաթղթերից.

(a) Հրավեր - նամակ.

(b) Հայտերի ներկայացման հրավեր.

(c) Հրավերի Հավելված Ա - Պայմանագրի նախագիծ,

որը ներառում է`

(i) Գործարքի ձևը,

(ii) Պայմանագրի ընդհանուր պայմանները,

(iii) Պայմանագրի ընդհանուր պայմանների հավելվածները.

(d) Հրավերի Հավելված Բ - Հայտի ապահովության ձև.

(e) Հրավերի Հավելված Գ - Գնային առաջարկի ձև.

(f) Հրավերի Հավելված Դ - Հայտի ներկայացման գրության ձև.

(g) Հրավերի Հավելված Ե - Տեղեկությունների տրամադրման ձևաչափեր.

(h) Հրավերի Հավելված Զ - Ինքնակենսագրության (CV) ձևաչափ.

(i) Հրավերի Հավելված Է - Ֆինանսական մոդելի ներկայացման ձևաչափ.

(j) Հրավերի կամ դրա հավելվածների լրացումներ, եթե այդպիսիք կտրվեն Գնահատող հանձնաժողովի կողմից:

 

3.3 Անհամապատասխան Հայտեր

 

3.3.1 Հայտատուն պետք է ուսումնասիրի Հրավերում ներկայացված բոլոր հրահանգները, պայմաններն ու պահանջները, օրինակելի ձևերը, մասնագրերը և Հրավերում պարունակվող այլ տեղեկատվությունը: Գնահատող հանձնաժողովը կարող է մերժել ներկայացված Հայտը, եթե Հայտատուն.

(a) Չի ներկայացրել Հրավերով պահանջված բոլոր փաստաթղթերը, կամ

(b) Ներկայացրել է Հայտ, որը էապես չի համապատասխանում Հրավերի պայմաններին ու պահանջներին:

3.3.2 Սույն Հրավերի իմաստով 3.3 կետում նշված «էապես համապատասխանող» նշանակում է, որ Հայտը համապատասխանում է Հրավերով առաջադրված բոլոր պայմաններին և մասնագրերին առանց որևէ էական ձևափոխության, պայմանականության կամ վերապահման: էական ձևափոխություն, պայմանականություն կամ վերապահում են համարվում պայմանների այնպիսի ձևափոխումները, որոնց հետևանքով.

(a) Էականորեն փոխվում են պայմանագրի առարկայի շրջանակը, որակական հատկանիշները և պայմանագրային պարտավորությունների կատարման չափանիշները;

(b) չհամապատասխանելով հայտերի ներկայացման հրավերին` այս կամ այլ կերպ էականորեն սահմանափակում են ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պայմանագրով նախատեսված իրավունքները կամ Հաղթող Հայտատուի պարտականությունները կամ

(c) որոնց անտեսումը գնահատելու ժամանակ անարդարացի կերպով կազդի Հայտին ներկայացվող պայմաններին բավարարած այլ Հայտատուների գնահատականների վրա:

 

3.4 Հրավերի պարզաբանումները և տեղեկատվության տրամադրումը

 

3.4.1 Մրցութային փաստաթղթերը ստացած Հայտատուն իրավունք ունի պահանջելու Հրավերի պարզաբանում, ինչը ներկայացվում է հետևյալ ընթացակարգով.

(a) Հրավերի պարզաբանումների վերաբերյալ հարցումները Հայտատուի կողմից պետք է ներկայացվեն փոստի կամ էլեկտրոնային փոստի միջոցով Գնահատող հանձնաժողովին` ստորագրված գրավոր փաստաթղթի տեսքով, սույն Հրավերի 3.10 կետում նշված փոստային հասցեով և էլեկտրոնային փոստի հասցեով, և

(b) բոլոր հարցումները պետք է ներկայացվեն հայերեն կամ անգլերեն (հայերեն թարգմանության հետ միասին)` սույն Հրավերի 3.12.1 կետում նշված վերջնաժամկետից առաջ:

3.4.2 Ստացված հարցումներին վերաբերող Գնահատող հանձնաժողովի գրավոր պատասխանները ներկայացվում են Հայտատուներին սույն Հրավերի 3.4.1 կետի համաձայն` առանց նշելու հարցումը կատարած Հայտատուի տվյալները: Կրկնվող կամ համանման մի քանի հարցումներ ստանալու դեպքում Գնահատող հանձնաժողովը դիտարկում է դրանք որպես մեկ հարցում և տրամադրում մեկ պատասխան:

 

3.5 Տարածքների այցելության կարգը

 

3.5.1 Ջրամատակարարման և ջրահեռացման տնտեսության և ենթակառուցվածքների գտնվելու տարածքների այցելության ժամանակացույցը և կարգը սահմանում է Գնահատող հանձնաժողովը: Տարածքների այցելությունը պարտադիր չէ Հայտատուների համար, սակայն Հայտերի նախապատրաստման և պայմանագրի ստորագրման ընթացքում անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար, որոշակիորեն խորհուրդ է տրվում Հայտատուներին մասնակցել այցելությունների:

3.5.2 Հայտատուների կողմից վարձակալվելիք տարածքների և դրանց վրա գտնվող տնտեսությունների և ենթակառուցվածքների ուսումնասիրության նպատակով Հայտատուներին, նրանց խորհրդատուներին և գործակալներին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն կտրամադրի անհրաժեշտ թույլտվություններ: Թույլտվությունները կտրամադրվեն այն պայմանով, որ Հայտատուները, նրանց խորհրդատուները, գործակալները և աշխատակիցները կերաշխավորեն փոխհատուցել ՀՀ կառավարությանը և ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին (այսուհետ` Պետական մարմիններ), նրանց խորհրդատուներին, գործակալներին և աշխատողներին ուսումնասիրության հետևանքով հասցված բոլոր այն վնասները, որոնք կառաջանան` վերջիններիս աշխատողների մահվան կամ նրանց վնասվածք պատճառելու և գույքը վնասելու հետևանքով:

3.5.3 Գնահատող հանձնաժողովը գրավոր արձանագրում է այցելություններին վերաբերող ամբողջ տեղեկությունները:

 

3.6 Տվյալների սենյակ

 

3.6.1 Գնահատող հանձնաժողովի կողմից ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնաշենքում կարող է ստեղծվել Տվյալների սենյակ Հայտատուներին և նրանց ներկայացուցիչներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու համար, որի մասին Հայտատուները լրացուցիչ կտեղեկացվեն և որը հասանելի կլինի Հայտատուներին Հրավերի 3.12.1 կետով սահմանված ժամկետում:

3.6.2 Տեղեկատվության տրամադրումը Հայտատուներին կկատարվի Գնահատող հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

 

3.7 Նախամրցութային հանդիպում (կոնֆերանս)

 

Սույն Հրավերի 3.12.1 կետի համաձայն ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն կազմակերպում է Նախամրցութային հանդիպում (կոնֆերանս) նույն կետում սահմանված վայրում և ժամկետում: Նախամրցութային հանդիպումը (կոնֆերանսը) կազմակերպվում է Հայտատուներին տեխնիկական նյութերի ներկայացման և Հրավերի դրույթների սեղմ քննարկման նպատակով: Նախամրցութային հանդիպումը (կոնֆերանսը) հնարավորություն կտա Հայտատուներին առաջարկություններ ներկայացնել Պայմանագրի և կատարվելիք աշխատանքների շրջանակի վերաբերյալ: Մասնակցությունը Նախամրցութային հանդիպմանը (կոնֆերանսին) պարտադիր չէ Հայտատուի համար և չմասնակցելու հետևանքով նրա կողմից ներկայացված Հայտը չի կարող մերժվել (որակազրկվել):

 

3.8 Դիտողություններ Պայմանագրի նախագծի վերաբերյալ

 

3.8.1 Պայմանագրի նախագծի վերաբերյալ դիտողությունները և դրանում առաջարկվող փոփոխությունները/լրացումները կարող են ներկայացվել առանձին պարզաբանումներին վերաբերող հարցումների գրություններից, և դրանց վրա պարտադիր պետք է լինի «Դիտողություններ Պայմանագրի նախագծի վերաբերյալ» գրառումը:

3.8.2 Ծառայությունները կմատուցվեն կողմերի միջև մրցութային գործընթացի ավարտից հետո կնքվելիք Վարձակալության պայմանագրի դրույթներին համապատասխան:

3.8.3 Հայտատուները կարող են խնդրել Գնահատող հանձնաժողովին պարզաբանել, մեկնաբանել կամ փոփոխել Պայմանագրի նախագծի ցանկացած հոդված կամ կետ: Նման դեպքերում ցանկալի է, որ Հայտատուները իրենց հարցումների և առաջարկությունների հետ միասին ներկայացնեն նաև առաջարկվող փոփոխությունների տեքստային ձևակերպումները:

3.8.4 Սույն Հրավերի 3.8 կետում նշված հարցումներն ու առաջարկությունները պետք է ներկայացվեն Գնահատող հանձնաժողովին սույն Հրավերի 3.12.1 նշված ժամկետից ոչ ուշ:

3.8.5 Գնահատող հանձնաժողովը Հայտատուներին կարող է տրամադրել Փոփոխված պայմանագիրը «Պայմանագրի փոփոխության» առանձին փաստաթղթի տեսքով ոչ ուշ, քան սույն Հրավերի 3.12.1 կետով սահմանված ժամկետում: ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն չի պարտավորվում հաշվի առնել Հայտատուների կողմից ներկայացված բոլոր առաջարկությունները և կարող է դրանք մերժել ամբողջությամբ կամ մասնակի: ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն` ստացված առաջարկությունների հիման վրա, իրավունք ունի պայմանագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք իր հայեցողությամբ կհամարի անհրաժեշտ և բավարար` ի պատասխան ստացված առաջարկությունների:

3.8.6 Պայմանագրի վերաբերյալ բանավոր հնչած որևէ պարզաբանում, մեկնաբանություն կամ փոփոխություն չի կարող կաշկանդել Գնահատող հանձնաժողովին և հիմք չի կարող հանդիսանալ Հայտատուի համար:

3.9 Հայտերի ներկայացման հրավերի փոփոխությունը

3.9.1 Մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի լրանալը ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն կարող է ցանկացած պահի փոփոխություններ կատարել Հայտերի ներկայացման հրավերում` Հայտատուներին համապատասխան հավելվածների կամ լրացումների ներկայացման միջոցով: Որևէ այլ կերպով Հրավերը չի կարող փոփոխվել:

3.9.2 Այս կապակցությամբ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից Հայտատուներին ներկայացված ցանկացած հավելված սույն Հրավերի 3.2 բաժնի դրույթներին համապատասխան կհամարվի մրցութային փաստաթղթերի անբաժանելի մաս:

3.9.3 Ներկայացված հավելվածներին ծանոթանալու և ներկայացվելիք հայտերում դրանք հաշվի առնելու համար Գնահատող հանձնաժողովը` սույն Հրավերի 3.12.1 կետի համաձայն կարող է ողջամիտ ժամկետով երկարաձգել հայտերի ներկայացման վերջնաժամկետը:

3.10 Պարզաբանումներ ստանալու համար ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ կապի հաստատումը

Ընտրության գործընթացի ընթացքում պարզաբանումներ կամ տեղեկատվություն ստանալու համար Հայտատուները կարող դիմել միայն Գնահատող հանձնաժողովին` Գնահատող հանձնաժողովի քարտուղարի միջոցով: Հայտատուները կարող են դիմել Գնահատող հանձնաժողովին սույն Հրավերի 3.12.1 կետով սահմանված վերջնաժամկետից առաջ` գրավոր դիմելով`

 

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե

Արայիկ Մնացականյան,

Գնահատող հանձնաժողովի քարտուղար, ՀՀ

ԳՆ ՋՏՊԿ աշխատակազմի

ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական

հաշվառման վարչության ֆինանսական բաժնի

պետ, վարչության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետություն,

քաղ. Երևան, 0010 Վարդանանց փողոց 13 ա

4-րդ հարկ, 401-րդ սենյակ

Հեռախոս` +374-10-540229, +374-91-329056

Էլ. Փոստ` [email protected]

 

3.11 ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից տրամադրված

տեղեկությունները

 

3.11.1 Յուրաքանչյուր Հայտատու պատասխանատու է Հայտի նախապատրաստման համար իր կողմից իրականացված անկախ հետազոտման, ֆինանսական վիճակի ուսումնասիրության, դիտարկման և այլ տեսակի աշխատանքների, այլ անկախ խորհրդատվական աղբյուրների հայթայթման, ինչպես նաև պայմանագրերի բանակցման և դրան հաջորդող` Վարձակալության պայմանագրով նախատեսված բոլոր ծառայությունների մատուցման համար:

3.11.2 Ընտրության գործընթացի ընթացքում, ինչպես նաև Պայմանագրի գործողության ամբողջ ժամկետում ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն կամ նրա խորհրդատուները, գործակալները և աշխատողները որևէ պատասխանատվություն չեն կրում սույն Հրավերում առկա տեղեկատվության լրիվության և արժանահավատության համար: Ընտրության գործընթացի ընթացքում, ինչպես նաև Պայմանագրի գործողության ամբողջ ժամկետում ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն և Գնահատող հանձնաժողովը, նրանց խորհրդատուները, գործակալները և աշխատողները պատասխանատվություն չեն կրում որևէ անհատի կամ ընկերության առջև սույն Հրավերում առկա տեղեկատվության օգտագործման համար:

3.11.3 Հայտատուները չեն կարող հենվել ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և Գնահատող հանձնաժողովի, նրանց խորհրդատուների, գործակալների և աշխատողների բանավոր հնչեցված հայտարարությունների/կարծիքների վրա:

 

3.12 Ժամանակացույց

 

3.12.1 Գնահատող հանձնաժողովի գնահատմամբ, Ընտրության գործընթացը կտևի մոտ 6-7 ամիս` սկսած Հրավերի հրապարակման օրվանից մինչև հաջողակ Հայտատուի («Հաղթող Հայտատու») որոշման պահը: Ստորև ներկայացվում է Հրավերի հրապարակման պահից մինչև Հայտերի ներկայացման վերջնաժամկետն ընկած ժամանակահատվածում մրցութային գործընթացի մոտավոր ժամանակացույցը (1).

 

----------------------------

1. Սույն ժամանակացույցում, մինչև Հայտերի ներկայացման հրավերը Հայտատուներին ուղարկելը, Գնահատող հանձնաժողովի կողմից կարող են կատարվել փոփոխություններ (օրինակ` հստակ օրերի ամրագրում և այլն)` հիմնականում պահպանելով ժամանակացույցով նախանշված ժամանակային շրջանակը: Հայտատուներին ուղարկվելիք Հրավերի տեքստում ժամանակացույցը սահմանափակվելու է Հայտերի ներկայացման վերջնաժամկետով:

 

._____________________________________________________________________.

|Գործողություն                                 |Ժամկետ                |

|_____________________________________________________________________|

|Հայտերի ներկայացման հրավեր (տրամադրում Հայտատուներին)                |

|_____________________________________________________________________|

|Տվյալների սենյակի բացում                      |Հրավերի տրամադրումից  |

|                                              |5 աշխատանքային օր հետո|

|______________________________________________|______________________|

|Նախամրցութային հանդիպում (կոնֆերանս)          |Հրավերի տրամադրումից  |

|                                              |25 օր հետո            |

|______________________________________________|______________________|

|Հրավերի, այդ թվում Պայմանագրի նախագծի         |Հրավերի տրամադրումից  |

|վերաբերյալ հարցումների և  առաջարկությունների  |45 օր հետո            |

|ներկայացում                                   |                      |

|______________________________________________|______________________|

|Հրավերի, այդ թվում Պայմանագրի նախագծի         |Հրավերի տրամադրումից  |

|վերաբերյալ ստացված հարցումների և              |50 օր հետո            |

|առաջարկությունների պատասխանների ներկայացում   |                      |

|______________________________________________|______________________|

|Տարածքների այցելության և  տվյալների սենյակից  |Հրավերի տրամադրումից  |

|օգտվելու վերջնաժամկետ                         |45 օր հետո            |

|______________________________________________|______________________|

|Հայտի ապահովության գումարի չափով որոշելու     |Հրավերի տրամադրումից  |

|համար փոխարժեքի ընդունումը                    |40 օր հետո            |

|______________________________________________|______________________|

|Հայտերի ներկայացման և  տեխնիկական առաջարկների |Հրավերի տրամադրումից  |

|բացման վերջնաժամկետ                           |85 օր հետո            |

|______________________________________________|______________________|

|Տեխնիկական առաջարկների գնահատում              |Հրավերի տրամադրումից  |

|                                              |99 օր հետո            |

|______________________________________________|______________________|

|Տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքների |Հրավերի տրամադրումից  |

|հաստատում                                     |106 օր հետո           |

|______________________________________________|______________________|

|Ֆինանսական առաջարկների բացում                 |Հրավերի տրամադրումից  |

|                                              |113 օր հետո           |

|______________________________________________|______________________|

|Ֆինանսական առաջարկների գնահատում և  գնահատման |Հրավերի տրամադրումից  |

|արդյունքների հաստատում                        |127 օր հետո           |

|______________________________________________|______________________|

|Բանակցություններ                              |Հրավերի տրամադրումից  |

|                                              |142 օր հետո           |

|______________________________________________|______________________|

|Պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշման         |Հրավերի տրամադրումից  |

|ընդունում                                     |192 օր հետո           |

|______________________________________________|______________________|

|Պայմանագրի ստորագրում                         |Հրավերի տրամադրումից  |

|                                              |199 օր հետո           |

._____________________________________________________________________.

 

Ծանուցումներ: Եթե վերը ներկայացված ժամանակացույցում նշված օրերից որևէ մեկը լինի ոչ աշխատանքային, ապա այն տեղափոխվում է հաջորդ աշխատանքային օրվան:

 

Գնահատող հանձնաժողովն իր հայեցողությամբ և առանց Հայտատուներին նախապես զգուշացնելու կարող է փոփոխել Հրավերի 3.12.1 կետում նշված ժամանակացույցը: Հայտատուներին խորհուրդ չի տրվում ղեկավարվել սույն Հրավերի 3.12.1 կետում ներկայացված մոտավոր ժամանակացույցով, իսկ Գնահատող հանձնաժողովը որևէ պատասխանատվություն չի կրում մոտավոր ժամանակացույցի փոփոխության հետևանքով ի հայտ եկած հանգամանքների համար: Հայտատուներն անմիջապես գրավոր կերպով կտեղեկացվեն Ժամանակացույցում կատարված փոփոխությունների մասին:

 

4 Բաժին 4. Հայտի ձևը և բովանդակությունը

 

4.1 Հայտի բովանդակությունը

 

4.1.1 Յուրաքանչյուր Հայտատու պետք է ներկայացնի մեկ հայտ, որը ներառում է հետևյալ փաստաթղթերը.

(a) Մեկ տեխնիկական առաջարկ, որը բաղկացած է հետևյալ Մասերից` ըստ հերթականության.

(i) Մաս I - Հրավերի 4.2 կետում պահանջվող տեղեկատվություն.

(ii) Մաս II - Հրավերի 4.3 կետում պահանջվող Հայտի ապահովություն.

(iii) Մաս III - Հայտի 4.4 կետում պահանջվող Հայտի ներկայացման գրություն.

(iv) Մաս IV - անհրաժեշտության դեպքում` Հրավերի 4.5 կետում պահանջվող Համատեղ գործունեության Պայմանագիրը և կոնսորցիումի բոլոր մասնակիցների լիազորագրերը.

(v) Մաս V - Հրավերի 5.1.3 կետում պահանջվող լիազորագիրը.

(vi) Մաս VI - Նախապես հրատարակված նյութեր (ըստ հայեցողության).

(vii) Մաս VII -Տեղեկություններ Հայտատուի կամ (կոնսորցիումի դեպքում) մասնակից ընկերությունների վերաբերյալ.

(b) Մեկ ֆինանսական առաջարկ, որը բաղկացած է հետևյալից.

(i) Հրավերի 4.9.2 կետի պահանջներին համապատասխան լրացված գնային առաջարկի ձև.

(ii) Հայտարարագիր Հրավերի 4.9.5 կետում նկարագրված կոմիսիոն վճարների և փոխհատուցումների մասին.

(iii) Հրավերի Հավելված է-ում ներկայացված Ֆինանսական կանխատեսումների և ֆինանսական հոսքերի մոդել («Ֆինանսական մոդել»):

4.1.2 Հայտատուի Հայտը պետք է կազմված լինի հայերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում, երկու տեքստերի միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերենին: Հայտատուները պետք է ներկայացնեն.

- Հայտի մեկ բնօրինակ անգլերեն լեզվով և մեկ պատճեն.

- Հայտի մեկ բնօրինակ հայերեն լեզվով (առանց նախապես տպագրված ստանդարտ փաստաթղթերի` բրոշյուրների և այլն) և յոթը պատճեն.

- Անգլերեն և հայերեն լեզուներով Տեխնիկական առաջարկի էլեկտրոնային տարբերակը CD-ROM-ով.

- Անգլերեն և հայերեն լեզուներով Ֆինանսական առաջարկի (ներառյալ` ֆինանսական մոդելը) էլեկտրոնային տարբերակները CD-ROM-ով:

 

4.2 Տեխնիկական առաջարկ - Մաս I - Բիզնես ծրագիր և տեղեկություններ

աշխատողների մասին

 

4.2.1 Տեխնիկական առաջարկի Մաս I-ը բաղկացած է հետևյալ ենթամասերից հետևյալ հաջորդականությամբ.

(a) Հայտատուի կողմից Պայմանագրի նախագծի Պայմանագրի ընդհանուր պայմանների հավելված 6-ում` «Կատարողական չափորոշիչներ, որակի նկատմամբ պահանջներ և տուժանքներ» ներկայացված պահանջների իրականացման համար առաջարկվող ընթացակարգերը/գործառույթները նկարագրող բիզնես ծրագիր: Բիզնես Ծրագիրը պետք է բաժանված լինի հետևյալ ենթաբաժինների.

(i) («Ընկերության ղեկավարումը» ենթաբաժինը, որը նկարագրում է Պայմանագրի ընդհանուր պայմանների Հավելված 2-ում ներկայացված «Ծառայությունների նկարագրությունը» փաստաթղթով նախանշված ծառայությունների պատշաճ մատուցմանն ուղղված Հայտատուի ռազմավարական ծրագիրը, և

(ii) «Կատարելագործում և արդիականացում» ենթաբաժինը, որը նկարագրում է Հրավերով սահմանված պայմանների շրջանակում Հայտատուի առաջարկությունները ղեկավարման համակարգի, աշխատանքի կազմակերպման, ջրամատակարարման և ջրահեռացման տնտեսության և ենթակառուցվածքների կատարելագործման և արդիականացման վերաբերյալ: Այս ենթաբաժնում Հայտատուն պետք է պարզաբանի թե ինչ միջոցներ է նախատեսում ձեռնարկել գործառնական արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես է պատրաստվում կատարելագործել մատուցած ծառայությունների դիմաց հաշիվների ներկայացման և սպառողների սպասարկման ծրագիրը, ինչ եղանակներով է պատրաստվում կրճատել ջրի կորուստները, ապահովել ջրամատակարարման կայունությունը, բարելավել ջրաչափման ճշգրտությունը և այլն:

(b) Աշխատակազմի մանրամասն ծրագիր («Աշխատակազմի ծրագիր»), որը նկարագրում է ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ աշխատակազմի ձևավորման վերաբերյալ Հայտատուի առաջարկությունները, և բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից.

(i) «Աշխատակազմի դիագրամ», որը գրաֆիկորեն ներկայացնում է ընկերության ղեկավար խմբի հանգուցային պաշտոնները (յուրաքանչյուր պաշտոնի համար ներկայացվում են. պաշտոնի նկարագիրը, այդ պաշտոնի համար նախատեսված անձի տվյալները, ծառայությունների մատուցման ընթացքում այդ պաշտոնյայի աշխատավայրը),

(ii) «Աշխատողների վերապատրաստում», որը բացահայտում է Հայտատուի պատկերացումները աշխատողների վերապատրաստման վերաբերյալ,

(iii) «Աշխատողների մասնագիտական պատրաստվածություն», որն ամփոփ աղյուսակների միջոցով ներկայացնում է ղեկավար անձնակազմի բոլոր առաջարկվող պաշտոնների նկարագիրը, դրանց համար նախատեսված պաշտոնյաների մասնագիտական հատկանիշների, աշխատանքային փորձի տարիների թիվը և փորձառության ոլորտները: Նշված տեղեկությունները պետք է ներկայացնել սույն Հրավերի Հավելված Ե-ում ներկայացված Տեղեկությունների տրամադրման (2A) և (2B) ձևերին համաձայն, և

(iv) Ինքնակենսագրություններ (CV), որտեղ տեղադրված են Հրավերի Հավելված Ե-ում ներկայացված ձևաչափով կազմված բոլոր պաշտոնյաների ստորագրված CV-ները:

4.2.2 Հիմնական ղեկավար պաշտոնների ցանկում պետք է ընդգրկված լինեն վարձակալության առաջին տարվա ընթացքում երկու ամսից ավելի աշխատող անձինք:

4.2.3 Բիզնես Ծրագրին համահունչ ֆինանսական մոդելը պետք է տարեկան կտրվածքով ներկայացնի ծառայությունների մատուցման ընթացքում Հայտատուի կողմից կատարվելիք ծախսերը` Հրավերի Հավելված Է-ում ներկայացված ձևաչափով: Ֆինանսական մոդելը պետք է ներկայացվի որպես Ֆինանսական Առաջարկի մաս:

 

4.3 Տեխնիկական առաջարկ, մաս II - Հայտի ապահովություն

 

4.3.1 Տեխնիկական առաջարկի Մաս II-ում յուրաքանչյուր Հայտատու պետք է ներկայացնի 300,000 եվրո կամ այլ ազատ փոխարկելի արժույթով դրան համարժեք գումարի չափով հայտի ապահովություն («Հայտի ապահովություն»): Համարժեք գումարի հաշվարկման հիմք է ընդունվում սույն Հրավերի 3.12.1 կետում ներկայացված ժամանակացույցով սահմանված օրվա դրությամբ The Financial Times-ի կողմից հրապարակված այլ արժույթների նկատմամբ եվրոյի միջին փոխարժեքը:

4.3.2 Հայտի ապահովությունը ներկայացվում է Հայտատուի կողմից ընտրված հեղինակավոր բանկի բանկային երաշխիքի ձևով: Բանկային երաշխիքը պետք է կազմված լինի սույն Հրավերի Հավելված Բ-ում ներկայացված ձևաչափին համաձայն: Հայտատուն պետք է երաշխավորի, որ Հայտի ապահովությունը ուժի մեջ կմնա Հայտի վավերականության վերջնաժամկետից հետո 28 օրվա ընթացքում, իսկ Հրավերի 5.4.2 կետի համաձայն Գնահատող հանձնաժողովի կողմից Հայտերի վավերականության ժամկետի երկարաձգման դեպքում` երկարաձգված վերջնաժամկետից հետո 28 օրվա ընթացքում:

4.3.3 Սահմանված պահանջներին չհամապատասխանող Հայտի ապահովություն ներկայացնելու դեպքում Հայտատուի Հայտը կորակավորվի որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող և կմերժվի Գնահատող հանձնաժողովի կողմից: Մրցույթին կոնսորցիումով մասնակցելու դեպքում Հայտի ապահովությունը ներկայացվում է կոնսորցիումի բոլոր մասնակիցների անունով:

4.3.4 Մրցույթում հաղթող չճանաչված Հայտատուների կողմից ներկայացված Հայտի ապահովությունները չեղարկվում կամ հնարավորինս շուտ ժամկետում (բայց ոչ ուշ, քան Հայտի ապահովության ժամկետի լրանալուց հետո 28-րդ օրը) վերադարձվում են Հայտատուին:

4.3.5 Հայտի ապահովությունը կվերադարձվի հաղթող ճանաչված Հայտատուին սույն Հրավերի 7.3.2 կետի համաձայն Պայմանագիր ստորագրելուց և Պայմանագրում ու Հրավերի 7.4 կետով նախատեսված Կատարողական երաշխիքը ներկայացնելուց հետո:

4.3.6 Հայտի ապահովությունը չի վերադարձվում, եթե`

(a) Հայտատուն` բացառությամբ սույն Հրավերի 5.6 կետով սահմանված դեպքերի, հետ է կանչում իր հայտը.

(b) Հայտատուն չի ընդունում սույն Հրավերի 6.6.4 կետով նախատեսված ուղղումները, կամ

(c) Հաղթող ճանաչված Հայտատուն սահմանված ժամկետում`

(i) չի ստորագրում Պայմանագիրը սույն Հրավերի 7.3.2 կետով սահմանված կարգով, կամ

(ii) չի ներկայացնում սույն Հրավերի 7.4 կետով սահմանված Կատարողական երաշխիք:

 

4.4 Տեխնիկական առաջարկ, մաս III - Հայտի ներկայացման գրություն

 

Տեխնիկական առաջարկի Մաս III-ում յուրաքանչյուր Հայտատու պետք է ներկայացնի Հայտի ներկայացման գրություն` սույն Հրավերի Հավելված Դ-ում ներկայացված ձևաչափով:

 

4.5 Տեխնիկական առաջարկ, մաս IV - Կոնսորցիումի համար անհրաժեշտ

փաստաթղթերը և պահանջները

 

4.5.1 Ընկերությունների յուրաքանչյուր կոնսորցիում («Կոնսորցիումով Հայտատու») սույն Տեխնիկական առաջարկի մաս IV-ում պետք է ներկայացնի` կոնսորցիումի յուրաքանչյուր մասնակցի լիազորված անձի կողմից ստորագրված համատեղ գործունեության պայմանագիր, որը, մասնավորապես`

(a) հաստատում է կոնսորցիումի յուրաքանչյուր մասնակցի նվիրվածությունը կոնսորցիումին և համաձայնությունը Հրավերի 4.5.1 կետով Կոնսորցիումին վերապահված առաքելությանը և գործառույթներին.

(b) հաստատում է կոնսորցիումի յուրաքանչյուր մասնակցի պատրաստակամությունը ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին ներկայացնել երաշխիքներ Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը համատեղ և համապարտ պատասխանատվությամբ ներգրավվելու վերաբերյալ.

(c) սահմանում է թե կոնսորցիումի որ մասնակիցը`

(i) կստանձնի կոնսորցիումի առաջատար/գլխավոր մասնակցի դերը` հանդես գալով կոնսորցիումի այլ անդամների անունից, և

(ii) լիազորված կլինի պարտավորություններ ստանձնել կոնսորցիումի բոլոր մասնակիցների անունից:

4.5.2 Եթե հաղթող ճանաչված Հայտատու ընկերության կամ կոնսորցիումի մասնակից ընկերության կողմից Տեխնիկական առաջարկի Մաս VII-ի (Հրավերի Հավելված Ե - «Տեղեկությունների տրամադրման ձևաչափեր») համաձայն ներկայացված հավաստագրերը, հավատարմագրերը և այլ փաստաթղթերը տրված են մասնակից ընկերությունների մայր ընկերությունների անունով, ապա Գնահատող հանձնաժողովը կպահանջի, որ այդպիսի մայր ընկերությունները հանդիսանան պայմանագրի կողմ` պայմանագիր համաստորագրելու միջոցով:

 

4.6 Տեխնիկական առաջարկ, մաս V - Լիազորագրեր

 

Յուրաքանչյուր Հայտատու Տեխնիկական առաջարկի մաս V-ում պետք է ներկայացնի Հրավերի 5.1.3 կետով սահմանված լիազորագիր:

 

4.7 Տեխնիկական առաջարկ, մաս VI - Տպագիր տեղեկություններ

 

Եթե Հայտատուն ցանկանում է ներկայացնել տպագիր տեղեկատվական նյութեր Հայտատուի կամ Կոնսորցիումով Հայտատուի մասնակիցների վերաբերյալ, դրանք պետք է ներառվեն միմիայն Տեխնիկական առաջարկի մաս VI-ում:

 

4.8 Տեխնիկական առաջարկ, մաս VII - Տեղեկատվություն Հայտատուի կամ

կոնսորցիումի մասնակցի ընկերությունների վերաբերյալ

 

4.8.1 Տեխնիկական առաջարկի Մաս VII-ը բաղկացած է հետևյալ ենթամասերից հետևյալ հաջորդականությամբ.

(a) Սույն Հրավերի Հավելված Ե-ում ներկայացված Ձև (1A)-ին համապատասխան պատրաստված Ընդհանուր Տեղեկատվություն Հայտատուի կամ Կոնսորցիումով Հայտատուի յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ և Ձև (1B) համապատասխան պատրաստված Համառոտ տեղեկատվություն կոնսորցիումի վերաբերյալ.

(b) Սույն Հրավերի Հավելված Ե-ում ներկայացված Ձև (3A)-ին համապատասխան պատրաստված Տեղեկատվություն նախկինում կայացած դատական գործընթացների վերաբերյալ:

 

4.9 Ֆինանսական առաջարկ

 

4.9.1 Յուրաքանչյուր Հայտատուի կողմից ներկայացվող Ֆինանսական առաջարկը պետք է բաղկացած լինի հետևյալ փաստաթղթերից.

(a) սահմանված կարգով լրացված Հայտի Գնային առաջարկի ձևը,

(b) Հայտարարագիր վճարված կոմիսիոն վճարների և այլ փոխհատուցումների մասին,

(c) Ֆինանսական կանխատեսումներ և ֆինանսական հոսքերի մոդել («Ֆինանսական մոդել»):

4.9.2 Յուրաքանչյուր Հայտատուի կողմից պետք է ներկայացվի` սույն Հրավերի Հավելված Գ-ում ներկայացված Գնային առաջարկը: Գնային առաջարկը պետք է լրացված լինի ամբողջականությամբ` խստորեն պահպանելով ներկայացված ձևաչափը:

4.9.3 Հայտատուի Ֆինանսական առաջարկը պետք է բաղկացած լինի`

- Բազիսային սակագներից, որոնք կճշգրտվեն ՀԾԿՀ-ի 2016 թ. մարտի 9-ի թիվ 41 Ա որոշմամբ սահմանված կարգով, և որոնք Վարձակալի կողմից կգանձվեն Բաժանորդներից վարձակալության Ժամկետի ընթացքում.

Հայտատուն պետք է իր կողմից առաջարկվող Բազիսային սակագները գնանշի մատակարարվող ջրի մեկ խորանարդ մետրի հաշվով` ՀՀ դրամով: Բազիսային սակագինը պետք է ներառի ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններին առնչվող ծախսերը (այն չափով, ինչ չափով նշված է Հրավերում):

4.9.4 Ֆինանսական առաջարկում պետք է հաշվի առնված լինեն հարկերը, տուրքերը, մաքսավճարները և այլ պարտադիր վճարները (բացառությամբ ԱԱՀ-ի):

4.9.5 Յուրաքանչյուր Հայտատու Ֆինանսական առաջարկում պետք է ներկայացնի մանրամասն տեղեկություններ Հայտի ներկայացման և պայմանագրի ստորագրման համար Հայտատուի գործակալներին վճարված կոմիսիոն վճարների և այլ փոխհատուցումների (եթե այդպիսիք եղել են): Ենթադրվում է, որ այդ վճարները ներառված են Ֆինանսական առաջարկում: Նշված վճարների վերաբերյալ Հայտատուն ներկայացնում է գործակալների անուններն ու հասցեները, նրանց վճարված գումարները և վճարման արժույթը և վճարման նպատակը: Եթե նշված վճարները չեն կատարվել, Հայտատուն դրա մասին տեղեկություն է տրամադրում Ֆինանսական առաջարկում: Յուրաքանչյուր Հայտատու Ֆինանսական առաջարկի հետ պետք է ներկայացնի նաև Ֆինանսական մոդելը:

 

4.10 Հայտը և վարձակալության պայմանագիրը

 

4.10.1 Հայտատուների Հայտերը պետք է հիմնված լինեն Պայմանագրի նախագծում ներկայացված պայմանների վրա: Չսահմանափակելով վերը շարադրված դրույթների համընդհանրությունը Հայտատուն պետք է ներկայացնի`

(a) սակագնի իր առաջարկը հիմք ընդունելով Պայմանագրի նախագծում ներկայացված պայմանները, և

(b) Հայտը, հիմնվելով այն ենթադրության վրա, որ վերջնական Պայմանագիրը կունենա նույն տեսքը, ինչ Պայմանագրի նախագիծը:

4.10.2 Հայտատուները չպետք է ներկայացնեն այնպիսի Հայտեր, որոնք ներառում են Հրավերի պահանջներին չհամապատասխանող դրույթներ: Եթե Գնահատող հանձնաժողովը հայտնաբերի նման դրույթներ, ապա նա Հայտատուից կպահանջի ներկայացնել Հրավերի ոգուն համահունչ պարզաբանումներ: Պարզաբանումներ չներկայացնելու դեպքում Հայտատուի հայտը կմերժվի:

4.10.3 Հայտատուն իրավունք չունի ներկայացնել ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հայտատուի միջև այնպիսի հարաբերություններ հաստատող Հայտ, որը Գնահատող հանձնաժողովի կողմից կորակավորվի որպես Հրավերի պահանջներին հակասող Առաջարկ (Այլընտրանքային առաջարկ): Գնահատող հանձնաժողովը նպատակ ունի ապահովել Հրավերով նախատեսված պայմանագրի կնքումը: Հայտատուների ընտրության գործընթացի վրա ազդելու միջոցով այլ փոխհարաբերություններ հաստատելու ցանկացած Հայտատուի փորձը կարող է հանգեցնել Գնահատող հանձնաժողովի կողմից նրա որակազրկմանը: Եթե Հայտատուն ներկայացնի Այլընտրանքային առաջարկ այն կվերադարձվի Հայտատուին, իսկ Հայտատուն` Գնահատող հանձնաժողովի հայեցողությամբ, կորակազրկվի:

4.10.4 Մինչև հայտերի ներկայացումը բոլոր Հայտատուները պետք է ուսումնասիրեն Հայաստանի Հանրապետությունում գործարարությամբ զբաղվելու համար ընկերությունների գրանցման և այլ պայմանների համար անհրաժեշտ իրավական պահանջները:

 

4.11 Հայտը` որպես պարտավորեցնող առաջարկ

 

Հայտատուի հայտը`

(a) Պարտավորեցնող առաջարկ է, որը ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն Գնահատող հանձնաժողովի միջոցով և իր հայեցողությամբ կարող է ընդունել մինչև սույն Հրավերի 5.4.1 կետով սահմանված Հայտերի վավերականության վերջնաժամկետը, և

(b) Հրավերի 4.11(a) կետի համաձայն կշարունակի մնալ պարտավորեցնող առաջարկ, անկախ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հայտատուի միջև ցանկացած այլ պայմանագրի շրջանակում ընթացող գործառույթներից:

 

4.12 Հայտերի ներկայացման հետ կապված ծախսերը

 

4.12.1 Հայտատուն պետք է հոգա Հայտի պատրաստման և ներկայացման հետ առնչվող բոլոր ծախսերը, այդ թվում` Հայտատուի կողմից հետևյալ գործառույթների ներգրավվածության մասով առաջացող ծախսերը`

(a) այցելություններ տարածքներ և ուսումնասիրություններ,

(b) այցելություններ տվյալների սենյակ, այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելը,

(c) ասուլիսներ,

(d) Գնահատող հանձնաժողովին ներկայացվող պարզաբանումների և տրված հարցերին պատասխանների պատրաստումը,

(e) Գնահատող հանձնաժողովին ներկայացվող հարցերի պատրաստումը, և

(f) Պայմանագրի ֆորմալացումը:

4.12.2 Անկախ Ընտրության գործընթացի արդյունքից ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն ֆինանսական պատասխանատվություն չի կրում Հայտատուի առջև Հայտի պատրաստման և ներկայացման հետ առնչվող ծախսերի մասով:

 

4.13 Գաղտնիություն

 

4.13.1 Հայտատուի Տեխնիկական առաջարկի բացումից հետո մինչև մրցույթի ավարտը և Հաղթող Հայտատուի ընտրությունը ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն և Գնահատող հանձնաժողովը չի բացահայտի այլ Հայտատուների և Ընտրության գործընթացում չներգրավված այլ անձանց ցանկացած տեղեկություն, որն առնչվում է`

(a) Հայտերի ուսումնասիրությանը, պարզաբանումներին և գնահատմանը,

(b) Պայմանագիրը շնորհելու վերաբերյալ արված առաջարկություններին:

4.13.2 Հայտատուները ընդունում են սույն Ընտրության գործընթացի հանրային գործընթաց լինելու փաստը և չնայած Հայտերի գաղտնիությունը պահպանելու ուղղությամբ պետական մարմինների ջանքերին, վերջիններս որևէ պատասխանատվություն չեն կրում Հայտերի բովանդակությունը հանրությանը հայտնի դառնալու համար:

 

4.14 Հայտերը ընդունելու կամ մերժելու իրավունքը

 

Մինչև Պայմանագրի ստորագրման վերաբերյալ որոշում ընդունումը, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն Գնահատող հանձնաժողովի միջոցով ցանկացած պահի և իր հայեցողությամբ կարող է`

(a) ընդունել Հայտը,

(b) մերժել ցանկացած Հայտը,

(c) Չեղյալ համարել Ընտրության գործընթացը և մերժել բոլոր Հայտերը,

(d) Չեղյալ համարել Ընտրության գործընթացը և կազմակերպել նոր գործընթաց,

(e) ուշադրություն չդարձնել Հայտերի մեջ տեղ գտած` նյութական ձևափոխություն չհանդիսացող շեղումների, ձևաչափերի և ձևակերպումների չնչին անհամապատասխանությունների վրա,

և ընդհուպ մինչև Պայմանագրի ստորագրումը և ուժի մեջ մտնելը հրաժարվելով Պայմանագրից` առանց ստանձնելու որևէ պատասխանատվություն դրա հետևանքով տուժած Հայտատուի/Հայտատուների առջև և չունենալով ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և Գնահատող հանձնաժողովի կատարած գործողությունները հիմնավորելու պարտավորություն:

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.03.2016
N 271-Ն
Որոշում