Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-200...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ Տ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2016 թվականի հունիսի 7-ին

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2014 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2016 թ. հունիսի 22
Երևան
ՀՕ-99-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի համաձայն:

2. Հաշվետվությունն ընդգրկում է 2014թ. օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):

i

3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը», և «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»: Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել:

4. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել են հետևյալ փոփոխությունները.

i

1) «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ուժը կորցրած են ճանաչվել Ծրագրի N 1 ցանկի`

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ընկերությունների ցանկում 90049 ծածկագրով ընդգրկված` «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ին վերաբերող տողը,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ցանկը (ցանկում 90055 ծածկագրով ընդգրկված «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ն):

5. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է Ծրագրում ընդգրկված պետական մասնակցությամբ 7 առևտրային կազմակերպությունների լուծարումից հետո մնացած գույքն աճուրդով մասնավորեցնելու մասին 7 որոշում, որից մասնավորեցվել է 2 առևտրային կազմակերպությունների լուծարումից հետո մնացած գույքը` «Հայավտոսերվիս» ՊՁ-ի «Ալավերդու ավտոտեխսպասարկում» ՊՓԲԸ-ի 710,3 մակերեսով անշարժ գույքը (վաճառքի գինը` 6,175 մլն դրամ) և «Ագաթ արտադրակոմերցիոն ֆիրմա» ՊՓԲԸ-ի 648 քմ մակերեսով անշարժ գույքը (վաճառքի գինը` 2,135 մլն դրամ):

6. Հաշվետու ժամանակահատվածում 3 օբյեկտ մասնավորեցվել է ուղղակի վաճառքի ձևով:

7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կարմրաքար համայնքում գտնվող 950,4 քմ մակերեսով անշարժ գույքը (Ծրագրում ամրագրված` Ախուրյանի «Կարմրաքար» ճամբար (11906)) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Կարմրաքարի գյուղական համայնքին, երկրաշարժից հետո այնտեղ բնակություն հաստատած բնակիչներին` իրենց զբաղեցրած տարածքները նվիրելու պայմանով:

8. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գանձաքար համայնքում գտնվող` «Իջևանի կինոցանցի» (6111) «Գանձաքար» կինոթատրոնը մասնավորեցվել է Գանձաքարի գյուղական համայնքին (խորհրդանշական 1000 դրամ գումարով)` գույքը, որպես մշակութային կենտրոն, վերակառուցելու նպատակով` 3 տարվա ընթացքում 173 մլն դրամի ներդրումներ կատարելու պայմանով:

9. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 178,352 մլն դրամ, որից ընկերությունների (ձեռնարկությունների), այդ թվում` ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի մասնավորեցումից ստացված միջոցները` 141,410 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները` 36,942 մլն դրամ:

10. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 144,150 մլն դրամ:

i

11. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` 2014 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 34,202 մլն դրամ:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

 

1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

13. ՈՒղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը

1) Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 3 օբյեկտ:

2) ՈՒղղակի վաճառքի ձևով մասնավորեցված օբյեկտների և դրանց գնորդների ստանձնած պարտավորությունների մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 1-ում:

14. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարողականը

1) Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2014 թվականի ընթացքում ներդրումային և սոցիալական երաշխիքների ապահովման պարտավորություններ են ստանձնել 12 գնորդ: Գնորդների կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 105,0 մլն ՀՀ դրամ և 4,270 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով նախատեսվել է ստեղծել 47 աշխատատեղ:

2) Նախատեսված ներդրումային պարտավորությունները կատարել են 5 գնորդ, դրանք կազմել են 12,520 մլն ՀՀ դրամ և 3 083 932 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

3) Սոցիալական երաշխիքների ապահովման մասով ստեղծվել է 52 աշխատատեղ:

4) Հաշվետու ժամանակահատվածում ստանձնած ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ 1 գնորդ ներկայացրել է 3 970 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով ներդրումային պարտավորությունների կատարմանը վերաբերող փաստաթղթեր, որոնք գտնվում են գնահատման փուլում:

5) Նախատեսված ներդրումները չեն կատարել 5 գնորդ, որը կազմել է 93,5 մլն ՀՀ դրամ: Մեկ գնորդ նախատեսել էր ավարտել օբյեկտի շինարարական աշխատանքները, որոնք չեն կատարվել:

6) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 2-ում:

15. Ընկերությունների լուծարման և սնանկացման գործընթացը

i

1) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում այդ ընկերությունների լուծարման մասին:

i

2) Լուծարված ընկերությունների գույքը կարող է մասնավորեցվել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` որպես գույքի առանձին տարրեր, այդ գույքի կամ դրա մի մասի հիման վրա նոր ընկերություն ստեղծելու միջոցով, ինչպես նաև տրամադրվել կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարձակալության:

3) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում է գտնվել Ծրագրում ընդգրկված 18 առևտրային կազմակերպություն:

4) Հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից`

ա. 5 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է,

բ. 3 կազմակերպություն ճանաչվել է սնանկ:

5) Հաշվետու ժամանակահատվածում լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 146,525 մլն ՀՀ դրամ կրեդիտորական պարտք, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 76,432 մլն ՀՀ դրամ, համայնքային բյուջե` 9,732 մլն ՀՀ դրամ, աշխատավարձի գծով` 53,856 մլն ՀՀ դրամ և այլ կրեդիտորական պարտք` 6,505 մլն ՀՀ դրամ:

6) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի թիվ 900005029039 «Լուծարվող պետական փակ բաժնետիրական ընկերությունների հաշվարկային հաշիվներում մնացած դրամական միջոցների հավաքագրում» եկամտային հաշվին փոխանցվել է 3,207 մլն ՀՀ դրամ, ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին, որպես լուծարային արժեք, փոխանցվել է 0,258 մլն ՀՀ դրամ, իսկ 0,221 մլն ՀՀ դրամ դեբիտորական պարտքի ստացման իրավունքը վերապահվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

7) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացի մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 3-ում:

 

2. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

i

16. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը

i

1) Համաձայն Ծրագրի 5-րդ հոդվածի` մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված «փոքր» օբյեկտները համարվում են Ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2) Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:

3) Նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 36,941 մլն դրամ:

 

Հավելված 1

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված օբյեկտների մասին

 

 Հ/Հ

Ընկերության (պետական
գույքի) անվանումը, ծածկագիրը` ըստ Ծրագրի

Գտնվելու վայրը

Պետա-
կան կառա-
վարման մար-
մինը

ՀՀ կառա-
վարու-
թյան
որոշման համարը, ամսա-
թիվը

Պետա-
կան գույքի գնա-
հատ-ված արժե-
քը
 (հազ. դրամ)

Վա-ճառ-
քի գինը (հազ. դրամ)

Ընկե-
րության հաշվե-
կշռում ամրա-
գրված պարտա-վորու-
թյուն-
ները
(հազ. դրամ)

Ներդրու-
մային
պարտա-
վորու-
թյունների
և սոցիա-
լական
երաշխիք-
ների մա-
սին` ըստ մասնավո-
րեցման
պայմա-
նագրի

 

Մաս-
նավո-րեցման պայմա-
նագրի կնքման ամսա-
թիվը

Գնորդը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

i

1.

«Գուգարք»
կարի ԱՄ-ի
(62357) կազ-
մից առանձ-նացված «Դարպասի արտադրա-
մաս»
(2197.45 քմ մակերեսով
գույք և 0.448
հա հողա-
մաս)

Լոռու
մարզ,
գ. Դար-
պաս

ՀՀ էկոնո-
միկայի
նախա-
րարու-
թյուն

ՀՀ կառա-
վարու-
թյան 2013 թվա-
կանի հու-
նիսի 27-ի
N 780-Ա որոշում

30481

15000

չունի

2014-2015 թվականնե-
րին կատա-
րել 2 մլն
դրամի
ներդրումներ` յուրաքանչ-
յուր տարի
հավա-
սարաչափ:
2014 թվակա-
նի մայիս
ամսվանից
առնվազն 5
տարի ժամկե-
տով ապահո-
վել արտա-
դրամասի գործար-
կումը,
ինչպես նաև առնվազն 5
տարի ժամկե-
տով` յուրա-
քանչյուր տա-
րի առնվազն
6 ամիս
ժամկետով ստեղծել
20 աշխատա-
տեղ`
առնվազն
60 000 դրամ ամսական
աշխատա-
վարձով

03.02.2014թ.

«ՎԱԲԱ»
ՍՊԸ

i

2.

«Իջևանի կինոցանցի»
(6111) «Գան-
ձաքար» կինոթատ-
րոն 
 (540.9 քմ մակերեսով
շենք և 0.0855
հա մակերե-
սով հողա-
մաս)

Տավու-
շի մարզ,
Գանձա-
քար հա-
մայնք,
28 փող.,
N 11

ՀՀ մշա-
կույթի նախա-
րարու-
թյուն

ՀՀ կառա-
վարու-
թյան
2013 թ. օգոստո-
սի 29-ի
N 942-Ա որոշում

12680

1

չունի

3 տարվա ընթացքում`
սկսած 2014 թվականից, կատարել
173 մլն դրա-
մի ներդրում-
ներ,
ընդ որում`
ա. առաջին
տարում`
113 մլն դրամ,
բ. երկրորդ
տարում`
40 մլն դրամ,
գ. երրորդ
տարում`
20 մլն դրամ

17.02.2014թ.

Տավու-
շի
մարզի Գանձա-
քար
գյուղա-
կան հա-մայնք

i

3.

Ախուրյանի «Կարմրա-
քար»
ճամբար
 (11906)
(950.4 քմ մակերեսով անշարժ
գույք
և 4491.1 քմ մակերեսով հողամաս)

ՀՀ Շիրա-
կի մարզ, Կարմրա-
քար համայնք
1-ին
փող. N 1

ՀՀ կառա-
վարու-
թյանն
առըն-
թեր
պետա-
կան գույքի կառա-
վարման վարչու-
թյուն

ՀՀ կառա-վարու-
թյան
2013 թ. հոկտեմ-
բերի 3-ի
N 1077-Ա որոշում
(փոփո-
խություն`
ՀՀ կառա-վարու-
թյան
2014 թ. հու-
լիսի 31-ի
N 765-Ա)

14873

200

չունի

6-ամսյա
ժամկետում
նշված հաս-
ցեում բնակ-
վող բնակիչ-
ների հետ ՀՀ օրենսդրու-
թյամբ սահ-
մանված
կարգով
կնքել իրենց զբաղեցրած տարածք-
ների նվի-
րատվու-
թյան պայ-
մանագրեր

12.09.2014թ.

Հայաս-
տանի Հանրա-
պետու-
թյան
Շիրակի մարզի Կարմրա-քարի
գյուղա-
կան հա-
մայնք

 

Հավելված 2

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մասնավորեցված ընկերությունների և անավարտ շինարարության օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին

 

Հ/Հ Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը Նախատեսված
պայմանագրային պարտավորությունները
Կատարման ժամկետը Կատարման ընթացքը
1. Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհի փող. թիվ 73 հասցեում գտնվող 1193.4 քմ մակերեսով Կրասնոսելսկի կինոցանցի «Ճամբարակ» կինոթատրոն
Գնորդ` Սոս Սոսյան
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Ճամբարակ, Գետափնյա 41
Պայմանագիր` 294-Մ 10.05.2012 թ.
Կատարել 10,0 մլն ՀՀ դրամի չափով ներդրում 10.05.2014թ. Կատարվել է 10,0 մլն ՀՀ դրամի չափով ներդրում:
2. «Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ
ք. Երևան, Պարոնյան 40
Գնորդ` «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ
ք. Երևան, Սարյան 20
Պայմանագիր` 686-Ու 14.05.2004 թ.
Կատարել 3, 970 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում 31.12.2014թ. Ներկայացված
փաստաթղթերի հիման վրա իրականացվում է պարտավորությունների գնահատում:
3. Վանաձոր քաղաքի Մաշտոցի թիվ 1 հասցեում գտնվող` 5264,74 քմ մակերեսով «Վանաձորի հյուրանոց» ԱՇՕ
Գնորդ` Սամվել Գրիգորյան
Գուգարքի շրջ., գ. Գուգարք, 10-րդ փող., տուն 27ա
Պայմանագիր` 859-Ու 20.01.2009 թ.
Ստեղծել 20 աշխատատեղ 20.01.2014թ. Ստեղծվել է 21 աշխատատեղ:
4. «Ռեմդիզել» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր
ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ
Գնորդ` «Բիզնես Լայն» ՍՊԸ
ք. Երևան, Նոր Արեշի 24 փ., տուն 29
Պայմանագիր` 857-Ու 23.08.2008 թ.
Կատարել 25,0 մլն ՀՀ դրամի չափով ներդրում 25.08.2014թ. Ներդրումները չեն կատարվել:
Հաշվարկվել է 5,0 մլն ՀՀ դրամի տուգանք, որը չի վճարվել:
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը
հայց է ներկայացրել դատարան:
5. Երևան քաղաքի Աճառյան փող. 2-րդ նրբ. թիվ 4/1 և 4/2 հասցեներում գտնվող 4256.6 քմ ընդհանուր
մակերեսով տարածք
Գնորդ` «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ
ք. Երևան, Աճառյան փ. 2,
նրբ. 4
Պայմանագիր` 867-Ու 30.01.2013 թ.
Կատարել 300,0 հազ. ԱՄՆ
դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում
31.12.2014թ. Կատարվել է 3 083 932 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում:
6. «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ԲԲԸ-ի 100 % բաժնետոմսեր
ք. Երևան, Դավիթ Անհաղթի 23
Գնորդ` Աղավնի Մինասյան
 Պայմանագիր` 295-Մ 05.02.2013 թ.
Կատարել 500,0 հազ. ՀՀ դրամի ներդրում,
ստեղծել 7 աշխատատեղ
60 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով
19.02.2014թ. Կատարվել է 519,0 հազ.
ՀՀ դրամի ներդրում,
ստեղծվել է 7 աշխատատեղ
60 հազ. ՀՀ դրամ
միջին աշխատավարձով:
7. ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի 45 փող. N 1 հասցեում գտնվող «Իջևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» ՊՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած գույք
Գնորդ` Լիլիթ Մարդանյան
Պայմանագիր` 868-Ու 04.06.2013 թ.
Կատարել 8,0 մլն ՀՀ դրամի
չափով ներդրումներ
04.06.2014թ. Ներդրումները չեն կատարվել, հաշվարկվել է 1 200 000 ՀՀ դրամի տուգանք, որը չի վճարվել:
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը հայց է ներկայացրել դատարան:
8. ՀՀ Լոռու մարզի Գարգառի գյուղական համայնքի Կենտրոնականի թիվ 4 հասցեում գտնվող Ստեփանավանի կարի ԱՄ-ի արտադրական տեղամասի
579,5 քմ մակերեսով ԱՇՕ
Գնորդ` Պավլիկ Զալինյան
Լոռու մարզ, գ. Գարգառ Կենտրոնականի 6
Պայմանագիր` 296-Մ 16.07.2013 թ.
Կատարել 500,0 հազ. ՀՀ դրամի չափով ներդրումներ 16.07.2014թ. Ներդրումները չեն կատարվել, հաշվարկվել է 100,0 հազ. ՀՀ դրամի տուգանք, որը վճարվել է:
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը հայց է ներկայացրել դատարան:
9. «Հանրախանութ» ԱՇՕ
ք. Երևան, Նորաշեն թաղամաս
Գնորդ` Մերուժան Իսոյան
Պայմանագիր` 620-Ու 03.12.2003 թ.
Կատարել 30,0 մլն ՀՀ դրամի չափով ներդրումներ 31.12.2014թ. Ներդրումները չեն կատարվել,
գտնվում է հայցապահանջի նախապատրաստման փուլում:
10. Գյումրի քաղաքի Սավոյան 7 հասցեում գտնվող ՀՊՃՀ-ի Գյումրու մասնաճյուղի ուսումնալաբորատոր
մասնաշենքի ԱՇՕ
Գնորդ` Մակի Փանոսյան
Պայմանագիր` 246/1-Մ 22.07.2008 թ.
Կատարել 30,0 մլն ՀՀ դրամի չափով ներդրումներ 27.07.2014թ. Ներդրումները չեն կատարվել,
հաշվարկվել է 6,0 մլն ՀՀ դրամի տուգանք, որը չի վճարվել: 
 ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը
հայց է ներկայացրել դատարան:
11. Հրազդան կինոցանցի գույքի կազմից առանձնացված «Ծաղկաձոր» կինոթատրոնի գույք
Գնորդ` «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ
Պայմանագիր` 735-Ու 21.02.2005 թ.
Շինարարական աշխատանքներն ավարտել մինչև 2015 թվականը 31.12.2014թ. Չի կատարվել:
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը
հայց է ներկայացրել դատարան:
12. «Գուգարք» կարի ԱՄ-ի կազմից առանձնացված
«Դարպասի արտադրամաս»-ի 2197,45 քմ
մակերեսով գույք
Գնորդ` «ՎԱԲԱ» ՍՊԸ
Պայմանագիր` 870-0 03.02.2014 թ.
Կատարել 1,0 մլն ՀՀ դրամի ներդրումներ,
ստեղծել 20 աշխատատեղ`
60,0 հազ. ՀՀ դրամ աշխատավարձով
31.12.2014թ. Կատարվել է 2 000 644 ՀՀ
դրամի ներդրում, ստեղծվել է
24 աշխատատեղ` 60,0 հազ.
ՀՀ դրամ աշխատավարձով:

 

Հավելված 3

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացի մասին

 

Հ/Հ

Ծածկա-
գիրը` ըստ Ծրագրի

Ընկերության (կազմակերպության) անվանումը

Հիմնադիրը

Լուծարման մասին ՀՀ կառավարության որոշման համարը, ամսաթիվը

Լուծարման ընթացքը

1

2

3

4

5

6

i

1.

60351

«Գյումրիի քաղաքային կառույցների ուղեմաս» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1610-Ա որոշում

Սնանկ:

i

2.

60216

Գորիսի հրուշակեղենի ՊՁ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի
N 137-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

3.

62392

«Վարդենիսի գյուղ. կենդանիների արհեստական
սերմնավորման կայան» ՊՁ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի
N 137-Ա որոշում

Լուծարված:

i

4.

5328

Իջևանի
գլխավոր պանրագործարան

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի
N 348-Ն որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

5.

11039

Փոքրաշենի բտման տնտեսություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի
N 348-Ն որոշում

 

Գտնվում է լուծարման գործընթացում:

6.

11050

Արտամետի կերերի արտադրության տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի
N 348-Ն որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

7.

60153

«Երառսպասարկում» ՓԲԸ-ի արտադրական և սովորողների Մ/Ս թիվ 7 ԴՁ

«Երառսպասարկում» ՓԲԸ
(բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը պատկանում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը)

ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի
N 348-Ն որոշում

 

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

8.

62136

«Ջրհոս» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի
N 117-Ն որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

9.

20376

«Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի
N 838-Ն որոշում

Լուծարված:

i

10.

90006

«Նոր ներդրումներ» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի
N 227-Ա որոշում

Լուծարված:

i

11.

62079

«Ագրոնավթաբազա» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի
N 997-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

12.

90036

«Գեոկոմպլեքս» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի
N 997-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

13.

21425

«Վարդենիսի տպարան» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի
N 1172-Ա որոշում

Լուծարված:

i

14.

90035

«Էկոսերվիս» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 929-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

«Էկոսերվիս» ՓԲԸ-ի «Գեոմատակարար» ԴՓԲԸ

Գտնվում է լուծարման գործընթացում:

i

15.

62403

«Դրոյի անվան մարզամշակութային կենտրոն» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի
N 209-Ա որոշում

Լուծարված:

i

16.

62407

«Լուսմատ» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի
N 95-Ա որոշում

Սնանկ:

i

17.

90039

«Երնորոգնախագիծ» ՊՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի
N 836-Ա որոշում

Սնանկ:

i

18.

62061

«Գրանիտ» ՓԲԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի
N 1379-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

 

pin
ՀՀ 07.06.2016
N ՀՕ-99-Ն օրենք