Սեղմել Esc փակելու համար:
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ...

13.06.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2017  -ից մինչեւ   13.06.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 24.05.2019 թիվ 32-Ն որոշում)

i

603.0008.150716

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        07            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60316255

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հուլիսի 2016 թվականի թիվ 08-Ն

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի մայիսի 19-ի ««Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 21-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 24-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2016 թվականի հուլիսի 11-ի

թիվ 08-Ն որոշման

 

ՁԵՎ 65-ավիա

(տարեկան)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

20 թ.

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի     |

|(2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)                                           |

|_____________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                   |

|մինչև  հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը            |

|_____________________________________________________________________|

|Ներկայացնում է __________________________________________________    |

|                                   (անվանումը)                       |

|Գտնվելու վայրը ___________________________________ I___I___I___I___I |

|                (գործունեության իրականացման վայրը)  (փոստային դասիչ) |

|Մարզը______________________________________________________ I___I___I|

|               (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)                            |

|Համայնքը /Վարչական շրջանը_________________________________ I__I__I__I|

|                            (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)               |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ______________________________|

|________________________________________________I___I___I___I___I___I|

|               (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)                            |

|Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I_I|

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I  |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I       |

|Հեռախոսահամար(ներ) __________________________________________________|

|Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________|

|_____________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է  |

|ՕՐԵՆՔՈՎ                                                              |

|_____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն   |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է              |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                        |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշները                               |Տողի  |Չափի       |Ցուցա-|

|                                           |համարը|միավորը    |նիշի  |

|                                           |      |           |մեծու-|

|                                           |      |           |թյունը|

|___________________________________________|______|___________|______|

|                   Ա                       |   Բ  |     Գ     |  1   |

|___________________________________________|______|___________|______|

|ՈՒղևորների  փոխադրումից ստացված հասույթը   |110   |հազար դրամ |      |

|(առանց ավելացված արժեքի հարկի)` բոլոր      |      |           |      |

|տեսակի հաղորդակցություններով (111 և  112   |      |           |      |

|տողերի գումարը) - ընդամենը                 |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|այդ թվում`                                 |111   |   -»-     |      |

|միջազգային հաղորդակցությամբ                |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|որից`                                      |111.1 |   -»-     |      |

|Անկախ Պետությունների Համագործակցության     |      |           |      |

|երկրներ                                    |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|ներհանրապետական հաղորդակցությամբ           |112   |   -»-     |      |

|___________________________________________|______|___________|______|

|110 տողից` կանոնավոր միջազգային            |113   |   -»-     |      |

|ուղևորափոխադրումներից                      |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|կանոնավոր ներհանրապետական                  |114   |   -»-     |      |

|ուղևորափոխադրումներից                      |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|ոչ կանոնավոր միջազգային                    |115   |   -»-     |      |

|ուղևորափոխադրումներից                      |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|ոչ կանոնավոր ներհանրապետական               |116   |   -»-     |      |

|ուղևորափոխադրումներից                      |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|Անձնակազմով օդային մարդատար տրանսպորտի     |120   |   -»-     |      |

|վարձակալության ծառայություններից ստացված   |      |           |      |

|հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)    |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|ՈՒղևորների  փոխադրումների հետ կապված       |130   |  -»-      |      |

|ծախսեր                                     |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|ՈՒղեբեռի, բեռի և  փոստի փոխադրումներից     |140   |   հազար դր|մ     |

|ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի   |      |           |      |

|հարկի)` բոլոր տեսակի հաղորդակցություններով |      |           |      |

|(141 և  142 տողերի գումարը) - ընդամենը     |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|այդ թվում`                                 |141   |   -»-     |      |

|միջազգային հաղորդակցությամբ                |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|որից`                                      |141.1 |   -»-     |      |

|Անկախ Պետությունների Համագործակցության     |      |           |      |

|երկրներ                                    |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|ներհանրապետական հաղորդակցությամբ           |142   |   -»-     |      |

|___________________________________________|______|___________|______|

|140 տողից` բեռնարկղային բեռների կանոնավոր  |143   |   -»-     |      |

|փոխադրումից                                |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|նամակների և  փաթեթների կանոնավոր և  ոչ     |144   | -»-       |      |

|կանոնավոր փոխադրումից                      |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|այլ բեռների կանոնավոր փոխադրումից          |145   |   -»-     |      |

|___________________________________________|______|___________|______|

|այլ բեռների ոչ կանոնավոր փոխադրումից       |146   |   -»-     |      |

|___________________________________________|______|___________|______|

|Անձնակազմով օդային բեռնատար տրանսպորտի     |150   |   -»-     |      |

|վարձակալության ծառայություններից ստացված   |      |           |      |

|հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)    |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|ՈՒղեբեռի, բեռի և  փոստի փոխադրումների հետ  |160   |  -»-      |      |

|կապված ծախսերը                             |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|Օժանդակ և  լրացուցիչ օդային տրանսպորտի     |170   |  -»-      |      |

|գործունեությունից ստացված հասույթը (առանց  |      |           |      |

|ավելացված արժեքի հարկի) - ընդամենը         |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|Փոխադրվել են ուղևորներ`  բոլոր տեսակի      |180   |հազար մարդ |      |

|հաղորդակցություններով /181 և  182 տողերի   |      |           |      |

|գումարը/ - ընդամենը                        |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|այդ թվում`                                 |181   |   -»-     |      |

|միջազգային հաղորդակցությամբ                |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|որից`                                      |181.1 |   -»-     |      |

|Անկախ Պետությունների Համագործակցության     |      |           |      |

|երկրներ                                    |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|ներհանրապետական հաղորդակցությամբ           |182   |   -»-     |      |

|___________________________________________|______|___________|______|

|Փոխադրվել են ուղեբեռ, բեռ և  փոստ` բոլոր   |190   |հազար տոննա|      |

|տեսակի հաղորդակցություններով /191 և  192   |      |           |      |

|տողերի գումարը/ - ընդամենը                 |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|այդ թվում`                                 |191   |   -»-     |      |

|միջազգային հաղորդակցությամբ                |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|որից`                                      |191.1 |   -»-     |      |

|Անկախ Պետությունների Համագործակցության     |      |           |      |

|երկրներ                                    |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|ներհանրապետական հաղորդակցությամբ           |192   |   -»-     |      |

|___________________________________________|______|___________|______|

|Ավիացիոն վառելիքի /նավթ/ փաստացի ծախսը     |200   |   -»-     |      |

|___________________________________________|______|___________|______|

|որից` միջազգային երթուղիներում             |200.1 |   -»-     |      |

|___________________________________________|______|___________|______|

|ՈՒղևորատարողունակությունների օգտագործման  |210   |տոկոս      |      |

|գործակիցը                                  |      |           |      |

|___________________________________________|______|___________|______|

|Առևտրային  բեռնվածքի օգտագործման գործակիցը |220   |  -»-      |      |

._____________________________________________________________________.

 

    Ղեկավար    ______________________      _________________

                 (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)    __________________  _________________

                              (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)

 

«___»__________20___թ.

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2016 թվականի հուլիսի 11-ի

թիվ 08-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես գրավոր իրազեկվում է:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունում արտացոլված բոլոր ցուցանիշները վերաբերում են կանոնավոր և ոչ կանոնավոր (պատվերով) չվերթներին:

6. ՈՒղևորների փոխադրումից ստացված հասույթը` բոլոր տեսակի հաղորդակցություններով (տող 110) հավասար է միջազգային (տող 111), որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (տող 111.1) և ներհանրապետական (տող 112) չվերթներով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):

7. 113 տողը ներառում է`

1) բոլոր տեսակի օդանավերով (ներառյալ ուղղաթիռները) ըստ կանոնավոր չվացուցակի և միջազգային երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներից ստացված հասույթը,

2) ուղևորների, ուղեբեռների և այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը, որոնք իրականացվում են առանց լրացուցիչ ծախսումների:

8. 114 տողը ներառում է`

1) բոլոր տեսակի օդանավերով (ներառյալ ուղղաթիռները) ըստ կանոնավոր չվացուցակի և ներհանրապետական երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներից ստացված հասույթը,

2) ուղևորների, ուղեբեռների և այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը, որոնք իրականացվում են առանց լրացուցիչ ծախսումների:

9. 115 տողը ներառում է`

1) բոլոր տեսակի օդանավերով (ներառյալ ուղղաթիռները) արտաչվացուցակ միջազգային երթուղիներով ուղևորափոխադրումներից ստացված հասույթը,

2) ուղևորների, ուղեբեռների և այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը, որոնք իրականացվում են առանց լրացուցիչ ծախսումների:

10. 116 տողը ներառում է`

1) բոլոր տեսակի օդանավերով (ներառյալ ուղղաթիռները) արտաչվացուցակ ներհանրապետական երթուղիներով ուղևորափոխադրումներից ստացված հասույթը,

2) ուղևորների, ուղեբեռների և այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը, որոնք իրականացվում են առանց լրացուցիչ ծախսումների:

11. 120 տողում լրացվում է անձնակազմով մարդատար օդանավերի կամ ուղևորափոխադրման և բեռնափոխադրման համար պիտանի օդանավերի (ներառյալ ուղղաթիռները) վարձակալության կամ լիզինգի ծառայություններից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), որոնք հիմնականում տրամադրվում են ժամավճար և մի քանի ուղղություններով:

12. ՈՒղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը` բոլոր տեսակի հաղորդակցություններով (տող 140) հավասար է միջազգային (տող 141), որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (տող 141.1) և ներհանրապետական (տող 142) չվերթներով ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):

13. 143 տողում լրացվում է հատուկ բեռնարկղերով առանձին առարկաների և փաթեթվածքների կանոնավոր փոխադրումներից ստացված հասույթը (բեռնարկղերի կառուցվածքը նախատեսված է հավաքված և փաթեթավորված խառը ապրանքների բեռնման-բեռնաթափման աշխատանքների թեթևացման համար):

14. 144 տողում լրացվում է փոստային առաքումների կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումից ստացված հասույթը` փոստային և սուրհանդակային կազմակերպությունների հանձնարարությամբ:

15. 145 տողում լրացվում է ուրիշ խմբավորումներում չներառված այլ բեռների կանոնավոր փոխադրումից ստացված հասույթը:

16. 146 տողը ներառում է`

1) հատուկ բեռնարկղերով առանձին առարկաների և փաթեթվածքների ոչ կանոնավոր փոխադրումներից ստացված հասույթը (բեռնարկղերի կառուցվածքը նախատեսված է հավաքված և փաթեթավորված խառը ապրանքների բեռնման-բեռնաթափման աշխատանքների թեթևացման համար),

2) ուրիշ խմբավորումներում չներառված այլ բեռների ոչ կանոնավոր փոխադրումից ստացված հասույթը:

17. 150 տողում լրացվում է անձնակազմով բեռնատար օդանավերի (ներառյալ ուղղաթիռները) վարձակալության և լիզինգի ծառայություններից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), որոնք սովորաբար իրականացվում են ժամավճար և մի քանի ուղղություններով:

18. Օժանդակ և լրացուցիչ օդային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 170) ներառում է` ուղեբեռի գրանցման և ընդունման, ուղևորների օդանավերին (օդանավերից) տեղ հասցնելու, տեղերի ամրագրման, հանձնված տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, ռադարային կայանների, տեղեկատու բյուրոների, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն աղբյուրներից ստացված հասույթները:

19. Փոխադրվել են ուղևորներ (180) տողում արտացոլվում է մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակը:

20. Ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը (200) տողում արտացոլվում է բոլոր տեսակի չվերթների համար (ներառյալ ոչ արտադրական թռիչքները) կատարված ավիավառելիքի փաստացի ծախսը, որից 200.1 տողով առանձնացվում է միջազգային երթուղիներով կատարված ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը:

21. ՈՒղևորատարողունակությունների օգտագործման գործակիցը (տող 210) որոշվում է փաստացի ուղևորաշրջանառության և սահմանային ուղևորաշրջանառության հարաբերակցությամբ:

22. Առևտրային բեռնվածքի օգտագործման գործակիցը (տող 220) որոշվում է փաստացի բեռնաշրջանառության և սահմանային բեռնաշրջանառության հարաբերակցությամբ:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
11.07.2016
N 08-Ն
Որոշում