Սեղմել Esc փակելու համար:
ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ծ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏ ...

18.09.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.12.2019  -ից մինչեւ   18.09.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 17.09.2020 թիվ 1063-Ա որոշում)

i

041.0592.060716

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 2016 թվականի N 592-Ա

 

ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության ներգրավվածությունն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի ազգային կոմիտե և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

i

2. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի ազգային կոմիտեի նախագահին` ըստ գործունեության արդյունքի` պարբերաբար ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարությանը ներկայացնել տեղեկատվություն` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավոր ուղղությունների, կայացած հանդիպումների և միջոցառումների վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 29.12.16 թիվ 1261-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2016 թ. հուլիսի 6-ի

N 592-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ

 

    Վ. Մելքոնյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության ջրային կոմիտեի նախագահ (ազգային

                         կոմիտեի նախագահ)

 

    Ա. Մեսրոպյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Է. Ղուկասյան       - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                         կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական

                         կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության

                         ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Մխիթարյան       - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային

                         ռեսուրսների կառավարման գործակալության պետի

                         տեղակալ

 

    Ա. Հակոբյան        - ՀՀ ԱԳ նախարարության բազմակողմ քաղաքականության և

                         զարգացման համագործակցության վարչության ՅՈՒՆԵԱԿՕ-ի

                         և բազմակողմ կրթամշակութային համագործակցության

                         բաժնի երկրորդ քարտուղար

 

    Թ. Վարդանյան       - Երևանի  պետական համալսարանի ֆիզիկական

                         աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի

                         վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր,

                         պրոֆեսոր (համաձայնությամբ)

 

    Ս. Խաչատրյան       - ճարտարապետության և  շինարարության Հայաստանի

                         ազգային համալսարանի հիդրոշինարարության, ջրային

                         համակարգերի և հիդրոէլեկտրակայանների ամբիոնի

                         դասախոս (համաձայնությամբ)

 

    Վ. Թոքմաջյան       - «Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային

                         հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» փակ

                         բաժնետիրական ընկերության գլխավոր գիտաշխատող,

                         տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ

                         (համաձայնությամբ)

 

    Տ. Բաղդասարյան     - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության ջրային կոմիտեի արտաքին կապերի բաժնի

                         պետ (ազգային կոմիտեի քարտուղար)  

 

(հավելվածը փոփ. 29.12.16 թիվ 1261-Ա, 25.12.2019 թիվ 1956-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.07.2016
N 592-Ա
Որոշում