Սեղմել Esc փակելու համար:
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ «2012» ԹՎԱԳՐՄ ...

 

 

040.0822.090816

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2016 թվականի N 822-Ն

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ «2012» ԹՎԱԳՐՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ «2012» ԹՎԱԳՐՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2016 թվականի հուլիսի 1-ից կիրառությունից հանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում ներառված` դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման համար «2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը թույլատրվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2016
N 822-Ն
Որոշում