Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ» ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2016 թվականի N 558-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ» ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի սեպտեմբերի 9-ի N 204-Ա որոշումը, դրա հիման վրա Երևանի քաղաքապետի կողմից 2014 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրված Եվրոպական Միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամագրվելու վերաբերյալ փաստաթուղթը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևան քաղաքի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը»` համաձայն հավելվածի:

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2016 թվականի հունիսի 24-ի

N 558-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

Երևան քաղաքի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը» մշակվել է «Էներգախնայողության Աջակցման Հիմնադրամ» ՀԿ կողմից` Գլոբալ էկոլոգիական ֆոնդի ֆինանսական աջակցությամբ և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ իրականացվող «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիային» և «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրերի շրջանակներում:

 

Բովանդակություն

 

Բովանդակություն

Օգտագործված հապավումներ և չափման միավորներ

Ներածություն

Ամփոփագիր

1. Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի

մշակման հիմքեր

1.1. Ծրագրի նպատակներն ու ներառվող ոլորտները

1.2 ԿԷԶԳԾ-ի մշակման կարգավորիչ-իրավական և մեթոդաբանական հիմքերը

1.3 ԿԷԶ ԳԾ ֆինանսավորման հնարավորությունները

1.4 Արդյունքների մշտադիտարկումը որպես էներգաարդյունավետության

վերահսկողության և հետագա զարգացման միջոց

2. Երևան քաղաքի հակիրճ նկարագրություն

2.1 Երևանը որպես մայրաքաղաք

2.2 Աշխարհագրական դիրքը

2.3 Կլիմայական պայմանները

2.4 Քաղաքային բնակչությունը

2.5 Համայնքի կառավարման կառուցվածքը

3. Տրանսպորտ

3.1. Տրանսպորտի ոլորտի էներգասպառումը

3.1.1 Հասարակական տրանսպորտի էներգասպառումը

3.1.2 Համայնքային տրանսպորտի էներգասպառումը

3.1.3 Մասնավոր և առևտրային տրանսպորտային միջոցների

էներգասպառումը

3.2 Տրանսպորտի ոլորտի արտանետումները

3.3 Տրանսպորտի ոլորտում մեղմման միջոցառումները

3.3.1 Միջոցառում T.1. Հասարակական տրանսպորտի (ՀՏ) օպտիմալացման

ռազմավարական ծրագիրը

3.3.2 Միջոցառում T.2. Հասարակական էլեկտրատրանսպորտի

(տրոլեյբուսներ) պարկի և ենթակառուցվածքների վերազինումը

3.3.3 Միջոցառում T.3: Հասարակական էլեկտրատրանսպորտի (Երևանի

մետրոպոլիտեն) վերազինումը

3.3.4 Միջոցառում T.4. Երևանի հասարակական և մասնավոր

տրանսպորտային միջոցների անցումը ՍԲԳ-ի

3.3.5 Միջոցառում T.5. Ճանապարհային ենթակառուցվածքի բարելավումը

3.3.6 Միջոցառում T.6. Համայնքային տրանսպորտի օպտիմալացում և

կառավարման արդյունավետության բարձրացումը (այդ թվում`

աղբահանության և սանմաքրման մեքենամեխանիզմների մասով)

3.3.7 Միջոցառում T.7. Երևանի քաղաքապետարանի տրանսպորտային պարկի

արդիականացում. Երևանի քաղաքապետարանի Էլեկտրամոբիլների (ԷՄ)

տարածման ռազմավարական ծրագիրը

3.4 Տրանսպորտի ոլորտի միջոցառումների ամփոփ տվյալները

4. Հանրային շենքեր

4.1 Հանրային շենքերի էներգասպառումը

4.1.1 Վարչական շենքերի էներգասպառումը

4.1.2 Համայնքային ենթակայության օժանդակ ծառայությունների

էներգասպառումը

4.1.3 Նախադպրոցական կրթական հաստատությունների էներգասպառումը

4.1.4 Մշակույթի, արվեստի, մարզական, մարզամշակութային,

մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների էներգասպառումը

4.1.5 Համայնքային առողջապահական հիմնարկների էներգասպառումը

4.2 Հանրային շենքերի ՋԳ արտանետումները

4.3 Էներգախնայողության միջոցառումները հանրային շենքերում

4.3.1 Միջոցառում P.1. Հանրային հաստատություններում էներգետիկ

կառավարչի (մենեջերի) ինստիտուտի ներդրումը

4.3.2 Միջոցառում P.2. Համայնքային շենքերում ջերմության պահպանման

աշխատանքների իրականացումը

4.3.3 Միջոցառում P.3. Հանրային շենքերի ներքին լուսավորության

համակարգերում էներգաարդյունավետ լուսատուների կիրառումը

4.3.4 Միջոցառում P.4. Երևանի համակարգման ներքո գտնվող հանրային

շենքերում էներգախնայողության նպատակային ծրագրերը

4.3.5 Միջոցառում P.5. Համայնքային շենքերում վերականգնվող էներգիայի

օգտագործումը

4.3.6 Միջոցառում P.6. Համայնքային շենքերում

էներգաարդյունավետության միջոցառումներով շինարարական

վերանորոգման ներդրումները

4.3.7 Միջոցառում P.7. «Ներդրումների ռիսկերի նվազեցում և

մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում» ծրագիրը` հանրային

շենքերի մասով

4.3.8 Միջոցառում P.8. Նախակրթարաններում կենցաղային տեխնիկայի

արդիականացումը

4.4 Հանրային շենքերի ոլորտի միջոցառումների ամփոփ տվյալները

5. Քաղաքային կոշտ կենցաղային թափոններ

5.1 Երևանի Նուբարաշենի քաղաքային աղբավայրից ՋԳ արտանետումները

5.2 Միջոցառում M.1. ԿԿԹ-ի ոլորտում մեղմման միջոցառում, մեթանի

կորզման ծրագիրը

6. Քաղաքային լուսավորության համակարգ

6.1 Քաղաքային լուսավորության համակարգի էներգասպառումը

6.2 Քաղաքային լուսավորության համակարգի ՋԳ արտանետումները

6.3 Քաղաքային լուսավորության էներգաարդյունավետության բարձրացման

միջոցառումները

6.3.1 Միջոցառում L.1. Քաղաքային լուսավորության համակարգի

էներգաարդյունավետության բարձրացումը

6.3.2 Միջոցառում L.2 Երևանի փողոցային լուսավորության

արդյունավետության և հուսալիության բարձրացումը

6.3.3 Միջոցառում L.3 Բազմաբնակարանային գոտում բակային տարածքների

լուսավորության համակարգերում արևային ֆոտովոլտայիկ սարքերի

տեղադրումը

6.4 Քաղաքային լուսավորության ոլորտի միջոցառումների ամփոփ տվյալները

7. Կանաչ տարածքներ և ջերմոցային տնտեսություն

7.1 Կանաչ տարածքների և ջերմոցային տնտեսության էներգասպառման և ՋԳ

արտանետման կլանման ցուցանիշները

7.2 Համայնքային ջերմոցային տնտեսության էներգասպառումը և ՋԳ

արտանետումները

7.3 Կանաչ տարածքների բարելավման և ջերմոցային տնտեսությունում

մեղմման միջոցառումներ

7.3.1 Միջոցառում G.1. Կանաչ տարածքների ընդլայնումը

7.3.2 Միջոցառում G2. Համայնքային ջերմոցային տնտեսության

էներգաարդյունավետության բարձրացումը

7.4 Կանաչ տարածքների զարգացման և էներգաարդյունավետության բարձրացմանն

ուղղված լրացուցիչ առաջարկությունները

7.4.1 Ստվերման կիրառումը ծառերի կամ բուսականության միջոցով

հանրային նշանակության շենքերի էներգապահանջարկի կրճատման

համար.

7.4.2 Կանաչ տանիքների կիրառումը

7.5 Կանաչ տարածքների ոլորտի միջոցառումների ամփոփ տվյալները

8. Ջրամատակարարման համակարգ

8.1 Խմելու ջրի մատակարարումը

8.1.1 Ջրամատակարարման համակարգի էներգասպառումը

8.2 Ջրամատակարարման համակարգի ՋԳ արտանետումները

8.3 Ջրօգտագործման համակարգում մեղմման միջոցառումները

8.3.1 Միջոցառում W.1. Ջրամատակարարման համակարգում մեղմման

միջոցառումները

8.3.2 Միջոցառում W.2. Ջրային կառույցներում և շատրվաններում

էներգասպառման կրճատումը

8.4 Ջրամատակարարման ոլորտի մեղմման միջոցառումների ամփոփ տվյալները

9. Միջոլորտային, հորիզոնական միջոցառումներ

9.1 Միջոցառում H.1. Մունիցիպալ էներգետիկ պլանավորում և կառավարումը

9.2 Միջոցառում H.2. «Կանաչ գնումներ»-ի կանոնների սահմանումը և

էներգետիկ աուդիտ

9.3 Միջոցառում H.3. Շենքերի էներգետիկ սերտիֆիկատների մշակումը

9.4 Միջոցառում H.4. Մասնակցություն «Երկրի Ժամ» համընդհանուր

միջոցառմանը

9.5 Միջոցառում H.5. Մասնակցություն համաեվրոպական «Կայուն

էներգետիկայի օրեր» միջոցառմանը

9.6 Միջոցառում H.6. Քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործընթացին

դպրոցների ներգրավումը

9.6.1 Միջոցառում H.6.1. Քաղաքի կայուն էներգետիկ զարգացման

գործընթացին դպրոցների ներգրավումը

9.6.2 Միջոցառում H.6.2. Դպրոցական հաստատություններում

էներգախնայողությանը և վերականգնվող էներգետիկային նվիրված

արտաժամյա պարապմունք ների անցկացումը

9.7 Միջոցառում H.7. Բյուջետային հաստատությունների,

ձեռնարկությունների ու ընկերությունների մասնագետների համար

սեմինարների և դասընթացների կազմակերպումը

9.8 Հորիզոնական միջոցառումների ամփոփ տվյալները

10. Բնակելի ոլորտ

10.1 Քաղաքի բնակելի ֆոնդը 10.2 Բնակչության էներգասպառումը

10.3 Բնակ ֆոնդում ՋԳ արտանետումները

10.4 Բնակֆոնդում էներգաարդյունավետության և ՋԳ արտանետումների

կրճատման միջոցառումները

10.4.1 Միջոցառում R.1. Շենքերի էներգաարդյունավետության բարձրացման

նախաձեռնությունը

10.4.2 Միջոցառում R.2. ԲԲՇ էներգաարդյունավետության վարկավորման

մեխանիզմը

10.4.3 Միջոցառում R.3. [P.7] «Շենքերի էներգաարդյունավետ

արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և

մասշտաբավորում» ծրագիրը

10.4.4 Միջոցառում R.4. Առանձնատնային գոտիներում արևային

ջրատաքացուցիչների տեղադրումը

10.4.5 Միջոցառում R.5. Սոցիալապես անապահով տնային տնտեսություններին

LED լամպերի տրամադրումը

10.5 Միջոցառում R.6. ԲԲՇ ոլորտում քաղաքապետարանի կողմից մուտքերի

դռների և լուսամուտների փոխարինումը

10.6 Բնակելի ոլորտի միջոցառումների ամփոփ տվյալները

11. Կայուն էներգետիկ զարգացման միջազգային առաջադեմ փորձի կիրառման

երկարաժամկետ առաջարկություններ

11.1 Բարձրացնել ԿԷԶԳԾ-ի հանրային տեսանելիությունը և հանրային

ներգրավվածությունը

11.2 Տեղեկատվական աշխատանքները համայնքում. էներգաարդյունավետ

ճարտարապետություն և ճարտարագիտություն

11.3 Երևանի հանրային շենքերում «զով տանիքներ»-ի կիրառման

իրագործելիության ուսումնասիրությունը

11.4 «Էկո-թաղամաս»-ի ստեղծումը

11.5 Հետիոտնի համար հարմարավետ ենթակառուցվածքների ստեղծումը

11.6 Նոր թաղամասերում հասարակական տրանսպորտի հասանելիության

ապահովումը

11.7 Հեծանվային ենթակառուցվածքի զարգացումը Երևանում

11.8 Նորարարական տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների

կիրառումը` հասարակական տրանսպորտի օգտագործման արդյունավետության

բարձրացման ուղղությամբ

11.9 Քաղաքի կենտրոնում մեքենաներից զերծ գոտիների ստեղծումը

11.10 Ոռոգման ժամանակացույցի կառավարումը

11.11 Երևանի կանաչ տարածքների ոռոգման նպատակով անձրևաջրերի

օգտագործման իրագործելիության ուսումնասիրությունը

11.12 Կանաչ տանիքները

11.13 Համայնք-մասնավոր հատված համագործակցությունը ԿԷԶԳԾ

միջոցառումների իրագործման համար

11.14 Համայնքային կենցաղային և արդյունաբերական հոսքաջրերից

էներգիայի կորզման հնարավորության ուսումնասիրումն ու գնահատումը

11.15 Կանաչ տրանսպորտի օգտագործման հնարավորությունների

ընդլայնումը

Աղյուսակների ցանկ

Նկարների ցանկ

 

Օգտագործված հապավումներ և չափման միավորներ

 

    ԱԳԼՃԿ          Ավտոմոբիլային գազալիցքավորման ճնշակայան

    ԱԶԲ            Ասիական զարգացման բանկ

    ԱՄՆ ՄԶԳ        Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալություն

    ԱՎԾ            Ազգային վիճակագրական ծառայություն

    ԲԲՇ            Բազմաբնակարան շենք

    ԳԷԳ            Գազատուրբինային էլեկտրական գեներատոր

    ԳԷՖ            Գլոբալ էկոլոգիական Ֆոնդ (հիմնադրամ)

    ԳՎտժ           Գիգավատտ-Ժամ - 1000 ՄՎտժ - 1000,000 կՎտժ

    ԵՀ             Եվրոպական Հանձնաժողով, Եվրահանձնաժողով

    ԵՄ             Եվրոպական Միություն

    ԵՆԲ            (EIB) Եվրոպական ներդրումային բանկ

    ԵՔ             Երևանի  քաղաքապետարան

    ԷԱ             Էներգաարդյունավետություն

    ԷԳԱՊ           Էներգաարդյունավետության գործողությունների ազգային պլան

    ԿԷԶԳԾ          Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր

    Կկալ           Կիլոկալորիա

    ԿԿԹ            Կոշտ կենցաղային թափոններ

    ԿԿՀ (GCF)      Կանաչ կլիմայական հիմնադրամ

    կՎտ            Կիլովատտ

    կՎտժ           Կիլովատտ - Ժամ

    ԿՓՓՄԽ          Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբ

    Հա             Հեկտար - 10,000 մ2

    ՀԷՏՄ           Հիբրիդային էլեկտրական տրանսպորտային միջոցներ

    ՀԿ             Հասարակական կազմակերպություն

    ՀՀ             Հայաստանի Հանրապետություն

    ՀՆԳ            Հեղուկացված նավթային գազ

    ՀՈԱԿ           Համայնքային ոչ առևտրային  կազմակերպություն

    ՀՖՀԱ           Հաբիթաթ ֆոր Հյումանիթի - Արմենիա

    ՄԱԶԾ           Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր

    ՄԱԿ            Միավորված ազգերի կազմակերպություն

    ՄթԱԿ           Մեթանի այրման կայանք

    ՄԶՄ            Մաքուր Զարգացման Մեխանիզմ

    ՄԷԳ            Միջազգային էներգետիկ գործակալություն

    ՄՎտժ           Մեգավատտ - Ժամ - 1000 կՎտժ

    ՄՖՀ            Միջազգային ֆինանսական հաստատություններ

    նմ3            Նորմալ (ստանդարտ) խորանարդ մետր

    ՊՈԱԿ           Պետական ոչ առևտրային  կազմակերպություն

    ՋԳ             Ջերմոցային գազեր

    ՋԳԱ            Ջերմոցային գազերի արտանետումներ

    ՋԷԿ            Ջերմային էլեկտրակայան

    ՍԲԳ            Սեղմված բնական գազ

    ՎԶԵԲ           Վերակառուցման և  զարգացման եվրոպական բանկ

    (Հ) ՎԷԷՀ       Հայաստանի է ներգախնայողության և  վերականգնվող Էներգիայի

    (կամ R2E2)     հիմնադրամ                                               

    ՎՇ             Վարչական շրջան

    Տ/Չ            Տվյալ չկա

    ՏԿՆ            ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարություն

    ՓԲԸ            Փակ բաժնետիրական ընկերություն

    ՔԴ             Քաղաքապետների դաշնագիր

ՔԿԶՆԾ (SUDIP)  Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր

    ՔՇՆ            ՀՀ քաղաքաշինության նախարարություն

    E5P            Էներգաարդյունավետության և  շրջակա միջավայրի ոլորտում

                   Արևելյան Եվրոպայի գործընկերություն

    KfW            Զարգացման գերմանական բանկ

 

Ներածություն

 

Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված ԵՄ «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնությանը Երևանի քաղաքապետարանը միացել է 2014թ. սեպտեմբերի 9-ին:(1)

____________________

1) Տե՛ս պաշտոնական հղումը` Քաղաքապետների դաշնագրի կայքում.

http://www.covenantofmayors.eu/about/signatories_en.html?city_id=7678

 

Միանալով ԵՄ «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնությանը` Երևանն իր լիազորությունների և ազդեցության շրջանակներում ստանձնել է հանձնառություն` բազային տարվա ջերմոցային գազերի արտանետումների ծավալի հիման վրա մինչև 2020թ. կանխատեսվող արտանետումների համեմատությամբ ջերմոցային գազերի արտանետումները կրճատել առնվազն 20%-ով`, վերափոխելով քաղաքի տնտեսությունը` կայուն էներգետիկ զարգացման սկզբունքներին համապատասխան:

Քաղաքի Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը (ԿԷԶԳԾ) նաև Երևանի քաղաքային ենթակառուցվածքների էներգաարդյունավետության բարելավման և շրջակա միջավայրի պահպանության երկարաժամկետ ռազմավարության իրականացման մեկնարկային քայլն է:

 

ԿԷԶԳԾ մշակումը ներառում է հետևյալ քայլերը.

. Քաղաքի էներգետիկ ոլորտի և տարբեր սպառողական խմբերի կողմից էներգետիկ

ռեսուրսների սպառման կառուցվածքի նկարագրում, էներգետիկ հաշվեկշռի

կազմում,

. Ջերմոցային գազերի (հիմնականում` ածխաթթու գազ) արտանետումների

ելակետային կադաստրի մշակում,

. Ջերմոցային գազերի ելակետային արտանետումների աճի միտումների

կանխատեսում,

. Էներգասպառման և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման (կլիմայի

փոփոխության մեղմման) ընդհանուր ռազմավարական ուղղությունների

նախանշում, օրինակ` վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման

ծավալների ավելացում, էներգախնայողության և էներգաարդյունավետության

միջոցառումների կիրառում, կանաչ տարածքների ընդլայնում և այլն,

. Մեղմման զգալի ներուժով ոլորտների նախանշման, և 2020թ. ջերմոցային

գազերի արտանետումների 20%-ի կրճատմանը հասնելու նպատակով

էներգախնայողության, էներգաարդյունավետության և վերականգնվող

էներգիայի աղբյուրների կիրառման իրագործելի միջոցառումների նպատակների

և թիրախների սահմանում,

. Իրազեկման միջոցառումներ:

Սույն փաստաթուղթը նախանշում է այն միջոցառումների շարքը, որոնք միտված են նվազեցնելու էներգակիրների սպառումը և ջերմոցային գազերի արտանետումները քաղաքային տնտեսության ենթակառուցվածքներում, այդ թվում` քաղաքային տրանսպորտի, արտաքին լուսավորության, հանրային, ինչպես նաև բնակելի նշանակության շենքերում, կենցաղային կոշտ թափոնների կառավարման բնագավառում, հանրային ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում:

 

Ամփոփագիր

 

Երևանի Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը մշակվել է ԵՄ «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնությանը Երևան քաղաքի անդամակցության շրջանակում: Ծրագիրը գնահատում է նախանշված ոլորտներում էներգասպառման բոլոր ձևերի և վառելիքի այրման արդյունքում արտանետվող ջերմոցային գազերի ծավալները, ինչպես նաև առաջադրում է այնպիսի միջոցառումներ, որոնք թույլ կտան մինչև 2020թ. համայնքային ենթակայության և համակարգման ոլորտներում ջերմոցային գազերի արտանետումների ծավալը կրճատել շուրջ 20%-ով, որը 2020թ. համար Երևանի ԿԷԶԳԾ-ի թիրախն է:

 

ԿԷԶԳԾ տիրույթը ներառում է հետևյալ ոլորտները.

 

[] Տրանսպորտ` համայնքային, հանրային և մասնավոր

[] Հանրային շենքեր` համայնքի ենթակայության և համակարգման ներքո

[] Քաղաքային կենցաղային կոշտ թափոններ. Նուբարաշենի աղբավայր

[] Քաղաքային լուսավորություն` փողոցներ և բակային տարածքներ

[] Ջրամատակարարման համակարգ և ջրային կառույցներ

[] Կանաչ տարածքներ և ջերմոցային տնտեսություն (ներառյալ ածխածնի

կլանում)

[] Միջոլորտային տիրույթ, Կանաչ/խելացի քաղաքների միջազգային առաջադեմ

փորձի կիրառում

 

ԿԷԶԳԾ-ը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի մեթոդաբանության (2) համաձայն` որպես ելակետային տարի ընտրված 2012թ. իրավիճակի վերլուծության հիման վրա: Նկար 0.1-ից երևում է, որ արտանետումների և էներգասպառման գրեթե կեսը բաժին է ընկնում բնակարանային ֆոնդին, սակայն ԿԷԶԳԾ-ի գործունեության տիրույթում արտանետումների ամենազգալի մասը բաժին է ընկնում համայնքային տրանսպորտին, իսկ ամենազգալի էներգասպառումը` մասնավոր տրանսպորտին:

________________________________

2) Տե՛ս I. Ձեռնարկ` «Ինչպես մշակել կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր (ԿԷԶԳԾ) Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի քաղաքներում», - Եվրոպական հանձնաժողովի համատեղ հետազոտական կենտրոն, Մաս I, 2013թ. և Մաս II, Արտանետումների բազային կադաստր, 2014թ.: II. Ձեռնարկ տեղական կառավարման մարմինների համար «Ինչ պետք է անի քաղաքը` Քաղաքապետ ների դաշնագրի հաջողակ մասնակից դառնալու համար «, 2013 թ.:

 

Նկար 0.1. Էներգասպառման (ձախից) և ջերմոցային գազերի արտանետումների (աջից) կառուցվածքը, 2012թ.

_________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Թեև Երևանի ԿԷԶԳԾ-ն չի ներառում մայրաքաղաքի բնակֆոնդը, սակայն համայնքը հետևողականորեն իրականացնում է միջոցառումներ նաև մայրաքաղաքի բնակելի շենքերի պահպանության և դրանց էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ: Այսուհանդերձ` ԿԷԶԳԾ-ն ներառում է նաև միջոցառումներ` բնակֆոնդում էներգասպառման կրճատման և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ուղղությամբ, որոնք, սակայն, չեն ընդգրկվել ելակետային արտանետումների կադաստրի, ինչպես նաև ՋԳ արտանետումների կրճատման թիրախում:

 

Աղյուսակ 0.1. Ջերմոցային գազերի ելակետային և կանխատեսվող արտանետումները, ԿԷԶԳԾ-ի թիրախ

 

._____________________________________________________________________.

|                        Հազար տոննա CO2                              |

|_____________________________________________________________________|

|                 |Ելակե-|Կանխա- |Կրճատման|ԿԷԶԳԾ    |2020թ.  |Հաշվար- |

|                 |տային |տեսումը|հաշվար- |ակնկալվող|կանխա-  |կային   |

|                 |2012թ.|2020թ.*|կային   |արդյունք |տեսում` |կրճատում|

|                 |      |       |թիրախ   |         |ԿԷԶԳԾ   |2012թ.  |

|                 |      |       |(20%)   |         |իրակա-  |ելակե-  |

|                 |      |       |        |         |նացման  |տային   |

|                 |      |       |        |         |արդյուն-|մակար-  |

|                 |      |       |        |         |քում    |դակից   |

|_________________|______|_______|________|_________|________|________|

|ԿԷԶԳԾ տիրույթը`  |   920|  1,150|     230|      237|     913|     21%|

|առանց բնակֆոնդի  |      |       |        |         |        |        |

|_________________|______|_______|________|_________|________|________|

|ԿԷԶԳԾ տիրույթը`  | 1,559|  1,949|     390|      250|   1,699|     13%|

|ներառյալ         |      |       |        |         |        |        |

|բնակֆոնդը        |      |       |        |         |        |        |

|_____________________________________________________________________|

|*) - հաշվարկվում է 1.25 գործակցով` ըստ Արևելյան  Եվրոպայի երկրների   |

|ԿԷԶԳԾ ձեռնարկի ցուցման (Աղյուսակ 8, էջ 44)                           |

._____________________________________________________________________.

 

Այս և այլ միջոցառումների արդյունքում` Երևանի համայնքային ՋԳ արտանետումները` մասնավոր և առևտրային տրանսպորտի հետ համատեղ, մինչև 2020թ. կարող են կրճատվել 21%-ով (Աղյուսակ 0.1 )` միաժամանակ հանգեցնելով էներգասպառման 1 6%-նվազեցման (Աղյուսակ 0.3): Եթե հաշվի առնենք բնակֆոնդը, ընդհանուր ՋԳ արտաետումները մինչև 2020թ. կարող է կրճատվել մինչև 13%-ով:

Այս գումարային ազդեցությունը հնարավոր կդառնա համայնքային ենթակայության և համակարգման բոլոր հնարավոր ոլորտներում ելակետային 2012 թվականից նախաձեռնված, շարունակվող և առաջարկվող բազմաթիվ ծրագրերի ու համալիր միջոցառումների իրականացման արդյունքում ԿԷԳԶԾ ակնկալվող արդյունքներն ամփոփված են ըստ ոլորտների Աղյուսակ 0.2.-ում:

 

Աղյուսակ 0.2. ԿԷԶԳԾ-ի միջոցառումների իրականացումից ակնկալվող ամփոփ արդյունքներ

 

.___________________________________________________________________.

|Էներգասպառումն`        |էներգասպառումը,     |ՋԳ արտանետումները,    |

|ըստ ոլորտների          |ՄՎտԺ/տարի           |տոննա CO2/տարի        |

|                       |____________________|______________________|

|                       |Ելակետային,|Նվազում,|Ելակետային,|Կրճատումը |

|                       |2012թ.     |2020թ.  |2012թ.     |2020թ.    |

|                       |դրությամբ  |        |           |          |

|_______________________|___________|________|___________|__________|

|Հանրային շենքեր        |    247,636|  61,302|     51,934|    12,471|

|_______________________|___________|________|___________|__________|

|Տրանսպորտ              |  2,593,884| 370,806|    619,530|   168,999|

|_______________________|___________|________|___________|__________|

|Քաղաքային կոշտ թափոններ|     -     |   7,000|    228,270|    44,644|

|_______________________|___________|________|___________|__________|

|Փողոցային              |     34,460|   6,921|      7,650|     1,536|

|լուսավորություն        |           |        |           |          |

|_______________________|___________|________|___________|__________|

|Ջրամատակարարում        |     56,186|  13,918|     12,166|     3,090|

|_______________________|___________|________|___________|__________|

|Կանաչ տարածքներ և      |        763|     643|        155|     1,961|

|ջերմոցային տնտեսություն|           |        |           |          |

|_______________________|___________|________|___________|__________|

|Հորիզոնական            |     -     |  18,467|      -    |     3,830|

|միջոցառումներ          |           |        |           |          |

|_______________________|___________|________|___________|__________|

|Ընդամենը` առանց        |  2,932,929| 479,057|    919,704|   236,532|

|բնակֆոնդի              |           |        |           |          |

|_______________________|___________|________|___________|__________|

|Բնակչություն           |  3,255,448|  67,190|    639,695|    13,866|

|_______________________|___________|________|___________|__________|

|Ընդամենը` բնակֆոնդը    |  6,188,377| 546,247|  1,559,400|   250,398|

|ներառյալ               |           |        |           |          |

.___________________________________________________________________.

 

2012թ.-ի ելակետային էներգասպառման և արտանետումների համեմատությամբ` տարբեր ոլորտային միջոցառումների ազդեցությունը գրաֆիկորեն պատկերված է Նկար 0.2-ում:

_________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Նկար 0.2 ԿԷԶԳԾ-ի արդյունքում 2012թ. ելակետային մակարդակից յուրաքանչյուր ոլորտի էներգասպառման և ջերմոցային գազերի արտանետումների նվազումը` տոկոսային արտահայտությամբ

 

Եթե հաշվի առնենք բնակֆոնդը, Երևանի բնակչության և համայնքային էներգասպառումը` ներառյալ մասնավոր և առևտրային տրանսպորտը, մինչև 2020թ. կարող է կրճատվել մինչև 9%-ով, իսկ առանց բնակֆոնդի` համայնքային էներգասպառումը կկրճատվի 1 6 %- ով: Էներգասպառման վրա ԿԷԶԳԾ-ի ազդեցությունը ներկայացված է Աղյուսակ 0.3-ում:

 

Աղյուսակ 0.3. ԿԷԶԳԾ էներգախնայողության գնահատականը բնակֆոնդով և առանց բնակֆոնդի

 

.__________________________________________________________________.

|                  |Բազային       |Էներգախնայողության|Էներգասպառման|

|                  |Էներգասպառումը|կանխատեսումը      |կրճատում     |

|                  |2012 թ. (ՄՎտԺ)|2020 թ. (ՄՎտԺ)    |(%)          |

|__________________|______________|__________________|_____________|

|ԿԷԶԳԾ տիրույթն    |     2,932,892|           479,057|     16%     |

|առանց բնակֆոնդի   |              |                  |             |

|__________________|______________|__________________|_____________|

|ԿԷԶԳԾ տիրույթը`   |  6,188,340   |        546,247   |   9%        |

|ներառյալ բնակֆոնդը|              |                  |             |

.__________________________________________________________________.

 

Հարկ է նշել, որ ԿԷԶԳԾ-ի մեթոդաբանության կողմից 2012-2020թթ. ժամանակահատվածի համար առաջադրված արտանետումների 25% աճի կանխատեսումը զգալիորեն ավելի բարձր է թե՛ 2012-15թթ. ժամանակահատվածում արդեն մասնակի արձանագրված ցուցանիշներից, թե՛ կանխատեսվող էներգասպառման աճից: 2012-20թթ. ժամանակահատվածի համար ՀՀ էներգետիկ պահանջարկի կանխատեսվող աճն ընդամենը 15% է:

Արտանետումների և էներգասպառման ապագա միտումների վրա ԿԷԶԳԾ-ի գումարային ազդեցությունը ներկայացված է ստորև` Նկար 0.3-ում (ընդ որում արտանետումների աճի կանխատեսումն արված է ըստ ԿԷԶԳԾ-ի մեթոդաբանության, իսկ էներգասպառման կանխատեսումը հիմնվում է ՄԱՐԿԱԼ համակարգչային մոդելով կատարված ազգային պաշտոնական կանխատեսումների վրա):

 

Նկար 0.3. ԿԷԶԳԾ գումարային ազդեցությունն արտանետումների և էներգասպառման ապագա միտումների վրա

_________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Նկար 0.4 ԿԷԶԳԾ-ի էներգասպառման կրճատման գումարային արդյունքում ոլորտների մասնակցության չափաբաժինը (ՄՎտԺ-ով և %-ով)

_________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Ինչպես երևում է Նկար 0.4-ից, մինչև 2020թ. էներգասպառման կրճատման հարցում ամենամեծ դերը պատկանում է համայնքային տրանսպորտին այս ոլորտում իրականացվող արդիականացման, օպտիմալացման, առևտրայնացման, վառելիքի փոխարինման, երթուղիների և կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված և նախատեսվող միջոցառումների շնորհիվ: Հաջորդը մասնավոր և առևտրային տրանսպորտն է մայրաքաղաքում իրականացվող ճանապարհային ցանցի օպտիմալացման, ինչպես նաև մասնավոր մեքենաների սեղմված բնական գազի անցնելու շնորհիվ: Ըստ խնայված էներգակիրների տնտեսված էներգիայի ծավալների բաշխումը ներկայացված է ստորև Աղյուսակ 0.4-ում:

 

Աղյուսակ 0.4 ԿԷԶԳԾ ակնկալվող վառելիքի սպառման նվազման արդյունքն ըստ վառելիքի տեսակների

 

._____________________________________________________________________.

|Ոլորտը (Ինդեքսը)   |էներգախնայողությունը [ՄՎտԺ/տարի],     |Արտանետման|

|                   |2020թ.                                |կրճատումը |

|                   |______________________________________|2020թ.    |

|                   |Էլ.   |բնական |բենզին |Դիզ.   |Ընդա-  |(տոննա    |

|                   |էներ- |գազ    |       |վառելիք|մենը   |CO2)      |

|                   |գիա   |       |       |       |       |          |

|                   |      |       |       |       |       |          |

|                   |      |       |       |       |       |          |

|                   |      |       |       |       |       |          |

|                   |      |       |       |       |       |          |

|___________________|______|_______|_______|_______|_______|__________|

|Տրանսպորտ (T)      | 6,218|107,665|136,560|120,364|370,806|   168,999|

|___________________|______|_______|_______|_______|_______|__________|

|Հանրային շենքեր (P)| 4,418| 56,883|   -   |   -   | 61,302|    12,471|

|___________________|______|_______|_______|_______|_______|__________|

|Կենցաղային կոշտ    | 7,000|    -  |   -   |   -   |  7,000|    44,644|

|թափոններ (M)       |      |       |       |       |       |          |

|___________________|______|_______|_______|_______|_______|__________|

|Փողոցային          | 6,921|    -  |   -   |   -   |  6,921|     1,536|

|լուսավորություն (L)|      |       |       |       |       |          |

|___________________|______|_______|_______|_______|_______|__________|

|Ջրամատակարարում (W)|13,918|    -  |   -   |   -   | 13,918|     3,090|

|___________________|______|_______|_______|_______|_______|__________|

|Կանաչ տարածքներ և  |   -  |    643|   -   |   -   |    643|     1,961|

|ջերմոցային         |      |       |       |       |       |          |

|տնտեսություն (G)   |      |       |       |       |       |          |

|___________________|______|_______|_______|_______|_______|__________|

|Հորիզոնական        | 5,005| 13,462|    -  |   -   | 18,467|     3,830|

|միջոցառումներ (H)  |      |       |       |       |       |          |

|___________________|______|_______|_______|_______|_______|__________|

|Բնակելի շենքեր (R.)|14,700| 52,490|    -  |   -   | 67,190|    13,866|

|___________________|______|_______|_______|_______|_______|__________|

|Ընդամենը           |58,180|231,143|136,560|120,364|546,247|   250,398|

._____________________________________________________________________.

 

ՋԳ արտանետումների կրճատման մեջ ամենամեծ մասնաբաժին և ունի տրանսպորտի ոլորտը, այնուհետև` քաղաքային կենցաղային կոշտ թափոնների կառավարման և հանրային շենքերում էներգաարդյունավետության միջոցառումները: Նշանակալից ոլորտ է նաև բնակֆոնդը, որը, թեև կարող է հանգեցնել ընդհանուր արտանետումների կրճատման 6%-ի և, սակայն այդ արդյունքը կազմում է բնակֆոնդի ելակետային արտանետումների ընդամենը 1%-ը, զուտ այն պատճառով, որ բնակֆոնդում սպառվող էներգիայի և համարժեք ջերմոցային գազերի արտանետումների ծավալը գերազանցում է ԿԷԶԳԾ բոլոր մնացած ոլորտների գումարային ցուցանիշները: Տե՛ս Նկար 0.5:

_________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Նկար 0.5. Արտանետումների կրճատման արդյունքներն ըստ ոլորտների (տոննա CO2, %)

ԿԷԶԳԾ-ի միջոցառումների ֆինանսավորման կարիքների գնահատումը կատարվել է ըստ արդեն իրականացվող կամ նախկինում իրականացված ծրագրերի արժեքների հիման վրա, իսկ այն դեպքերում, երբ բացակայում էին նման գնահատականներ, կատարվել է փորձագիտական գնահատում ելնելով նման ծրագրերի իրականացման այլ քաղաքների փորձից և ԿԷԶԳԾ-ների գնահատականներից: Ստորև ներկայացված են անհրաժեշտ ներդրումներն ըստ ոլորտների (3):

________________

3) Հարկ է նշել, որ ոչ բոլոր դեպքերում է, որ վերլուծված ներդրումների նպատակը էներգասպառման կրճատման և արտանետումների ազդեցության կանխարգելումն է: Որոշ դեպքերում, ինչպես, օրինակ, ջրամատակարարման արդյունավետության բարձրացմանը նպատակաուղղված միջոցառումներն առաջնայնորեն միտված են ջրային ռեսուրսների ծախսի նվազեցմանը, ջրամատակարարման որակի և հուսալիության բարձրացմանը և այլև: Այդ իսկ պատճառով էներգախնայողության ազդեցությունը երկրորդային է, իսկ ներդրումների ծավալը միայն անուղղակիորեն կապ ունի խնայված էներգիայի և կրճատված արտանետումների հետ: Հետևաբար այն դեպքերում, երբ էներգախնայողության ներդրումները հնարավոր չէ զատել խոշոր ենթակառուցվածքային զարգացման ներդրումներից, խնայված էներգիայի բերված արժեքը ստացում է արհեստականորեն բարձր:

 

Նկար 0.6. Մեղմման միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ներդրումներն ըստ ոլորտների (հազ. եվրո և %)

_________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Ստորև ներկայացված է էներգիայի արտադրության արժեքի համեմատությամբ ներդրումների գրավչությունը: Ինչպես երևում է Նկար 0.7-ից, բացառությամբ բնակելի շենքերից, մյուս բոլոր ոլորտներում էներգասպառման կրճատման ներդրումներն ունեն ՀՀ էներգահամակարգի կողմից այդ էներգիայի արտադրության միջին կշռված արժեքից (66.50 եվրո) ավելի ցածր արժեք: Ինչ վերաբերում է բնակֆոնդին, ապա այստեղ ԵՔ կողմից ներդրումները կատարվում են շենքերի պահպանման և վերանորոգման նպատակով, հետևաբար, ունենում են միայն էներգախնայողության անուղղակի ազդեցություն, ինչով էլ պայմանավորված է այդ միջոցառումների արդյունքում խնայված էներգիայի տեսակարար բարձր արժեքը: Համեմատության համար նշենք, որ ՀՀ երկրորդ էներգաարդյունավետության գործողությունների ազգային պլանում (ԷԳԱՊ II) բնակելի ոլորտի համար էներգաարդյունավետության գնահատված նպատակային ներդրումներն իրենց գրավչությամբ համարժեք են հանրային շենքերին:

Կարևոր է նաև ընդգծել, որ թեև ԿԷԶԳԾ-ի հիմնական նպատակը 2020թ. տարեկան կտրվածքով արտանետումների կրճատումն է, այնուհանդերձ, էներգախնայողության համապատասխան ազդեցությունը կշարունակվի մոտակա 15 և ավելի տարիների ընթացքում կատարված ներդրումների դիմաց հանգեցնելով զգալի կուտակային օգուտների: Տես`Նկար 0.7:

_________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Նկար 0.7. Ներդրումների մրցունակությունը ՀՀ էներգահամակարգի էներգիայի արտադրության հաշվարկային միջին կշռված արժեքի համեմատությամբ (եվրո)

 

Նկար 0.8 Էներգիայի ակնկալվող կուտակային տնտեսումը երկարաժամկետ կտրվածքով (հազ. եվրո)

_________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Ներդրումների պարզ հետգնման միջին ժամկետը չորս տարի է, բացառությամբ ջրամատակարարման համակարգի արդիականացման և կանաչապատման ներդրումների, որոնց էներգախնայողության և մեղմման ազդեցությունը անուղղակի է, այդ իսկ պատճառով ավելի բարձր հետգնման ժամկետը միանգամայն ընդունելի սահմաններում է: Տե՛ս Նկար 0.9:

_________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Նկար 0.9. Ներդրումների պարզ հետգնման ցուցանիշներն ըստ ոլորտների

 

Ստորև բերվում են ԿԷԶԳԾ-ում դիտարկված միջոցառումների ամփոփ ցուցանիշները, որոնց արդեն հաջորդում են էներգասպառման կառուցվածքի վերլուծությունը, էներգետիկ հաշվեկշիռը, արտանետումների ծավալների գնահատականը, ելակետային վիճակի ամփոփումը ըստ ոլորտների: Այնուհետև Ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր ոլորտի համար ներկայացվում են էներգաարդյունավետության, էներգախնայողության, վերականգնվող էներգիայի օգտագործման խթանմանն ուղղված միջոցառումերի նկարագրությունները, որոնց ընդհանուր նպատակն է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները արդյունքում նպաստելով կլիմայի գլոբալ փոփոխության մեղմմանը:

Նշված քանակական միջոցառումներին զուգահեռ` ԿԷԶԳԾ առաջարկում է մի շարք փափուկ, միջոլորտային (հորիզոնական) միջոցառումներ, որոնք ուղղված են ինստիտուցիոնալ հզորությունների ստեղծմանը, էներգակառավարման համակարգի ներդրմանը, ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը, տարբեր շահառուների իրազեկության բարձրացմանը և այլն: Ի լրումն, ԿԷԶԳԾ ընդգրկում է մի շարք հեռահար առաջարկներ միտված ժամանակակից «խելացի» և «կանաչ» քաղաքների լավագույն փորձի կիրառությանը, որոնք կարող են հիմք հանդիսանալ 2020թ. հաջորդող ժամանակահատվածում կայուն էներգետիկ զարգացման նոր մակարդակի անցման համար:

 

--------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Երևանի ավագանի
24.06.2016
N 558-Ն
Որոշում